Հերկուլես (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հերկուլես
անգլ.՝ Hercules
Տեսակ լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր ֆենթեզի ֆիլմ[1][2], երաժշտական ֆիլմ[3][1], հումորային դրամա, մանկական ֆիլմ և ավանդական մուլտֆիլմ
Թեմա Հերոսություն
Կերպարներ Hercules[4], Philoctetes[4], Hades[4], Megara[4], Pegasus[4], Zeus[4], Hera[4], The Muses[4], Pain[4], Panic[4], Titans[4], Cyclops[4], Amphytryon[4], Alcmene[4], Fates[4], Thebans[4], Hydra[4], Hermes[4], Nessus[4] և Gods[4]
Գործողության վայր Հին Հունաստան, Թեբե և Լուքսոր
Դարաշրջան Անտիկ դարաշրջան
Շարքի մասն է Walt Disney Animation Studios films
Ռեժիսոր Ռոն Քլեմենթս[5][6][7][8][9][2][4] և Ջոն Մուսքեր[5][3][6][1][7][9][2][4]
Սցենարիստ Ռոն Քլեմենթս[7][4], Ջոն Մուսքեր[7][4], Բոբ Շոու[7][4], Don McEnery[4] և Իրեն Մեչչի[4]
Հնչյունավորում Roz Ryan[4], Ամանդա Պլամեր[4], Տեյթ Դոնովան[10][4], Դենի Դե Վիտո[10][4], Ջեյմս Վուդս[10][4], Սյուզան Իգան[10][4], Ռիպ Թորն[10][4], Josh Keaton[4], Ռոջեր Բարթ[4], Bobcat Goldthwait[4], Մեթ Ֆրյուեր[4], Samantha Eggar[4], Barbara Barrie[4], Հել Հոլբրուք[4], Paul Shaffer[4], Քերոլ Շելլի[4], Պադի Էդվարդս[4], Չառլթոն Հեսթոն[4], Պատրիկ Փիննի[4], Lillias White[4], Vanéese Y. Thomas[4], Cheryl Freeman[4], LaChanze[4], Քորի Բարթոն[4], Դևիդ Կիթ[4], Mary Kay Bergman[4], Kathleen Freeman[4], Bug Hall[4], Kellen Hathaway[4], Wayne Knight[4], Aaron Michael Metchik[4], Tawatha Agee[4], Ջեք Էնջել[4], Բոբ Բերգեն[4], Ռոջեր Բամփաս[4], Ջենիֆեր Դարլինգ[4], Debi Derryberry[4], Բիլ Ֆարմեր[4], Շերրի Լին[4], Jan Rabson[4], Էրիկ ֆոն Դետտեն[4], Միկի ՄակԳոուեն[11][4], Ջիմ Քամինգս[4], Ֆիլիպ Փրոքթոր[4] և Fonzi Thornton[4]
Պատմող The Muses և Չառլթոն Հեսթոն[4]
Պրոդյուսեր Alice Dewey[4], Ջոն Մուսքեր[4] և Ռոն Քլեմենթս[4]
Գործադիր պրոդյուսեր Kendra Haaland[4] և Պիտեր Դել Վեչո[4]
Բեմադրող նկարիչ Gerald Scarfe[4] և Sue Nichols[4]
Երաժշտություն Ալան Մենկեն[4]
Խմբագիր Tom Finan[4] և James Melton[4]
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզու անգլերեն
Ընկերություն Walt Disney Pictures[4]
Դիստրիբյուտոր InterCom և Walt Disney Studios Motion Pictures[4]
Տևողություն 92 րոպե
Շարք Walt Disney Animation Studios films
Սիկվել Հերկուլես։ Ինչպես դառնալ հերոս
Թվական հունիսի 27, 1997
Պարգևներ Էնի պարգև
Բյուջե 85 000 000 ԱՄՆ դոլար[12]
Շահույթ 252 712 101 ԱՄՆ դոլար[12]
movies.disney.com/hercules

