Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը
Indiana Jones and the Temple ofDoom
Indiana Jones and the Temple of Doom.jpg
Գլխարկով մարդը վերադառնում է
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Արկածային,
Մարտական
Թեմա Ստրկություն
Թվական 1984
Պրեմիերա մայիսի 23, 1984
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ
Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալ,
Քեթլին Քենեդի,
Ջորջ Լուկաս
ևուրիշներ
Սցենարի հեղինակ Ուիլյամ Հայկ,
Գլորիա Կաց,
Ջորջ Լուկաս
Դերակատարներ Հարիսոն Ֆորդ,
Քեյթ Կեփշոու,
Ջոն Ռիս-Դևիս,
Ամրիշ Պուրի
Օպերատոր Դուգլաս Սլոկոմ
Երաժշտություն Ջոն Ուիլյամս,
ԿոուլՊորտեր
Մոնտաժ Մայքլ Կան,
Ջորջ Լուկաս
Նկարիչներ Էլիոթ Սքոթ,
Ռոջեր Քեյն,
Ալեն Քեսսի
Նկարահանման վայր Հնդկաստան
Կինոընկերություն Lucasfilm Ltd.,
Paramount Pictures
Տևողություն 118 րոպե
Պարգևներ Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար
Անվանակարգ Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար
Բյուջե 28,000,000 $
Շահույթ 333,107,271 $
Նախորդ Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս
Հաջորդ Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը
IMDb ID 0087469
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=4uABsht2bgY
Indiana Jones and the Temple of Doom Վիքիպահեստում

«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (անգլ.՝ Indiana Jones and the Temple of Doom) Սթիվեն Սփիլբերգի արկածային ֆիլմերից, հայտնի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող երկրորդ ֆիլմը։ Հարավային Հնդկաստան գալուց հետո Ինդիանա Ջոնսը հանդիպում է հուսահատ գյուղացիների, ովքեր խնդրում են Ջոնսին գտնել առեղծվածային քարը և փրկել իրենց երեխաներին Տուգի պաշտանմունքից, որը զբաղվում էր երեխաների ստրուկությամբ, սև կախարդանքով և Կալի աստվածուհուն նվիրված մարդկային ծիսական զոհաբերությամբ։

Պրոդյուսեր և համահեղինակ Ջորջ Լուկասը որոշել էր ֆիլմի շարունակությունը անել այնպես, որ նացիստները կրկին չարագործներ չլինեն։ Երեք մերժված սյուժետային մասերից հետո Լուկասը գրեց սցենարի կտոր, որը հիշեցնում էր ֆիլմի եզրափակիչ մասը։ Լուկասը Լոուրենս Կասդանին, որը զբաղվել էր «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի սցենարով, հանձանարարեց զբաղվել ֆիլմի սցենարով, սակայն Կասդանն հրաժարվեց։ Կասդանի փոխարեն որպես սցենարիստ ընտրվեցին Ուիլարդ Հայկը և Գլորիա Կացը։ Նրանց սցենարի մի մասը կառուցած էր 1939 թվականի «Գանգա Դին» ֆիլմի հիման վրա[1]։

Ֆիլմն ունեցել է ֆինանասական հաջողություն, բայց քննադատները հակասական կարծիքներ են հայտնել ֆիլմի մասին։ Նրանք ֆիլմը քննադատել են դաժանության համար և դրա հետևանքով ֆիլմը ստացել է PG-13 վարկանիշ։[2] Այնուամենայնիվ քննադատական կարծիքները փոխվեցին 1984 թվականին՝ հիմնվելով ֆիլմի ինտենսիվության և պատկերավոր տեսարանների վրա։ Ֆիլմի վրա աշխատող անձնակազմից մի քանիսը, այդ թվում և Սթիվեն Սփիլբերգը, ֆիլմը տեսնում էին բացասական երանգի ներքո, քանի որ այն հանդիսանում է Ինդիանա Ջոնսի մասին բացահայտ դաժան տեսարաններով ֆիլմ։[3] Ֆիլմը նաև քննադատությունների առիթ է հանդիսացել Ինդիանայի և Հինդուիզմի ներկայացման համար։[4][5][6]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Ինդիանա Ջոնսը (Հարիսոն Ֆորդ) հրաշքով փրկվեց Լաո Չեի ճիրաններից, որը Շանհայի քրեական առաջնորդներից էր։ Իր 11-ամյա ընկեր չինացի Կարճլիկի (Ջոնաթան Կե Կվան) և գիշերային ակումբի երգչուհի Ուիլի Սքոթի (Քեյթ Կեփշոու) հետ Ինդիանան ինքնաթիռի միջոցով փախչում է Շանհայից։ Մինչ երեքը քնած էին ինքնաթիռում, օդաչուները պարաշյուտներով թռչում են, և անձնակազմին թողնում են գրեթե վառելիքից զուրկ ինքնաթիռում, որը ուր որ է պետք է բախվեր հիմալայներին։ Ինդիանան, Կարճլիկը և Ուիլին ժամանակին են նկատում դա և կործանվող ինքնաթիռից ազատվում են փչովի նավակով դուրս թռչելով։ Ձյունոտ սարերի վրայով վար իջնելով նրանք հայտնվում են վարար գետում։ Նրանք գալիս են Մայապոր, Հնդկաստանի հյուսիսում գտնվող մի անապատային գյուղի։ Գյուղի աղքատ բնակիչներն հավատացած էին, որ նրանց ուղարկել է հինդուական աստված Շիվան, որպեսզի վերջիններս վերադարձնեն սրբավայրից գողացված Շիվա լինգամ քարը և ազատեն գյուղի երեխաներին չարիքի Պանկոտ պալատից։ Պանկոտ ճանապարհվելիս Ինդին ենթադրում է, որ քարը կարող է լինել Շանկարայի հինգ լեգենդար քարերից մեկը, որոնք խոստանում են հաջողություն և փառք։

Եռյակը ջերմ ընդունելություն է ստանում Չատար Լալ (Ռոշան Սեթ) վարչապետի կողմից Պանկոտի պալատում։ Այցելուներին առաջարկում են գիշերել պալատում և հրավիրում են գրոտեսքային ճաշի, որը կազմակերպել է երիտասարդ մահառաջա Զալիմ Սինգհը (Ռաջ Սինգհ)։ Չատար Լալը հերքեց Ինդիի թեորիան և գյուղացիների մտահոգություներն այն մասին, որ պատասխանատու են տեղաբնակների վատ վիճակի և դժբախտությունների համար։ Ավելի ուշ՝ երեկոյան, Ինդիանայի վրա մարդասպան է հարձակվում։ Ինդիանան, Ուիլին և Կարճլիկը փորձում են պարզել, թե ինչն այն չէ պալատում և հայտնաբերում են թունելներ, որոնց մուտքը թաքնված էր Ուիլիի սենյակում գտնվող արձանի հետևում։ Նրանք սկսում են հետազոտել թունելները և անցնում են մի շարք թակարդների միջով։

