Էմիլի Ուոթսոն
Էմիլի Ուոթսոն անգլ.՝ Emily Watson | |
---|---|
Ծնվել է | 14 հունվար, 1967 |
Ծննդավայր | Լոնդոն |
Կրթություն | Բրիստոլի համալսարան, Notting Hill and Ealing High School?, St James Independent Schools?, Լոնդոնի դրամատիկական ստուդիա և Manor Hall, Bristol? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1991-ից մինչև հիմա |
Պարգևներ և մրցանակներ | |
Էմիլի Ուոթսոն (անգլ.՝ Emily Watson, հունվարի 14, 1967[3][4][5][…], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[6]), թատրոնի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1967 թվականի հունվարի 14-ին Լոնդոնում[7][8]։ Հայրը ճարտարապետ էր, մայրը՝ անգլերենի պրոֆեսոր։ Էմիլին ավարտել է Բրիստոլի համալսարանի անգլիական գրականության բաժինը, որից հետո փորձեց ընդունվել դրամատիկական արվեստի Լոնդոնի ստուդիա, սակայն անհաջողության մատնվեց։ 3 տարի նա աշխատեց որպես մատուցողուհի և ցրիչ, որից հետո հաջողվեց ընդունվել ստուդիա։ 1992 թվականին նրան ընդունեցին Թագավորական շեքսպիրյան թատրոնի թատերախումբ, որտեղ խաղաց ոչ մեծ դերեր, որոնցից նշանավորը հավանաբար Շեքսպիրի պիեսում («Ամեն ինչ լավ է, որ լավ է ավարտվում») Վիոլետի դերն էր։ Առաջին ակնառու հաջողությանը հասավ 1994 թվականին, երբ նա խաղաց աշակերտուհի Մերիի դերը Լիլիան Հելլմանի «Մանկական ժամ» պիեսում։
1996 թվականին Էմիլին սկսում է խաղալ կինոյում, որտեղ կատարեց Բեսսի դերը Լարս ֆոն Թրիերի դրամատիկ «Ճեղքելով ալիքները» հանրահայտ ֆիլմում։ Այս դերի համար Էմիլին արժանացավ «Ֆելիքս» մրցանակի որպես 1996 թվականի լավագույն դերասանուհի, New York Film Critics Circle Award և London Film Critics Circle Award մրցանակներ։ Նա այս ֆիլմի համար անվանակարգվել է նաև Օսկարի և Ոսկե գլոբուսի։ Այնհուհետև նա նկարահանվեց «Բռնցքամարտիկը» (1996), «Հիլարին և Ջեքին» (1998), «Օրորոցը կճոճվի» (1999) ֆիլմերում. Ժակլին Դյուպեի «Հիլարին և Ջեքին» ֆիլմում թավջութակահարուհու դերակատարման համար նա կրկին անվանակարգվում է Օսկարի և Ոսկե գլոբուսի[9][10]։
2005 թվականին դերասանուհին մասնակցեց Թիմ Բյորտոնի «Հարսնացուի դիակը» անիմացիոն ֆիլմի ձայանգրմանը։ Նույն տարում էկրան բարձրացով «Ամեն մեկն իր սուտն ունի» ֆիլմը, իսկ «Պիտեր Սելլերսի կյանքն ու մահը» ֆիմի համար Ուոթսոնն արժանացավ Ոսկե գլոբուսի։
2006 թվականին Էմիլին նկարահանվեց «Միսս Փոթեր» ֆիլմում Ռենե Զելվեգերի և Յուեն Մաքգրեգորի հետ։ Նկարահանվել է նաև «Վաու-վաու», «Առաջարկություն», «Իմ տնական դինոզավրը» ֆիլմերում։
2008 թվականին դերասանուհին նկարահանվեց սցենարիստ Չարլի Կաուֆմանի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմում։
Էմիլին խաղացել է լոնդոնյան թատերական բազմաթիվ բեմերում։ Խաղացել է «Երեք քույրեր», «Վանյա քեռին», «Տասներկուերորդ գիշերը», «Ուրախ աղքատները», «Մանկական ժամ», «Ամեն ինչ լավ է, որ լավ է ավարտվում» և այլ բեմադրություններում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Էմիլին ամուսնացել է դերասան Ջեկ Ուոթերսի հետ, որի հետ խաղացել է Թագավորական շեքսպիրյան թատրոնում։ 2005 թվականի աշնանը ծնվեց նրանց աղջիկը՝ Ջուլիետը, իսկ 2008 թվականին՝ տղան, Դիլանը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994 Ամառային երազ անգլ.՝ A Summer Day's Dream
- 1996 Ճեղքելով ալիքները անգլ.՝ Breaking the Waves
- 1997 Հողմաղացը Ֆլոսսում անգլ.՝ The Mill on the Floss
- 1997 Բռնցքամարտիկը անգլ.՝ The Boxer
- 1998 Հիլարին և Ջեքին անգլ.՝ Hilary and Jackie
- 1999 Օրորոցը կճոճվի անգլ.՝ Cradle Will Rock
- 1999 Անժելայի աճյունափոշին անգլ.՝ Angela’s Ashes
- 2000 Լուժինի պաշտպանությունը անգլ.՝ The Luzhin Defence
- 2001 Գոսֆորդ այգին անգլ.՝ Gosford Park
- 2002 անգլ.՝ Punch-Drunk Love
- 2002 Կարմիր վիշապը անգլ.՝ Red Dragon