«Հերկուլես» (անգլ.՝ Hercules), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, 1997 թվական, հիմնված է Հերկուլեսի առասպելի վրա։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվում է Զևսի որդին՝ Հերկուլեսը, որով ուրախանում էր Օլիմպիայի ամբողջ բնակչությունը։ Բացասաբար էր տրամադրված նորամանուկի հանդեպ Զևսի եղբայր Աիդը՝ Մեռյալների աշխարհի տիրակալը։ Վերադառնալով տուն՝ նա վերցնում է իրեն մոյիրներ, ովքեր կանխագուշակում էին Աստծու իշխանությունը Օլիմպիայում 18 տարի հետո, դրան խանգարել կարող էր հասուն Հերկուլեսը։ Աիդը կարգադրում է իր կամակատարներին, կախարդ-մետամորֆիզմ Բոլիին և Պանիկին, գողանալ մանուկին և նրան դեղ տալ, սպասել, որ մինչև վերջ խմի այն, նոր սպանել։

Կախարդները հաջողությամբ կատարում են հանձնարարության առաջին մասը, բայց Հերկուլեսը խմում է դեղը ոչ ամբողջությամբ և նրա ուժի էական մասը մնում է իր հետ։ Փոքրիկին որդեգրում են անզավակ Ալկմենան և Ամֆիտրիոնը և երբ կախարդները ստանալով օձի կերպարանք փորձում են կծել Հերկուլեսին, նրանք դժվարությամբ փրկում են և թփերի ետևն անցնում։ Բոլը և Պանիկը վերադառնալով իրենց նախկին կերպարանքին, որոշում են չասել Աիդին իրենց անհաջողությունների մասին և վերադառնում են Մեռյալների աշխարհ։

Դառնալով դեռահաս, Հերկուլեսը սկսում է ցույց տալ իր գերմարդկային ուժը, և դրա պատճառով մարդիկ սկսում են վախենալ նրանից և փախչել։ Երբ պատանին պատահաբար ավերում է ամբողջ շուկան, խնամակալ ծնողները նրան ասում են, որ իրենց որդին չէ և տալիս են մեդալիոնը, որը նրա պարանոցին էր եղել այն գիշեր։ Հերկուլեսը ուղարկվում է Զևսի տաճար՝ իմանալու ճիշտը իր ծննդյան մասին։ Նրա մտնելուն պես Զևսի արձանը կենդանանում է, ինչը Հերկուլեսին սարսափեցնում է, բայց Զևսը հանգստացնում է նրան ասելով, որ Հերկուլեսը իր որդին է։ Զևսը բացատրում է իր զրուցակցին, որ նա չի կարող վերադառնալ Օլիմպիա, չի կարող դառնալ նորից Աստված, եթե չկատարի մի հերոսական քայլ։

Օլիմպիայի տերը որդուն տալիս է Պեգաս ձիուն և ուղղություն է տալիս գտնելու այծամարդ Ֆիլոկտետին՝ հերոս դարձնողին։ Պարզվում է Ֆիլոկտետը հանդես է գալիս որպես Ֆիլ, արդեն շատ տարիներ ոչ-մեկի հետ չի պարապում, հիասթափվել է իր աշակերտներից։ Ֆիլը երազում էր այնպիսի աշակերտի մասին, ով աստվածային աստղ կլիներ։ Երբ Հերկուլեսը ասում է Ֆիլին, որ ինքը Զևսի որդին է, Ֆիլը ծաղրում է նրան։ Բայց Զևսը կայծակ է անում և պնդում, որ Հերկուլեսին սովորեցնի։