Եռյակն ի վերջո հայտնվում է ստորերկրյա տաճարում, որտեղ մարդիկ պաշտում են Հինդու աստվածուհի Կալիին և նրան նվիրված մարդկային զոհաբերություններ են անում։ Նրանք բացահայտում են, որ ավազակներին գլխավորում է նրանց արնախում քահանա Մոլա Ռամը (Ամրիշ Պուրի), որի ձեռքերում է գտնվում Շանկարայի հինգ քարերից երեքը։ Նրանք երեխաներին վերածել են ստրուկների, հույս ունենալով գտնել վերջին երկու քարերը և տիրանալ ողջ աշխարհին։ Քանի որ Ինդիանան փորձեց տիրանալ քարերին, իրեն, Ուիլիին և Կարճլիկին բռնում են և առանձնացնում։ Ինդիին ստիպեցին խմել «Կալիի արյուն» կոչվող խմիչքը և վերջինս սկսեց ծառայել ավազակներին։ Ուիլիին որոշվում է ենթարկել մարդկային զոհաբերության, իսկ Կարճլիկին ուղարկում են գերեվարված մյուս երեխաների հետ հանքերում աշխատելու։

Կարճլիկը փախչում է գերությունից և հետ է վերադառնում տաճար։ Նա կրակով այրում է Ինդիին և վերջինս դուրս է գալիս տրանսից։ Չատար Լալին հաղթելուց հետո Ինդիանան վերադառնում է հանքեր, որպեսզի ազատագրի երեխաներին, բայց նրա դեմ է դուրս գալիս երեխաների հաստավիզ վերակացուն (Պետ Ռոուչ)։ Մահառաջան, որը նույնպես բռնի ուժով ըմպել էր Կալիի արյունը, փորձում է Ինդիանային պարալիզացնել Վուդու տիկինիկի օգնությամբ։ Կարճլիկը դուրս է գալիս մահառաջայի դեմ և նրան կրակի օգնությամբ հանում է տրանսից։ Ինդիանայի ուժերը շուտով վերականգնվում են և նա սպանում է վերակացուին։ Այնուհետև մահառաջան ասում է Կարճլիկին, թե ինչպես կարելի է հանքերից դուրս գալ։ Մինչ Մոլա Ռամը դիմում է փախուստի, Ինդանան և Կարճլիկը փրկում են Ուիլիին, ազատագրում են գյուղի երեխաներին և ձեռք են բերում Շանկարայի երեք քարերը։

Հանքերից դուրս գալուց հետո նրանք հայտնվում են գետնի վրա։ Մոլա Ռամը և նրա օգնականները հասնում են Ինդիանայի հետևից՝ բարձրության վրա գտնվող փայտե ճոճվող կամուրջի վրա, որի տակ անցնում էր գետը։ Գետում լիքն էին կոկորդիլոսները։ Իր թուրն օգտագործելով Ինդիանան կտրում է կամուրջը պահող երկու ճոպաններից մեկը, թողնելով որ ամեն մեկն հոգ տանի իր անձը փրկելու մասին։ Ինդիանան հմայանք է ասում, որի պատճառով երեք քարերը դառնում են հրակարմիր։ Քարերից երկուսն ընկնում են գետը, իսկ երրորդ քարն ընկնում է Մոլա Ռամի ձեռքը։ Ինդիանան կարողանում է ճանկել արդեն սառած քարը, իսկ Մոլա Ռամն ընկնում է գետը, որտեղ նրան խժռում է ճահճային կոկորդիլոսը։ Ավազակները փորձում են կրակել Ինդիանայի վրա, մինչև Մահառաջայի կողմից Պանկոտ պալատ կանչած հունական բանակի զինվորները հասնում են օգնության։ Վերջինների կրակոցների ընթացքում ավազակներից շատերը զոհվում են, իսկ մնացածներն էլ շրջափակվում են և գերի վերցվում։ Ինդիանան, Ուիլին և Կարճլիկը ստրկություններից ազատագրված երեխաների հետ միասին հաղթական հասնում են գյուղ և վերադարձնում են սրբազան քարը։

