ԲայԲայՄեն (ֆիլմ 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
ԲայԲայՄեն
The Bye Bye Man
The Bye Bye Man (film) hy.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ
Թվականհունվարի 13, 2017, ապրիլի 20, 2017[1] և հուլիսի 7, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորStacy Title?[2]
ՊրոդյուսերՍայմոն Հորսման
Թրեվոր Մեյսի
Ջեֆրի Սորոս
Սցենարի հեղինակJonathan Penner?
ԴերակատարներԴուգլաս Սմիթ, Լյուսիեն Լավիսքաունթ, Դագ Ջոնս, Քերի-Էն Մոսսս, Ֆեյ Դանաուեյ, Մայքլ Տրուկո, Կլեո Քինգ, Լի Ուոննել, Jonathan Penner? և Մարթա Հաքեթ
ՕպերատորՋեյմս Կնիստ
ՄոնտաժKen Blackwell?
Պատմվածքի վայրՎիսկոնսին
ԿինոընկերությունIntrepid Pictures? և Los Angeles Media Fund?
Տևողություն96 րոպե
Բյուջե7 400 000 ԱՄՆ դոլար[3]
Պաշտոնական կայքէջ

ԲայԲայՄեն (անգլ.՝ The Bye Bye Man), ռեժիսոր Սթեյսի Թայթլի ամերիկյան սարսափ ֆիլմ, գրված սցենարիստ՝ Ջոնաթան Փենների կողմից և հիմնված The Bridge to Body Island պատմվածքի վրա: Նկարահանման շրջանը սկսվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին Քլիվլենդում, Օհայո: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 13-ին[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ուսանող ընկերներ վարձում են մի փոքրիկ տնակ, ուսմամբ զբաղվելու համար, սակայն պատահաբար արթնացնում են՝ ԲայԲայՄենին, բարձրաձայնելով նրա անունը: ԲայԲայՄենը՝ կույր հեռազգաց է, ով հեշտությամբ կարող է կարդալ իր զոհերի մտքերը: Նրանից կհաջողվի փրկվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը կրկին բարձրաձայնի նրա անունը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դագ Ջոնս ԲայԲայՄեն
Դուգլաս Սմիթ Էլիոտ
Մայքլ Թրուկո Վիրջիլ
Կրեսիդա Բոնաս Սաշա
Լյուսիեն Լավիսքաունթ Ջոն
Քերի-Էնն Մոս Դետեկտիվ Շոու
Ֆեյ Դանաուեյ Ռեդմոն
Կլեո Քինգ Տիկին Ուոտքինս
Ջեննա Կենել Կիմ
Էրիկա Թրեմբլեյ Ալիսա
Մարիսա Էչեվերիա Թրինա
Ավա Փեններ Աննա
Սեթ Ուիլյամ Մեյեր Ոստիկանության կապիտան

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 11-ին, TWC-Dimension-ը ձեռք բերեց ԲայԲայՄեն ֆիլմի համաշխարհային տարածման իրավունքները[5]: 2015 թվականի հունիսի 23-ին Los Angeles Media Fund (LAMF) առաջարկեցին ֆինանսավորել ֆիլմը[6]: 2015 թվականի նոյեմբերի 4-ին, STX Entertainment ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի բոլոր իրավունքները: Վերջինս նույնպես ֆիլմի համաֆինանսավոր է: Դեվիդ Պրիորը համագործակցելով Փենների հետ ադապտացրել է գիրքը: Մելինդա Նիշիոկան նույնպես ֆիլմի համապրոդյուսերն է հանդիսանում:

Ֆիլմի նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ Քլիվլենդում, Օհայո նահանգում[7], և վերջացել են 2015 թվականի դեկտեմբերի 11-ին[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]