Jump to content

Մեծ և բարի հսկան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ և բարի հսկան
անգլ.՝ The BFG[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրարկածային ֆիլմ[2][3][4], ընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար
ՀիմքThe BFG?[5]
Թվականհուլիսի 1, 2016[2][3][6][…], հուլիսի 21, 2016[7][8][9], հուլիսի 8, 2016[10], հուլիսի 20, 2016[11], օգոստոսի 25, 2016[12] և հուլիսի 22, 2016[13]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[14][3][6][…]
ՊրոդյուսերՖրենկ Մարշալ[5], Սեմ Մերսեր[1] և Սթիվեն Սփիլբերգ[1]
Սցենարի հեղինակՄելիսա Մաթիսոն[5]
ԴերակատարներՄարկ Ռայլենս[15][6][16][…], Ruby Barnhill?[17][6][18][…], Բիլ Հեյդեր[1][6][18][…], Պենելոպա Ուիլթոն[1][6][18][…], Ռեբեկա Հոլ[1][6][18][…], Ջենեյն Կլեմենտ[1][6][18][…], Ռեյֆ Սփալ[1][6][18][…], Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն[1][6][19], Ադամ Գոդլի[1][6][19], Մայքլ Ադամթուեյթ[1][6][19], Դանիել Բեքոն[1][18][19], Ջոնաթան Հոլմս[1][19], Chris Gibbs?[1][19], Paul Moniz de Sa?[1][19], Մերիլին Նորրի[1][19], Callum Seagram Airlie?[1][19], Haig Sutherland?[1][6][19], Shauna Hansen?[1][19], Denise Jones?[1][19], Գաբրիել Ռոուզ[1][19], Anthony Ingram?[1][19], Chris Shields?[1][19], Մեթ Ֆրյուեր[1][6][19], Geoffrey Wade?[1][19], John Emmet Tracy?[1][19], William Samples?[1][19], Andy Thompson?[1][19], Paul Stuart Barnhill?[1][19], Lucia Ryan?[1][19], Julia Elizabeth Torrance?[1][19], Cal Davis?[1], Kyle Maloney?[1], Michael Mcleod?[1], David Orr?[1], Zachary Read?[1], David Glover?[1], Joshua Callagan?[1] և Todd Biffard?[1]
ՕպերատորՅակուշ Կամինսկի[1]
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս[1]
ՄոնտաժՄայքլ Քան[1]
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունWalt Disney Pictures[20], Amblin Entertainment[20], Reliance Entertainment[20], Walden Media[20], The Kennedy/Marshall Company[1], DreamWorks և Touchstone Pictures
Տևողություն115 րոպե[21]
Բյուջե140 000 000 $[22]
Շահույթ38 738 762 $[22] և 50 638 762 $[22]
Պաշտոնական կայքէջ
 The BFG (2016 film) Վիքիպահեստում

«Մեծ և բարի հսկան» (անգլ.՝ The BFG), ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ընտանեկան արկածային ֆիլմը` ֆենտեզի ժանրում` հիմնված Ռոնալդ Դալյի համանուն վեպի վրա։ Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2015 թվականի մարտի 23-ին։ Ֆիլմի արտադրությամբ  զբաղվել են Walt Disney Pictures, DreamWorks Pictures (տիտրերում նշված չէ)[23], Amblin Entertainment և Walden Media ընկերությունները։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 14-ին Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմը վարձույթ է դուրս եկել Disney Digital 3D և RealD 3D  ձևաչափերով, 2016 թվականի հունիսի 30-ին։

Սոֆին (Ռուբի Բարնհիլ) դառնում է ՄԲՀ անունով հսկայի (Մարկ Ռայլենս) ընկերը, և նրանք միասին ուղևորվում են արկածների մեջ, չար մարդակեր-հսկաներին պատժելու նպատակով, որոնք հարձակվում էին մարդկանց աշխարհի վրա։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսերներ Ֆրենկ Մարշալը եւ Քեթլին Քենեդին 1991 թվականին սկսեցին «Մեծ և բարի հսկան» վեպի մեծաբյուջե էկրանավորման արտադրությունը` Paramount Pictures-ի հետ միասին[25]։ Ռոբին Սվայկորդ և Նիկոլաս Կազան սցենարիստների ընտանեկան զույգը 1998 թվականին մշակեց ադապտացիայի սցենարը,  գլխավոր դերի թեկնածուն Ռոբին Ուիլյամսն էր[26]։ 2001 թվականին այդ սցենարը արտագրվեց Գվեն Լուրիի կողմից, որը հանդիպեց Դալյի դրական գնահատականին[27]։