Հիմնական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինդիանա Ջոնս (Հարիսոն Ֆորդ), արկածախնդիր հնէաբան, որին հուսահատ հնդկական գյուղի բնակիչնեչն առաջարկում են հետ բերել խորհրդավոր քարը։ Կերպարին մարմնավորելու համար Ֆորդը Ջեյք Ստենֆիլդի ղեկավարությամբ ինտենսիվ ռեժիմով ֆիզիկական պարապունքի է անցել, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ մկաններ։[7]
  • Ուիլհելմինա "Ուիլի" Սքոթ (Քեյթ Կեփշոու), ամերիկյան երգչուհի Շանհայի գիշերային ակումբում։ Ուիլին Ինդիանայի և Կարճլիկի հետ պատրաստ է արկածների մասնակից դառնալ, բայց թվում է, թե աղջիկն աղետի մեջ է։ Բացի այդ հերոսուհին Ինդանայի հետ ռոմանտիկ հարաբերություններ է ստեղծում։ Ավելի քան 120 դերասանուհի փորձվել են այս դերի համար։ Նրանց թվում էր նաև Շերոն Սթոունը։[3][8] Դերին պատրաստ լինելու համար Կեփշոուն դիտել է «Աֆրիկական թագուհին» և «Ջոյ անունով տղան» ֆիլմերը։ Սփիլբերգն ուզում էր, որ Ուիլլին լիներ «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի Մարիոն Ռավենվուդ հերոսուհու հակապատկերը։ Դրա համար Կեփշուեն մազերը ներկեց և դարձավ շիկահեր։ Կոստյումների դիզայներ Էնթոնի Պոուելն ուզում էր, որ հերոսուհին ունենար կարմիր մազեր։[1]
  • Մոլա Ռամ (Ամրիշ Պուրի), սատանայական քահանա, որը կատարում է ծիսական մարդկային զոհաբերություններ։ Կերպարն իր անունը կրում է ի պատիվ 17-րդ դարի հնդիկ նկարիչ Մոլա Ռամի։ Լուկասն ուզում էր, որ Մոլա Ռամը սարսափեցներ, դրա համար ֆիլմում հերոսի բնավորությանը ացտեկների ու հավայացիների մարդկային զոհաբերությունների և եվրոպացիների սատանայի պաշտամունքի տարրեր ավելացվեցին։[9] Նրա գլխաշորը ստեծելու համար աշխատել էր Թոմ Սմիթը, որի համար նա օգտագործել է կովի գանգ և լատեքսե չորացած գլուխ։[10]
  • Կարճլիկ (Ջոնաթան Կե Կվան), Ինդիանայի տասնմեկ ամյա ուղեկիցը, որը 1936 թվականին՝ ֆիլմի նախերգանքում, փրկում է Ինդիանային։ Կվանն ընտրվում է Լոս Անջելոսի կաստինգի ժամանակ։[1] Ամբողջ աշխարհից մոտ 6000 թեկնածու են մասնակցել մրցույթին։ Մրցույթին մասնակցում էր նաև Կվանի եղբայրը։Սփիլբերգն ու Ֆորդը իմպրովիզացիա են արել այն տեսարանը, որտեղ Կարճլիկն Ինդիանային մեղադրում է քարտերի խաղում խաբեության մեջ։[8]
  • Չատար Լալ (Ռոշան Սետ), Պանկոտի մահառաջայի վարչապետ, Կալիի երկրպագու։ Նա հյուրասիրեց Ինդիանային, Ուիլիին և Կարճլիկին, սակայն վիրավորվեց հնէաբան Ինդիանայի հարցերից։
  • Կապիտան Ֆիլիպ Բլումբուրտ (Ֆիլիպ Սթոուն), բրիտանահնդկական բանակի կապիտան, որը Պանկոտ էր կանչվել զորավարժանքների համար։ Ֆիլմի վերջում իր հրաձիգների բանակով նա օգնում է Ինդիանային։ Հերոսին պետք է մարմնավորեր Դավիդ Նիվենը, սակայն մինչև ֆիլմի նկարահանումները սկսվելը դերասանը մահացել է։
  • Լաո Չե (Ռոյ Չիաո), Շանհայի քրեական առաջնորդ, ով իր որդիների հետ Ինդիանային վարձել էր, որպեսզի վերջինս գտնի իրենց նախնու աճյունը, սակայն իրենց հետաքրքիր էր միայն աճյունի սափորում գտնվող մեծ ադամանդը։
  • Վու Հան (Դավիդ Իպ), Ինդիանայի ընկերը։ Սպանվել է Լաո Չեի տղաների մեկի կողմից, երբ Օբի Վան ակումբում հանդես էր գալիս որպես մատուցող։
  • Զալիմ Սինգհ (Ռաջ Սինգհ), պատանի մահառաջա Պանկոտում, որն անմեղ խամաճիկ է հանդիսանում Տուգիների ձեռքերում։ Ի վերջ նա օգնում է Ինդիանային։
  • շաման (Դ. Ռ. Նանայաքարա), հնդկական փոքրիկ գյուղի առաջնորդը, ով Ինդիանային ուղարկում է գողացված Շիվա լինգամ քարի հետևից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հարիսոն Ֆորդ Ինդիանա Ջոնս
Քեյթ Կեփշոու Ուիլհելմինա «Ուիլլի» Սքոթ
Ջոնաթան Կե Կվան Շորթ Ռաունդ
Ամրիշ Պուրի Մոլա Ռամ
Ռոշան Սետ Չատեր Լալ
Ֆիլիպ Սթոուն կապիտան Բլումբուրտ
Ռոյ Չիաո Լաո Չե
Դավիդ Իպ Վու Հան
Ռիկ Յանգ Կաո կան
Ցզյու Չուակա Չեն
Ռեքս Նգուի մետր Դ
Ֆիլիպ Տան ղեկավար Հենչման
Դեն Էյկրոյդ Էռլ Վեբեր
Դր. Ակիո Միտամուրա չինացի օդաչու
Մայքլ Յամա չինացի երկրորդ օդաչու
Դ. Ռ. Նանայաքարա շաման
Դարմադասա Կուրուփու առաջնորդ
Ստանի Դե Սիլվա Սանջու
Ռուբի Դե Մել գյուղացի կին
Դի. Մ. Դինուեյք գյուղացի կին
Իրանգենի Սերասինգ գյուղացի կին
Դարշանա Պանանգալա գյուղացի երեխա
Ռաջ Սինգհ փոքր մահառաջա
Ֆրենկ Օլեգարիո վաճառական #1
Ահմեդ Էլ Շենավի վաճառական #2
Արթուր Ֆ. Ռեպոլա Էել Էաթեր
Նիզվար Կարանժ զոհաբերվող
Պետ Ռոուչ գլխավոր պահակ
Մոտի Մեկան պահակ
Մելան Միտչել տաճարի պահակ
Բաշկեր Պատել տաճարի պահակ
Արժան Պանդեր երեխա վանդակում 1
Զիա Գենլանի երեխա վանդակում 2
Դեբի Ասթել պարող
Մորին Բակչուս պարող
Կորինա Բարտոն պարող
Քերոլ Բեդինգտոն պարող
Շերոն Բուն պարող
Էլիզաբեթ Բերվիլ պարող
Մարիսա Քեմփբել պարող
Քրիստին Կարտրայտ պարող
Անդրեա Չենս պարող
Ժան Կոլտոն պարող
Լուիզ Դալգլիշ պարող
Լորեյն Դոյլ պարող
Վանեսա Ֆիլդրայտ պարող
Բրենդա Գլասման պարող
Իլեյն Գոֆ պարող
Սյու Հադլի պարող
Սառա-Ջեյն Հեսել պարող
Սամանտա Հյուզ պարող
Ջուլի Կիրկ պարող
Դիրդրի Լեյրդ պարող
Վիկի ՄակԴոնալդ պարող
Նինա ՄակՄահոն պարող
Ջուլիա Մարսթանդ պարող
Գեյնոր Մարտին պարող
Լիզա Մալիդոր պարող
Դոուն Ռեդալ պարող
Ռեբեքա Սեկայի պարող
Կլեր Սմելի պարող
Լի Սպրինտոլ պարող
Ջեննի Տյորնոկ պարող
Ռուտ Ուելբի պարող
Սիդնի Գենիս միսիոներ (տիտրերում նշված չէ)
Ջորջ Լուկաս միսիոներ (տիտրերում նշված չէ)
Ֆրենկ Մարշալ տուրիստ օդանավակայարանում (տիտրերում նշված չէ)
Էնթոնի Պաուել միսիոներ (տիտրերում նշված չէ)
Սթիվեն Սփիլբերգ տուրիստ օդանավակայարանում (տիտրերում նշված չէ)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Ջորջ Լուկասն առաջին անգամ Սթիվեն Սփիլբերգին առաջարկեց աշխատել «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի վրա, նա Սփիլբերգին ասել է. «Եթե դու զբաղվում ես առաջին ֆիլմի ռեժիսուրայով, ապա պետք է զբաղվես նաև մյուս երկու ֆիլմերով էլ, քանի որ սա եռագրություն է»։ Բայց հետագայում Սփիլբերգը պարզեց, որ ֆիլմի համար երեք առանձին սցենար դեռ չկա, և ինքը Լուկասի հետ պետք է աշխատի մյուս սցենարների վրա[11]։ Նրանք փոխեցին ֆիլմի երանգը և այն դարձավ ավելի մռայլ, քան «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը։ Դա կապ ուներ երկուսի տրամադրության հետ, քանի որ Ջորջը խզել էր իր հարաբերությունները կնոջ հետ, իսկ Սթիվենն իր ընկերուհու հետ[12]։ Ի հավելում դրա, Լուկասը զգաց, որ նույն կերպ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմը եղել է մռայլ, քան Աստղային պատերազմներ եռագրության մյուս ֆիլմերը[1]։

