Կատալոնիայի անկախացման համար շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1,5 միլիոնանոց ցույց, որոնք պայքարում էին կատալոնական սահմանադրության ընդունման համար՝ 2006 թվականի մայիսի 10
Բազմահազարանոց ցույց Կատալոնիայի անկախացման համար՝ 2012 թվական սեպտեմբերի 11

Կատալոնիայի անկախացման համար շարժում կամ կատալոնական անկախացման շարժում, քաղաքական գործընթաց է, որի առաջնորդներն են հանդիսանում կատալոնացիները։ Նրանք պայքարում են Կատալոնիայի անկախացման և որպես ինքնուրույն պետություն հանդես գալու համար։ Շարժման առաջնորդների նպատակը Կատալոնիայի պատմական հողերի վրա Իսպանիայի թագավորությունից առանձին պետության ստեղծումն է։ Կատալոնիայի անկախացման համար մղվող անջատողական պայքարը հաճախ նույնացվում է շոտլանդական նմանատիպ շարժման հետ։ Շոտլանդիայի անջատողական ուժերը, որոնք, ի դեպ, բավականին ազդեցիկ են, պայքարում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար։ - Արդեն երկար ժամանակ գտնվելով Իսպանիայի թագավորության կազմում՝ կատալոնացիները բազմիցս ապստամբություններ են բարձրացրել կենտրոնական իշխանության դեմ և բոլոր դեպքերում պարտություններ են կրել։ Իսկ 1871 թվականին նրանք Իսպանիայի կազմից դուրս գալու և առանձին պետություն ստեղծելու վերաբերյալ բանակցությունների մեջ մտան կենտրոնական իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դրական արդյունք չունեցան կատալոնացիների համար։

Ներկայումս գործող կատալոնական անջատողական շարժումը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին։ Մինչև Իսպանիայի ռազմականացումը և գեներալ Ֆրանկոյի իշխանության գալը, Կատալոնիային հաջողվել էր ստեղծել Կատալոնական դաշինք, իսկ որոշ ժամանակ անց նաև Կատալոնիայի ինքնավար մարզը։

1930-ական թվականների անջատողական շարժումը նոր վերելք ապրեց։ Նրանք բավականին հզոր ապստամբություն բարձրացրեցին և պայքարում էին նաև Ֆրանկոյի բռնապետական ռեժիմի դեմ։ Սակայն Ֆրանկոն, միավորելով իր դաշնակիցներին, կարողացավ որոշ ժամանակ ևս Կատալոնիան պահել Իսպանիայի կազմում։ Բռնապետ Ֆրանկոյի ռեժիմը, ինչպես նաև զանգվածային բռնությունները հատկապես կատալոնացիների նկատմամբ, ստիպեցին կատալոնական անջատողական ուժերին դիմել ավելի լուրջ քայլերի, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ Կատալոնիայի բնակչության արդեն գրեթե 100 %-ը ցանկանում էր մարզը տեսնել ինքնավար մարզի կարգավիճակով։

1979 թվականին Կատալոնիան ստացավ ինքնավարություն, որին հետևեց «կատալոներենը որպես պաշտոնական լեզու ճանաչելու մասին» օրենքի ընդունումը։ 2006 թվականին ընդունվեց «նոր ինքնավար մարզի կարգավիճակի մասին» օրենքը, որով ընդլայնվում էին մարզի ֆինանսական հնարավորությունները։

Չնայած այս ամենին, 2009-2010 թվականներին անցկացվեցին ոչ պաշտոնական հարցումներ, որոնք վկայում էին այն մասին, որ բնակչության 90 %-ից ավելին կողմ է Կատալոնիայի անկախացմանը։ 2012 թվականի «Անկախության շքերթ»-ին մասնակցեցին 1,5 մլն-ից ավել մարդ։ Նրանք հանդես էին գալիս «Կատալոնիա՝ առանձին եվրոպական պետություն» կարգախոսով։

2012 թվականի նոյմեբերի 25-ին անցկացված տեղական և տարածաշրջանային ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն ունեցան անջատողական ուժերի վրա։ Հենց նրանց թեկնածուները Կատալոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաղթանակներ տարան՝ կենտրոնական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ և խորհրդարանում կազմեցին ճնշող մեծամասնություն։ 2013 թվականի հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանում ընդունվեց «Կատալոնիայի ինքնավարության մասին» հռչակագիրը։ Ըստ այդ հռչակագրի Կատալոնիան ստացավ ինքնավարություն թե քաղաքական, թե իրավական առումներով[1]։

