Jump to content

Դագ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագ Ջոնս
անգլ.՝ Doug Jones
Ծնվել էմայիսի 24, 1960(1960-05-24)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԻնդիանապոլիս, ԱՄՆ
ԿրթությունԲոլլ պետական համալսարան և Bishop Chatard High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և contortionist

Դագ Ջոնս (անգլ.՝ Doug Jones, մայիսի 24, 1960(1960-05-24)[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ), հեռուստատեսության և կինոյի ամերիկացի դերասան, ամենից շատ հայտնի է գիտաֆանտաստիկ, ֆենտեզի և սարսափ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մի շարք ոչ մարդկային կերպարներ` հաճախ դիմահարդարման կիրառմամբ։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը», «Հելբոյ։ Հերոսը մարտահնոցից», «Ֆավնի լաբիրինթոսը», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Ջրի կառուցվածքը»[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քաղաքական և եկեղեցական գործիչ Ռոբերտ Ջոնս կրտսերի ընտանիքում (1928-1979)։ Ունի չորս մեծ եղբայր։ Ավարտել է Բիշոպ Չեթարդի միջնակարգ դպրոցը, այնուհետև 1982 թվականին՝ Բոլլի համալսարանը[3]։ 1984 թվականի ապրիլի 14-ին ամուսնացել է Լորի Ջոնսի հետ։

Դագն իր դերասանական դեբյուտը կատարել է 1987 թվականին։ 2016 թվականի դրությամբ նա նկարահանվել է ավելի քան 150 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Հնչունավորել է «Հելբոյ։ Փոթորիկների թուրը» (2006), «Հելբոյ։ Արյուն և մետաղ» (2007), «Quantum Quest: A Cassini Space Odyssey» (2011) մուլտֆիլմերի հերոսներին, ինչպես և Էյբ Սապիենի «Hellboy: The Science of Evil» (2008) խաղում[4]։

2009 թվականին նա ստացել է «Fangoria Chainsaw Awards» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան («Հելբոյ 2։ Ոսկե բանակ» ֆիլմում Էյբ Սապիենի դերի համար), ինչպես նաև ընդգրկվել է «Fangoria Horror Hall of Fame» փառքի սրահում։

2017 թվականին Գիլյերմո դել Տորոն Դագին հրավիրել է խաղալու «Ջրի կառուցվածքը» ֆիլմի երկկենցաղ մարդու գլխավոր դերը[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1988 ֆ Թարմ ննջեցյալներ The NewlydeadsԹիմ
1992 ֆ Բեթմենը վերադառնում է Batman Returnsնիհար ծաղրածու
1993 ֆ Ֆոկուս-պոկուս Hocus PocusԲիլլի Բուտչերսոն
1993 ֆ Հեքիաթները դամբարանից Tales from the Cryptակրոբատ
1995 ֆ Տանկավարուհի Tank Girlկողոպտիչ
1997 ֆ Մուտանտներ MimicԵրկար Ջոն №2
1999 ֆ Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը Buffy the Vampire Slayerգլխավոր ջենտլմեն
1999 ֆ Երեք թագավորներ Three Kingsիրաքցի մեռած զինվոր
2002 ֆ Սևազգեստ մարդիկ 2 Men in Black IIայլ մոլորակի բնակիչ Ջոուի
2002 ֆ Ժամանակի մեքենա Time MachineՇերլոկ-լրտես
2004 ֆ Հելբոյ։ Հերոսը մարտահնոցից HellboyԷյբ Սապիեն «Կապույտ»
2005 ֆ Դատավճիռ Doomբժիշկ Կարմակ Իմպ
2006 ֆ Պահեստայինների նստարան Benchwarmersռոբոտ №7
2006 ֆ Ֆավնի լաբիրինթոսը Laberinto del FaunoՖավն / Գունատ
2006 ֆ Ջրից աղջիկը Lady in the Waterտարտատիկ №4
2007 ֆ Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը Fantastic Four: Rise of the Silver SurferՆորին Ռադ/ Արծաթե Ալեսահորդ
2008 ֆ Կարանտին Quarantineախտահարված
2008 ֆ Հելբոյ 2։ Ոսկե բանակ Hellboy 2: Golden ArmyԷյբ Սապիեն «կապույտ» / Հոֆմեյսթեր / Մահվան հրեշտակ
2010 ֆ Լեգեոն Legionպաղպաղակավաճառ տղամարդ
2010 ֆ Թիթեռների կրկես The Butterfly CircusՕտտո
2010 ֆ Գենսբուր. հերոսական կյանք Gainsbourg, vie héroïqueդեմք
2011 ֆ Բացակայություն AbsentiaՈւոլթեր Լամբերտո
2011 ֆ Ապաստան։ Միջուկային ընդմիջում Fallout: Nuka BreakՔոնորս
2011 ֆ Dragon Age: Redemption Dragon Age: RedemptionՍարեբաս
2012 ֆ Վերջում Ջոնը մահանում է John Dies at the EndՌոջեր Նորտ
2012 – 2013 ֆ Հարևաններ The NeighborsԴոմինիկ Ուիլկինս
2013 – 2015 ֆ Փլվող երկինք Falling SkiesԿոչիզ
2014 – 2016 ֆ Շտամ The Strainյոթ հնագույն վամպիրներից մեկը
2015 ֆ Սլենդեր Always Watching: A Marble Hornets StoryՍլենդերմեն
2015 ֆ Բոսոր զենիթ Crimson PeakԷդիթի մոր ուրվական / լեդի Շարպի ուրվական
2016 ֆ Ուիջի. Տախտակների սատանայի անեծք Ouija: Origin of EvilՄարկուս
2017 ֆ ԲայԲայՄեն The Bye Bye ManԲայԲայՄեն
2017 ֆ Ջրի կառուցվածքը The Shape of Waterերկկենցաղ մարդ
2017 ֆ Աստղազարդ ճանապարհ։ Հայտնաբերում Star Trek: Discoveryլեյտենանտ Սարու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. ↑ «Fantastic Four 2: Doug Jones». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  3. ↑ «Doug talked about his days as BSU basketball mascot, Charlie Cardinal». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  4. ↑ Doug Jones
  5. ↑ Nate Jones (2017 թ․ դեկտեմբերի 6). «How Doug Jones Became Guillermo del Toro's Favorite Monster» (ամերիկյան անգլերեն). Vulture. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դագ Ջոնս» հոդվածին։