Լուկասը ֆիլմի երկրորդ մասում չէր ուզում, որ չարագործները կրկին նացիստները լինեն։[12] Սփիլբերգն ուզում էր ֆիլմում լինի Մարիոն Ռավենվուդը իր հոր՝ Աբներ Ռավենվուդի կերպարի հետ միասին։[1] Լուկասն ուզում էր ֆիլմում նկարահանել մոտոցիկլետներով մրցարշավ չինական մեծ պարսպի վրա, որին պետք է մասնակցեր Ինդիանա Ջոնսը։ Չինական կառավարությունը չթույլատրեց նկարահանումները[7] և Լուկասը որպես սյուժետային կերպար առաջ քաշեց Կապիկների արքային։[12] Լուկասը սցենար գրեց, որտեղ գործողություններ էին կատարվում Շոտլանդիայում գտնվող ուրվականներով լի դղյակում, սակայն Սփիլբերգը դա նմանեցրեց «Պոլտերգեյստ» ֆիլմի սցենարին։ Եվ ուրվակններով լի դղյակն անմիջապես վերածվում է Հնդկաստանում գտնվող սատանայական տաճարի։[1]

Լուկասը որոշեց սցենարում ներառել կրոնական պաշտամունք, որը հովանավորում է երեխաների ստրկությունը, սև մագիան և մարդկանց ծիսական զոհաբերությունը։ Ֆիլմի սցենարի վրա աշխատելու հրավիրվեց Լոուրենս Կասդանը, որը զբաղվել էր «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի սցենարով։ Լոուրենս ան մերժել է. «Ես չեմ ուզում կապված լինել ճակատագրի տաճարի հետ։ Ես կարծում եմ, որ դա սարսափելի է, իսկ դա նշանակում է, որ հաճելի չի լինի աշխատել սցենարի վրա։ Ես կարծում եմ, որ «Ճակատագրի տաճարը» ներկայացնում է Լուկասի և Սփիլբերիգ քաոսային կյանքի ժամանակաշրջանը և ֆիլմը կստացվի շատ տգեղ։»[7] Լուկասը Ուիլյարդ Հայկին և Գլորիա Կացին հրավիրեց որպես սցենարիստներ, քանի որ վերջիններս ծանոթ էին Հնդկաստանի մշակույթին։[11] Ֆիլմի սցենարի վրա ազդեցություն գործեց «Գանգա Դին» ֆիլմը։[1] Լուկասը, Հայկը և Կացը միասին աշխատել են «Սպանություն ռադիոյում» (1994) ֆիլմի ստեղծման վրա, որի գործողությունները կատարվում էին վաղ 1970-ականներին։

1982 թվականի սկզբներին Հայկն ու Կացը 4 օր անցկացրեցին Սքայուոլքեր ռանչոյում` Լուկասի և Սփիլբերգի հետ ֆիլմի սցենարի քննարկումների համար։[1] Լուկասը ֆիլմի սցենարի համար 2 նախապայման էր առաջարկել։ Ըստ առաջինի Ինդիանան պետք է գտնվեր և վերադարձներ գյուղից գողացված մի իր։ Իսկ երկրորդն այն էր, որ ֆիլմի գործողությունները պետք է սկսվեր Չինաստանում և ավարտվեր Հնդկաստանում։ Հայկն ու Լուկասն շատ թեթև էին մտածում սցենարի մասին, սակայն Սթիվենը միշտ իրենց կանգնեցնում էր և քննարկում էր դրվագի վիզուալիզացիայի մասին։[13]

Ըստ Լուկասի նախնական առաջարկի Ինդիանայի ուղեկցորդուհին պետք է լիներ երիտասարդ արքայադուստր, բայց Հայկը, Կացը և Սփիլբերգը չհավանեցին այդ գաղաափարը։[9] Քանի որ Ինդիանա Ջոնսն անվանվել է ի պատիվ Լուկասի ալյասկայի մալամուտի, Ուիլին անվանվեց ի պատիվ Սփիլբերգի ամերիկյան կոկեր սպանիելի, իսկ Կարճլիկն ի պատիվ՝ Հայկի շան, որի անունը նաև առկա է «Երկաթե սաղավարտ» ֆիլմում։[1]

Լուկասը Հայկին և Կացին 1982 թվականի մայիսին տվեց «Ինդիանա Ջոնսը և մահվան տաճարը» վերնագրով 20 էջանոց սցենար, որպեսզի սցենարիստները զբաղվեին նրա վերափոխմամբ։[1] Շանհայի կռվի տեսարանները, բացառությամբ ինքնաթիռով փախուստի և հանքում վագոնիկներով մրցարշավի, վերցված է «Կորուսյալ տապանը որոնելիս» սցենարի օրիգինալից։[14][15]

Ֆիլմը սկսվում է երաժշտական համարով, որը վերցած է «մահվան տաճարի» սցենարից։[14] Սթիվենը չի հավանել այդ գաղափարը և ասել է. «Ջորջն ուզում էր ֆիլմը սկսել երաժշտական համարով։ Նա մտադիր էր ներկայացնել Բասբի Բերքլիի պարային համարը»։ Իսկ Ջորջն ասել է. «Սթիվեն, դու ասում էիր, որ ուզում ես մյուզիքլներ նկարահանել։ Ես մտածեցի, որ դա զվարճալի կլինի։»[1]

Լուկասը, Սթիվենը, Կացը և Հայկը մտահոգված էին, թե ինչպես հանդիսատեսի դատին ներկայացնեն Տուգի պաշտանմունքը։ Հայկը և Կացը առաջարկեցին նկարահանել վագրի որս, բայց Սփիլբերգն ասաց. «Ճար չկա։ Ես պետք է Հնդկաստանում մնամ բավականին երկար, որպեսզի վագրի որս նկարահանեմ։» Ի վերջո նրանք որոշեցին նկարահանել ճաշկերույթի տեսարան, որտեղ ուտում են բզեզներ, կապիկի ուղեղ և այլ նմանատիպ բաներ։ Կացն ասել է. «Սթիվն ու Ջորջը ոնց որ երեխաներ լինեին։ Նրանք այդ տեսարանը հնարավորինս կոպիտ դարձրեցին։».[13]

