Ալյասկյան մալամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալյասկայի մալամուտից)
Jump to navigation Jump to search
Ալյասկյան մալամուտ
Alaskan Malamute 600.jpg
Տեսակշան ցեղատեսակ[1]
Այլ անուններԱլյասկյան մալամուտ
ԲնաշխարհԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Առանձնահատկություններ
Զանգված արու39 կգ
Զանգված էգ34 կգ
Հասակ արու63,5 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ալյասկյան մալամուտ (անգլ. Alaskan Malamute), ընտանի շների հինավուրց, խոշոր, լծկան և ծանրաքարշ ցեղատեսակ[2]: 2010 թվականից համարվում է Ալյասկայի խորհրդանիշը[3]:

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակի պատմությունն սկսվում է դարերի խորքից, երբ այն ապրում էր Ալյասկայի էսկիմոսների ինուպիատ ցեղի մալեմյուտ ցեղախմբի ներկայացուցիչների հետ կողք-կողքի։ Այս ցեղատեսակի շները մեծ նշանակություն ունեին բնիկների համար։ Նրանց համագործակցությունը շահավետ էր երկուստեք։ Բացի սահնակին լծված ծանր բեռներ տեղափոխելուցալյասկյան մալամուտները կարողանում էին որսորդություն անել և վարժեցվում էին նույնիսկ արջի վրա հարձակվելուն։

1896 թվականին Կլոնդայքում սկսված ոսկու տենդի ժամանակներում, մալամուտների ծառայությունը առավել անգնահատելի դարձավ։ Հաճախ նրանց խաչասերում էին այլ ցեղատեսակների հետ, առավել արդյունավետ ցեղատեսակներ ստանալու նպատակով։

2004 թվականին ժամանակակից ալյասկյան մալամուտի ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ նրանք աշխարհի հինավուրց ցեղատեսակներից մեկն են և գենետիկորեն տարբերվում են մյուս ցեղատեսակներից։ 2013 թվականի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ալյասկյան մալամուտները ծագում են արևելյան Ասիայից:

Հիմնականում որպես ցեղատեսակ հայտնի է դարձել 1935 թվականին։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակն ունի ամուր մարմնակազմվածք, երկար ու խիտ կոպիտ մազածածկ: Իրեն հիանալի է զգում ձնառատ վայրերում։

Խելացի է, մարդամոտ, սակայն այնքան էլ հակված չէ ենթարկվելուն և հաճախ դրսևորում է համառություն։ Ունի ուժեղ բնավորություն և ցանկացած իրադրությունում ի հայտ են գալիս լիդեր լինելու հավակնությունները։ Մալամուտներին պետք է վարժեցնել և դաստիարակել դեռ վաղ հասակից՝ ապացուցելով թե ով է տերը։ Մի քանի ցեղատեսակների շների խմբի մեջ հաստատ համոզված եղեք, որ ալյասկյան մալամուտը կստանձնի ոհմակի առաջնորդի դերը։

Ընդհանուր առմամբ լինելով ագրեսիվ, մարդկանց նկատմամբ ագրեսիվ չեն, այդ իսկ պատճառով, որպես պահապան նրանից դուրս չի գա։

Ունեն նշաձև, շագանակագույնի երանգներով աչքեր: Հաճախ հանդիպում են երկնագույն աչքերով, որոնք համարվում են թերություն։

Ցանկալի են ալյասկյան մալամուտների հետևյալ մարմնական տվյալները. մնդավի բարձրությունը՝ 63,5 սմ (արու), 58,5 սմ (էգ), քաշը՝ 39 կգ (արու), 34 կգ (էգ)։ Գունավորումը տարաբնույթ է։ Հիմնականում բաց գորշի կամ սևի համադրությունը սպիտակի հետ։ Միատարր գույների մեջ գերադասելի է ամբողջովին սպիտակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dogspot.in/alaskan-malamute/
  2. Parker H.G.; Kim, L.V.; Sutter, N.B.; Carlson, S.; Lorentzen, T.D.; Malek, T.B.; Johnson, G.S.; DeFrance, H.B.; Ostrander, E.A.; Kruglyak, L. (2004-05-21)։ «Genetic structure of the purebred domestic dog»։ Science 304 (5674): 1160։ PMID 15155949։ doi:10.1126/science.1097406 
  3. «Alaskan malamute becomes latest official state dog»։ The Washington Post։ 2010-08-31։ Վերցված է 2011-01-08