Jump to content

Քրիստիան Բեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Բեյլ
անգլ.՝ Christian Charles Philip Bale
Ծնվել էհունվարի 30, 1974(1974-01-30)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրՀավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն
ԿրթությունBournemouth School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և audio technician
Ծնողներհայր՝ Դևիդ Բեյլ, մայր՝ Ջեննի Ջեյմս
Ամուսին(ներ)Սանդրա Բլաժիչ
Երեխա(ներ)Լուկա Բեյլ և Ռեքս Բեյլ
Պարգևներ և մրցանակներ

Քրիստիան Չառլզ Ֆիլիպ Բեյլ (անգլ.՝ Christian Charles Philip Bale, հունվարի 30, 1974(1974-01-30)[1][2][3][…], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Բեյլը բազմաթիվ մրցանակների դափնկերիր է, այդ թվում՝ Օսկար և Ոսկե գլոբուս, ինչպես նաև եղել է Time 100-ի 2011 թվականի ցանկում։

Ծնվել է Ուելսի Հավերհորդուսեթ քաղաքում։ Առաջին դերը խաղացել է 13 տարեկանում՝ Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» (1987) ֆիլմում։ Հաջորդ տասնամյակի ընթացքում խաղացել է տարբեր առաջին և երկրորդ պլանի դերերում, այդ թվում՝ «Փոքրիկ կանայք» (1994) ֆիլմում և «Պոկահոնտաս» (1995) մուլտֆիլմում, սակայն մեծ ճանաչում ձեռք է բերել 2000 թվականի «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում Պատրիկ Բեյթմանի դերից հետո։ 2004 թվականի «Մեքենավարը» հոգեբանական թրիլլերում իր դերի համար կորցրել է 29 կգ։ Որից հետո վեց ամսվա ընթացքում հավաքել է 45 կգ քաշ՝ Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» եռապատումում (2005-2012) Բեթմենի դերի համար։

Բեյլի հաջորդ ֆիլմերից են՝ Նոլանի «Հեղինակություն» (2006) առեղծվածային թրիլերը, «Գնացք դեպի Յումա» (2007) վեստեռնը, «Տերմինատոր։ Փրկիչը» (2009) գիտաֆանտաստիկ ֆիլմը և «Հասարակության թշնամիները» քրեական դրաման։ Դևիդ Ռասսելի «Կռվողը» ֆիլոմւմ Դիքկի Էքլունդի դերի համար ստացել է Ոսկե գլոբուս և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Ռասսելի «Խաբեություն ամերիկյան ձևով» (2013) և Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ» (2015) ու «Իշխանություն» (2018) ֆիլմերում իր խաղացած դերերի համար նոմինացվել է Օսկարի։ Վերջին ֆիլմում խաղացած Դիկ Չեյնիի դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար։ 2019 թվականին Ջեյմս Մանգոլդի «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմում խաղացել է Քեն Մայլզի դերը։

Բեյլը Ծովային ֆաունայի պահպանման հասարակության, Գրինփիսի և Բնության համաշխարհային հիմնադրամի աջակից է։ 2014 թվականի ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 2000 թվականից ամուսնացած է Սանդրա Բլաշիչի հետ և ունեն երկու երեխա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեյլը ծնվել է Պեմբրուկշիրում Ջեննիի և Դեյվիդի ընտանիքում։ Ավելի ուշ Քրիստիանը նշել է. «Չնայած նրան, որ ծնվել եմ Ուելսում, ես ինձ համարում եմ անգլիացի»։ Ծնողների աշխատանքի բնույթի պատճառով (Ջենին ձեռնածու էր, իսկ Դեյվիդը քաղաքացիական ավիացիայի օդաչու)[5][6][7][8] ընտանիքը բազմիցս տեղից տեղ է տեղափոխվել։ Նա իր մանկությունն անցկացրե է Ուելսում, Սուրրեյ և Դորսեթ քաղաքներում՝ Անգլիայում[9] և Պորտուգալիայում[10]։ Բեյլը խոստովանում է, որ շատ տեղափոխությունները մեծ դեր են խաղացել իր մասնագիտության ընտրության հարցում։ Նա ընդունվել է Բուրնմաֆի դպրոց, բայց դուրս եկել 16 տարեկանում։

Նրա կերտած առաջին դերը Լենորի գովազդային հոլովակի համար էր 1982 թվականին։ Մի տարի անց, նա հայտվեց Պեք-Մենի հացահատիկի գովազդում խաղալով, որպես ռոք աստղ։ 1984ին նրա դեբյուտն էր Ռուան Ատքինսոնի[11] հետ։ Բեյլը 17 տարեկանում հոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես։