Լուկասը Հայկին և Կացին ուղարկեց հմայանքներով լի 500 էջանոց գիրք, որպեսզի վերջիններիս օգնի սցենարի հարցում։[13] Առաջին սևագիր տարբերակը պատրաստ եղավ 1982 թվականի օգոստոսի սկզբներին՝ 6 ամիս աշխատանքից հետո։ Կացն ասել է, որ «Սցենարը բավականին լավ էր ստացվել և Ջորգը չէր ուզում այն կորցնել։ Մենք գտնվում էինք ճնշման տակ։ Լուկասը ստիպում էր հնարավորինս արագ աշխատել, որ Սփիլբերգն այդ ժամանակաընթացքում հանկարծ ուրիշ ֆիլմով չզբաղվի։»[15]

Սևագրի երկրորդ տարբերակը պատրաստ էր սեպտեմբերին։ Սկզբնական սցենարում կապիտան Բլումբարտը, Չատար Լալը և պատանի մահառաջան ավելի նշանակի դեր ունեին։ Սցենարից հեռացվեցին օդային կռվի տեսարանները, և Կալիի արյուն խմելիս մարդիկ այլևս զոմբիներ չէին դառնում։ 1983 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայկն ու Կացը կազմում են սցենարի վերջնական տարբերակը։[1]

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Սփիլբերգը և Չանդրամ Ռուջնամը Շրի Լանկայում «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Հայկն ավելի ուշ հիշել է, որ սցենարը գրելիս ինքը Լուկասին ասել է. «Ես շատ հնդիկների գիտեմ։ Մենք եղել ենք այնտեղ... Եվ ես կարծում եմ, որ նրանք սցենարին հավանություն չեն տա ու ենթադրում եմ, որ խնդիրներ կլինեն նկարահման պահով»։ Նա ասաց. «Դու կատակո՞ւմ ես։ Դրանով զբաղվելու եք ես և Սթիվը»։ Ամիսներ անց Լուկասը զանգեց Հայկին և ասաց. «Մենք չենք կարող Ինդիանան նկարահանել Հնդկաստանում։ Մենք հիասթափված ենք»։ Այսպիսով ֆիլմի նկարահանումները հիմնականում ընթացան Շրի Լանկայում և Լոնդոնում։[15]

Հյուսիսային Հնդկաստանը և Ամբերը մերժեցին իրենց տարածքում ֆիլմի նկարահանումները, քանի որ սցենարը համարեցին ռասիստական և վիրավորական։[7][11][14] Հնդկաստանի կառավարությունը պահանջեց բազմաթիվ փոփոխություններ իրականացնել սցենարում։[1] Արդյունքում նկարահանումներ արվեցին Շրի Լանկայի Կանդի քաղաքում, որտեղ օգտագործվեցին գյուղի, տաճարի և Պանկոտ պալատի մասշտաբային մոդելներ։ Փողերի արժեզրկման պատճառով «Ճակատագրի տաճարն» արժեցավ 28.17 միլիոն դոլար, որը 8 միլիոն դոլարով ավելի թանկ էր քան նախորդ «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը։[14]

Նկարահանումները սկսվեցին 1983 թվականին՝ Կանդիում[16], և մայիսի 5-ին տեղափոխվեց «Elstree Studios», Անգլիա։ Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը հիշում է. «Նկարահանումների ընթացքում անձնակազմը գնում էր իրենց տուն և սխալներ էին փնտրում իրենց մազերի, շորերի և կոշիկների փոփոխության մեջ»։[16] Էլստրիի 9 տաղավարներից ութն հատկացված էր «Ճակատագրի տաճար» ֆիլմի նկարահանումների համար։ Լուկասի կենսագիր Մարկուս Հերնը նշում է, որ Դուգլաս Սլոկոմբի տաղանդը թույլ տվեց կոմպենսացնել անցանկալի ձայները ֆիլմում, որն ընդգրկում էր ֆիլմի ծավալի գրեթե 80 տոկոսը։[17]

Հարիսոն Ֆրոդը Չանդրամ Ռատնամի հետ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Կանդի, Շրի Լանկա, 1983 թիվ

Դեննի Դենիելսը զբաղվել է ֆիլմը բացող «Anything Goes» պարային համարով։ Կեփշոուն սովորել էր երգել մանդարիներենով և չեչոտկա պարի դասեր էր վերցրել։ Այնուամենայնիվ, իր շրջազգեստը հագնելուց հետո, որը շատ նեղ էր, Կեփշոուն ի վիճակի չէր չեչոտկա պարել։ 1920-1930-ականների ուլունքները շրջազգեստին գեղեցիկ տեսք էր տալիս։ Պարային համարն իրականում ավելի ուշ է նկարահանվել։ Հերոսուհին այդ զգեստներով ավելի վաղ նկարահանվել է Շրի Լանկայում։ Դժբախտաբար փիղը սկսել է ուտել այդ զգեստը և զգեստից որոշակի մաս է հաջողվել փրկել։ Հետևաբար պետք էր զգեստը վերականգնել և ավելացնել պակասող ուլունքները։ Կոստյումը պատկանում էր Էնթոնի Պաուելին, և վերջինս ստիպված էր այն վերականգնել ապահովագրության դիմաց։ Վնասի չափերի դեմ նա առարկել չէր կարող։[11]

Նորման Ռեյնոլդսը չկարողացավ մասնակցել «Ճակատագրի տաճարը» ֆիլմի աշխատանքներին, քանի որ զբաղված էր «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» ֆիլմով։ Նրա փոխարին որպես նկարիչ հանդես եկավ Ռեյնոլդսի ուսուցիչը՝ Էլիոթ Սքոթը («Լաբիրինթոս», «Ով է դավել Ռոջեր ճագարին»)։ Կախովի պարանե կամուրջը սարքելու համար ֆիլմ ստեղծողները գտան բրիտանացի ինժեներների խմբի, որոնք մոտակայքում զբաղված էին Բալֆոր Բյուտի ամբարտակի աշխատանքներով։[1]

Ինդիանա Ջոնսի ննջասենյակի կռվի տեսարանը նկարահանումների ժամանակ Հարիսոն Ֆորդը լուրջ մեջքի ճողվածք է ստանում։ Հիվանդանոցի անկողինը տեղափոխել են նկարահանումների վայր, որտեղ Ֆորդը հանգստանում էր նկարահանման դադարների ժամանակ։ Լուկասն այդ առումով ասել է. «Նա հազիվ էր այդ օրերին կարողանում ոտքի վրա մնալ. բայց նկարահանումները ոչ մի օր չի դադարեցվել։ Նա անհասկանալի ցավեր ուներ, բայց փորձում էր նկարահանվել»։[7] Այլընտրանք չկար։ Լուկասը նկարահանումները դադարեցրեց, մինչ Ֆորդը գտնվում էր Կենտինելա հոսպիտալում։[16] Կասկադյոր Վիկ Արմստրոնգը շուրջ 5 շաբաթ Ֆորդին փոխարինեց դժվար տեսարաններում։ Արմստրոնգի կինը դարձավ Կեփշոուի կասկադյորը։[18]

