Սահնակ
Սահնակ, առանց անիվների տեղափոխման տարածված միջոց, որն ունենում է սահուկներ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակը հնագույն փոխադրամիջոց է, որը կիրառվել է ոչ միայն հյուսիսային երկրներում, այլ նաև հարավում, օրինակ Հին Եգիպտոսում[2]։ Շատ ժողովուրդներ, որոնց արդեն հայտնի էր անիվային փոխադրումը, ավանդույթի համաձայն կիրառել են սահնակներ թաղման արարողության ժամանակ (Հին Եգիպտոս, Կիևյան Ռուսիա)։
Կիևյան Ռուսիայում ճանապարհների և փողոցների վատ վիճակով պայմանավորված՝ սահնակները նույնիսկ ամռանն ամենատարածված փոխադրամիջոցներն էին։ Արխանգելսկի, Վոլգոդանսկի, Կաստրամայի նահանգների ճահճային և անտառային հատվածներում սահնակներն ամռանն օգտագործվել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հին Ռուսաստանում սահնակով փոխադրվելը պատվաբեր է եղել, այդ պատճառով կիրառվել են տոնական միջոցառումների ժամանակ՝ մասնավորապես հոգևոր անձանց կողմից։ Հնում սահնակներն ունեցել են նավակների տեսք, որն առջևում և հետևում նեղանում էր, կամ նման էր տուփի, որոնց մեջ հնարավոր էր պառկել։ Սովորաբար դրանց լծվում էր մեկ ձի, որի վրա նստում էր կառապանը։ Հայտնի բոյարների, իշխանների և արքաների սահնակները տարբերվել են իրենց արդուզարդով, թագավորական սահնակներն արժեին 200-300 ռուբլի։ Սահնակի մեջ սովորաբար մեկ, իսկ բացառիկ դեպքում՝ երկու մարդ էր փոխադրվում։
Կանանց և տղամարդկանց համար նախատեսված սահնակները միանման էին, կանացի սահնակներն ավելի լայն էին, կահավորանքի մեջ առկա էր մահուդ, սահնակը ծածկված էր և կողքերից և վերևից։ Սահնակներին հատուկ նշանակություն էր տրվում հարսանիքների և թաղումների ժամանակ։ Հարսանիքի ժամանակ առաջարկվում էին կերպասե, սաթե ծածկով, հարուստ գորգերով սահնակներ։ Հարսնացուն եկեղեցի էր գնում խնամիների հետ, որոնք նրա գլխավերևում պահում էին սամույրի մորթի, իսկ եկեղեցուց գնում էր ամուսնու հետ։
Հուղարկավորության ժամանակ սահնակների օգտագործման մասին առաջին անգամ նշվել է 1015 թվականին Վլադիմիր Մեծի հուղարկավորության նկարագրության մեջ. հանգուցյալի մարմինը սահնակով հասցրել են մինչև եկեղեցի[3]։ Պրոֆեսոր Դ.Ա.Անուչինի հետազոտությունների համաձայն՝ սահնակները կիրառվել են ոչ միայն սլավոնական ժողովուրդների, այլ ֆինների, Արևմտյան Եվրոպայի և եգիպտացիների կողմից։
Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակները կիրառվում են այն երկրների գյուղական վայրերում, որտեղ ձմեռները ձյունառատ են լինում։ Սահնակները կիրառվում են նաև սպորտային նպատակներով (սահնակային սպորտ)։
Սահնակի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահնակների մեջ են մտնում նաև բեռնասահնակները, հյուսիսային ազգերի շնասահնակները։
- Բոբսլեյ՝ ղեկային կառավարմամբ սահնակ
- Բուեր՝ նավակատիպ, առագաստավոր սահնակ (հարթակ) անիվների կամ չմուշկների վրա, որի մրցումները կազմակերպվում են սառույցի վրա
- Մրցարշավային՝ թեթև սահնակ, որոնք օգտագործվում են վարգաձիերի վարժեցման նպատակով
- Ծածկասահնակ՝ թիկնատեղով ծածկ ունեցող սահնակ
- Սայլ՝ կազմված երկու խողովակից, որոնց մի ծայրին կապվում են ձիեր, շներ։
- Բեռնասահնակ՝ առանց բեռնախցիկի գյուղցիական սահնակ
- Սառցասահնակ
- Լայնասահնակ՝ ցածր և լայն սահնակ
- Պուլկա՝ փոքրիկ բեռներ տեղափոխելու թեթև սահնակ
- Առանց նստարանի լայնասահնակ
- Ձեռնասահնակ՝ փոքրիկ փայտե ձեռքի սահնակ
- Տոբոգան՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների սահնակ[4]
- Ֆիննական սահնակ՝ բարձր սահնակ, որը հրում են հետևից։
- Մանկական սահնակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сенсемилияwrote Татьяна, sen_semilia 2013-12-25 15:51:00 2013-12-25 15:51:00 Татьяна Сенсемилия։ «Сани, санки и салазки»։ sen-semilia.livejournal.com (en-us)։ Վերցված է 2020-02-13
- ↑ McCoy Terrence (մայիսի 2, 2014)։ «The Surprisingly Simple Way Egyptians Moved Massive Pyramid Stones Without Modern Technology»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 2019-02-01
- ↑ «Ребусы на тему «Сани»»։ Музей ямщика (ru-RU)։ 2020-02-08։ Վերցված է 2020-02-13
- ↑ «Hörnerschlitten» (German)։ www.schlitten-bob.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին։ Վերցված է մայիսի 19, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Сани»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Костомаров, Николай Иванович|Костомаров Н. И. Очерк домашней жизни и нравов великорусского народа в XVI и XVII ст. СПб., 1887.
- Анучин, Дмитрий Николаевич|Анучин Д. Н. Сани, ладья и кони как принадлежности похоронного обряда. Археологическо-этнографический этюд. М., 1890.
- Васильев М. И. Русские сани: историко-этнографическое исследование. Великий Новгород: НовГУ, 2007. Archived 2020-02-13 at the Wayback Machine.
|