Արևի կայսրություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևի կայսրություն
անգլ.՝ Empire of the Sun
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրռազմական ֆիլմ[1][2][3], պատմություն հասունացման մասին, դրամա և վեպի էկրանավորում
ԹեմաԽաղաղօվկիանոսյան պատերազմ, օդագնացություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքԱրևի կայսրություն
Թվական1987 և մարտի 10, 1988[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[1][3][5][…]
ՊրոդյուսերՔեթլին Քենեդի, Ֆրենկ Մարշալ, Սթիվեն Սփիլբերգ և Ռոբերտ Շապիրո
Սցենարի հեղինակԹոմ Սթոփարդ և Մեննո Մեյես
ԴերակատարներՔրիստիան Բեյլ[1][2][5][…], Ջոն Մալկովիչ[2][5][6][…], Միրանդա Ռիչարդսոն[2][6][7], Նայջել Հավերս[5][6], Ջո Պանտոլիանո[6][7], Լեսլի Ֆիլիպս[6], Բեն Սթիլեր[6], Բերթ Քվուք[6], Էմիլի Ռիչարդ[6], Ռոբերտ Սթիվենս[6], Մասատո Իբու[8], Փոլ ՄաքԳան[8], Մարկ դե Յոնգե[8], Ջեյմս Գրին[8] և Ռալֆ Մայքլ[8]
ՕպերատորԱլեն Դավիո
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՇանհայ
Նկարահանման վայրՀարթֆորշիր
ԿինոընկերությունAmblin Entertainment
Տևողություն154 րոպե

«Արևի կայսրություն» (անգլ.՝ Empire of the Sun), ամերիկյան ֆիլմ, որ հիմնված է Ջեյմս Բալարդի նույնանուն վեպի վրա, որը թողարկվել է 1987 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Ջոն Մալկովիչը, Միրանդա Ռիչարդսոնը և Նայջել Հեյվերսը։ Ֆիլմում պատմվում է բրիտանացի տղայի՝ Ջեյմի Գրեմի պատմությունը, ով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ապրում էր իր ընտանիքի հետ Շանհայի մարզում, իսկ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես հայտնվում է ճամբարում։

Ի սկզբանե որոշվել էր, որ ռեժիսորի գահը կզբաղեցնեն Հարոլդ Բեքերը և Դեյվիդ Լինը, իսկ Սթիվեն Սփիլբերգը կլիներ ֆիլմի պրոդյուսերը։ Ավելի ուշ Սփիլբերգին սկսեց էլ ավելի հետաքրքրել ֆիլմի ռեժիսուրան և նա ավելի ներգրավվեց ծրագրում։ Սփիլբերգը հուսով էր, որ ֆիլմը կդառնա «Անմեղության կորուստ» թեմայով նրա լավագույն գործերից[9]։ Ֆիլմը ստացել է քննադատների դրական կարծիքներ, բայց ի սկզբանե չի ունեցել դրամարկղային հաջողություն՝ ԱՄՆ-ի վարձույթում ստանալով ընդամենը 22 միլիոն դոլար։ Ֆիլմի բյուջեն հավաքվել է ուրիշ երկրներում ցուցադրությունների շնորհիվ[10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիան գտնվում էր պատերազմական իրավիճակում Չինաստանի հետ 1937 թվականից՝ մինչ Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային պատերազմ հայտարարելը։ Բրիտանացի աշակերտ երիտասարդ Ջեյմի Գրեմը, հիացած ինքնաթիռներով, վայելում է կյանքը Շանհայական սեթլմենթում։ Մի օր Ջեյմին փախչում է դասական երեկույթից, որտեղ նրան բերել էին ծնողները, և գտնում է շուտվանից կործանված ճապոնական մի ինքնաթիռ։ Խաղալով դրա մոտ՝ տղան հանկարծ հայտնաբերում է ճապոնացիներով լի ռազմական ճամբար։ Ջեյմին վերադառնում է Շանհայ, չիմանալով իր տեսածի նշանակությունը ու վտանգավորության աստիճանը։ Պերլ Հարբորի վրա հարձակումից հետո Ճապոնիան ներխուժում է սեթլմենթի տարածք և Գրեմների ընտանիքը փորձում է փախչել քաղաքից։ Սակայն խուճապի մեջ մատնված ամբոխում Ջեյմին առանձնանում է ծնողներից։ Մայրը աղաղակելով խնդրում է տղային վերադառնալ տուն և սպասել նրան։ Մի որոշ ժամանակ Ջեյմին սպասում է իր մայրիկին՝ միայնակ մնալով տանը, սնվելով մնացած ուտելիքներով, սակայն ի վերջո գնում է քաղաք և տեսնում, որ քաղաքը պաշարված էր ճապոնացիների կողմից։