Շանհայի փոխարեն նկարահանումներ արվեցին Մակաոյում, որտեղ օպերատոր Դուգլաս Սլոկոմբը ջերմություն ունեցավ և չկարողացավ աշխատել հունիսի 24-ից մինչև հուլիսի 7-ը։ Ֆորդը նկարահանումներին միացավ օգոստոսի 8-ին։ Չնայած ֆիլմի նկարահանումների ժամանակ ծագած խնդիրներին, Սփիլբերգը կարողացավ այն ժամանակին ավարտել և տեղավորվել բյուջեի մեջ։ Հիմնական նկարահանումներն ավարտվեցին օգոստոսի 26-ին։[16] Այնուհետև մանր տեսարաններ նկարահնվեցին Սնեյք Ռիվեր Կնայոնում, Մամմոտ լեռում, Թոուլոմին և Ամերիկան գետերի մոտ, Յոսեմիթե ազգային պարկում, Սան Հոակին հովտում, Համիլտոն ռազմաօդանավակայարանում և Արիզոնայում։[3] Պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը 1984 թվականի հունվարին Ֆլորիդայում նկարահանած ալիգատորներին ֆիլմում օգտագործեց կոկորդիլոսների տեսարանը պատկերելու համար։[3][12]

Հանքերում վագոնիկների մրցարշավը պատկերելու համար օգտագործվել է մասշտաբներով փոքր մոդել, իսկ դերասանների փոխարեն օգտագործվել է տիկնիկներ։[14] Օգտագործվել է ստոպ-կադր անիմացիա։ Վիզուալ էֆեկտներով զբաղվում էր Դենիս Մուրենը, Ջո Ջոհնստոնը և Industrial Light & Magic ընկերությունը։[19] Ձայնային էֆեկտների համար Skywalker Sound ընկերությունը դիմեց Բեն Բերտին։ Բերտը ձայնագրել է Ուիլի Սքոթի ճիչը, իսկ հանքավայրի վագոնիկների ձայնը ձայանգրել է Դիսենեյլենդում։[20]

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացավ 1984 թվականի մայիսի 23-ին՝ Ամերիկայում՝ մեկ շաբաթում վաստակելով ռեկորդային 45.7 միլիոն ԱՄՆ դոլար։[17] Ֆիլմն աշխարհում վաստակեց 333.11 միլիոն, որից 180 միլիոնը Հյուսիսային Ամերիկայում, իսկ 153.11 միլիոնը այլ վայրերում։[21] «Ճակատագրի տաճարը» ֆիլմը դարձավ ամենաեկամտաբեր ֆիլմը 1984 թվականի ֆիլմերի ցանկում ըստ առաջին շաբաթվա ցուցանիշների և գրավեց երրորդ տեղը ըստ ընդհանուր եկամտի՝ զիջելով «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» և «Ուրվականների որսորդները» ֆիլմերին։[22] Ֆիլմը բացի այդ եղել է բոլոր ժամանակների ամենավարձույթային տասը ֆիլմերից մեկը։[21]

Marvel Comics ընկերություն է կոմիքսային գիրք թողարկեց, որի գրողը Դավիդ Միշելինին էր, իսկ նկարիչներն էին Ջեքսոն Գուիսը, Յան Ակինը, Բրիան Գարվեյը և Բոբ Կամպը։ Այն տպագրվեց «Marvel Super Special»-ի 30 համարում[23], ինչպես նաև երեք սահմանափակ համարներում։[24]

LucasArts և Atari Games ընկերությունները ֆիլմի հիման վրա ստեղծեցին արկադային խաղ։ 2008 թվականի սեպտեմբերին «Hasbro» ֆիլմին նվիրված խաղալիքներ ստեղծեց։[25]

Ընդունելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը խառը գնահատականների արժանացավ քննադատների կողմից,[7], բայց մի քանի տարիների ընթացքում ֆիլմն ավելի դրական արձագանքներ ստացավ։ AMC հեռուստալիքը «Ճակատագրի տաճար» ֆիլմը համարեց 1984 թվականի լավագույն ֆիլմ։[26] Rotten Tomatoes կայքում 65 քննադատներ արտահայտել են իրենց կարծիքները և նրանց 85 %-ը ֆիլմին դրական գնահատակն են տվել և 10 բալից գնահատել են 7.2 բալ։[27] Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է կատարյալ չորս աստղի գնահատական և նշել է, որ այն ամենահետաքրքիր, ցնցող, արտասովոր, ռոմանտիկ արկածային ֆիլմ է «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմից հետո։ Բացի այդ գնահատականը շատ բարձր է նրանով, որ ֆիլմը չի համարվել զուտ նախորդի համարժեքը, այլ ավելի շատ դիտվել է որպես նրան համարժեք ֆիլմ։[28] Վինսենտ Քենդին ֆիլմի համար ասել է. «Ֆիլմն ավելի զվարճալի էր, քան «Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը, սակայն այն որևէ բնույթ չէր կրում։ Ուղղակի ֆիլմում հումորն ու տեխնիկական նորարություներն էին ավելի շատ, քան նախորդ ֆիլմում էր։»[29] Նիլ Գաբլերը նշել է. «Ես կարծում եմ, որ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ավելի լավն է, քան «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմը։ Որոշ առումներով տարբերությունն էական չէր։ Բայց ընդհանուր առմամբ, ես կասեի, որ ավելի այս ֆիլմը դիտելիս ավելի մեծ բավականություն եմ ստացել, քան նախորդը։»[30] Star Tribune-ի Կոլին Կովերտը ֆիլմի համար ասել է. «ֆիլմը հիմար, դաժան և քիչ ցածր վարկանիշային է, բայց միևնույն ժամանակ բավական զվարճալի է»։[31] Պաուլին Քեյլը The New Yorker-ում գրել է. «այն ամենազիլ և ամենահաճելի կատակերգություններից, որը երբևէ ստեղծվել է»։[32] «Halliwell's Film Guide»-ը ֆիլմը նկարագրել է «դանդաղ զարգացող արկածային իրարանցում, որն ուղեկցվում է մեծ հնարամտությամբ և չափից դուրս դաժանությամբ և սարսափով»։[32]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Ինդիանա Ջոնսը և Մահվան տաճարը»[33]
  • Ֆիլմը նկարահանվել է Ամերիկայում, Շրի Լանկայում և Չինաստանում։ Հնդկաստանի կառավարությունը չի թողել, որ ֆիլմը նկարահանվի իրենց տարածքում, քանի որ ֆիլմի պրոդյուսերները չեն համաձայնվել սցենարն անցի Հնդկաստանի գրաքննադատությունով և չեն համաձայնվել ֆիլմից հեռացնել «մահառաջա» բառը։[33]
  • Ֆիլմի պրոդյուսերներ Ջորջ Լուկասին և Ֆրենկ Մարշալին կարելի է տեսնել ֆիլմի սկզբում՝ օդանավակայարանի տեսարանում։ Առաջինը վանահայր է, իսկ երկրորդը տուրիստ։ Դեն Էկրոյդին նույնպես կարելի է տեսնել օդանավակայարանի տեսարանում։[33]
  • Նախքան Քեյթ Կեփշոուն, Ուիլլիի դերի համար դիտարկվում էր Շերոն Սթոունը։[33]
  • «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմը դարձավ առաջին ֆիլմը նոր THX (Theatre Alignment Program) ծրագրով ֆիլմը, որը մտածվել էր Ջորջ Լուկասի կողմից կինոթատրոններում ձայնի ավտոմատիզացման համար։[33]
  • Ֆիլմում գոյություն ունի «Օբի Վան» անվանումով ռեստորան։ Օբի Վանը Աստղային պատերազմներ ֆիլմի ջեդայ հերոս է, որտեղ Հարիսոն Ֆորդը մարմնավորել է Սոլո Հանին։[33]
  • Աէրոպլանի փոխարեն ֆիլում ուզում էին մոտոցիկլետներով մրցաշար նկարահանել Չինական մեծ պարիսպի վրա, սակայն չինական կառավարությունը դա համարեց սրբապծություն։[33]
  • Ռելսերով գլորվող վագոնների ձայնը ձայնագրվել է Դիսնեյլենդում։[33]
  • Ռելսերի վրա վագոնիկներով մրցարշավի տեսարանի համար օգտագործվել է հատուկ մոդել, որը հնարավոր կլիներ նկարահանել 35 միլիմետրանոց տեսախցիկներով։[33]
  • Կապիկների սառեցված ուղեղի փոխարեն եղել է մորու սոուս և կրեմ։[33]
  • Գյուղի շամանը Ինդիանային պատմեց Շանկարայի քարի մասին, որը կոչվում էր «Շիվա Լինգա»։ Հուդաիզմում լինգա անվանում են բարձր գլանաձև կառուցվածքով քարերը, որոնք ֆալոս են հիշեցնում։ Դրանք հաճախ դնում են շրջանի մեջ, որոնք խորհրդանշում են յունին։ Երկու սիմվոլները միասնի խորհրդանշում են Շիվա աստծո սեքսուալ էներգիան։[33]
  • Ալիգատորներին անձամբ նկարահանել է պրոդյուսեր Ֆրենկ Մարշալը։ Նա նրանց գտել էր Ֆլորիդայում։[33]
  • Հարիսոն Ֆորդը վնասել է իր մեջքը մարդասպանի հետ կռվելու տեսարանի ժամանակ։ Նույնիսկ հարկ եղավ վիրահատության համար հասնել Լոս Անջելես։ Դրանից հետո Ֆորդի հերոսի հնարքներից մեծամասնությունը կատարեց կասկադյոր Վիկ Արմստրոնգը։[33]
  • Ֆորդի մեջքը երկրորդ անգամ վնասեց, երբ մարտնչում էր արջի հետ։ Դերասանի համար ցավալի էր, որ այդ տեսարանը տեղ չգտավ ֆիլմում։[33]
  • Ճոճվող կամուրջը եղել է իրական։ Կամրջի տեսարանների մեծամասնությունը նկարահանվել է կամ կամուրջի վերջում, կամ էլ սկզբում, քանի որ Սփիլբերգը և օպերատորը ահավոր վախենում էին լինել կամուրջի մեջտեղում։ Սփիլբերգն ընդհանրապես կամուրջով չի անցել։ Կամուրջի մի ծայրից մյուսն անցնելու համար Սփիլբերգը այն շրջանցում էր մեկ ու կես մղոն հեռավորություն ունեցող ճանապարհով։[33]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքներն հետևյալն են.[34]

Կատարող Երգ Տևողություն
Ջոն Ուիլյամս Anything Goes 2։49
Ջոն Ուիլյամս Fast Streets of Shanghai 3։38
Ջոն Ուիլյամս Nocturnal Activities 5։53
Ջոն Ուիլյամս Short Rounds Theme 2։28
Ջոն Ուիլյամս Children in Chains 2։41
Ջոն Ուիլյամս Slalom on Mt. Humol 2։22
Ջոն Ուիլյամս The Temple of Doom 2։57
Ջոն Ուիլյամս Bug Tunnel and Death Trap 3։29
Ջոն Ուիլյամս Slave Childrens Crusade 3։21
Ջոն Ուիլյամս The Mine Car Chase 3։38
Ջոն Ուիլյամս Finale and End Credits 6։17

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Մուրենը և Industrial Light & Magic ընկերությունը Օսկար են ստացել լավագույն վիզուալ էֆեկտների համար։ Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը կրկին նոմինացվել էր Օսկարի լավագույն երգ անվանակարգում։ Նախորդ անգամ նա առաջադրվել էր «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի համար։[35] Վիզուալ էֆեկտների համար ֆիլմը նույն կատեգորիայում ստացավ BAFTA մրցանակ։ Նոմինացվել են օպերատոր Դուգլաս Սլոկոմբը, խմբագիրներ Մայքլ Կանը, Բեն Բերտը և Skywalker Sound ընկերության հնչյունային օպերատորները։[36]

Սփիլբերգը, սցենարիստները, Հարիսոն Ֆորդը, Ջոնաթան Կե Կուանը, Էնթոնի Պաուելը, դիմահարդար Թոմ Սմիթը իրենց աշխատանքների համար նոմիանացվել են Սատուրն կինոմրցանակի։ «Ճակատագրի տաճարը» ֆիլմը Սատուրնում նոմինացվել է որպես լավագույն ֆենտեզի ֆիլմ, բայց մրցանակը ստացել է «Ուրվականներ որսացողներ» ֆիլմը։[37]