2011 թվականի սեպտեմբերին DreamWorks-ը հայտարարեց, որ իրենք ստացել են գրքի էկրանավորման իրավունքները։ Քենեդին և Մարշալը դարձան պրոդյուսերներ, իսկ սցենարիստ Մելիսա Մեթիսոնը ադապտացրեց պատմությունը[28]։ 2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Սթիվեն Սփիլբերգը կլինի ֆիլմի ռեժիսորը, իսկ նկարահանումները կսկսվեն 2015 թվականին, և DreamWorks-ը կթողարկի այն 2016 թվականին[29]։ Ջոն Մեդենը ավելի վաղ ներկայացվել էր որպես ռեժիսոր, բայց այժմ նշված է որպես գործադիր պրոդյուսեր Մայքլ Սիգելի հետ[30]։ Սփիլբերգը հայտարարությունում նշեց ««Մեծ և բարի հսկան» հիացրել է ընտանիքներին և նրանց երեխաներին ավելի քան երեք տասնամյակ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ Ռոնալդ Դալյը վստահել է մեզ այս դասական պատմությունը»[31]։ 2015 թվականի մարտին Walden Media-ն համաձայնվեց ֆինանսավորել և պրոդյուսավորել ֆիլմը [32]: 2015 թվականի ապրիլին Walt Disney Studios-ը, որն արդեն համաձայնվել էր արտադրել ֆիլմը իր դուստր Touchstone Pictures-ի անունից, միացավ ֆիլմին որպես պրոդյուսեր և ֆինանսավորող և ֆիլմի արտադրությունը Touchstone-ից փոխանցեց իրեն[33]։ Հետևաբար` «Մեծ և բարի հսկան» Սփիլբերգի առաջին ֆիլմն է Disney ապրանքանիշի ներքո, չնայած, որ նա ավելի վաղ պրոդյուսերավորել է ստուդիայի մի քանի ֆիլմեր[34]։ Բացի այդ, DreamWorks-ը նշված չէ ոչ ֆիլմում, ոչ մարքեթինգում, և դրա փոխարեն ներկայացված է Սփիլբերգի պրոդյուսերական ընկերությունը` Amblin Entertainment[35]:

2014 թվականի հոկտեմբերի 27-ին ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի համար ընտրվեց  Մարկ Ռայլենսը։ Սփիլբերգը մեկնաբանել է այս ընտրությունը. «Մարկ Ռայլենսը տրանսֆորմացիոն դերասան է։ Ես շատ ուրախ եմ և հուզված, որ Մարկը մեզ հետ կմեկնի Հսկաների աշխարհ։ Մինչ օրս ամեն ինչ իր կարիերայի մեջ հանդիսանում է տղամարդկային ընտրություն, ես զգացված եմ, որ նա ընտրեց "Մեծ և բարի հսկան" որպես իր հաջորդ դեր»[36][37][38]։

2014 թվականի նոյեմբերի կեսերին տեղեկացվեց, որ Lower Peover դպրոցի տասնամյա աշակերտուհի Ռուբի Բարնհիլը մասնակցել է դերի լսումներին և ստիպված է եղել սովորել վեց էջ որբացած Սոֆիի երկխոսություններից։ Երկար փնտրտուքներից հետո, դեկտեմբերի 16-ին ռեժիսորը տասնամյա Բարնհիլին վերցրեց Սոֆիի դերի համար, որի առիթով նա ասել է. «Իմ բախտն աննկարագրելիորեն բերել է և ես շատ ուրախ եմ»։ Սփիլբերգը հայտարարել է, որ նրանք հայտնաբերել են հրաշալի Սոֆիի՝ ի դեմս Ռուբի Բարնհիլի։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 23-ին Վանկուվերում[39] և ավարտվել 2015 թվականի հունիսի 12-ին[40]։ Ֆիլմի վիզուալ էֆեկտներով զբաղվել է Weta Digital-ը[41]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
The BFG
Ջոն Ուիլյամսի սաունդթրեք
Թողարկվածհուլիսի 1, 2016
Ձայնագրված2016
Ժանրֆիլմի սաունդռեք
Տևողություն64:33
ԼեյբլWalt Disney
ՊրոդյուսերՋոն Ուիլյամս
Ջոն Ուիլյամսի ալբոմների ժամանակագրություն
Star Wars Episode VII: The Force Awakens (2015) The BFG (2016) Star Wars: Episode VIII (2017)

Ֆիլմի երաժշտությունը գրել է Ջոն Ուիլյամսը.