Սովի մատնված Ջեյմին փորձում է հանձնվել զավթիչներին, բայց նրանք միայն ծաղրում են տղային։ Փախչելով փողոցային գողից՝ նա քիչ է մնում ընկնի ապրանքատար մեքենայի տակ։ Տղային վերցնում է այդ մեքենայի վարորդը, և շուտով տղան հայտնվում է երկու մարդկանց՝ Բեյզիի և ընկերոջ նրա տանը, ովքեր նրան տալիս են Ջիմ մականունը և մի քանի րոպե անց փորձում նրան վաճառել չինացի փողոցային վաճառականներին։ Ջիմը հասկանում է, որ երկու տղան, չկարողանալով իր միջոցով գումար վաստակել, պատրաստվում են նրան փողոց նետել։ Ջեյմին նրանց հավաստիացնում է, որ ճանաչում է շատ գաղթականների, ում կարող է օգտակար լինել։ Ջեյմիի սեփական տունը թալանելու փորձում՝ նրանց երեքին գերեվարում են և ուղարկում եվրոպացիների համար նախատեսված ճամբարը։ Առողջների համար գալիս է ապրանքատար մեքենա՝ նրանց Սուչժոու տեղափոխելու համար։ Բեյզին պատկանում է ընտրվածների շարքին, իսկ Ջեյմին պետք է գնա։ Ջեյմին նստում է մեքենայի վարորդի կողքը, քանի որ լավ գիտեր ճամբարի գտնվելու վայրը։

1945 թվականի սկզբին ռազմական իրադարձությունների ավարտի ժամանակ՝ Ջիմը արդեն հարմարվել էր ճամբարի կյանքին՝ հաշվի չառնելով վերջինիս ծանր կացությունը։ Ճամբարի բժիշկ Ռոուլինսը Ջիմին հայրություն է անում։ Մի օր Բեյզին Ջիմին խնդրում է ճամբարի տարածքից դուրս տեղադրել փասիանների թակարդներ։ Ջիմին հաջողությամբ դուրս է գալիս ճամբարից և տեղադրում թակարդները։ Տղան չի հասկանում, որ Բեյզիի ցանկությունն էր ուղակի ստուգել ճանբարի տարածքը՝ ռումբերի տեղադրման համար։ Որպես մրցանակ՝ Բեյզին Ջիմին թույլատրում է ապրել նրանց հետ ամերիկյան բարաքում և այդ ժամանակ Բեյզին փախուստ է կազմակերպում։

Ճամբարի պարետը այցելում է Բեյզիի բարաք և ավերում այն՝ գտնելով Ջիմի կողմից գողացված օճառի կտորը։ Այն ժամանակ, երբ Բեյզին գտնվում է ճամբարի հիվանդանոցում, նրա ամբողջ ունեցվածքը անցնում է մյուս գերեվարվածներին։ Մի անգամ լուսաբացին Ջիմը դառնում է երեք ճապոնացիների առաջին և վերջին թռիչքի արարողության ականատեսը։ Ոգևորված լինելով այդ արարողությունից՝ տղան երգում է «Suo Gân» օրորոցային ուելսերեն երգը։ Վտանգավոր զգալով նոր թռիչքներից՝ ճապոնացիներն որոշում են էվակուացիայի ենթարկել ճամբարը։ Այդ ժամանակ, ստեղծված քաոսային իրադարձության շնորհիվ, Բեյզին մենակ փախչում է՝ մոռանալով որ Ջիմին պետք է իր հետ տաներ։ Ճամբարի գերեվարվածներն ստիպված են լինում ոտքով ճանապարհ անցնել, որի ժամանակ մեծամասնությունը մահանում է սովից և հիվանդություններից։ Անցումներից մեկի ժամանակ Ջիմը տեսնում է Նագասակիի երկնքում ատոմային ռուբից առաջացած ցոլքը՝ իրենից շատ կիլոմետրեր հեռու։ Եվ շուտով Ջիմը իմանում է Ճապոնիայի անձնատուր լինելու և պատերազմի ավարտի մասին։

