Variety (պարբերական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Variety (magazine)ից)
Jump to navigation Jump to search
Variety
Variety
Variety Logo.png
Տեսակամենշաբաթյա ամսագիր և ձեռնարկություն
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1905
ՀրատարակիչReed Business Information?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
ԳրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ISSN0042-2738
OCLC810134503
Կայքvariety.com

«Variety (թարգմանաբար՝ բազմազանություն), առաջատար ամերիկյան շաբական պարբերական, լուսաբանում է շոու-բիզնեսի աշխարհի նորությունները: Սկսել է թողարկվել է 1905 թվականից Նյու Յորքում, իսկ սկսած 1933 թվականից նաև Լոս Անջելեսում: Պարբերականը պատկանում է Elsevier հրատարակչական ընկերությանը: Հիմնական մրցակիցն է The Hollywood Reporter:

Համաձայն հենց իր Variety պարբերականի, առաջին կինոնկարի քննադատականը հայտնվել է հենց այս պարբերականի էջերում 1907 թվականին: Քննադատականների արխիվը բաց է առցանց օգտվողների համար: Այս քննադատականների խմբավորված տարբերակները կարելի է նաև ձեռք բերել տպագրված տարբերակով:

Վերջին 20 տարիների ընթացքում պարբերականի գլխավոր խմբագիրն է Պիտեր Բարտը, ով եղել է Paramount Pictures ընկերության փոխ-նախագահ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Variety (տպագրվում է 1905 թվականից) — ամսագիր կինոյի, հեռուստատեսության, թատրոնի, երաժշտության և ժամանցային արդյունաբերության մասին: Թողարկվում է շաբաթական մեկ անգամ, և վաճառվում է նաև ԱՄՆ-ից դուրս:
  • Daily Variety (տվագրվել է 1933-ից 2013 թվականները) — ամենօրյա հրապարակում, Հոլիվուդի և Բրոդվեյի նորությունների մասին, խմբագրությունը գտնվում էր Լոս Անջելեսում:
  • Daily Variety Gotham (տպագրվում է 1998 թվականից) — նյույորքյան ամենօրյա հրապարակում, որը տպագրում է ԱՄՆ արևելյան մասի շոու-բիզնեսի նորություններ:
  • Variety.com (հիմնվել է 1998 թվականին) — տպագրվող պարբերականի առցանց տարբերակ: Variety.com կայքը առաջիններից մեկն էր, որ սկսեց վարձավճարներ վերցնել նյութերին հասանելության համար[1]:
  • Variety On-The-Go — պարբերականի տարբերակ սմարթֆոների համար՝ iPad, iPhone, Android, BlackBerry և Windows Phone օպոերացիոն համակարգերի վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Variety to begin charging for Web access Thursday»։ The Seattle Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2012-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]