Ֆավնի լաբիրինթոսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆավնի լաբիրինթոսը
El laberinto del fauno
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր ֆենթեզի ֆիլմ[1][2][3][4][5], դրամա[1][2][3][6][7] և սարսափ ֆիլմ
Թեմա մարդու հղիություն և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ
Թվական մայիսի 27, 2006 և փետրվարի 22, 2007[8]
Պրեմիերա Մայիսի 27, 2006
Լեզու իսպաներեն
Ռեժիսոր Գիլերմո դել Տորո[2][3][9][6][4][7][10]
Պրոդյուսեր Ալֆոնսո Կուարոն, Գիլերմո դել Տորո և Frida Torresblanco
Սցենարի հեղինակ Գիլերմո դել Տորո[6]
Դերակատարներ Իվանա Բակերո[1][3][9][11][4][7][12][10], Ariadna Gil[1][3][9][12][10], Doug Jones[3][9][4][12][10], Սերժի Լոպես[1][9][4][12][10], Մալիբել Վերդու[12], Álex Angulo[12], Roger Casamajor[3][9][12], Federico Luppi[13], Manolo Solo[13], Iván Massagué[13], Gonzalo Uriarte[13], Eusebio Lázaro[13], Juanjo Cucalón[13], Mario Zorrilla[13], Fernando Albizu[13], José Luis Torrijo[13] և Fernando Tielve[13]
Օպերատոր Գիլյերմո Նավառո
Երաժշտություն Խավիեր Նավարետե
Նկարահանման վայր Մադրիդ
Կինոընկերություն Telecinco Cinema
Տևողություն 119 րոպե
Բյուջե € 13 000 000
Շահույթ $ 83 258 226[14]
IMDb ID 0457430
El laberinto del fauno Վիքիպահեստում

«Ֆավնի լաբիրինթը» (իսպ.՝ El laberinto del fauno), մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի ֆենտեզի դրաման՝ հիմնված Արթուր Մեյչենի ստեղծագործության վրա, նրա Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասին պատմող եռագրության երկրորդ մասը: Ֆիլմը մասնակցել է 2006 թվականի Կաննի կինոփառատոնին, որի շրջանակներում էլ՝ նույն թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ստացել է օսկարի երեք մրցանակ՝ լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դիմահարդարում և լավագույն բեմադրող նկարիչ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երկու զուգահեռ աշխարհներում: Իսպանական քաղաքացիական պատերազմի մութ ժամանակները համեմվում են ոչ պակաս մութ կախարդական աշխարհով, որը շրջապատում է դեռահաս Օֆելիային: Գիլերմո դել Տորոն իր հարցազրույցներից մեկում վստահեցնում է, որ կախարդական աշխարհն իրական է և դրա վառ ապացույցները սյուժեում առկա են[15]:

Ֆիլմի նախապատմության մեջ պատմվում է Մուաննա անունով արքայադստեր մասին: Լսելով մարդկային աշխարհի գեղեցկության մասին պատմությունները՝ նա փախչում է կախարդական աշխարհից, կորցնում է ետդարձի ճանապարհն ու մահանում: Սակայն նրա արքա հայրիկը ամբողջ աշխարհով մեկ դռներ է բացել դեպի իր աշխարհը, որպեսզի վերածնված դուստրը հիշի և վերադառնա:

1944 թվական: Քաղաքացիական պատերազմը ամենադաժան փուլում է: Ֆրանկոյի իշխանությունը տարածվել է ամբողջ Իսպանիայի վրա: Չնայած դրան՝ իսպանական պարտիզանների խմբերը շարունակում են պայքարը ամբողջատիրության դեմ: Դրանց չեզոքացման նպատակով ամբողջ Իսպանիայում գործում են հատուկ խմբեր: Կապիտան Վիդալը այդպիսի խմբերից մեկի ղեկավարն է: Վիդալը դաժան է ու անողոք բոլորի նկատմամբ, բացի իր մարդկանցից և զինվորներից: Նրա գլխավոր խնդիրը լեռնական պարտիզանների խմբերի գտնումն ու ոչնչացումն է:

Վիդալի հրահանգով իր մոտ է ժամանում իր հղի կինը՝ Կարմենը, և նրա հետ միասին նաև դուստրը՝ Օֆելիան՝ առաջին ամուսնությունից:Օֆելիայի հարազատ հայրը մահացել էր պատերազմում: Կապիտանը որդեգրել էր աղջկան, բայց չէր փորձել սիրել: Նա ցանկանում էր որդի ունենալ և դրա համար պատրաստ էր նույնիսկ հանդուրժել օտար երեխային:

Ճամբար ժամանելու առաջին օրը Օֆելիան ծանոթանում է Մերսեդեսի՝ տնտեսուհու հետ և ճամբարից ոչ հեռու գտնում է ավերված լաբիրինթի հետքեր: Գիշերը աղջնակի մոտ է թռչում փոքրիկ փերին և տանում նրան լաբիրինթի խորքերը: Այնտեղ Օֆելիան պարզում է, որ ինքն արքայադուստր Մուաննան է և պետք է վերադառնա կախարդական աշխարհ: Սակայն մինչ վերադառնալը նա պետք է կատարի Ֆավնի՝ կախարդական արարածի տված երեք առաջադրանքները և երբ կպարզվի, որ նրա հոգին մարդկանց աշխարհում չի փչացել, միայն այդ դեպքում կարող է վերադառնալ հոր թագավորություն:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվանա Բակերո Օֆելիա
Դագ Ջոնս Ֆավն, Գունատ մարդ
Սերխի Լոպես Կապիտան Վիդալ
Արիադնա Հիլ Կարմեն
Մարիբել Վերդու Մերսեդես
Ալեքս Անգուլո բժիշկ Ֆերեյրո
Ֆեդերիկո Լուպպի արքա