Ջիմը ետ է ընկնում գերեվարվածների խմբից և գիշերում է Նանտաոյի ֆուտբոլային ստադիոնում, որից հետո վերադառնում է Սուչժոու՝ սովահար եղած։ Այնտեղ նա հանդիպում է ծանոթ ճապոնացի դեռահաս կամիկաձեին, ով հանգամանքների բերումով չի կարողացել իրականացնել իր երազանքը և օդ բարձրանալ։ Տղան ճանաչում է Ջիմին, հյուրասիրում մանգո և փորձում օգնել նրան։ Այդ ժամանակ գալիս է Բեյզին զինված ամերիկացիների խմբով, ով ցանկանում էր թալանել Կարմիր խաչի լքված բեռնարկղները։ Ամերիկացիներից մեկը կրակում է ճապոնացու վրա, մտածելով, որ դրանով փրկում է Ջիմին։ Ջղայնացած Ջիմը խփում է իր ընկերոջը սպանած ամերիկացուն։ Բեյզին տղային դուրս է քաշում և խոստանում նրան տանել Շանհայ՝ իր ծնողներին գտնելու, բայց Ջիմը որոշում է մնալ ճամբարում։ Որոշ ժամանակ անց ճամբար են գալիս ամերիկացի զինվորներն և ստիպում Ջիմին և մյուս երեխաներին գնալ Շանհայ։ Երբ գալիս են Ջիմի ծնողները, նրանք սկզբից չեն ճանաչում ժամանակի ընթացքում փոխված Ջիմին։ Ֆիլմը ավարտվում է գլխավոր հերոսի լողացող ճամպրուկի դրվագով։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Բեյլ, 1988 թվական
  • Քրիստիան Բեյլը կատարել է Ջեյմի Գրեմի (Ջիմ)՝ հարուստ բրիտանական ընտանիքի տղայի դերը, ով ֆիլմի գլխավոր հերոսն է։ Ջեյմս Բալարդը գտնում էր, որ Բեյլը ֆիզիկապես շատ նման էր կերպարին[11]։ Քրիստիան Բեյլը նկարահանումների ժամանակ 12 տարեկան էր։ Բեյլին առաջարկել էր ռեժիսորի կինը՝ Էմի Իրվինգը, ում հետ Բեյլը խաղացել էր «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» հեռուստաֆիլմում։ Ջիմի դերի համար անցկացված քասթինգին մասնակցել էին շուրջ չորս հազար դերասան երեխա[12]։
  • Ջոն Մալկովիչը դերակատարել է Բեյզիին։ Նա ընկերանում է Ջեյմիի հետ և տալիս նրան Ջիմ մականունը։
  • Ջո Պանտոլիանոն կատարել է Բեյզիի ընկերակցի՝ Ֆրենկ Դեմարեստի դերը
  • Միրանդա Ռիչարդսոնը կատարել է միսիս Վիկտորի՝ Սուչժոու ճամբարում Ջիմի հարևանուհու դերը։ Նա մահանում է ստադիոնում, որից հետո Ջիմը արևելքի երկնքում տեսնում է սպիտակ լույս։ Տղան մտածում է, որ դա դրախտ գնացող աղջկա հոգին էր, բայց շուտով իմանում է, որ դա Նագասակիում տեղի ունեցած ատոմային ռումբի պայթյունն էր։
  • Նայջել Հեյվերսը կատարել է բժիշկ Ռոուլինսի դերը։ Սուչժոուում նա հայրություն է արել Ջիմին։

Ֆիլմում իրենց դերն են ունեցել նաև Լեսլի Ֆիլիպսը, Բերտ Կուոկը, Ռոբերտ Սթիվենսը, Էմիլի Ռիչարդը, Փոլ Մակգանը և Բեն Սթիլերը, իսկ Մասատո Իբուն և Գուց Իսիմացուն կատարել են ճապոնական զինվորների դեր։ Սցենարիստ Ջեյմս Բալարդը երեկոյան խնջույքի ժամանակ կատարել է կամեո։ Դրվագներից մեկում նաև նկարվել է Էրիկ Ֆլինը, ով մանուկ հասակում եղել էր ճապոնական գերի[13]։ Նկարահանումների ժամանակ Բեն Ստիլերը որոշել է ստեղծել «Անհաջողության զինվորներ» ֆիլմը[14]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի պրեմիերայից հետո էկրանավորման իրավունքը գնեց Warner Brothers կինոընկերությունը։ Ենթադրվում էր, որ ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Հարոլդ Բեքերը, իսկ Ռոբերտ Շապիրոն կլինի ֆիլմի պրոդյուսերը։ Սցենարի սևագրությունը գրել է դրամատուրգ Թոմ Ստոփարդը Ջեյմս Բալարդի օգնությամբ։ Երբ Բեքերը լքեց նախագիծը, նրա դերը ստացավ Դեվիդ Լինը, իսկ Սթիվեն Սպիլբերգը դարձավ նկարի պրոդյուսերը։ Ավելի ուշ Լինը հիշատակեց․ «Ես աշխատել եմ սցենարի վրա շուրջ մեկ տարի և ի վերջո հրաժարվել եմ նրանից։ Ես մտածեցի, որ սցենարը շատ նման է օրագրի։ Նա լավն էր և հետաքրքիր, բայց ես այն տվեցի Սթիվին»։ Սպիլբերգը ավելի ուշ խոստովանեց, որ «Երբ ես կարդացի Դ․ Գ․ Բալարդի վեպը, ես ակամայից ցանկացա վերցնել այն»։ Սթիվեն Սպիլբերգի համար նախագիծը պետք է լիներ շատ անձնական։ Մանուկ հասակում նրա ամենասիրած ֆիլմը Դեվիդ Լինի «Կվայ գետի կամուրջ»-ն էր, որում իրադարձությունները նույնպես տեղի են ունենում ճապոնական ճամբարում։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