2013 թվականի դեկտեմբերի 12-ին Կատալոնիայի կառավարությունը 2014 թվականի նոյեմբերի 9-ը նշանակեց հանրաքվեի կամ ինքնորոշման օր, որտեղ կատալոնացիները պետք է պատասխանեին հետևյալ հարցին.«Պետք է արդյոք Կատալոնիան լինի պետություն», դրական պատասխանի դեպքում անհրաժեշտ է պատասխանել նաև երկրորդ հարցին. «Պետք է արդյոք Կատալոնիա պետությունը լինի անկախ» [2][3][4][5]: Իսպանական կառավարությունը, սակայն, կարծում էր, որ հանրաքվեն ընդհանրապես չպետք է կայանա[6][7]։ Իսպանիայի կառավարության 2014 թվականի ապրիլի 13-ի և Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումների արդյունքում կատալոնական կառավարությունը 2014 թվականի հոկտեմբերի 14-ին սառեցրեց հանրաքվեի ընդունած արդյունքը։ Դրա փոխարեն 2014 թվականի նոյմեբրի 9-ին անցկացվեց Կատալոնիայի քաղաքական ապագայի վերաբերյալ հարցում, որը սակայն չուներ որևիցե իրավաբանական ուժ։ Նշենք նաև, որ հարցվածների 80,8%-ը կողմ էին արտահայտվել Կատալոնիայի անկախացմանը. հարցմանը մասնակցություն էին ունեցել 2,25 մլն. մարդ [8]։


2015 թվականի սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

2015 թվականի հոկտեմբերի 27-ին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, որի մեջ մտան «Միասին ասենք «Այո»» (Junts pel Sí) и «Ժողովրդական միասնության թեկնածուները» (CUP)։ Նրանք մշակեցին օրինագիծ, որի արդյունքը Կատալոնիայի անկախացումը պիտի լիներ։ Փաստաթղթում մասնավորպես ասվում էր, որ եկել է ժամանակը Կատալոնիա պետության ստեղծման համար[9]։

2015 թվականի նոյեմբերի 9-ին կատալոնական խորհրդարանը 73-ը 62-ի հարաբերակցությամբ ընդունեց օրինագիծ՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։ Ընդունված օրինագիծը հաստատվեց նաև Կատալոնիայի սահմանադրական դատարանի կողմից, որը խորհրդարանին թույլ տվեց կյանքի կոչել ընդունած օրենքը։ Որոշումն ընդունվեց միաձայն 11 դատավորների կողմից[10]։ Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ հաղթանակ տարած կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին «անկախության հստակ մանդատի մասին» և սկսեցին անկախացման բարդ ու դժվարին գործընթացը։

2017 թվականի հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն նշանակված է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին[11]։ Քվեաթերթիկում պետք է լինի հետևյալ հարցը. «Ցանկանու՞մ եք դուք, որ Կատալոնիան լինի անկախ պետություն հանրապետական կառավարման ձևով»[12]։

Կատալոնական անջատողական շարժման գլխավոր խորհրդանիշը Կատալոնիայի ազգային դրոշ Էստելադան է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Каталония провозгласила себя суверенным субъектом
  2. consulta=17 desembre 2013 President Mas: «El sentit de país ha fet possible el consens per acordar una pregunta inclusiva, majoritària i clara»
  3. La consulta, el 9 de novembre de 2014: «Vol que Catalunya esdevingui un Estat? En cas de resposta afirmativa, vol que aquest Estat sigui independent?», editor=Govern de Catalunya
  4. Catalan President Mas: «The country’s good sense has made it possible to come to a consensus and agree on an inclusive, clear question, which enjoys broad support», Government of Catalonia.
  5. Political parties announce date for vote on Catalonia independence, CNN.
  6. Spain to block Catalonia independence referendum, BBC World.
  7. Spain Rejects Call for Catalonia Independence Vote, TIME.
  8. «За независимость Каталонии проголосовали более 80 процентов»։ Лента.ру։ 2014-11-10 
  9. Глава МИД Испании назвал ситуацию в Каталонии мятежом
  10. Парламент Каталонии одобрил резолюцию об отделении от Испании
  11. «Глава правительства Каталонии назвал дату референдума о независимости»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170609T1201+0300Z։ Վերցված է 2017-06-09 
  12. «Глава Каталонии заявил, что в Испании не нашли альтернативу референдуму»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170609T1541+0300Z։ Վերցված է 2017-06-09