Խավարի ասպետը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մռայլ ասպետըից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խավարի ասպետը
The Dark Knight
Խավարի ասպետը (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][4][5][6][7], նեո նուառ, քրեական թրիլլեր, քրեական, ֆիլմ սուպերհերոսների մասին, դրամա և թրիլեր
Թեմաահաբեկչություն
ՀիմքԲեթմեն[8]
Թվականօգոստոսի 13, 2008, հուլիսի 18, 2008[9], հուլիսի 25, 2008[10] և օգոստոսի 21, 2008[11]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Նոլան[4][12][13][5][14][6][15][16]
ՊրոդյուսերԷմա Թոմաս, Չարլզ Ռովեն և Քրիստոֆեր Նոլան
Սցենարի հեղինակՋոնաթան Նոլան[12], Քրիստոֆեր Նոլան[12], Բոբ Քեյն[17], Դևիդ Գոյեր[17] և Բիլ Ֆինգեր
ԴերակատարներՔրիստիան Բեյլ[4][12][13][18][19][14][6][15][7][20][16], Մայքլ Քեյն[12][13][19][14], Հիթ Լեդջեր[4][12][13][19][14][15][7][20][16], Գարի Օլդմեն[12][13][19][14], Աարոն Էկհարտ[4][12][13][19][14][15][7][20], Մեգի Ջիլենհոլ[4][12][13][19][14], Մորգան Ֆրիման[12][13][19][14], Էրիկ Ռոբերտս[12][13][18][19][14], Colin McFarlane?[13][19], Չին Հան[13][19], Էնթոնի Մայքլ Հոլ[12][13][19][14], Մելինդա Մաքգրոու[12][13][19], Նաթան Գեմբլ[12][13][19], Nestor Carbonell?[12][13][19], Կիլիան Մերֆի[13][19][14], Քիթ Շարաբայկա[13][19], Մայքլ Ջեյ Ուայթ[12][13][19], Beatrice Rosen?[13][19], Ուիլյամ Ֆիչտներ[12][19], Ռիչի Կոստեր[21], Edison Chen?[21], Նիկի Քեթ[21], Մոնիկա Կարնեն[21], Tom Lister, Jr.?[21], Sarah Jayne Dunn?[21], Vincent Riotta?[21], Դևիդ Դասթմալչյան[21], Ռիչարդ Դիլեյն[21] և Ջոշուա Հարտո
ՕպերատորՈւոլլի Փֆիստեր
ԵրաժշտությունՀանս Ցիմեր և Զեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժԼի Սմիթ
Պատմվածքի վայրԳոթեմ Սիթի և Հոնկոնգ
Նկարահանման վայրԼոս Անջելես, Չիկագո, Հոնկոնգ և Pinewood Studios
ԿինոընկերությունWarner Bros.[15], DC Comics, Լեջնդրի Փիքչրզ և Syncopy Inc.
Տևողություն153 րոպե
Բյուջե185 000 000 ԱՄՆ դոլար[9]
Շահույթ1 004 934 033 ԱՄՆ դոլար[9]
ՆախորդԲեթմեն. Սկիզբը
ՀաջորդՄռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը
Պաշտոնական կայքէջ
The Dark Knight Վիքիպահեստում

«Խավարի ասպետը» (անգլ.՝ The Dark Knight), 2008 թվականի ֆիլմ սուպերհերոսների մասին: Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսը և համահեղինակն է Քրիստոֆեր Նոլանը։ Հիմնված է DC Comics ընկերության Բեթմեն հերոսի վրա, ֆիլմը Նոլանի «Խավարի ասպետը եռապատման» երկրորդ մասին է և հաջորդում է 2005 թվականի Բեթմեն։ Սկիզբը ֆիլմին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը, Աարոն Էկհարտը, Մեգի Ջիլենհոլը և Մորգան Ֆրիմանը։ Ֆիլմում Բրյուս Ուեյնը / Բեթմենը (Բեյլ), ոստիկանության լեյտենանտ Ջեյմս Գորգոնը (Օլդմեն) և շրջանի փաստաբան Հարվի Դենթը (Էկհարտ) միավորվում են Գոթամ քաղաքում կազմակերպված հանցագործության դեմ պայքարելու համար, բայց բախվում են անարխիստ Ջոկերին (Լեդջեր), որը փորձում է թուլացնել Բեթմենի ազդեցությունը և քաղաքը վերածել քաոսի։