Դրանից հետո մի քանի տարի Հերկուլեսը Ֆիլի հետ ուղարկվում է արկածների որոնման, և առաջին արարքը այն է լինում, որ Հերկուլեսը մարդաձիուց փրկում է Մեգարա (նրան նաև Մեգ էին անվանում) անունով աղջկան։ Նա իր փրկողին թերահավատորեն է վերաբերվում և Հերկուլեսը սիրահարվում է նրան։ Ֆիլը նոր ծանոթին կասկածանքով է ընդունում։ Հաջորդաբար պարզվում է, որը Մեգը Աիդի ստրուկն է, նրա շնորհիվ ևս մեկ անգամ ձեռք է բերել իր հոգին։ Իմանալով ով է եկել օգնելու իր ստրուկին, Աիդը զայրանում է և նորից պատժում է Բոլիին և Պանիկին, իսկ հետո ծրագիր է մշակում պոտենցիալ թշնամու դեմ։

Այդ ժամանակ Հերկուլեսը, Ֆիլը և Պեգասը գնում են Թեբե, որտեղի մարդիկ անընդհատ հայտնվում էին ամեն տեսակ դժվարությունների մեջ։ Հերկուլեսը պետք է ազատեր նրանց այդ դժվարություններից։ Հանկարծ գալիս է Մեգը և ասում է, որ երկու երեխաներ (իրականում Բոլը և Պանիկը ուրիշ կերպարանքով) անցնում են տապալվող ժայռի վրայով։ Հերկուլեսը ուրախությամբ փրկում է «երեխաներին», տեղափոխում է քարը, և այդպիսով ազատում նրանց։ Սակայն նրա համար ևս մեկ փորձություն կար սպանել Լերնեյի հիդրային։

Հրեշին սպանելու փորձերն անհաջողությամբ են ընթանում։ Կտրելով մեկ գլուխը աճում են ևս երեքը։ Վերջ ի վերջո Հերկուլեսը քարերով սպանում է հրեշին։ Դրանից հետո Հերկուլեսը մեծ հեղինակություն է ձեռք բերում հաղթելով թշնամիներին մեկը մյուսի հետևից։ Բայց չի կարողանում վերադառնալ Օլիմպիա, նա հասկանում է, որ դեռ չի կատարել այդ հերոսական քայլը, Աստված դառնալու համար։

Այդպիսով՝ Հերկուլեսի համար սահմանված փորձությունները բոլոր հնարավոր հրեշներին հաղթելու համար, հաջողություններ չեն բերում Աիդին։ Նա հրամայում է Մեգին ձևանալ, թե սիրահարվել է Հերկուլեսին։ Մեգը Հերկուլեսին ժամադրության է կանչում և փորձում հասկանալ նրա թույլ կողմերը, սակայն չի հաջողվում։ Դրանից հետո նրա մոտ զգացմունքներ են առաջանում դեպի Հերկուլեսը և մյուս խոսակցության ժամանակ Աիդը պարզում է, որ Հերկուլեսի թուլությունը հենց ինքը Մեգն է։

Բոլը և Պանիկը Պեգասին գայթակղելով գցում են իրենց թակարդը, իսկ Աիդը Հերկուլեսին շանտաժի է ենթարկում, խոստանալով սպանել Մեգին։ Աիդը Հերկուլեսի ուժերն է օգտագործում։ Օգտվելով հերոսի ուժից, ազատելով Մեգին, Աիդը տղային ասում է, որ Մեգը իր համար է աշխատել։ Աիդն ազատ է արձակում հսկաներին, որոնք շատ տարիներ փակված էին եղել և նրանց ուղարկում է Օլիմպիայի վրա, ավերելու այն։ Սակայն Հերկուլեսը կարողանում է հասնել և սպանել այդ տիտաններին։

Վերջում Հերկուլեսը, Մեգը, Ֆիլը և Պեգասը գնում են Օլիմպիա, նրանց աստվածները ուրախությամբ ընդունում են։ Բայց Հերկուլեսը որոշում է մնալ Երկրում, միայն այդ դեպքում Մեգը կարող էր ապրել իր հետ։ Զևսը ընդունում է որդու ասածը և նրան մարդ դարձնում նորից[13]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]