No.ԱնվանումՏևողություն
1."Overture"1:18
2."The Witching Hour"4:41
3."To Giant Country"2:33
4."Dream Country"10:10
5."Sophie's Nightmare"1:57
6."Building Trust"3:25
7."Fleshlumpeater"1:37
8."Dream Jars"3:30
9."Frolic"1:44
10."Blowing Dreams"3:46
11."Snorting and Sniffing"2:13
12."Sophie's Future"2:30
13."There Was a Boy"3:30
14."The Queen's Dream"3:08
15."The Boy's Drawings"3:05
16."Meeting the Queen"3:00
17."Giants Netted"2:03
18."Finale"2:14
19."Sophie and the BFG"8:09

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 The BFG Press Kit
  2. 1 2 The BFG Project ProfileWalt Disney Pictures.
  3. 1 2 3 http://www.imdb.com/title/tt3691740/
  4. http://www.metacritic.com/movie/the-bfg
  5. 1 2 3 Weinstein J. L. DreamWorks Is Still Buying — Picks Up Roald Dahl's ‘BFG’ (Exclusive) // TheWrap — 2011.
  6. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://www.filmaffinity.com/en/film859120.html
  7. http://www.filmstarts.de/kritiken/197814.html
  8. Kinopolis (գերմ.) — 1905.
  9. Internet Movie Database — 1990.
  10. Gimeno S. 'Mi amigo el gigante': Amistad y fantasía en el tráiler final en español de lo último de Spielberg (իսպ.) // SensaCine — 2016.
  11. http://www.imdb.com/title/tt3691740/releaseinfo
  12. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  13. Internet Movie Database — 1990.
  14. Masters K., Ford R. Steven Spielberg to Direct Roald Dahl Adaptation 'BFG' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2014. — ISSN 0018-3660
  15. Mike Fleming Jr. Mark Rylance To Play ‘The BFG’ In Roald Dahl Adaptation By Steven Spielberg // Deadline Hollywood — 2014.
  16. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=197814.html
  17. Steven Spielberg Casts 10-Year-Old Ruby Barnhill as Lead in ‘The BFG’ // TheWrap — 2014.
  18. 1 2 3 4 5 6 7 http://www.bbfc.co.uk/releases/bfg-film
  19. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 http://www.imdb.com/title/tt3691740/fullcredits
  20. 1 2 3 4 Rainey J. Steven Spielberg Takes First Directing Turn With Walt Disney Studios // VarietyNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2015. — ISSN 0042-2738
  21. http://www.festival-cannes.com/en/films/the-bfg
  22. 1 2 3 http://www.boxofficemojo.com/movies/?id=bfg.htm
  23. Кинокомпания Dreamworks SKG может сменить название
  24. Fleming Jr, Mike (2015 թ․ ապրիլի 13). «Disney Signs On To Co-Fi Steven Spielberg's 'The BFG'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  25. Glenn Whipp (2009 թ․ փետրվարի 17). «Frank Marshall focuses on practical». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  26. Staff (1998 թ․ հոկտեմբերի 22). «'Husband' vows renewed; doc on saint set». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  27. Dana Harris (2002 թ․ փետրվարի 27). «Lurie back to book for 'Chocolate' pic». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  28. Weinstein, Joshua L. (2011 թ․ սեպտեմբերի 24). «DreamWorks Is Still Buying – Picks Up Roald Dahl's 'BFG' (Exclusive)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  29. Bullock, Paul (2014 թ․ ապրիլի 26). «Steven Spielberg to direct The BFG». Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  30. Kroll, Justin. «Steven Spielberg to Direct Roald Dahl's 'The BFG,' Will Shoot Tom Hanks Thriller First». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  31. «Steven Spielberg to direct BFG film from Roald Dahl book».
  32. «Steven Spielberg's 'The BFG' Takes Giant Step Forward As Walden Comes Aboard». Deadline. 2015 թ․ մարտի 5. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  33. Rainey, James. «Steven Spielberg Takes First Directing Turn With Walt Disney Studios». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  34. Ford, Rebecca (2015 թ․ ապրիլի 13). «Disney Joins Steven Spielberg's 'BFG'». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  35. McClintock, Pamela (2015 թ․ սեպտեմբերի 24). «Will Steven Spielberg Drop the DreamWorks Name?». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  36. «Mark Rylance to be Spielberg's BFG». the Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  37. Tatiana Siegel (2014 թ․ հոկտեմբերի 27). «Three-Time Tony Winner Mark Rylance Nabs Lead in Steven Spielberg's 'The BFG'». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  38. Breznican, Anthony (2016 թ․ փետրվարի 3). «Meet Mark Rylance, the Oscar contender who's never himself unless he's someone else». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  39. «On the Set for 3/23/15: Ryan Reynolds Starts Shooting 'Deadpool', Chloë Grace Moretz Begins 'November Criminal' & More». ssninsider.com. 2015 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  40. Bullock, Paul (2015 թ․ հունիսի 13). «Frank Marshall tweets from last day of BFG shoot». fromdirectorstevenspielberg.tumblr.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  41. Ritman, Alex (2015 թ․ հունիսի 22). «CineEurope: Steven Spielberg Talks 'BFG' Filming». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ և բարի հսկան (ֆիլմ)» հոդվածին։