P-51 Mustang

Նկարի նկարահանումներն տեղի են ունեցել Elstree Studios բրիտանական ստուդիայում, ինչպես նաև Շանհայում և Իսպանիայում։ Ստեղծողներն ամբողջ Ասիայում մի վայր էին ման գալիս, որտեղ կարողանային պատկերել 1941 թվականի Շանհայը։ Ի վերջո 1985 թվականին նրանք պայմանագրեր կնքեցին Շանհայական կինոընկերությունների և China Film Co-Production Corporation-ի հետ։ Մեկ տարի տևած խոսակցություններից հետո նրանք ստացան համաձայնություն 1987 թվականի մարտին երեք շաբաթ նկարահանելու մասին։ «Արևի կայսրություն» ֆիլմը դարձել է առաջին ամերիկյան ֆիլմը, որ նկարահանվել է Շանհայում՝ 1940 թվականից հետո։ Չինական իշխանություններն թույլ տվեցին նկարահանող խմբին փոխել ճանապարհային նշաններն չինական հիերոգլիֆներով, ինչպես նաև փակել քաղաքում գտնվող մի քանի թաղամասեր։ 5 հազարից ավելի բնակիչ մասնակցել են մասսայական միջոցառումներին, անգամ նրանցից մի քանիսներն հիշեցին 40 տարի առաջ տեղի ունեցած Շանհայի պաշարումը։ Ճապոնական զինվորներն խաղացել են ազգային ազատագրման բանակի զինվորների դերը։ Ֆիլմի որոշ դրվագներ նկարվել են անգամ Տրեբուհենում, Նատսֆորդում և Սանինգդելյում։ Լինը այդ ժամանակ հաճախ այցելում էր հրապարակ, երբ նկարահանումները տեղի էին ունենում Անգլիայում։

Սպիլբերգը ցանկանում էր պատկերել դարաշրջանը՝ ներառելով այդ ժամանակների ինքնաթիռներն ու մեքենաները։ T-6 Texan չորս ինքնաթիռներ կառուցվել էին Ֆրանսիայում։ Օգտագործվել է ևս այդ ինքնաթիռի երկու մակետ։ Ֆիլմում նաև նկարվել են երեք P-51D Mustang՝ երկուսը՝ «The Fighter Collection» անգլիական հավաքածուից, մեկը՝ Old Flying Machine Company հավաքածուից։ P-51s-ը տեղ է հասել Ռեյ Հանի, նրա որդի՝ Մարկի և իրենց խմբից ևս մեկ անդամի օգնությամբ։ Ինքնաթիռներից մեկը կառավարել է վետերան Թոմ Դանահերը, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ինչպես նաև բազմաթիվ գիշերային կռիվների[15]։ Թռիչքները նկարելու բարդությունից ելնելով՝ այդ գործընթացը տևել է շուրջ 10 օր։ Օգտագործվել են նաև այլ մակնիշի ինքնաթիռներ, այդ թվում B-29, սակայն Սպիլբերգը գոհ չէր արդյունքներից, ուստի օդաչուների հետ պայմանագիր էր կնքել Տրեբուհենում կայանալիք լրացուցիչ նկարահանումներին մասնակցելու համար։

Վիզուալ էֆֆեկտներ և մոնտաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզուալ էֆֆեկտներով և համակարգչային գրաֆիկայով, ինչպես նաև Նագասակիում տեղի ունեցած ատոմային պայթյունի դրվագով, զբաղվել է Industrial Light & Magic ընկերությունը։ Նորման Ռեյնոլդսը նկարիչ-բեմադրողն էր, իսկ Վիկ Արմսթրոնգը՝ շարժումների դեմադրողն էր։

Վերջնական մոնտաժի ժամանակ շատ դերեր կտրվել են, իսկ ճամբարային որոշ դրվագներ՝ պակասեցվել։ Այդ թվականին մեծ էկրաններ դուրս եկավ նաև փաստագրական «Չինական ոդիսական» ֆիլմը (անգլ.՝ The China Odyssey), որտեղ պատմվում էր «Արևի կայսրություն» ֆիլմի նկարահանումների մասին[16][17]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ պարտիտուրան գրվել է Ջոն Ուիլյամսի կողմից, իսկ ձայնագրությունը թողարկվել է 1987 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավելի ուշ թողարկված ալբոմի տևողությունը եղել է 54 րոպե, իսկ հավաքածուի հերթականությունը չի հետևել ֆիլմի ժամանակագրությանը։

Սաունդթրեքը ստացել է BAFTA մրցանակ՝ որպես ֆիլմի համար լավագույն երգ, ինչպես նաև անվանակարգվել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմի» մրցանակների համար։ 1995 թվականին «Jim’s New Life» հավաքածուն կատարվել է Boston Pops խմբի կողմից և ներառվել «Williams on Williams: The Classic Spielberg Scores» ալբոմում[18]։ «Cadillac of the Skies» հավաքածուն նույնպես կատարվել է Boston Pops-ի կողմից և ներառվել «John Williams Greatest Hits 1969–1999» ալբոմում[19]։

Երգերի ցանկ (1987)[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Suo Gân»  Բրայն Ռոբերտ 2:19
2. «Cadillac of the Skies»  Ջոն Ուիլյամս 3:48
3. «Lost in the Crowd»  Ջոն Ուիլյամս 5:39
4. «Imaginary Air Battle»  Ջոն Ուիլյամս 2:35
5. «The Return to the City»  Ջոն Ուիլյամս 1:46
6. «Liberation: Exsultate Justi»  Ջոն Ուիլյամս 7:45
7. «The British Grenadiers»  դասական մարշ 2:25
8. «Toy Planes, Home and Hearth»  Ֆրեդերիկ Շոպեն 4:37
9. «The Streets of Shanghai»  Ջոն Ուիլյամս 5:11
10. «The Pheasant Hunt»  Ջոն Ուիլյամս 4:24
11. «No Road Home/Seeing the Bomb»  Ջոն Ուիլյամս 6:10
12. «Exsultate Justi»  Ջոն Ուիլյամս 4:59

«Suo Gân» հավաքածուն կատարվել է «Ամվրոսիանական մանկական երգչախմբի կողմից» (ղեկ. Ջոն Մաքարտի, մենակատար՝ Ջեյմս Ռեյնբերտ)[20] և համարվում էր ավանդական օրորոցային[21]։ Անվանումը գալիս էր suo (լռություն) և cân (երգ) բառերից։

Բոլոր հավաքածուների հեղինակը Ջոն Ուիլյամսն է, բացառությամբ «Suo Gân» (Ռոբերտ Բրայն), «The British Grenadiers» (դասական մարշ) և «Chopin Mazurka Opus 17 No. 4» (Ֆրեդերիկ Շոպեն

Երգերի ցանկ (2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակ 1
# Անվանում Տևողություն
1. «Suo Gân»   3:29
2. «Home and Hearth»   3:50
3. «Trip Through the Crowd»   2:33
4. «Imaginary Air Battle»   2:38
5. «Japanese Infantry»   3:00
6. «Lost in the Crowd»   5:44
7. «Alone at Home»   2:43
8. «The Empty Swimming Pool»   3:14
9. «The Streets of Shanghai»   5:15
10. «The Plane»   3:15
11. «Jim’s New Life»   2:34
12. «The Pheasant Hunt»   4:28
13. «The British Grenadiers»   2:29
14. «Cadillac of the Skies»   3:53
15. «Mrs. Victor and James»   2:11
16. «The Return to the City»   7:50
17. «Seeing the Bomb»   4:48
18. «Bringing Them Back»   2:41
19. «Liberation: Exsultate Justi»   1:53
20. «Suo Gân»   2:23
21. «Exsultate Justi»   5:14
Диск 2
# Անվանում Տևողություն
1. «Chopin Mazurka Opus 17 No. 4»   2:14
2. «Imaginary Air Battle»   2:41
3. «Alone at Home»   2:40
4. «The Streets of Shanghai»   1:18
5. «The Streets of Shanghai»   2:17
6. «Chopin Again»   1:19
7. «The Plane»   3:05
8. «Cadillac of the Skies»   3:51
9. «The Return to the City»   7:50
10. «Exsultate Justi»   5:09

Էկրան բարձրացումը և քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արևի կայսրությունը» թողարկվել է 1987 թվականի դեկտեմբերի 9-ին, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի դեկտեմբերի 25-ին։ ԱՄՆ-ում շահույթը կազմել է 22,4 միլիոն դոլար։ Մյուս երկրներում շահույթը կազմեց 44,46 միլիոն դոլար։ Ֆիլմը վաստակել է ընդհանուր առմամբ 66,7 միլիոն դոլար՝ ունենալով 38 միլիոն դոլարի բյուջե[22], բայց մինչև հիմա ֆիլմը համարվում է Սպիլբերգի ամենամեծ աշխատանքներից։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 82 % դրական ռեյթինգ՝ հիմնավորված 39 քննադատների արձագանքների վրա[23][24]։ Ջեյմս Բալարդը ստացված արդյունքը գնահատել է դրական և, ինչպես շատ քննադատներ, զարմացած է եղել Քրիստիան Բեյլի խաղով։ Ֆիլմը ինքնին ստացել է կինոքննադատների զվարճալի արձագանքներ։ «Time» ամսագրից Ռիչարդ Կորլիսը հայտարարել է, որ Սպիլբերգը «ստեղծել է լարվածություն ամեն մի դրվագում՝ կերպարների և էմոցիաների այլաբանության և խտության շնորհիվ»[25]։ «The New York Times»-ի տեսաբան Ջանեթ Մեսլինը հայտարարել է, որ ֆիլմը դառնում է անմոռանալի «տեսողական շքեղության, հերոսական արկածախնդրության և հսկա մասշտաբների շնորհիվ»[26]։ Ջուլի Սալամոնը՝ «The Wall Street Journal»-ից գրում է, որ ֆիլմը «Թոմ Ստոփարդի պայծառ և խելացի սցենարի շնորհիվ, Սպիլբերգը նկարել է արտակարգ ֆիլմ»[27]։ Դրան գումարած, Ջ. Հոբերմանը «The Village Voice»-ից համարում էր, որ ֆիլմի լուրջ թեման փոխանցվել է Սպիլբերգից «երեխաներին անամոթ մոտեցմանը»։

Ռոջեր Էբերտը եկավ այն եզրակացության, որ «Չնայելով այդ պատմության էմոցիոնալ պոտենցիալին, ֆիլմը այդքան էլ խղճահարություն չառաջացրեց ինձ մոտ։ Երևի ես որոշել եմ, որ այն աշխարհը, որտեղ տղան ունի հնարավորություն խաղալ ինքնաթիռներով՝ չի կարող լինել վատը»[28]։ Ջին Սիսկելը իր վարած հեռուստաշոուի ժամանակ ավելացրել է, որ «ես չգիտեմ ոչինչ այդ ֆիլմի մասին։ Այնպիսի տպավորություն է, որ այնտեղ խառնվել են պատկերներ։ Մի կողմից, եթե Սպիլբերգը ցանկացել է ցույց տալ պատերազմը երեխայի աչքերով, ապա այդ գաղափարով է նաև շարժվել Ջոն Բուրմենը իր «Հույս և փառք» ֆիլմում, որը ավելի լավն է և ավելի խիզախ է ցույց տալիս երեխայի տեսակետը պատերազմին։ Մյուս կողմից, այդ ֆիլմը արկածային ժանրի է, և կա «Ինդիանա Ջոնս»-ը Ջոն Մալկովիչի կերպարով, ով օգնում է երեխային անցնել ամբողջ պատերազմի միջոցով։ Ես չգիտեմ ինչ է Սպիլբերգը ցանկացել ցույց տալ»[29]։

Շատ քննադատներ մեղադրեցին Սպիլբերգին գլխավոր հերոսից «էմոցիոնալ հեռավորության» համար և քննադատեցին չափազանց զգայուն վերջաբանը։ «3500 կինոգրախոսություններ» գրքի կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցովի կարծիքով Սպիլբերգի ֆիլմում կա արտացոլում իր սիրած թեմայի՝ «Իսկության և երազանքի, իրականության և մտացվածի» միջև, իսկ ֆիլմի արժանիքներից մեկը՝ «Առանց զգուշացման թշնամիների վրա հայացք նետելն է»[30]։ Ջեյմս Բերարդինելին ReelViews-ից ընդգծում է սյուժեի հիմքում ընկած թեմայի արտասովորությունը։ Քննադատները «Արևի կայսրություն» ֆիլմը համեմատում են խորհրդային «Գնա և տես» ֆիլմի հետ, նկատելով, որ ֆիլմերի գլխավոր հերոսները կրում են տարբեր տոհմերի տրանսֆորմացիան[31][32][33]։

Շատ քննադատներ, ինչպիսինն է Դիսոն Հոուն «The Washington Post»-ից համարեցին, որ Սպիլբերգը չի կարողացել կապել ֆանտազիան և իրականությունը, իսկ ֆիլմում շատ հատվածներ կոտրում է տեղի ունեցածի իրականությունը։ Քննադատը դրական է գնահատում օպերատորական աշխատանքը և մոնտաժը, բայց և այդ ժամանակ գրում է, որ ֆիլմի էպիզոդները թվում են «անհեթեթ»[34]։ Հոլ Հինսոնը այդ նույն «The Washington Post»-ից խոստովանում է ռեժիսորի ճարտարարվեստությունը ուն վարպետությունը, բայց նշում է, որ Բալարդի վեպը ծանրորեն փոխանցում է իրականությունը, մինչ դեռ Սպիլբերգը չուներ երազանք «պարկել փորի վրա՝ Բալարդի սովի և մահվան հետ միաձուլվելու»[35]։