Բեյլի ֆիլմի դեբյուտը կայացել է, որպես Ցարևիչ Ալեքսեյ, ՙՙԱնաստասիաՙՙ ֆիլմի համար։ Նրա դերակատարումը ,որպես Ջիմ Գրեհեմ ՙՙԱրևի թագավորությունը ֆիլմում արժանացավ հանդիսատեսի հավանությանը և նա այդ դերի համար ստացավ "Ամենալավ դերակատարումը երիտասարդ դերասանի կողմից'' մրցանակին National Board of review of Motion pictures-ի[12] կողմից։ Այս դերակատարուից հետո նրա համադասարանիցները սկսեցին ձեռք առնել նրան և նա որոշեց վերջ տալ դերասանական գործունեությանը, սակայն Քեննեթ Բրանահը համոզեց նրան և 1989-ին Բեյլը նկարահանվեց ՙՙ Հենրի 5-րդ՚՚ ֆիլմում։ 1990-ին նա խաղաց Ջիմ Հոքքինսի դերը ՙՙԳանձերի կղզի՚՚ ֆիլմում։

Բեյլը խաղացել է նաև երաժշտական ֆիլմերում ( Swing kids, Newsies ): Վայնոնա Ռայդերի առաջարկով 1994-ին Քրիտիանը խաղաց Գիլլիան Արմսթրոնգի դերը ՙՙՓոքրիկ կանայք՚՚ ֆիլմում։

1999 թվականին Բեյլը «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում խաղաց սերիական մարդասպան Պատրիկ Բեյթմենի դերը։ Բեյլը հետագայում ծրագրից դուրս մնաց, որպեսզի Դի Կապրիոն ստանձնի իր դերը, սակայն հետո Դի Կապրիոն ստացավ հրավեր նկարահանվելու ՙՙԼողափը՚՚ ֆիլմում, և Բեյլը վերադարձավ իր աշխատանքին։ 2000 թվականի ապրիլի 14-ին «Ամերիկյան հոգեգարը» հայտնվեց կինոթատրոններում և նա ստացավ հրավեր նկարահանվելու ՙՙ Գրավչության կաննոները՞՛ ֆիլմում, սակայն նա մերժեց առաջարկը։ Նույն տարին նա նորից կերտեց մարդասպանի դեր այս անգամ Ջոն Սինգլթոնի ՙՙShaft՚՚ ֆիլմում։

