Հասարակության թշնամիները (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակության թշնամիները
անգլ.՝ Public Enemies
Երկիր ԱՄՆ
Ժանրնեո նուառ, քրեական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և գրքերի էկրանավորում
Թեմակազմակերպված հանցագործություն և Ջոն Դիլլինջեր
Թվականօգոստոսի 6, 2009[1], հուլիսի 16, 2009[2] և 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Ման
ՊրոդյուսերՄայքլ Ման և Քևին Միշեր
Սցենարի հեղինակՌոնան Բեննեթ, Էնն Բիդերման և Մայքլ Ման
ԴերակատարներՋոնի Դեփ[3], Քրիստիան Բեյլ[3], Մարիոն Կոտիար[3], Ջեյսոն Քլարք[3], Չաննինգ Տատում[3], Բիլլի Քրուդալ[3], Սթիվեն Լենգ[3], Լիլի Սոբիեսկի[3], Դևիդ Ուենհեմ[3], Ջովաննի Ռիբիզի[3], Լիլի Թեյլոր[3], Շոն Հեթոսի[3], Էմիլի դե Ռավին[3], Սթիվեն Դորֆ[3], Ջոն Օրտիս[3], Սթիվեն Գրեհեմ[3], Բրանա Կատիչ[3], Քերրի Մալլիգան[3], Քեյսի Սեմաշկո[3], Մեթ Քրեյվեն[3], Քրիստիան Սթոլթ[3], Սպենսեր Գարեթ, Փիթեր Գերեթի[3], Բիլ Քեմփ, Ջեյմս Ռուսո[3], Ռորի Քոքրեյն[3], Շանին Լեյ, Դոմենիկ Լոմբարդոցցի[3], Դևիդ Ուորշոֆսկի[3], Ջոել Ֆրայ[3], Ռիչարդ Շորթ, Ջոն Մայքլ Բոլջեր, Դոն Ֆրայ և Չենդլեր Ուիլյամս
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունԷլիոթ Գոլդենթալ
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրՎիսկոնսին և Չիկագո
Նկարահանման վայրՉիկագո և Արիզոնա
ԿինոընկերությունRelativity Media, TriBeCa Productions և Misher Films
Տևողություն140 րոպե
Շահույթ214 104 620 $[4]
Պաշտոնական կայքէջ
 Public Enemies Վիքիպահեստում

Հասարակության թշնամիները, ամերիկյան քրեական դրամա ֆիլմ է, որի ռեժիսորն է Մայքլ Մանը և սցենարիստներն են Մայքլ Մանը, Էն Բայդերմենը և Ռոնան Բենեթը։ Այն վերցված է Բրայան Բուրոուի «Հանրության թշնամիները։ Ամերիկայի մեծագույն հանցագործության ալիքը և ՀԴԲ-ի ստեղծումը 1933-34 թվականներին» ոչ գեղարվեստական գրքից։ Գլխավոր հերոսը՝ հայտնի ավազակ Ջոն Դիլինջերն է (Ջոնի Դեփ), ով կատարելով մի շարք հանդուգն ավազակային հարձակումներ ԱՄՆ-ի բանկերի վրա՝ ժողովրդի աչքում դարձել է իսկական հերոս։ Նա ՀԴԲ-ի գլխավոր թիրախն է, առաջին հերթին գործակալ Մելվին Պերվիսի (Քրիստիան Բեյլ) համար, ով լավագույնն է իր իր գործում։

Բուրոուն ի սկզբանե ցանկացել է գրել սցենար ԱՄՆ-ի ճգնաժամի տարիներին տիրող հանցագործություների ալիքի մասին մինիսերալի համար, բայց մտափոխվել է և գիրք է գրել այդ թեմայով։ Սակայն Մանը փոփոխելով սցենարը՝ այն դարձրել է ֆիլմ, որը ճշգրտորեն չի համապատասխանում պատմական իրողություններին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ֆլոյդին (Չենինգ Թաթում) սպանելուց հետո, Էդգար Հուվերը (Բիլի Քրուդափ) ՀԴԲ-ի գործակալ Մելվին Պերվիսին հրամայում է զբաղվել ավազակ Ջոն Դիլինջերի գործով։ Պերվիսը հավատացնում է Հուվերին, որ կօգտագործի տեխնիկական բոլոր միջոցները, որպեսզի պայքարի հանցագործությունների դեմ՝ սկսած մատնահետքերից մինչև հեռախոսակապի գաղտնալսումը։

Մի քանի բանկի կողոպուտից հետո՝ Ջոն Դիլինջերը ռեստորանում հանդիպում է Բիլի Ֆրեշետին (Մարիոն Քոտիար) և հասնում է նրան վերարկու գնալով։ Ֆրեշետը սիրահարվում է նրան, նույնիսկ այն բանից հետո երբ բացահայտում է նրա ով լինելը և նրանք երկուսով դառնում են անբաժանելի։

Պերվիսը չստացված ծուղակ է լարում մի հյուրանոցում, որտեղ նրա կարծիքով մնում է Ջոն Դիլինջերը։ Գործակալներից մեկին սպանում է «Փոքրիկ» Նելսոնը, ով փախչում է Թոմի Կարոլի հետ։ Պերվիսը խնդրում է Հուվերին վարձել հատուկ ջոկատայիններ, ովքեր պետք է որսան հանցագործներին ողջ կամ մահացած։

Ոստիկանությունը ձերբակալում է Դիլինջերին և նրա ավազակախմբին Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում, Կոնգրես Հյուրանոցի հրդեհից հետո, որտեղ նրանք գիշերել էին։ Դիլինջերին տեղափոխում են Ինդիանա, որտեղ Շերիֆ Լիլիան Հոլին նրան բանտարկում է Լեյկ Կաունտի բանտում, որտեղից էլ Դիլինջերը և մյուս բանտարկյալները օգտագործելով կեղծ զենքեր փախչում են։ Դիլինջերը չի կարողանում տեսնել Ֆրեշետին, որովհետև նա խիստ հսկողության տակ էր։