Ֆիլմի համար Նոլանին ոգեշնչել է Ջոկերի առաջին կոմիքսները (1940 թվական), 1988 թվականի «Սպանող կատակը» գրաֆիկական վեպը և 1996 թվականի «Երկար հելոուինը» սերիալը, որը վերապատմում էր Հարվի Դենթի ծագումը։ «Խավարի ասպետը» մականունը Բեթմենին առաջին անգամ վերագրվել է 1940 թվականի Բեթմեն #1 կոմիքսում, որի հեղինակը Բիլ Ֆինգերն էր[22][23]։ Խավարի ասպետը հիմնականում նկարահանվել է Չիկագոյում, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի քանի այլ վայրերում, Միացյալ Թագավորությունում և Հոնկոնգում։ Առաջին մեյնսթրիմ լիամետրաժ ֆիլմն է, որը մասնակիորեն՝ ֆիլմի 28 րոպեն, այդ թվում Ջոկերի առաջին տեսարանը, կիրառել է IMAX 70 մմ տեսախցիկներ։ Warner Bros. կինոընկերությունը ակտիվորեն գովազդել է ֆիլմը՝ ստեղծելով գովազդային կայքեր թրեյլերներ։ Լեդջերը մահացել է նկարահնումներից մի քանի ամիս 2008 թվականի հունվարի 22-ին՝ ֆիլմի նկարահանումներից մի քանի ամիս և թողարկումից վեց ամիս առաջ, դեղատոմսով դեղամիջոցների թունավոր համադրության պատճառով՝ հանգեցնելով մամուլի և կինոհանրության ուժգին ուշադրության։

Ֆիլմը էկրան է բարձրացել 2008 թվականի հուլիսի 18-ին, ինչից հետո ունեցել է էական կոմերցիոն հաջողություն և բարձր գնահատական է ստացել քննադատներից։ Ֆիլմի եկամուտը գերազանցել է $1 միլիարդը՝ դառնալով 2008 թվականի ամենաշահութաբեր և բոլոր ժամանակների 46-րդ ամենաշահութաբեր ֆիլմը՝ ինֆլացիան հաշվի չառած (2008 թվականի դրությամբ 4-րդը աշխարհում), նաև $158 միլիոն շահույթով դարձել է ներքին բացման ռեկորդագիր՝ պահապանելու առաջին հորիզոնականը երեք տարի[24][25]։ Օսկարի 81-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը առաջադրվել է ութ անվանակարգում, հաղթել Օսկար ձայնի լավագույն մոնտաժի համար անվանակարգում, իսկ Լեդջերը հետմահու ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[26]։ «Խավարի ասպետը» համարվում է իր տասնամյակի լավահույն ֆիլմերից և բոլոր ժամանակների լավագույն սուպերհերոսների մասին ֆիլմերից։ Եռապատման վերջին մասը՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը», էկրան է բարձրացել 2012 թվականի հուլիսի 20-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն նախորդ ֆիլմի (Բեթմեն. Սկիզբը) շարունակությունն է։ Ֆիլմը սկսվում է այն տեսարանով, երբ Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։ Խավարի լիգայի՝ Գոթեմի վրա հարձակումից մի քանի տարի հետո հայտնվում է Ջոկերը: Հարվի Դենթը (Գոթեմի «սպիտակ ասպետը») քայլեր է ձեռնարկում օրինական ճանապարհով ազատվելու քաղաքի մաֆիայից և հանցավորությունից: Բեթմենը (Քրիստիան Բեյլ) Հարվիի մեջ տեսնում է Գոթեմի նոր պաշտպանին՝ մտածելով, որ քաղաքին ինքն այլևս պետք չի գա որպես Բեթմեն և հնարավորություն կունենա միանալ Ռեյչիլի (Մեգի Ջիլենհոլ) հետ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քրիստիան Բեյլ Բրյուս Ուեյն
Հիտ Լեդջեր Ջոկեր
Աարոն Էկհարթ Հարվի Դենթ
Մեգի Ջիլենհոլ Ռեյչել
Գարի Օլդման Գորդոն
Մայքլ Քեյն Ալֆրեդ
Մորգան Ֆրիման Լյուցուս Ֆոքս
Չին Հան Լաու
Նեսթոր Կարբոնել Մայոր
Էրիկ Ռոբերտս Մարոնի
Մոնիկ Կյորնեն Ռամիրեզ
Ռոն Դին Ուերթզ
Նաթան Գեմբլ Ջիմ Գոդոնի որդին
Թոմ ’Տայնի’ Լիսթեր կրտ. Հանցագործ
Էնթոնի Մայքլ Հոլ Մայք Ենգել
Քոլին ՄակՖարլեյն Լոյբ
Ջոշուա Հարտո Րիս
Մելինդա ՄակԳրոու Բարբարա Գորդոն
Ռոբերտ Մայքլ Վիյո Ռոսսի
Ուիլյամ Ֆիխտներ Մենեջեր
Օլումիջի Օլավումի Նարկոբարոն
Գրեգ Բիմ Թմրանյութեր գնող
Նիդիա Ռոդրիգեզ Տերաչինա Դատավոր Սուրիլլո
Էնդի Լյուտեր Բրայան
Ուիլ Ցարն Քարտուղար
Սեմ Դերենս Հյուր
Ջենիֆեր Նոքս Հյուր
Պատրիկ Կլիար Դատավոր Ֆրիլլ
Չուկի Վենիս Թիկնապահ
Ուինսթոն Էլիս Թիկնապահ
Դավիդ Դասթմալչյան Ջոկերի հանցախմբից
Սոֆի Խինշելվուդ Լրագրող
Ռիչարդ Դիլեյն Ոստիկան
Դերիլ Սետչեր Ոստիկան
Ֆիլիպ Բալկոկ Մյորֆ
Ուոլտեր Լյուիս Բժիշկ
Նենսի Կրեյն Բժշկուհի
Մայքլ Էնդրյու Գոռման Ոստիկան
Փիթեր Դեֆարիա Քաղաքացի