2002-2003 թվականներին Բեյլը նկարահանվել է 3 ֆիլմերում, որոնցից էր՝ «Լորելի կանյոնը», որն արժանացավ կինոքննադատների բարձր գնահատականին։ «Կրակի գերիշխանությունը» ֆիլմը ունեցավ հսկայական բյուջե (համեմատած իր նախորդ ֆիլմերի հետ)՝ 95.000.000 դոլլար։ Բեյլը բանակցություններ էր վարում, որ խաղար երկրորդական դեր, սակայն Ռոբ Բոումանը նրան տվեց գլխավոր դերը։ «Հավասարակշռությունը» 3-րդ ֆիլմն էր, որում Բեյլը նկարահանվել է 2002 թվականին. այն ստեղծելու համար պահանջվեց 20 միլլիոն դոլար, բայց այն վաստակեց ընդամենը 5 միլիոն։ Մի տարի դադարից հետո 2004ին նա նկարահանվեց ՙՙ Մեքենավարը՚՚ ֆիլմում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1986Անաստասիա. Աննայի գաղտնիքներըAnastasia։ The Mystery of AnnaԱլեքսեյԴրամա,
Դետեկտիվ
Մարվին Ջ. Չոմսկի
1987Միո, իմ ՄիոМио, мой МиоԲենկե / Յում-ՅումՖենտեզիՎլադիմիր Գրամատիկով
1987Արևի կայսրությունEmpire of the SunՋիմ 'Ջեմիե' ԳրահամՌազմական,
Կենսագրական
Սթիվեն ՍփիլբերգՋոն Մալկովիչ
1989Հենրիխ V. Մենամարտ ԱզենկուրումHenry VՖալստաֆի տղանՌազմական,
Պատմական
Քոնեթ Բրենա
1990Գանձերի կղզինTreasure IslandՋիմ ՀոակինսԱրկածայինՖրեյզեր Կլարկ Հեսթոն
1991Սպանություն ջենթլմենյան տարբերակովA Murder of QualityԹիմ ՊերկինսԴետեկտիվԳևին Միլլեր
1992Լուրեր վաճառողներըNewsiesՋեք ՔելիԵրաժշտական,
Դրամա,
Ընտանեկան
Քևին Օրտեգա
1992Վաղվա նորություններըGomorronԲեթմենսերիալ
1993ՍվինգերներըSwing KidsԹոմաս ԲերջերԵրաժշտական,
Դրամա
Թոմաս Կարտեր
1994Յուտլանդիայի արքայազնըPrince of JutlandԱմլեդԴրամա,
Արկածային
Գաբրիել ԱկսելՔեյթ Բեքինսեյլ,
Հելեն Միրեն
1994Փոքրիկ կանայքLittle WomenԼաուրիՄելոդրամա,
Դրամա,
Ընտանեկան
Ջիլիան ԱրմսթրոնգՎայնոնա Ռայդեր,
Քիրստեն Դանստ,
Կլեր Դենս,
Սյուզան Սարանդոն
1995ՊոկահոնտասPocahontasԹոմաս (հնչյունավորում)Երաժշտական,
Մելոդրամա,
Արկածային,
Պատմական,
Ընտանեկան,
Դրամա
Մայք Գեբրիել,
Էրիկ Գոլդբերգ
Մել Գիբսոն
1996Լեդիի դիմանկարըThe Portrait of a LadyԷդուարդ ՌոզիերՄելոդրամա,
Դրամա
Ջեյն ՔեմփիոնՆիկոլ Քիդման,
Ջոն Մալկովիչ,
Մերի-Լուիս Փարկեր,
Վիգո Մորտենսեն
1996Գաղտնի գործակալThe Secret AgentՍթիվիԴրամաՔրիստոֆեր ՀեմփթոնՊատրիսիա Արկետ,
Ռոբին Ուիլյամս,
Ժերար Դեպարդիե
1997ՄետրոլենդMetrolandՔրիսԴրամաՖիլիպ ՍավիլԷմիլի Ուոթսոն
1998Թավշյա ոսկու հանքVelvet GoldmineԱրթուր ՍտյուարտԵրաժշտականԹոդ ՀեյսԷվան Մաքգրեգոր
1998Բոլոր փոքրիկ կենդանիներըAll the Little AnimalsԲոբի ՓլաթԹրիլեր,
Դրամա
Ջերեմի Թոմաս
1999Միջամառային գիշերվա երազA Midsummer Night's DreamԴեմետրիուսՖենտեզի,
Մելոդրամա,
Դրամա
Մայքլ ՀոֆմանՔևին Քլայն,
Միշել Պֆայֆեր,
Սոֆի Մարսո
1999ՀիսուսMary, Mother of JesusՀիսուս ՆազովրեցիԴրամաՔևին Քոնոր
2000Ամերիկյան հոգեգարըAmerican PsychoՓաթրիկ ԲաթեմենՔրեականՄերի ՀերոնՈւիլյամ Դեֆո,
Ռիզ Ուիզերսփուն
2000ՇաֆթShaftՈւոլթեր Ուայդ կրտսերՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջոն ՍինգլթոնՍեմյուել Ջեքսոն
2001Կապիտան Քորելիի ընտրությունըCaptain Corelli's MandolinՄանդրասԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջոն ՄենդենՆիկոլաս Քեյջ,
Պենելոպե Կրուս
2002Լորել ԿանյոնLaurel CanyonՍեմԴրամա,
Երաժշտական
Լիզա ԽալադենկոՔեյթ Բեքինսեյլ
2002Կրակի իշխանությունըReign of FireՔուին ԱբերքրոմբիՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական
Ռոբ ԲոումենՄեթյու Մակքոնահի,
Ջերարդ Բաթլեր
2002ԷքվիլիբրիումEquilibriumՋոն ՓրեսթոնՖանտաստիկ,
Թրիլեր,
Մարտական
Կուրտ ՌիսելՇոն Բին,
Էմիլի Ուոթսոն,
Ուիլյամ Ֆիթներ
2004ՄեքենավարըEl MaquinistaԹրեվոր ՌեզնիկԴետեկտիվ,
Թրիլեր
Բրեդ Անդերսոն
