Փոլ Ռուբենս
Փոլ Ռուբենս անգլ.՝ Paul Rubenfeld | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1952[1][2][3] (69 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆորնիայի արվեստների ինստիտուտ, Sarasota High School? և Բոստոնի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, գրող, հնչյունավորող, սցենարիստ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Միլթոն Ռուբենֆելդ |
Պարգևներ և մրցանակներ | |
peewee.com | |
Փոլ Ռուբենս (իսկական անունը Փոլ Ռուբենֆելդ (անգլ.՝ Paul Reubens, օգոստոսի 27, 1952[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ծնվել է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգի Փիքսքիլ քաղաքում, ամերիկացի կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ինչպես նաև 1981- 1988 թվականներին որպես ռեժիսոր հանդես է եկել երկու հեռուստաֆիլմերում և մի սերիալի վեց էպիզոդներում։ Հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոլ Ռուբենսը մեծացել է Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում, որտեղ նրա ծնողներն ունեին ջահերի խանութ։ Իր մայր Ջուդին եղել է ուսուցչուհի, իսկ հայր Միլթոնը զբաղվել է ավտոմեքենաների առքուվաճառքով։ Նա ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում և Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, իսկ հետո՝ Իսրայելի ռազմաօդային ուժերում Արաբա-իսրայելական պատերազմում 1948 թվականին[4] :
Հայտնի է իր կերպարի՝ թզուկ Պի-Վի Հերմանի շնորհիվ։ Այդ կերպարով առաջին բեմելը եղել է 1978 թվականին։ Ապա եղել է Պի-Վի Հերմանի շոուում և մի շարք գեղարվեստական ֆիլմերում հերոս։ Դրանցից մեկը «Պի- Վիի մեծ արկածը» ֆիլմն է՝ նկարահանված 1985 թվականին, առավել հայտնի իր ռեժիսորի՝ Թիմ Բարթոնի շնորհիվ։
1991 թվականի հուլիսի 26-ին Ռուբենսը ձերբակալվել է հասարակական վայրում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար (դա եղել է կինոթատրոն էրոտիկ ֆիլմերի համար)։ Այդ դեպքը բավական երկար ժամանակ քննարկվել է մամուլում և հանգեցրել նրան, որ հեռուստաալիքները չեղարկել են բոլոր պայմանագրերը Ռուբենսի հետ, իսկ ինքն ընդհանրապես դուրս է եկել շոու- բիզնեսից։ 2002 թվականին նրա անունը նշվել է՝ կապված մանկական պոռնոգրաֆիկ կայքի ՀԴԲ-ի հետաքննության հետ։
1994 թվականից մինչև 1999 թվականները հանդիպել է Դեբի Մեյզարի հետ[5]։
Ֆիլմադարանի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 թվական, «Բլյուզ եղբայրներ» / The Blues Brothers
- 1981 թվական, «Ծխածները 3» / Nice Dreams
- 1985 թվական, «Պի- Վիի մեծ արկածը» / Pee-wee’s Big Adventure
- 1986 թվական, «Նավագնացի թռիչքը » / Flight Of The Navigator
- 1988 թվական, «Զվարճասեր Պի-Վին» / Big Top Pee-wee
- 1992 թվական, «Բեթմենը վերադառնում է» / Batman Returns / Թաքեր Քոբլպոմ, Պինգվինի հայրը
- 1992 թվական, «Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը» / Buffy The Vampire Slayer
- 1993 թվական, «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» / The Nightmare Before Christmas
- 1996 թվական, «Մաթիլդա» 1996 — Матильда / Matilda
- 1996 թվական, «Հայտնվում է Դանսթոնը »
- 1998 թվական, «Դոկտոր Դուլիթլ» / Doctor Dolittle
- 1999 թվական, «Խորհրդավոր մարդիկ» / Mystery men
- 2001 թվական, «Կոկաին» / Blow
- 2006 թվական, «Թոմը գնում է քաղաքապետի մոտ» / Tom Goes to the Mayor
- 2009 թվական, «Կյանքը պատերազմական ժամանակներում» / Life During Wartime
- 2014 թվական, «Աստղային պատերազմներ. ապստամբներ» /RX-24
- 2015 թվական, «Մեխվածը» / Nailed / Эдвин
- 2016 թվական, «Պի-Վիի խաղալիքների տունը» / Pee-wee’s Big Holiday
- 2016 թվական, «Գոտեմ» / Gotham / Էլայջա վան Դալ, Պինգվինի հայրը
- 2018 թվական, «Խճանկար» / Mosaic / JC Schiffer
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ Scheibner Hildegard (2004-02-24)։ «Veteran of British, U.S., Israeli air forces.»։ Sarasota Herald-Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին։ Վերցված է 2008-10-12
- ↑ Burkhart Dan (1994-05-06)։ «Odd couple»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-21-ին։ Վերցված է 2008-10-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Peewee.com — Официальный сайт
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոլ Ռուբենս կատեգորիայում։ |
|
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հնչյունավորողներ