Մեթ Ֆրյուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթ Ֆրյուեր
Mattfrewer.jpg
Ծնվել էհունվարի 4, 1958(1958-01-04)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Amanda Hillwood

Մեթ Ֆրյուեր(անգլ.՝ Matt Frewer, ծնվել է 1958 թվականի հունվարի 4-ին, ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում, Կոլումբիայի շրջանում) - ամերիակա-կանադական հեռուստա- և կինոդերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ կյանքն անց է կացրել Կանադայում: Սովորել է Պիտերբորոյի(Օնթարիո) այն նույն դպրոցում, որտեղ սովորել էր իր ապագա կոլեգա Բերկլի Հոուպը` «Պսի Գործոն» հեռուստասերիալից, և այդտեղ խաղացել է ֆուտբոլ` եղել է կիսապաշտպան: Դպրոցն ավարտելուց հետո Մեթը գնում է Մեծ Բրիտանիա, այնտեղ հեղինակավոր դրամատիկական դպրոցում` «Bristol Old Vic»-ում հմտանում է դերասանական արվեստի մեջ, ելույթ է ունենում բրիտանական թատերական բեմում: Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1983 թվականից: Չնայած նրան, որ Մեթը հիմնականում նկարահանվում էր Կալիֆորնիայում, նա ամեն անգամ հրաժարվում էր այդտեղ տեղափոխվելուց և ամեն անգամ վերադառնում էր տուն` Քվեբեկ: Դերեր է ունեցել «Հետախուզություն», «Էվրիկա», «Առևանգում», «Դա Վինչիի հետաքննությունը», «Փսի-ֆակտոր», «Հերակլ», «Գարգուլի» և այլ հեռուստասերիալներում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 — Կյանքի իմաստը ըստ Մոնտի Պայտոնի
  • 1984-1986 — Ռոբինը Շերվուդից / Robin of Sherwood — Ռոջեր դե Կարնակ
  • 1984 — Սուպերաղջիկը/ Supergirl — Էդդի`բեռնատարի վարորդը
  • 1985 — Լրտեսներն ինչպես մենք/ Spies Like Us
  • 1985 — 4-րդ արձանագրությունը/ The Fourth Protocol — Tom McWhirter
  • 1985 — Մաքս Հեդրում.20 րոպե ապագայում/ Max Headroom: 20 Minutes into the Future — ռեպորտյոր Էդիսոն Քարթեր
  • 1987 — Իշտար / Ishtar — ԿՀՎ գործակալ
  • 1989Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին
  • 1989 — Տանից հեռու/ Far from Home — Չառլի Կոքս
  • 1989 — Արագության սահմանը/ Speed Zone — Ալեկ Ստյուարդ
  • 1990 — Կարճ ժամանակ / Short Time
  • 1991 — Բևերլի Հիլզի գրավումը/ The Taking of Beverly Hills — Էդ Քելվին
  • 1991 - Աստղային ճանապարհ.Հաջորդ սերունդը - պրոֆեսոր Ռասմուսենը
  • 1993 — Առաջնորդին սպանողը / The Positively True Adventures of the Alleged Texas Cheerleader-Murdering Mom — Տրոյ Մակքիննի
  • 1993 — 20 դոլար/ Twenty Bucks
  • 1993-1995 — Վարդագույն պանտերա(մուլտֆիլմ)/ Pink Panther — Վարդագույն պանտերա(թարգմանություն)
  • 1994 — Դիմակայությունը (մինի սերիալ)/ The Stand — «Աղբահավաք»
  • 1995 — Շրջանավարտների ճանապարհորդությունը/ National Lampoon’s Senior Trip — Թոդ Մոսս
  • 1995-2002 — Հնարավորության սահմաններում(հեռուստասերիալ) / The Outer Limits — Նորման Գլասս(2-րդ եթերաշրջան, տեսարան 7: «Չթե հարսանիք» / First Anniversary)
  • 1996 — Իքսերի սերունդը — Ռասսել Թրեշ/ Russell Tresh
  • 1996 — Կիբերտարածքից դուրս / Lawnmower Man 2: Beyond Cyberspace — Ջոուբ Սմիթ
  • 1996-2000 — Փսի-ֆակտոր — Մեթ Պրեհեր
  • 1997 — Ավտոմայրուղի / Quicksilver Highway — բժիշկ Չարլզ Ջորջ
  • 1997Հերկուլես (մուլտֆիլմ) — Panic
  • 1998-1999 — Հերկուլես (մուլտ-սերիալ) — Panic
  • 2000 — Փոքրիկը — Էլ Ֆիշեր
  • 2000 — Բասկերվիլների շունը/ Hound of the Baskervilles — Շերլոկ Հոլմս
  • 2001 — Չարագործների տունը. Մկների տուն(մուլտֆիլմ)— Panic
  • 2001 — Թագավորական սկանդալ/ The Royal Scandal — Շերլոկ Հոլմս
  • 2001 — 4-ի նշանը/ The Sign of Four — Շերլոկ Հոլմս
  • 2002 — Ուայտչեպելի վապիրի գործը / The Case of the Whitechapel Vampire — Շերլոկ Հոլմս
  • 2002 — Առևանգումը(սերիալ) / Taken — բժիշկ Չեթ Ուեյքման
  • 2004 — Մահացածների առավոտը/ Dawn of the Dead — Ֆրենկ
  • 2004 — Տունն աշխարհի ծայրին/ A Home at the End of the World — Նեդ Գլովեր
  • 2004 — Դիմացիր մինչև վերջ/ Going the Distance
  • 2004 — Ձիավարություն/ Riding the Bullet — պարոն Կլարկսոն
  • 2006 — Հուսահատություն / Desperation — Ռալֆ Կարվեր
  • 2006-2007 — Հետախուզություն(հեռուստասերիալ)/ Intelligence — Թեդ Ալթման
  • 2006-2011 — Էվրիկա / EUReKA — բժիշկ Ջիմ Թագերտ
  • 2007 — Ճակատագրական քաղաք/ Weirdsville — Ջեյսոն Թեյլոր
  • 2009 — Պահապանները(ֆիլմ) / Watchmen — Մալոխ
  • 2009 — Կատաղություն / Rampage — պարոն Ուիլյամսոն
  • 2009Ալիսան հրաշքների աշխարհում(մինի-սերիալ)/ Alice — Սպիտակ Ասպետ
  • 2010Գերբնական (հեռուստասերիալ)/ Supernatural — Չումա, Հայտնության ձիավորը
  • 2010 — Կռիվը դրասանգի վրա/ Battle of the Bulbs — Ստյու Ջոնս
  • 2011 — Ես քաղցկեղ ունեմ / 50/50 — Միտչ
  • 2014-2015Գրադարանավարները / The Librarians — Դյուլակ (Լանսելոտ դյու Լակ)
  • 2015 — Ոլիմպոս/ Olympus — Դեդալ

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 - Փսի-ֆակտոր

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Tales from the Mausoleum Club: Episode 2 («Heart of Skegness»)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.