Լյուսիեն Լավիսքաունթ
Լյուսիեն Լավիսքաունթ | |
---|---|
Լավիսքաունթը 2019 թվականին | |
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | հունիսի 9, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Բերնլի, Լենկաշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ribblesdale High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 2002-ներկա |
Լյուսիեն Լիոն Լավիսքաունթ (անգլ.՝ Lucien Leon Laviscount, ծնվ.` հունիսի 9, 1992, Բերնլի, Լենկաշիր), բրիտանացի դերասան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերան սկսել է 2002 թվականին՝ նկարահանվելով Marks & Spencer ապրանքանիշի գովազդում և «Clocking Off» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[1]։ Նա հետագայում ավելի հայտնի դարձավ «Grange Hill» (2007-08), «Coronation Street» (2009) և «Waterloo Road» (2010-11) հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ[2]։
2011 թվականին նկարահանվել է «Celebrity Big Brother» ռեալիթի շոուում[3]։ 2012 թվականին SK Records ձայնագրման լեյբլի միջոցով թողարկել է իր «Dance with You» սինգլը համագործակցությամբ ամերիկացի ռեփեր MANN-ի հետ[4]։ 2015 թվականին նկարահանվել է «Scream Queens» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ըրլ Գրեյին[5]։ 2017 թվականին նկարահանվել է ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի «Love Beats Rhymes» երաժշտական ֆիլմում[6]։ 2017-18 թվականներին մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկի կերպարը «Snatch» հեռուստասերիալում[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավիսքաունթի ծնողները տրինիդադյան ծագում ունեն[8]։ Նա ունի երկու եղբայր` Լուիս և Ջուլս[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Youngsters wear it like Beckham». Lancashire Telegraph. 2002 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Where are the Waterloo Road cast now?». Manchester Evening News. 2019 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Celebrity Big Brother's Lucien Laviscount: I'm just not into Kerry Katona». Metro. 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Lucien Laviscount announces debut single 'Dance with You'». Digital Spy. 2011 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Lucien Laviscount Joins Fox's 'Scream Queens'». Deadline. 2015 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «'Love Beats Rhymes' Review». Variety. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «'Snatch': Luke Pasqualino To Star, Lucien Laviscount To Co-Star In Crackle Series». Deadline. 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Ladies man Lucien Laviscount, who is currently single, looking forward to dating; ready for a serious girlfriend». Hitberry. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ribble Valley schoolboy Lucien Laviscount lands role on Grange Hill». Lancashire Telegraph. 2006 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.