Կատեգորիա Նոմինանտներ Արդյունք
«Օսկար»1985
Լավագույն վիզուալ էֆեկտներ
Դենիս Մուրեն, Մայքլ Ջ. ՄակԱլիստեր, Լորնի Պետերսոն, Ջորջ Գիբս Հաղթանակ
Լավագույն երաժշտություն
Ջոն Ուիլյամս Առաջադրված
BAFTA 1985
Լավագույն վիզուալ էֆեկտներ
Դենիս Մուրեն, Մայքլ Ջ. ՄակԱլիստեր, Լորնի Պետերսոն, Ջորջ Գիբս Հաղթանակ
Լավագույն մոնտաժ
Մայքլ Կան Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք
Դուգլաս Սլոկոմբ Առաջադրված
Լավագույն ձայն
Բեն Բերտ, Սայմոն Կեյ, Լորել Լադևիչ Առաջադրված
«Սատուրն» 1985
Լավագույն ֆենտեզի ֆիլմ
Առաջադրված
Լավագույն ռեժիսոր
Սթիվեն Սփիլբերգ Առաջադրված
Լավագույն սցենար
Ուիլարդ Հայկ և Գլորիա Կաց Առաջադրված
Լավագույն դերասան
Հարիսոն Ֆորդ Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի
Ջոնաթան Կե Կվան Առաջադրված
Լավագույն կոստյումներ
Էնթոնի Պաուել Առաջադրված
Լավագույն դիմահարդարում
Թոմ Սմիթ Առաջադրված
«Երիտասարդ դերասան» 1985
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Ջոնաթան Կե Կվան Հաղթանակ
«Սատուրն» 2004
Լավագույն DVD հավաքածու
Ինդիանա Ջոնսի արկածները DVD հավաքածու («Կորուսյալ տապանը որոնելիս», «Ճակատագրի տաճարը», «Խաչակրաց վերջին արշավանքը») Հաղթանակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Նմանատիպ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 J.W. Rinzler; Laurent Bouzereau (2008). «Temple of Death: (June 1981 – April 1983)». The Complete Making of Indiana Jones. Random House. էջեր 129–141. ISBN 978-0-09-192661-8. 
  2. Anthony Breznican (օգոստոսի 24, 2004)։ «PG-13 remade Hollywood ratings system»։ Seattle Post-Intelligencer։ Վերցված է դեկտեմբերի 12, 2010 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rinzler, Bouzereau, Chapter 8: "Forward on All Fronts (August 1983 – June 1984)", p. 168-183
  4. Gogoi, Pallavi (նոյեմբերի 5, 2006)։ «Banned Films Around the World: Indiana Jones and the Temple of Doom»։ BusinessWeek 
  5. Tharoor Shashi (մարտի 10, 2007)։ «SHASHI ON SUNDAY: India, Jones and the template of dhoom»։ The Times of India 
  6. Yvette Rosser։ «Teaching South Asia»։ Missouri Southern State University։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 8, 2005-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2008 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 John Baxter (1999). «Snake Surprise». Mythmaker: The Life and Work of George Lucas. Avon Books. էջեր 332–341. ISBN 0-380-97833-4. 
  8. 8,0 8,1 «The People Who Were Almost Cast»։ Empire (magazine)։ Վերցված է օգոստոսի 26, 2008 
  9. 9,0 9,1 «Adventure's New Name»։ TheRaider.net։ Վերցված է ապրիլի 23, 2008 
  10. «Scouting for Locations and New Faces»։ TheRaider.net։ Վերցված է ապրիլի 23, 2008 
  11. 11,0 11,1 11,2 11,3 Indiana Jones: Making the Trilogy, 2003, Paramount Pictures
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Temple of Doom: An Oral History»։ Empire (magazine)։ մայիսի 1, 2008։ Վերցված է մայիսի 1, 2008 
  13. 13,0 13,1 13,2 "Gloria Katz and Willard Huyck's Best Defense Against Critics Is Their Screenwriting Track Record" By Donald G. McNeil Jr. August 20, 1984 People Magazine accessed April 22, 2015
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Joseph McBride (1997). «Ecstasy and Grief». Steven Spielberg: A Biography. New York City: Faber and Faber. էջեր 323–358. ISBN 0-571-19177-0. 
  15. 15,0 15,1 15,2 "FORTUNE AND GLORY: Writers of Doom! Quint interviews Willard Huyck and Gloria Katz!" Aint It Cool New 23 May 2014 accessed April 23, 2015
  16. 16,0 16,1 16,2 16,3 Rinzler, Bouzereau, Chapter 6: "Doomruners (April-August 1983, p. 142-167
  17. 17,0 17,1 Marcus Hearn (2005). The Cinema of George Lucas. Harry N. Abrams, Inc.. էջեր 144–147. ISBN 0-8109-4968-7, ISBN 0-8109-4968-7, ISBN 0-8109-4968-7. ISBN 0-8109-4968-7. 
  18. The Stunts of Indiana Jones, 2003, Paramount Pictures
  19. The Light and Magic of Indiana Jones, 2003, Paramount Pictures
  20. The Sound of Indiana Jones, 2003, Paramount Pictures
  21. 21,0 21,1 «Indiana Jones and the Temple of Doom»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  22. «1984 Domestic Grosses»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  23. Marvel Super Special #30 at the Grand Comics Database
  24. Indiana Jones and the Temple of Doom at the Grand Comics Database
  25. Edward Douglas (փետրվարի 17, 2008)։ «Hasbro Previews G.I. Joe, Hulk, Iron Man, Indy & Clone Wars»։ Superhero Hype!։ Վերցված է փետրվարի 17, 2008 
  26. «The Greatest Films of 1984»։ AMC (TV channel)։ Վերցված է մայիսի 21, 2010 
  27. «Indiana Jones and the Temple of Doom»։ Rotten Tomatoes։ Վերցված է հուլիսի 15, 2012 
  28. «Indiana Jones and the Temple of Doom»։ Chicago Sun-Times։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  29. Canby Vincent (մարտի 23, 1983)։ «Indiana Jones and the Temple of Doom»։ The New York Times։ Վերցված է սեպտեմբերի 1, 2013 
  30. Hagen Dan (January 1988)։ «Neal Gabler»։ Comics Interview (54) (Fictioneer Books)։ էջեր 61–63 
  31. Covert Colin (մայիսի 21, 2008)։ «Indiana Jones and the Temple of Doom»։ Star Tribune։ Վերցված է սեպտեմբերի 1, 2013 
  32. 32,0 32,1 Halliwell's Film Guide, 13th edition – ISBN 0-00-638868-X.
  33. 33,00 33,01 33,02 33,03 33,04 33,05 33,06 33,07 33,08 33,09 33,10 33,11 33,12 33,13 33,14 «kinopoisk; Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը; Հետաքրքիր փաստեր»։ Վերցված է 2015 դեկտեմբերի 12 
  34. «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը; Սաունդթրեք»։ Վերցված է 2015 Դեկտեմբերի 12 
  35. «Indiana Jones and the Temple of Doom»։ Academy of Motion Picture Arts and Sciences։ Վերցված է օգոստոսի 25, 2008 
  36. «Indiana Jones and the Temple of Doom»։ British Academy of Film and Television Arts։ Վերցված է օգոստոսի 25, 2008 
  37. «Past Saturn Awards»։ Saturn Awards։ Վերցված է օգոստոսի 25, 2008