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Գոյա, «Սեփական երեխաներին խժռող Սատուրնը»

Քննադատները համեմատում են ֆիլմը Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» վեպի հետ[16]: Դել Տորոն շատ զգուշությամբ է մոտեցել այն աշխարհին, որտեղ ընկնում է Օֆելիան: Կառլոս Խիմենեսի էսքիզների հիման վրա ֆիլմի բեմադրող-նկարիչ Էուխենիո Կաբալյերոն ստեղծել է յուրօրինակ պատկերներ: Իր մշտական օպերատոր Գիլերմո Նավարրոյի տեսախցիկի միջոցով ռեժիսորը այդ պատկերները վերածել է բոլոր մանրուքները մտածված կախարդական աշխարհի: Լրացուցիչ ներշնչանքի աղբյուր էին Ֆրանցիսկո Գոյայի նկարները[16]:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դագ Ջոնսից չորս ժամ էր պահանջվում, որպեսզի նա կարողանար մտնել Գունատ մարդու հագուստի մեջ: Ջոնսը տեսնում էր իր կերպարի քթանցքներից, քանի որ կերպարի դեմքին չկային աչքեր:
  • Ֆավնի կերպարի դեմքի միմիկաների համար չեն օգտագործվել համակարգչային էֆեկտներ: Դագ Ջոնսը կրում էր հատուկ սարք իր դեմքին, որը կարողանում էր դերասանի դեմքի միմիկաները փոխանցել Ֆավնի դիմակին[17]:
  • Իր հարցազրույցներից մեկում[18] Դել Տորոն ասել է, որ իր մտահաղացմամբ և՛ Գունատ մարդը, և՛ Դոդոշը վերափոխված Ֆավնան էր, որը ցանկանում էր աղջկան մի շարք փորձությունների միջով անցկացնել: Դրա ապացույցն է այն, որ ֆիլմի ավարտին կախարդական աշխարհում են հայտնվում բոլոր երեք փերիները, որոնցից երկուսին սպանել էր Գունատ մարդը:
  • Նկարահանումների ժամանակ տեղանքում ուժեղ երաշտ էր, դրա պատճառով նկարահանող անձնակազմին արգելված էր օգտագործել չկրակված փամփուշտներ, որպեսզի հրդեհ չառաջանա: Դրա պատճառով բոլոր կրակոցներն ու պայթյունները ստացան համակարգչի օգնությամբ[19]:

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները բարձր գնահատեցին ֆիլմը: Rotten Tomatoes կայքում ֆիլմի 208 նկարագիրների շնորհիվ այն ունի 96% ռեյտինգ[20]: Metacritic կայքում ֆիլմը ստացավ 98/100 գնահատականը[21]: Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան ավարտվեց քննադատների և հանդիսատեսի 22 րոպեանոց մեծարանքի խոսքերով[22]: Ֆիլմը մեծարանքի արժանացավ նաև Տորոնտոյի կինոփառատոնում ցուցադրումից հետո[23]:

The Observer-ի կինոքննադատ Մարկ Կերմոդը ֆիլմն անվանեց տարվա լավագույն ֆիլմ[24]: 2007 թվականի օգոստոսին Ռոջեր Էբերտը ֆիլմին չորս աստղից չորս աստղ տվեց և մտցրեց իր լավագույն ֆիլմերի ցանկի մեջ[25]: Երբ նա կազմեց 2006 թվականի լավագույն ֆիլմերի ցանկը, այս ֆիլմը ստացավ առաջին հորիզոնականը[26]:

Ֆիլմը զբաղեցրեց Empire ամսագրի կազմած «Համաշխարհային կինոարտադրության 100 լավագույն ֆիլմեր»-ի հինգերորդ հորիզոնականը[27]:

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/pans-labyrinth
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0457430/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.ofdb.de/film/93337,Pans-Labyrinth
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://stopklatka.pl/film/labirynt-fauna
  5. https://www.filmaffinity.com/en/film977734.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.cinemarx.ro/filme/Pans-Labyrinth-Labirintul-lui-Pan-53584.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.filmaffinity.com/es/film977734.html
  8. http://www.kinokalender.com/film5859_pans-labyrinth.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.bbfc.co.uk/releases/el-laberinto-del-fauno-pans-labyrinth-0
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57689.html
  11. http://www.telerama.fr/cinema/films/le-labyrinthe-de-pan,276388.php
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 http://www.imdb.com/title/tt0457430/fullcredits
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 Person Profile // Internet Movie Database — 1990.
  14. «Pan's Labyrinth (2006)»։ Box Office Mojo 
  15. Guillen Michael (December 17, 2006)։ «PAN'S LABYRINTH—Interview With Guillermo Del Toro»։ twitchfilm.com։ Վերցված է September 11, 2012 
  16. 16,0 16,1 А. Плахов. Гильельмо дель Торо
  17. «Создание костюма Фавна для фильма «Лабиринт Фавна» (2006)»։ DiddlyBop։ 2012-09-20։ Վերցված է 2016-12-14 
  18. Capone chats with Guillermo Del Toro
  19. IMFDB
  20. «Pan's Labyrinth»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2014-05-13 
  21. «Pan's Labyrinth Reviews»։ Metacritic 
  22. «Director keeps Hollywood out of "Pan's Labyrinth"»։ The Seattle Times։ 2007-01-16 
  23. «Pan's Labyrinth Receives Standing Ovation at Toronto Film Fest»։ 2006-09-11 
  24. «Pain should not be sought - but it should never be avoided»։ The Observer։ 2006-11-05 
  25. «Pan's Labyrinth Movie Review» 
  26. «The Best Movies of 2006»։ 2007-11-22 
  27. The 100 Best Films Of World Cinema

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]