«Chicago Reader»-ի քննադատ Ջոնաթան Ռոզենբաումը իր կարծիքն է արտահայտել ասելով, որ ռեժիսորը ու սցենարիստը իրենց պատկերում հետևել են գրքի տառերին և հստակ փոխանցել գրքի ոգին[36], այնինչ ուրիշներն նկատել էին մեծ տարբերություն ֆիլմի և վեպի մեջ[37]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր երկրորդ գլխավոր դերի համար՝ Բեյլը ստացել է հատուկ իր համար ստեղծված ԱՄՆ քննադատների Ազգային Խորհրդի լավագույն երիտասարդ դերասան մրցանակը։ Հենց այդ մրցանակաբաշխությանը ֆիլմը դարձել է տարվա լավագույն ֆիլմ[38]։ Ամերիկյան կինոակադեմիայի 60-րդ մրցանակաբաշխությանը ֆիլմը ներկայացվել է «Նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք», օպերատորական գործ, լավագույն մոնտաժ, լավագույն երաժշտություն, լավագույն ձայն և կոստյումների լավագույն դիզայն անվանակարգերում։ Բայց ոչ մի անվանակարգ չդարձավ լաուրեատ[39]։ Ֆիմը նաև չի անվանակարգվել՝ որպես լավագույն ռեժիսուրա։ Ալեն Դավիոն, ով առաջադրվել էր լավագույն օպերատորական գործ մրցանակի համար հայտարարեց, որ «ես չեմ կարող քննադատել Ակադեմիային, բայց ես շատ ցավում եմ, որ ես առաջադրվել եմ, իսկ Սթիվենը՝ ոչ։ Եթե Սթիվենը չստեղծեր այս ֆիլմը՝ հիմա մեզանից ոչ ոք այստեղ չէր լինի»։ Ֆիլմը պարգևատրվել է՝ որպես լավագույն օպերատորական գործ, լավագույն ձայն և երաժշտություն՝ Բրիտանական կինոակադեմիայի 42-րդ մրցանակաբաշխությանը։ Նաև ներկայացվել է նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք, կոստյումների դիզայն և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում[40]։ Իր աշխատանքի համար Սպիլբերգը հպարտ էր զգում Ամերիկայի ռեժիսորների՝ Հիլդիայի մրցանակի նոմինանտ դառնալով[41], իսկ Ալեն Դավիոն ստացել է Ամերիկացի կինոօպերատորների հասարակության մրցանակ[42]։ Ֆիլմը նաև անվանակարգվել է որպես լավագույն ֆիլմ (դրամա), լավագույն երաժշտություն՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի 45-րդ մրցանակաբաշխությանը[43]։ Ջոն Ուիլյամսը եղել է Գրեմի մրցանակի նոմինանտ[44]։