Քերոլը համոզում է Դիլինջերին կողոպտել Սյու Ֆոլսի բանկը։ Կողոպուտից հետո ավազակախումբը թաքնվում է Փոքրիկ Բոհեմիա հյուրանոցում, վիրավոր Քերոլին թողնելով ոստիկանության ձեռքում։ Պերվիսը և նրա մարդիկ տանջում են Քերոլին, որպեսզի իմանան ավազակախմբի գտնվելու վայրը։ Չդիմանալով տանջանքներին՝ Քերոլը ամեն ինչ հայտնում է նրանց։ Պերվիսը և իր մարդիկ շրջապատում են Փոքրիկ Բոհեմիան, նրանց միջև սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում Պերվիսին հաջողվում է ոչնչացնել ողջ ավազակախմբին բացի Դիլինջերից։

Պերվիսը սպառնում է Աննա Սեյջին (որը ներգաղթյալ էր և Ջոն Դիլինջերի ծանոթներից) դեպորտացիայով, ստիպելով նրան համագործակցել իր հետ։ Նա համաձայնվում է մատնել Ջոն Դիլինջերին։ Սեյջը հայտնում է Պերվիսին, որ երեկոյան Դիլինջերի հետ լինելու են կինոթատրոնում։ Ֆիլմից հետո Պերվիսը և իր մարդիկ շրջապատում են Դիլինջերին և սպանում նրան։ Մահանալուց առաջ Դիլինջերը շշնջում է խոսքեր, որը լսում է գործակալ Ուինստեդը։

Ուինստենդը գնում է Ֆրեշետի մոտ՝ ով դեռ բանտում էր, հայտնելու Դիլինջերի մահվան լուրը և փոխանցելու նրան մահացածի վերջին խոսքերը։

Մելվին Պերվիսը 1935 թվականին հեռանում է ՀԴԲ-ից և 1960 թվականին ինքնասպան լինում։ Ազատվելուց հետո 1936 թվականին Ֆրեշետը հաստատվում է Վիսկոնսին նահանգում, որտեղ էլ ապրում է մինչև կյանքի վերջը։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջոնի Դեփ Ջոն Դիլինջեր
Քրիստիան Բեյլ ՀԴԲ-ի գործակալ Մելվին Պերվիս
Մարիոն Քոտիար Բիլի Ֆրեշետ
Բիլի Քրուդափ Ջ. Էդգար Հուվեր
Սթիվեն Դորֆ Հոմեր Վան Միթեր
Սթիվեն Լենգ Չարլզ Ուինստեդ
Մայքլ Բենտ Հերբերդ Յանգբլադ
Սթիվեն Գրահամ «Փոքրիկ» Նելսոն
Չենինգ Թաթում Չարլզ Ֆլոյդ
Ջեյսոն Քլարկ Ռեդ Համիլթոն
Դեյվիդ Ուենհեմ Հարի Փիենփոնթ
Սպենսեր Գարեթ Թոմի Քերոլ
Քրիստիան Սթոլթ Չարլս Մաքլի
Ջեյմս Ռուսո Ուոլտեր Դիթրիք
Ջովանի Ռիբիսի Ալվին Կարպիս
Ջոն Օրտիս Ֆիլ Դ'Անդրեա
Դոմենիկ Լամբորդոցի Գիլբերդ Կաթինա
Բիլ Կեմպ Ֆրենկ Նիտի
Ռորի Քոքլեյն Քարտեր Բոմ
Քերի Մուլիգան Քարել Սլեյմեն
Ջոն Մայքլ Բոլջեր Մարտին Զարկովիչ
Բրանկա Կատիք Աննա Սեյջ
Էմիլի դե Ռավին Բարբարա Փաձկի
Շոն Հաթոզի Ջոն Մադալա
Դոն Ֆրայ Քլերենս Հարթ
Մեթ Քրիվեն Ջերի Քեմփբել
Լիլի Թեյլոր Շերիֆ Լիլիան Հոլի
Դեյվիդ Ուարշովսկի Ուորդեն Բեյքեր
Քեյսի Սիմեսկո Հարի Բերման
Պիտր Ջերեթի Լուիս Պիքեթ
Լիլի Սոբիեսկի Փոլի Համիլթոն

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկուզբունքային նկարանումները սկսվել են 2008 թվականի մարտի 17-ին[5]։ Վիսկոնսին նահանգի Կոլումբոս քաղաքում և շարունակվել Իլինոյս նահանգի Չիկագո, Ավրորա, Ջոլիետ և Լոքփորտ քաղաքներում և Վիսկոնսին նահանգի Օշկոշ, Բիվեր Դեմ, Միլուոքի և Մեդիսոն քաղաքներում ներառելով Փոքրիկ Բոհեմիան, որտեղ 1934 թվականին սկսվեց զենքային մենամարտ Դիլինջերի ավազակախմբի և ՀԴԲ-ի միջև[6] : Ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանվել են Ինդիանա նահանգի Քրոուն Փոինթ քաղաքում, որտեղ Դիլինջերը գտնվում էր բանտում, սակայն փախչում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Box Office Mojo — 1999.
  5. «Բրայան Բորոու։ Հասարակության թշնամիները, Take One». Vanity Fair. 2008 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 11-ին.
  6. «Դասական մեքենաները կնակարահնվեն ֆիլմում». Wisconsin State Journal. 2008 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակության թշնամիները (ֆիլմ, 2009)» հոդվածին։