Բեթմենը վերադառնում է
«Բեթմենը վերադառնում է», սուպերհերոսի մասին պատմող ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմ, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը և հիմնված է DC Comics-ի Բեթմենի մասին պատմող կոմիքսների վրա։ Այն չղջիկ-մարդու մասին պատմող երկրորդ ֆիլմն է, որը տեղայնացրել է Warner Bros.-ը և գլխավոր՝ Բրյուս Ուեյնի/Բեթմենի դերում կրկին հանդես եկել Մայքլ Կիտոնը։ Ֆիլմի չարագործներն են Նաքս Շրեքը (Քրիստոֆեր Ուոքեն), մի բիզնեսմեն-մեծահարուստ, ով միավորվում է Պինգվինի (Դենի Դե Վիտո) հետ, որպեսզի միասին գրավեն Գոթեմ-սիթին։ Կա նաև Կատու-կնոջ կերպարը, որը մարմնավորում է Միշել Պֆայֆերը։
Իրականում Բարթոնը չէր ցանկանում նկարահանել ևս մեկ ֆիլմ Բեթմենի մասին՝ նախորդ ֆիլմի մասին խառնված կարծիքների պատճառով։ Warner Bros.-ը և Սեմ Հեմմը միասին վերստեղծելով սցենարը, հորինում են նոր հերոսներ՝ Պինգվինին և Կատու-կնոջը, որի դերում պետք է խաղար Անեթ Բեննինգը, սակայն նրան փոխարինեց Պֆայֆերը՝ վերջինիս հղիությունից հետո։ Ֆիլմի նկարահանումները սկսեցին 1991 թվականի հունիսին Warner Bros.-ի Կալիֆորնիայի Բըրբանքում գտնվող ստուդիայում։
«Բեթմենը վերադառնում է» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1992 թվականի հունիսի 19-ին։ Այն առաջադրվեցՕսկարի երկու անվանակարգերում՝ Լավագույն վիզուալ էֆեկնտեր և Լավագույն դիմահարդարում և հաղթեց BAFTA-ի երկու մրցանակ։ 80 միլիոնի դոլար բյուջեյով ֆիլմը հավաքեց 266,822,354 դոլար շահույթ, սակայն դա չգոհացրեց Warner Bros.-ին, քանի որ բավականին քիչ էր նախորդ ֆիլմի շահույթի հետ համեմատած։ Այդ պատճառով Բարթոնը հրաժարվեց Բեթմենի մասին պատմող մյուս ֆիլմի ռեժիսոր լինելուց, որի հետևանքով Մայքլ Կիտոնն ավարտեց իր Բեթմենի դերը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսում է նրանից, որ մի հարուստ ընտանիքում ծնվում է մի շատ անճոռնի երեխա, ում մոտ ձեռքերի փոխարեն լողակներ են։ Երեխան իրեն պահում է շատ ագրեսիվ, սպանելով տան կատվին, ծնողները կարծում են, որ գերագույն լույսը չի ընդունի իրենց առաջնեկին և զամբյուղով նետում են լքված այգու կամրջից։ Սրան գտնում են Գոթեմ-սիթիի կոյուղում ապրող պինգվինները և մեծացնում նրան։
33 տարի անց, արդեն չարագործ դարձած Պինգվինը (Դենի Դե Վիտո) որոշում է տիրել քաղաքին։ Դրա համար նա պայման է կնքում հանցագործ-մեխահարուստ Մաքս Շրեքի (Քրիստոֆեր Ուոքեն) հետ։ Պինգվինի հետ գործնական հանդիպումից հետո Շրեքը պատուհանից դուրս է շպռտում իր հետաքրքրասեր քարտուղարուհուն (Միշել Պֆայֆեր), ով մահանում է ստացած վնասվածքներից։ Նրան վերակենդանացնում են փողոցային կատուները։ Վերադառնալով տուն, Սելինա Կայլը կարում է իր համար կատվի հագուստ և դառնալով Կատու-կին, դուրս է գալիս Գոթեմի փողոցներ, որպեսզի վրեժ լուծի Մաքս Շրեքից։ Եվ միայն Բեթմենը (Մայքլ Կիտոն) և կոմիսսիոներ Գորդոնն են շարունակում պայքարել հանցագործների դեմ։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Կիտոն՝ Բրյուս Ուեյն / Բեթմեն
- Դենի Դե Վիտո՝ Օսվալդ Քոբլփոտ / Պինգվին (DC comics)
- Միշել Պֆայֆեր՝ Սելինա Քայլ / Կատու-կին
- Քրիստոֆեր Ուոքեն՝ Մաքս Շրեկ
- Մայքլ Մըրֆի՝ Գոթեմ-սիթիի մայոր
- Պետ Հինգլ՝ Կոմիսսիոներ Ջեյմս Գորդոն
- Վինսենտ Շիավելլի՝ Թափառաշրջիկ երգեհոնահար
- Մայքլ Գուֆ՝ Ալֆրեդ Փեննիուորթ
- Աննա Կատարինա՝ Պուդել-օրիորդ
- Էնդրյու Բրանիարսկի՝ Չիպ Շրեկ
- Քրիստի Քոնաուեյ՝ Սառցե արքայադուստր
- Ռիկ Զումուալտ՝ Դաջվածքներով տղամարդը
- Փոլ Ռուբենս՝ Պինգվինի հայրը
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում ստացավ դրական կարծիքներ։ Բացասական ընդունվեց մռայլ տրամադրությունը, նույնիսկ որոշ քննադատներ արտահայտվեցին, որ Թիմ Բարթոնը չափազանց խորացել է գոթիկայի մեջ, ինչն ավելի ուշ խոստովանեց հենց ինքը՝ Բարթոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0103776/
- ↑ 2,0 2,1 http://www.filmstarts.de/kritiken/83915-Batmans-R%FCckkehr.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 http://www.ofdb.de/film/1184,Batmans-R%C3%BCckkehr
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=batmanreturns.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=16412&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://stopklatka.pl/film/powrot-batmana
- ↑ 9,0 9,1 http://www.sinemalar.com/film/739/batman-donuyor
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 10,9 https://www.siamzone.com/movie/m/8086
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 http://www.imdb.com/title/tt0103776/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Batman Returns — 1992.
- ↑ 14,0 14,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Բեթմենը վերադառնում է Վիքիպահեստում |
---|
- Official Warner Bros. page
- Official DC Comics Page
- Batman Returns(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Batman Returns»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Batman Returns»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Batman Returns(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Թիմ Բարթոնի ֆիլմեր
- 1992 ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Բեթմենի մասին
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- DC կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր