Սերժի Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժի Լոպես
կատ.՝ Sergi López i Ayats
Ծնվել էդեկտեմբերի 22, 1965(1965-12-22)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՎիլյանուևա ի Խելտրու, Բարսելոնայի պրովինցիա, Ֆրանկիստական Իսպանիա[2]
ԿրթությունLiceo Gregorio Cordovez?[2]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունթատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Սերժի Լոպես (դեկտեմբերի 22, 1965(1965-12-22)[1], Վիլյանուևա ի Խելտրու, Բարսելոնայի պրովինցիա, Ֆրանկիստական Իսպանիա[2]), կատալոնյան դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ռեժիսոր Մանուել Պուրիեի կողմից հրավիրվել է նկարահանվելու «Անտոնիոյի ընկերուհին» ֆիլմում (1992)։ Մինչ այդ Լոպեսն արդեն վեց անգամ նկարահանվել էր Պուրիեի ֆիլմերում։ Իսկ 1997 թվականին «Վեստերն ֆրանսիական ձևով» (կովբոյական արկածային ֆիլմ, որի նյութը սովորաբար լինում էր ԱՄՆ-ի արևմուտքի կյանքից) ֆիլմում ունեցած դերակատարության համար նա մեծ ճանաչում ստացավ։ Ֆիլմը մասնակցեց Կաննի կինոփառատոնին և արժանացավ Օսկարի, իսկ Սերժի Լոպեսը՝ Սեզար մրցանակի։ 1997 թվականին Վենտուրա Պոնսի «Լասկի» ֆիլմում (1998) նկարահանվելուց հետո նա ճանաչվեց Իսպանայի լավագույն կինոդերասան[4]։ Հետագայում Լոպեսը նկարահանվեց ճանաչված դերասաններ Խավիեր Բարդեմի և Վիկտորիա Աբրիի հետ՝ «Ոտքերի միջև» (1999) և, դարձյալ 1999 թվականին, Կարմեն Մարուաի հետ «Լիսաբոն» ֆիլմերում։ 2000 թվականին ֆրանսիական կինոակադեմիայի կողմից Լոպեն արժանացավ Լավագույն դերասան մրցանակի, Մոլ Դոմինիկի «Ընկեր Գարին, ով բոլորին բարին է ցանկանում» ֆիլմի համար (2000):Այս ֆիլմը խթան հանդիսացավ դերասանի համար, որպեսզի հետագայում նկարահանվի «Միայն իմ» (2001), «Կեղտոտ վայելքներ» (2002), «Ֆավնի լաբիրինթոսը» (2006) ֆիլմերում։ Նկարահանվել է բազմաթիվ իսպանական և ֆրանսիական ֆիլմերում, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ «Պոռնոգրաֆիկ կապ» (1999), «Կեղտոտ վայելքներ» ֆիլմերից։ 2009 թվականին նկարահանվեց Ֆրանսուա Օզոնի «Ռիկի» ֆիլմում, որպես գլխավոր դերակատար[5]։

Սերժի Լոպեսը ակտիվ է նաև քաղաքականության մեջ։ Նա քաղաքական վառ հայացքներով Կատալոնիայի անկախացման համար շարժման անդամ է։ 2012 և 2015 թվականներին մասնակցել է երկրի պառլամենտական ընտրություններին, որպես Ազգային միաբանության թեկնածու[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://hemeroteca.lavanguardia.com/preview/2000/05/08/pagina-47/34052330/pdf.html?search=Sergi%20L%C3%B3pez
  3. https://web.archive.org/web/20190502130045/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2000.73.0.html
  4. [1]
  5. [2]
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.