Գիլյերմո դել Տորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիլյերմո դել Տորո
Guillermo del Toro in 2017.jpg
Ծննդյան թիվ՝ հոկտեմբերի 9, 1964(1964-10-09)[1][2][3][4][5] (54 տարեկան)
Ծննդավայր՝ Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6]
Քաղաքացիություն՝ Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն՝ կինոռեժիսոր, սցենարիստ, վիպասան, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Պարգևներ՝ Նեբուլա մրցանակ, Ոսկե առյուծ, Ոսկե գլոբուս, BAFTA Award for Best Direction, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Hugo Award for Best Dramatic Presentation (Long Form)
IMDb։ ID 0868219

Գիլյերմո դել Տորո Գոմես (իսպ.՝ Guillermo del Toro Gómez, հոկտեմբերի 9, 1964(1964-10-09)[1][2][3][4][5], Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6]), մեքսիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող։ 2007 թվականին «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի համար դարձել է «Օսկար»֊ի մրցանակակիր «Լավագույն օրիգինալ սցենար» և «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգերում[7]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլյերմո դել Տորոն ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 9-ին Գվադալախարայում (Խալիսկո, Մեքսիկա)[8]: Կրթություն է ստացել Գիտությունների ինստիտուտում (Instituto de Ciencias), դաստիարակվել է տատիկի կողմից, ով պահպանողական կաթոլիկ էր[9]: Ֆիլմերի արտադրությամբ դել Տորոն հետաքրքրվել է դեռևս պատանի տարիքից: Հետագայում նա սովորել է դիմահարդարման ու էֆֆեկտների վարպետությունը Դիկ Սմիթից, ով «Սատանա քշողը» ֆիլմի հատուկ էֆֆեկտների հեղինակն է: Դել Տորոն մոտավորապես 10 տարի դիմահարդար է աշխատել, 1980-ականների սկզբին ստեղծել է հատուկ էֆֆեկտների իր կազմակերպությունը[10]: Միևնույն ժամանակ զբաղվում էր պրոդյուսերությամբ և մեքսիկական հեռուստահաղորդումների ռեժիսորն էր: Նա նաև Գվադալախարում Մեքսիկական կինոփառատոնի հիմնադիրներից մեկն է:

Դել Տորոն առաջին հաջողությանն է հասել 1993 թվականին, երբ «Քրոնոս» ֆիլմի համար 9 պարգև է ստացել Մեխիկոյի ակադեմիայի կողմից: Հիմնականում այս հաջողության շնորհիվ Դել Տորոն ստեղծում է իր առաջին հոլիվուդյան ֆիլմը` «Մուտացիաներ»-ը (1997) և Մեխիկո վերադառնալով հիմնում է իր «Տեկիլա Գանգ» պրոդյուսերական ընկերությունը[11]:

Հաջորդ ֆիլմը «Սատանայի ողնաշար»-ն էր, որը պատմում է Իսպանական քաղաքացիական պատերազմի ուրվականի մասին: Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել քննադատների ու հանդիսատեսի կողմից: Դել Տորոն կրկին վերադառնում է Հոլիվուդ: 2002 թվականին նա դառնում է «Բլեյդ 2» ֆիլմի ռեժիսորը, որտեղ գլխավոր դերակատարտ Ուեսլի Սնայփսն էր:

Գիլյերմո դել Տորոն

2009 թվականի հունիսին Չակ Հոգանի հետ համատեղ լույս է ընծայում «Լարում: Սկիզբ» գիրքը, որը պատմում է վամպիրիզմի` որպես վիրուսային վարակի մասին: Գրքում արծածվում են նաև հեղինակի համար ավանդական թեմաները, ինչպիսիք են ամբողջատիրական համակարգերի (տվյալ դեպքում` նացիզմի) և աշխարհի մութ կողմի փոխհարաբերության թեմաները: Աշխարհների միջև երեխա-ուղեկցողի թեման ևս առկա է վեպում[12]

«Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի սցենարի համար արժանացել է «Նեբուլա» մրցանակաբաշխության պարգևի[13]:

Ես չեմ կարող գլուխ գովալ, սակայն մի օր ես կստեղծեմ մեկ ֆիլմ, և դա կլինի այն ֆիլմը, որը ես եմ ցանկանում: Գիտես, մարդիկ ասում են` «Ես ավելի ՛շատ սիրում են քո իսպանալեզու, քան թե անգլալեզու ֆիլմերը, քանի որ դրանք անձնական չեն», իսկ ես ասում եմ. «Գրողը տանի, դու սխալ ես»: «Հելբոյն» ինձ համար նույնքան անձնական է, որքան «Ֆավնի լաբիրինթոսը»: Դրանք միանգամայն տարբեր են, և այո, իհարկե, դու կարող ես մեկն ավելի շատ սիրել, քան մյուսը: մեկը կարող է առավել պարզունակ թվալ: Բայց դրանք իրականում միևնույն ֆիլմի մասն են: Դու միայն մի ֆիլմ ես նկարում: Ալֆրեդ Հիչքոք մի ֆիլմ է նկարահանել իր ամբողջ կյանքի ընթացքում:

—Գիլյերմո դել Տորո, Twitch Film, հունվարի 15, 2013

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Լորենցա Նյուտոնին, ով մեքսիկացի երգիչ Գվադալուպե Փինեդայի զարմուհին է: Նրանք սկսել են հանդիպել, երբ երկուսն էլ սովորում էին Գվադալախայի գիտության ինստիտուտում: Այժմ ապրում է Ագուրա Հիլզում, Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) իր կնոջ և երկու աղջիկների` Մարիանայի և Մարիսայի հետ[14](իսպ.): Բացի իր բնակելի տնից, դել Տորոն առանձին տուն ունի հատուկ իր գրքերի, արվեստի պաստառների և իր աշխատանքին պատկանող այլ պարագաների համար: Այս առթիվ ռեժիսորն ասում է. «Մանկության տարիներին ես երազում էի մի տուն ունենալ, որտեղ գաղտնի նյութեր կլինեին, իսկ մի սենյակում 24 ժամ անձրև կգար: 40 տարեկանում երազանքն իրականացնելն ինձ թույլ է տալիս ինձ նորից 7 տարեկան զգալ»[15]:

2007 թվականին տված հարցազրույցում դել Տորոն բնութագրել է իր քաղաքական հայացքները որպես «չափազանց քիչ լիբերալ»: Նա նշել է, որ իր շատ ֆիլմերի բացասական կերպարները, ինդուստրիալիստը «Քրոնոս»-ում, նացիստները «Հելբոյ»-ում, ֆրանկոիստները` «Ֆավնի լաբիրինթոս»-ում, ունեն մեկ ընդհանուր գիծ` ամբողջատիրությունը: «Ես ատում եմ համակարգը: Ես ատում եմ ցանկացած սոցիալական, կրոնական կամ տնտեսական բռնատիրությունը»[16]

2010 թվականին հարցազրույցի ժամանակ դել Տորոն նշել է, որ ինքը տեսախաղերի սիրահար է և բնութագրել է դրանք որպես «ժամանակի կատակերգական գրքեր»:

Գիլյերմո դել Տորոն Կաննի կինոփառատոնում

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - / Dona Lupe (կարճամետրաժ)
  • 1986-1989 - / Hora Marcada (սերիալ)
  • 1987 - Աշխարհագրություն/ Geometria (կարճամետրաժ)
  • 1993 - Քրոնոս/ Cronos
  • 1997 - Մուտացիաներ/ Mimic
  • 2001 - Սատանայի ողնաշար / El espinazo del diablo
  • 2002 - Բլեյդ 2 / Blade 2
  • 2004 - Հելբոյ / Hellboy
  • 2006 - Ֆավնի լաբիրինթոսը / El laberinto del fauno
  • 2008 - Հելբոյ 2. ոսկե բանակ / Hellboy II: The Golden Army
  • 2013 - Խաղաղօվկիանոսյան սահման / Pacific Rim
  • 2014-2017 - Լարում/ The Strain (սերիալ)
  • 2015 - Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016-2017 - Տրոլների որսորդները / Trollhunters (մուլտսերիալ)
  • 2017 - Ջրի ձևը / The Shape of Water