2004Քայլող ապարանքըHauru no ugoku shiroՀոուլ (հնչյունավորում, անգլիական տարբերակ)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Արկածային
Հայայո Միաձագի
2005Բեթմեն. ՍկիզբըBatman BeginsԲրյուս Ուեյն / ԲեթմենՖանտաստիկ,
Մարտական
Քրիստոֆեր ՆոլանՔեթի Հոլմս,
Դետեկտիվ,
Մայքլ Քեյն,
Կիլիան Մերֆի,
Լիամ Նիսոն,
Քեն Վատանաբե,
Գարի Օլդմեն,
Մորգան Ֆրիման
2005Դաժան ժամանակներHarsh TimesՋիմ Լաթեր ԴևիսՔրեական,
Թրիլեր
Դևիդ ԷյերԵվա Լանգորիա
2005Նոր աշխարհThe New WorldՋոն ՌոլֆիՄելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Թելենս ՄալիկՔոլին Ֆարել
2006Փրկարար լուսաբացRescue DawnԴիեթերՌազմական,
Կենսագրական
Վերներ ՀերցոգՍթիվ Զան
2006ՀեղինակությունThe PrestigeԱլֆրեդ ԲորդենԹրիլեր,
Դրամա
Քրիստոֆեր ՆոլանՀյու Ջեքման,
Սքարլեթ Յոհանսոն
2007Գնացք դեպի Յումա3։ 10 to YumaԴեն ԷվանսՄարտական,
Վեստեռն
Ջեյմս ՄենգոլդՌասսել Քրոու,
Լյուկ Ուիլսոն
2007Այնտեղ ես չկամI'm Not ThereՋեք / տերտեր ՋոնԿենսագրական,
Երաժշտական
Թոդ ՀեյնսՔեյթ Բլանշետ,
Հիթ Լեդջեր,
Ռիչարդ Գիր
2007Մռայլ ասպետըThe Dark KnightԲրյուս Ուեյն / ԲեթմենՖանտաստիկ,
Մարտական
Քրիստոֆեր ՆոլանՀիթ Լեդջեր,
Աարոն Էկհարթ,
Մեգի Ջիլենհոլ,
Գարի Օլդմեն,
Մայքլ Քեյն,
Մորգան Ֆրիման,
Էրիկ Ռոբերտս
2009Տերմինատոր։ ՓրկիչըTerminator SalvationՋոն ՔոնորՖանտաստիկ,
Մարտական
ՄակջիՍեմ Ուորթինգտոն,
Մուն Բլադգուդ,
Անտոն Յելչին,
Բրայս Դալաս Հովարդ,
Հելենա Բոնեմ Քարթեր
2009Հասարակության թշնամիներըPublic EnemiesՄելվին ՓարվիսՔրեականՄայքլ ՄանՋոնի Դեփ
2010ՄարտիկըThe FighterԴիքի ԷքլանդԿենսագրական,
Սպորտային
Դևիդ Օ. ՌասելՄարկ Ուոլբերգ
2011Պատերազմի ծաղիկներըJin líng shí san chaiՋոն ՄիլլերՌազմական,
Պատմական
Չան Իմոու
2012Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդըThe Dark Knight RisesԲրյուս Ուեյն / ԲեթմենՖանտաստիկ,
Մարտական
Քրիստոֆեր ՆոլանԹոմ Հարդի,
Էն Հետուեյ,
Ջոզեֆ Գորդոն Լևիթ,
Գարի Օլդմեն,
Մորգան Ֆրիմեն,
Մայքլ Քեյն,
Լիամ Նիսոն
2013Օրենքից դուրսUntitled Terrence Malick ProjectԴրամաԹերենս ՄալիկՆատալի Փորտման,
Քեյթ Բլանշետ
2013Վերջին լուսանկարըThe Last PhotographԴրամա
2013ՄոխրիցOut of the FurnaceՌասել ԲեյզԹրիլերՍքոթ ԿուպերԶոի Սալդանա,
Ուիլյամ Դեֆե,
Քեյսի Աֆլեք
2014Գավաթների ասպետըKnight of CupsՌիքԴրամաԹերենս ՄալիկՆատալի Փորտման,
Քեյթ Բլանշետ
2014Բռնության սկզբունքThe Creed of Violence(ասեկոսեներ)ՄարտականԹոդ Ֆիլդ
2016 Խոստումը The Promise Քրիստոֆեր Մայերս Դրամա Թերի Ջորջ
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2005Դաժան ժամանակներHarsh Times

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 GeneaStar
  4. https://ew.com/article/2016/01/17/critics-choice-awards-2016-winners-list/
  5. Christian Bale Biography FilmReference.com.
  6. Rourke, Mary (2004 թ․ հունվարի 4). «Activist David Bale had commitment to Africa». The Seattle Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  7. von Zielbauer, Paul (2004 թ․ հունվարի 1). «David Bale, 62, Activist and Businessman, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  8. Serpe, Gina (2008 թ․ հուլիսի 22). «Christian Bailed Over Alleged Assault; Denies Wrongdoing». EOnline.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «Անգլիա». 2017 թ․ հուլիսի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «Պորտուգալիա». 2017 թ․ մարտի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Ռոուեն Ատկինսոն». 2017 թ․ մայիսի 13. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «National Board of Review» (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բեյլ» հոդվածին։