Ֆիլմը ստացել է Սուրբ Քրիստոֆերի մրցանակ՝ որպես լավագույն ֆիլմ, Սթիվեն Սպիլբերգը եղել է Դավիդ դի Դոնատելոյի մրցանակի նոմինանտ՝ որպես լավագույն օտարերկրյա ռեժիսոր և դարձել է Կանզաս-սիթի քաղաքի քննադատների հասարակության մրցանակի տեր՝ լավագույն ռեժիսյուրայի համար։ Ֆիլմը ստացել է մրցանակներ ԱՄՆ կինոքննադատների խորհուրդից՝ որպես լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսյուրա և երիտասարդ դերասանների կողմից դերերի լավագույն կատարում։ Ալեն Դավիոն դարձել է երկրորդը լավագույն ռեժիսյուրայի համար Նյու Յորքի քննադատների հասարակության կողմից անվանակարգում։ Ֆիլմը ստացել է մրցանակ՝ որպես լավագույն ընտանեկան ֆիլմ (դրամա), իսկ Քրիստիան Բեյլը դարձել է դափնեկիր՝ լավագույն երիտասարդ կինոդերասան անվանակարգում[45]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.filmaffinity.com/en/film286211.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/empire-of-the-sun
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0092965/
  4. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3271
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/imperium-slonca
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0092965/fullcredits
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3372.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Forsberg M. Spielberg at 40: The Man and the Child // Նյու Յորք Թայմս. — հոկտեմբերի 1, 2008.
  10. «Empire of the Sun» (անգլերեն). boxofficemojo.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  11. Sheen M. (рассказчик), Steven S., Ballard J, Bale C. The China Odyssey: Empire of the Sun American Broadcasting Company, 1987
  12. Dominic W. (2008 թ․ սեպտեմբերի 16). «Christian Bale - Biography» (անգլերեն). Tiscali. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Eric Flynn - Telegraph» (անգլերեն). The Daily Telegraph. 2002 թ․ մարտի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  14. Vary A. First Look: Stiller's new movie(անգլ.) // Entertainment Weekly. — մարտի 5, 2008.
  15. Mechell D. «Services Set for Aviation Legend, Tom Danaher, Whose Career Spanned Decades» (անգլերեն). texomashomepage.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  16. «The China Odyssey: 'Empire of the Sun', a Film by Steven Spielberg» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  17. «A young Christian Bale shows his skills in Spielberg's 'Empire of the Sun'» (անգլերեն). HamptonRoads.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  18. «Williams on Williams: Classic Spielberg Scores - John Williams» (անգլերեն). allmusic.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  19. «Greatest Hits: 1969-1999 - John Williams» (անգլերեն). allmusic.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  20. «Q: In "Empire of the Sun," Christian Bale's character sings "Suo Gân." Was it really him singing, or if not, who was dubbing his voice?» (անգլերեն). decoy.tvpassport.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  21. «Lullaby (Suo Gan)» (անգլերեն). contemplator.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  22. «Empire of the Sun (1987), Box office» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  23. «Empire of the Sun - Rotten Tomatoes» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  24. «Empire of the Sun Reviews - Metacritic» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  25. Richard C. The Man-Child Who Fell to Earth EMPIRE OF THE SUN // Time. — Dec. 07, 1987 By RICHARD CORLISS. Архивировано из первоисточника 8 Հունիսի 2008.
  26. Janet M. «'Empire of the Sun' - NYTimes.com» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  27. Julie S. «Critic Reviews for Empire of the Sun - Metacritic» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  28. Roger E. (1987 թ․ դեկտեմբերի 11). «Empire of the Sun Movie Review (1987)» (անգլերեն). Chicago Sun-Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  29. «Empire of the Sun Description» (անգլերեն). Siskel & Ebert. Disney-ABC Domestic Television. 1987 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  30. Сергей К. 3500. Книга кинорецензий. В 2 томах. Том 1. А-М. — Печатный Двор, 2008. — Т. Том 1. А-М. — 688 с. — ISBN 978-5-9901318-1-1
  31. Berardinelli J. (2006). «Review: Empire of the Sun» (անգլերեն). Reelviews.net. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  32. Bryan C. «‎'Empire of the Sun' review by Bryan Colley» (անգլերեն). Letterboxd.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  33. «Come And See - Kino Lorber Theatrical Releases» (անգլերեն). Kinolorber.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  34. Desson H. (1987 թ․ դեկտեմբերի 11). «'Empire of the Sun'» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  35. Hal H. (1987 թ․ դեկտեմբերի 11). «'Empire of the Sun'» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  36. Jonathan R. «Empire of the Sun - Chicago Reader» (անգլերեն). Chicagoreader.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  37. Janet M. (1987 թ․ դեկտեմբերի 9). «'Empire of the Sun' - NYTimes.com» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  38. «1987 Award Winners» (անգլերեն). National Board of Review. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  39. «The 60th Academy Awards|1988». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  40. «BAFTA Awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  41. «Directors Guild of America, USA» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  42. «American Society of Cinematographers, USA» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  43. «Browse Results - Golden Globe Awards Official Website» (անգլերեն). Golden Globe. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  44. «Grammy Awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  45. «Empire of the Sun - Awards» (անգլերեն). imdb.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Баллард Д. Империя Солнца = Empire of the Sun. — Торнтон и Сагден, 2003. — 360 с. — ISBN 5-93923-026-1
  • Bull S. Encyclopedia of Military Technology and Innovation. — Santa Barbara: Greenwood, 2004. — ISBN 978-1-57356-557-8
  • Dolan E. Hollywood Goes to War. — London: Hamlyn, 1985. — ISBN 0-86124-229-7
  • Evans A. Brassey's Guide to War Films. — Dulles: Potomac Books, 2000. — ISBN 1-57488-263-5
  • Friedman L., Brent N. Steven Spielberg: Interviews. — Jackson: University Press of Mississippi, 2000. — ISBN 978-1-57806-113-6
  • Gordon A, Frank G. The Films of Steven Spielberg. — Lanham: Scarecrow Press, 2002. — P. 109–123, 127–137. — ISBN 0-8108-4182-7
  • Hardwick J, Ed S. A Viewer's Guide to Aviation Movies. — 1989. — Т. 2. — (The Making of the Great Aviation Films).
  • Kowalski D. Steven Spielberg and Philosophy: We're Gonna Need a Bigger Book. — Lexington: University Press of Kentucky, 2008. — ISBN 978-0-8131-2527-5
  • McBride J. Steven Spielberg: A Biography. — New York: Faber & Faber, 1997. — ISBN 0-571-19177-0
  • Walker J. Empire of the Sun // Air Classics. — January 1988. — В. 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]