Դագ Բալարդ Բիզնեսմեն
Թոմմի Քեմփբել Ուղևոր
Կրեյգ Խինի Ուղևոր
Լորնա Գեյլ Ուղևոր
Լիզա ՄակԱլիսթեր Ուղևոր
Փիթեր Բրուկ Ուղևոր
Ջոշուա Ռոլինզ Դիպուկահար
Դեյլ Ռիվերա Դիպուկահար
Թոմաս Գայտչ Լրագրող
Ուիլյամ Արմսթրոնգ Էվանս
Գերտրուդա Կայլս Ֆոքսի քարտուղարուհին
Լատիֆ Լավջոյ Բանտարկյալ
Գրեխամ Էդվարդս Բանտարկյալ
Ռոջեր Մոնկ Բանտարկյալ
Ռոնան Սամերս Բանտարկյալ
Վեյ Վոնգ Դետեկտիվ
Ջեֆ Ալբերտսոն Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Տրեյսի Լ. Ալդաս Շտապօգնության բժիշկ (ենթագրերում նշված չէ)
Մեթյու Վ. Ալեն Քաղաքացի (ենթագրերում նշված չէ)
Սթիվեն Ամորաե Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ)
Դեբբի Բարնս Հովանավոր (ենթագրերում նշված չէ)
Մարիցա Կաբրերա Հյուր (ենթագրերում նշված չէ)
Շիրին Կայոլա Հյուր (ենթագրերում նշված չէ)
Լորա Չերնիկի Հյուր (ենթագրերում նշված չէ)
Դանիել Դեյ Բրյուս Ուեյնի ընկերուհին (ենթագրերում նշված չէ)
Ռիչարդ Դիվիզիո Գանգստեր (ենթագրերում նշված չէ)
Ջին Ֆոյտիկ Հետիոտն (ենթագրերում նշված չէ)
Ռիզ Ֆոսթեր Հյուր (ենթագրերում նշված չէ)
Ջեյսոն Ֆրեդերիկ Հյուր (ենթագրերում նշված չէ)
Դարեն Էլիոթ Ֆուլշեր Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Դևիդ Ֆուլց Հոտիոտն (ենթագրերում նշված չէ)
Տիմ Գլենֆիլդ Պատանդ (ենթագրերում նշված չէ)
Դեն Գոսեն Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Շարլին Մերչանտ Հյուր (ենթագրերում նշված չէ)
Ջազզ Դիման Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ)
Ջորդոն Հոջես Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Ջոն Հովինգ Մենեջեր (ենթագրերում նշված չէ)
Էրոն Ջ. Շոու Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ)
Ռամզես Խիմենեզ Պահակախումբ (ենթագրերում նշված չէ)
Բոբ Կալիբե Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Թոմաս Կոսիկ Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Մայքլ Կասթեր Հյուր (ենթագրերում նշված չէ)
Դևիդ Լեսլի Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ)
Նոել Լինն Հետիոտն (ենթագրերում նշված չէ)
Ջոնաթան Մաքի Հյուր (ենթագրերում նշված չէ)
Քրիստա ՄակԷնանի Հյուր (ենթագրերում նշված չէ)
Ջո Նելսոն Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Չարլզ Կվիրի Բիզնեսմեն (ենթագրերում նշված չէ)
Մարկ Ռեդզզի Հյուր (ենթագրերում նշված չէ)
Ժան Սեյբոլդ Դենթի քարտուղարուհին (ենթագրերում նշված չէ)
Ամիտ Շախ Հյուր (ենթագրերում նշված չէ)
Ջոն Սնոուդեն Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ)
Ջենյուերի Սկարպինո Հյուր(ենթագրերում նշված չէ)
Ռիչարդ Շտրոբել Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ)
Ջոն Թերներ Հյուր (ենթագրերում նշված չէ)
Թոմ Տաունսենդ Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Ջոն Վարման Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ)
Մայք Ուայտ Ոստիկան (ենթագրերում նշված չէ)
Էրիկ Ա. Ուիլյամս Հյուր (ենթագրերում նշված չէ)

Արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը IMDB կայքում 4-րդ տեղն է զբաղեցնում լավագույն 250 ֆիլմերի մեջ։

Ջոկերը` Հիթ Լեջերի դերակատարմամբ, հանդիսանում է 2-րդ չարագործը 100 լավագույնների մեջ։

Ֆիլմը արգելված է Չինաստանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - Օսկար
  • 2008 - ԲԱՖՏԱ
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան - Հիթ Լեջեր (հետմահու)
  • 2008 - Ոսկե գլոբուս
