Մարկ Ռայլենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Ռայլենս
անգլ.՝ Mark Rylance
Ծնվել էհունվարի 18, 1960(1960-01-18)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրԷշֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1980)[4] և University School of Milwaukee?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդրամատուրգ, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Քլեր վան Քամփեն
Պարգևներ և մրցանակներ
markrylance.co.uk

Դևիդ Մարկ Ռայլենս Ուոթերս (անգլ.՝ David Mark Rylance Waters, ծնվ. 18 հունվարի 1960), առավել հայտնի է որպես Մարկ Ռայլենս (անգլ.՝ Mark Rylance), բրիտանացի դերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ։ Լոուրենս Օլիվյեի, «Թոնի»-ի և BAFTA-ի մրցանակակիր։ Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել (1995-2005)։ 2015 թվականին խաղացել է Թոմաս Կրոմվելի դերը «Գայլային սրահ» սերիալում։ Թոմ Հենքսի հետ միասին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում՝ կատարելով խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի դերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկ Ռայլենսը ծնվել է Էշֆորդում, Քենտ, անգլերենի ուսուցիչներ Էն (ի ծնե՝ Սքիներ) և Դևօդ Ուոթերսների ընտանիքում։ 1962 թվականին նրանք տեղափոխվել են Կոնեկտիկուտ, իսկ 1969 թվականին՝ Վիսկոնսին, որտեղ Դևիդ Ուոթերսը դասավանդում էր Միլուոկիի Համալսարանական դպրոցում։ Ռեյլենսը ընդունվել է այդ դպրոց, որտեղ լավագույն թատերական բաժանմունքն էր ողջ նահանգում։ Նա հայտնվեց մի շարք դպրոցական ներկայացումներում թատերական ռեժիսոր Դեյլ Գուցմանի հետ միասին։ Իր առաջին նշանակալի դերը եղել է 1976 թվականին բեմադրված «Համլետում»[7]։ Նա կատարել է Ռոմեոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ»-ի դպրոցական բեմադրման ժամանակ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրելով բեմական անուն՝ Ռեյլանսը կանգնել է Մարկ Ուոթերս տարբերակի վրա, սակայն նման անունով մարդ արդեն գրանցված էր Մեծ Բրիտանիայի Equity դերասանական արհմիության ցանկերում։ Նա կրթաթոշակ էր շահել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA) սովորելու համար, որտեղ սովորել է 1978 թվականից մինչև 1980 թվականը՝ Հյու Քարթվելի ղեկավարությամբ։ Բալհեմի (Լոնդոն) Կրիսալիս թատերական դպրոցում իր ուսուցիչը եղել է Բարբարա Բրիջմոնտը։ 1980 թվականին նա իր առաջին աշխատանքն է ստացել Գլազգոյի Քաղաքացիական թատրոնում։ 1982 և 1983 թվականներին նա հանդես է եկել Թագավորական շեքսպիրյան խմբում (RSC) Սթրաթֆորդ ափոն Էյվոնում և Լոնդոնում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայլենսն ամուսնացած է երաժշտական ռեժիսոր, երգահան և դրամատուրգ Քլեր վան Քամփենի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 1987 թվականին Ազգային թատրոնի «Հավերժ հրեա» ներկայացման բեմադրության ժամանակ և ամուսնացել են 1989 թվականի դեկտեմբերի 21-ին Օքսֆորդշիրում[8];

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Gorlinski V. Encyclopædia Britannica
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Student & graduate profilesRoyal Academy of Dramatic Art.
  5. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  6. http://awards.bafta.org/award/2016/television
  7. «The Milwaukee Journal – Google News Archive Search». google.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  8. Schulman, Michael (2013 թ․ նոյեմբերի 18). «Play On». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]