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Խրոնիկա/ Crónicas
  • 2007 — Մանկատուն / El Orfanato
  • 2008 — Քանի դեռ նա չկար / While She Was Out
  • 2008 — Կալեուչե. ծովի կանչը / Caleuche: El llamado del mar
  • 2009 — Պայծառացում/ Los ojos de Julia
  • 2011 — Կոշկավոր կատուն / Puss in Boots
  • 2011 — Մի վախեցիր մթությունից / Don’t Be Afraid of the Dark
  • 2011 — Կունգ ֆու Պանդա / Kung Fu Panda 2
  • 2012 — Քնի պահապանները / Rise of the Guardians
  • 2013 — Մայրիկ/ Mama
  • 2014 — Կյանքի գիրքը / The Book of Life
  • 2014—2017 Լարում/ The Strain (սերիալ)
  • 2015 — Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016 — Կունգ ֆու Պանդա 3 / Kung Fu Panda 3
  • 2016—2017 Տրոլների որսորդները / Trollhunters (մուլտֆիլմ)
  • 2017 — Ջրի ձևը / The Shape of Water
  • 2018 — Խաղաղօվկիանոսյան սահման 2 / Pacific Rim 2

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Քրոնոս/ Cronos
  • 1997 — Մուտացիաներ/ Mimic
  • 2001 — Սատանայի ողջաշարը / El espinazo del diablo
  • 2004 — Հելբոյ / Hellboy
  • 2006 — Ֆավնի լաբիրնթոսը / El laberinto del fauno
  • 2008 — Հելբոյ 2: Ոսկե բանակ / Hellboy II: The Golden Army
  • 2011 — Մի վախեցիր մթությունից / Don’t Be Afraid of the Dark
  • 2012 — Հոբիթ: Անսպասելի ճամփորդություն / The Hobbit: An Unexpected Journey
  • 2013 — Մայրիկ/ Mama
  • 2013 — Խաղաղօվկիանոսյան սահման / Pacific Rim
  • 2014 — Հոբիթ: Հինգ բանակների ճակատամարտը / The Hobbit: The Battle of the Five Armies
  • 2014—2017 Լարում/ The Strain (սերիալ
  • 2015 — Բոսորագույն վերելք / Crimson Peak
  • 2016—2017 Տրոլների որսորդները / Trollhunters (мультсериал)
  • 2017 — Ջրի ձևը / The Shape of Water
  • 2018 — Խաղաղօվկիանոսյան սահման 2 / Pacific Rim 2

Առաջադրումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 — Կաննի կինոփառատոնի «Mercedes-Benz Award» պարգև («Քրոնոս»).
  • 2007 — «Օսկար» մրցանակաբաշխության առաջադրում «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն օտալաեզու ֆիլմ» անվանակարգերում
  • 2007 — «BAFTA» մրցանակ «Լավագույն անգլալեզու ֆիլմ» անվանակարգում և առաջադրում «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում («Ֆավնի լաբիրնթոսը»)
  • 2007 — «Գոյա» մրցանակ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում և առաջադրում «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում («Ֆավնի լաբիրինթոսը»)
  • 2008 — «Սատուրն մրցանակաբաշխություն», «George Pal Memorial Award».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 NooSFere
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132955466 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. The 79th Academy Awards | 2007 (անգլ.)
  8. Гильермо дель Торо. Биография (ռուս.)
  9. Гильермо Дель Торо (Guillermo del Toro) (09.10.1964): биография, фильмография, новости, статьи, интервью, фото, награды (ռուս.)
  10. Гильермо Дель Торо (Guillermo del Toro)
  11. Гильермо Дель Торо (Guillermo del Toro)
  12. Сериал Штамм 4 сезон: фото, видео, описание серий - Вокруг ТВ.
  13. The Locus Index to SF Awards: 2008 Nebula Awards
  14. "‘Somos una familia de cirqueros’"
  15. Cruz, Gilbert (September 5, 2011). "10 Questions for Guillermo del Toro"
  16. "Guillermo del Toro: "I hate structure."

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]