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան - Հիթ Լեջեր (հետմահու)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը կրումեր "Առաջին համբույրը Ռորին" անվանումը, երբ նկարահանումները ընդանում էին գաղտնի։ Ի դեպ Ռորը Քրիստոֆեր Նոլանի որդին է։
  • Հարվի Դենթի դերի համար սկզբում ֆավորիտ համարվում էր Մեթ Դեյմոնը։
  • Հիթ Լեջերը Ջոկերի դերին պատրաստվելու համար մեկ ամիս ապրել է միայնակ` հոթելում։
  • Սա առաջին ֆիլմն է, որտեղ Բեթմենի հագուստի պարանոցի հատվածը ազատ շարժվում է։
  • Ֆիլմը նվիրվում է Հիթ Լեջերի և Կոնուեյ Ուիկլիֆի (հատուկ էֆֆեկտների մասնագետ, որը մահացել է նկարահանումների ժամանակ) հիշատակին։
  • Սթիվեն Քինգը այս ֆիլմը համարում է սուպերհերսի մասին պատմող լավագույնը ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2008/07/18/movies/18knig.html?ref=movies&_r=1&
  2. http://www.nytimes.com/2008/07/18/movies/18knig.html?ref=movies&_r=0
  3. http://www.nytimes.com/2008/07/18/movies/18knig.html?scp=2&sq=The%2520dark%2520knight&st=cse
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=115362.html
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0468569/
  6. 6,0 6,1 6,2 https://www.filmaffinity.com/en/film867354.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.metacritic.com/movie/the-dark-knight
  8. https://www.imdb.com/title/tt0468569/fullcredits
  9. 9,0 9,1 9,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=darkknight.htm
  10. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=66679&type=MOVIE&iv=Basic
  11. Person Profile // Internet Movie Database — 1990.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 https://www.siamzone.com/movie/m/4731
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-cavaliere-oscuro/48751/
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 http://www.bbfc.co.uk/releases/dark-knight-film-0
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://stopklatka.pl/film/mroczny-rycerz
  16. 16,0 16,1 16,2 http://www.the-numbers.com/movie/Dark-Knight-The
  17. 17,0 17,1 Freebase Data DumpsGoogle.
  18. 18,0 18,1 http://www.telerama.fr/cinema/films/the-dark-knight-le-chevalier-noir,348882,critique.php
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 19,12 19,13 19,14 19,15 19,16 19,17 19,18 http://www.imdb.com/title/tt0468569/fullcredits
  20. 20,0 20,1 20,2 http://tvgo.xfinity.com/watch/The-Dark-Knight/6603468431880872112/movies#filter=online&episode=Video-62689859704
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 21,7 21,8 ČSFD — 2001.
  22. Marc Tyler Nobleman (2012). Bill the Boy Wonder:The Secret Co-Creator of Batman. Charlesbridge Publishing, U.S. 978-1580892896
  23. «Noblemania»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 13, 2017-ին։ Վերցված է հուլիսի 21, 2012 
  24. «All Time Worldwide Box Office Grosses»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2010-ին։ Վերցված է մայիսի 22, 2016 
  25. «Movie Records»։ the-numbers.com։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 8, 2013-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2010 
  26. «Academy Awards Database – ACTOR IN A SUPPORTING ROLE, 2008»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 17, 2013-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]