- 2002 Էքվիլիբրիում անգլ.՝ Equilibrium
- 2003 Ծաղիկներ և արյուն անգլ.՝ Blossoms & Blood
- 2004 Վերադարձ Գայա անգլ.՝ Back to Gaya
- 2004 Պիտեր Սելլերսի կյանքն ու մահը անգլ.՝ The Life and Death of Peter Sellers
- 2005 Շարունակություն անգլ.՝ The Proposition
- 2005 անգլ.՝ Wah-Wah
- 2005 Հարսնացուի դիակը անգլ.՝ Corpse Bride
- 2005 Վարձով թիկնապահ անգլ.՝ Separate Lies
- 2006 Ջինսով խաչակիրը անգլ.՝ Crusade in Jeans
- 2006 Միսս Փոթեր անգլ.՝ Miss Potter
- 2007 Իմ տնական դինոզավրը անգլ.՝ The Water Horse: Legend of the Deep
- 2008 Լուսատոտիկներն այգում անգլ.՝ Fireflies in the Garden
- 2008 անգլ.՝ The Memory Keeper’s Daughter
- 2008 Նյու Յորք, Նյու Յորք անգլ.՝ Synecdoche, New York
- 2009 Սառը հոգիներ անգլ.՝ Cold Souls
- 2009 անգլ.՝ Within the Whirlwind
- 2010 անգլ.՝ Cemetery Junction
- 2010 անգլ.՝ Oranges and Sunshine
- 2011 Մարտական ձին անգլ.՝ War Horse
- 2012 Աննա Կարենինա անգլ.՝ Anna Karenina
- 2013 Մի քանի աղջիկներ անգլ.՝ Some Girl(s)
- 2013 The Politician's Husband անգլ.՝ Фрейя Хойнс
- 2013 Բելլ անգլ.՝ Belle
- 2013 Գրքերի գողը անգլ.՝ The Book Thief
- 2013 Փոքրիկը անգլ.՝ Little Boy
- 2013 33 Liberty անգլ.՝ Lane
- 2014 անգլ.՝ The Theory of Everything
- 2014 անգլ.՝ Testament of Youth
- 2013 Մոլլի Մունն ու հիպնոզի գիրքը անգլ.՝ Molly Moon: The Incredible Hypnotist
- 2015 Էվերեստ անգլ.՝ Everest
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 - «Օսկար» - լավագույն դերասանուհի, «Ճեղքելով ալիքները»
- 1997 - «Ոսկե գլոբուս» - լավագույն դերասանուհի, «Ճեղքելով ալիքները»
- 1997 - BAFTA - լավագույն դերասանուհի, «Ճեղքելով ալիքները»
- 1999 - «Օսկար» - լավագույն դերասանուհի, «Հիլլարին և Ջեքին»
- 1999 - «Ոսկե գլոբուս» - լավագույն դերասանուհի, «Հիլլարին և Ջեքին»
- 1999 - BAFTA - լավագույն դերասանուհի, «Հիլլարին և Ջեքին»
- 1999 - ԱՄՆ կինոգետների գիլդիայի մրցանակ - լավագույն դերասանուհի, «Հիլլարին և Ջեքին»
- 2000 - BAFTA - լավագույն դերասանուհի, «Անժելայի աճյունափոշին»
- 2005 - «Ոսկե գլոբուս» - երկրորդ պլանի դերասանուհի, «Պիտեր Սելլերսի կյանքն ու մահը»
- 2012 - «Ոսկե գլոբուս» - լավագույն դերասանուհի, ռուս.՝ Попечитель մինի-սերիալ
- 2012 - ԱՄՆ կինոգետների գիլդայի մրցանակ - լավագույն դերասանուհի, ռուս.՝ Попечитель մինի-սերիալ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլի Ուոթսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Биография Эмили Уотсон» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- «Биография Эмили Уотсон» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- «Биография Эмили Уотсон» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.bodilprisen.dk/aar-for-aar/1997-2/
- ↑ https://web.archive.org/web/20180316151758/https://www.europeanfilmacademy.org/1996.94.0.html
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 https://www.freebmd.org.uk/cgi/information.pl?scan=1&r=236144188:1030&d=bmd_1630353886
- ↑ Kate Kellaway (2011-03-20). "Emily Watson: 'I had to put a lid on my grief… bury it deep down'" . The Guardian (London). Retrieved 2011-03-30.
- ↑ http://www.theguardian.com/lifeandstyle/2014/feb/21/emily-watson-my-family-values
- ↑ "Emily Watson joins Miss Potter and Shantaram" . Comingsoon.net. Retrieved 2010-03-07.
- ↑ London Theatre Guide: Paltrow and Watson nominated for Best Actress Olivier
- ↑ IMDB: Awards for Emily Watson
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Ուոթսոն» հոդվածին։ |
|
- Բրիստոլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հունվարի 14 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