Իսպանիայի սահմանադրական դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան
Tribunal Constitucional de España
Tribunal Constitucional.jpg
Իսպանիայի սահմանադրական դատարանի շենքը Մադրիդում
Հիմնադրված է 1978 թվական
Լուծարված է լուծարված չէ
Երկիր Իսպանիա Իսպանիայի Թագավորություն
Տեղագրություն Մադրիդ, Իսպանիա
Composition method սահմանադրական դատարան
Իրավազորության աղբյուր Իսպանիայի Սահմանադրություն
Հաստիքների թիվ 12
Տարեկան բյուջե €23,084,440[1]

Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարան (իսպ.՝ Tribunal Constitucional de España), Իսպանիայում սահմանադրական արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյան։

Սահմանադրական դատարանը համարվում է երկրի բարձրագույն դատական ատյանը, որի վարույթում քննության առարկա կարող է դառնալ ցանկացած պետական մարմնի, կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի մասնակցությամբ վարչաքաղաքացիական գործեր։

Դատական ատյանի իրավազորության բարձրագույն հիմքը Սահմանադրությունն է, ինչպես նաև միջազգային իրավունքի անքակտելի նորմերը, իսպանական օրենսդրական նորմերը և ենթաօրենսդրական ակտերը։ Դատարանի գործառույթներն ու լիազորությունները սահմանված է երկրի մայր օրենքի 9-րդ գլխի 2-րդ մասում (159-ից 1965-րդ հոդվածներում)[2]: Սահմանադրական դատարանը երկրի դատական համակարգի մաս չի կազմում, սակայն դատարանների աստիճանակարգության մեջ համարվում է բարձրագույնը[3]։

Իրավասությունների շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի սահմանադրական դատարանը լիազորված է վերահսկել թագավորության տարածաշրջանային խորհրդարանների կողմից սահմանված օրենքների, ենթաօրենսդրական ակտերի կամ կանոնակարգերի սահմանադրականությունը։ Այն նաև կարող է կառավարության, պատգամավորական կոնգրեսի կամ սենատի պահանջի դեպքում ճշգրտել Իսպանիայի Թագավորության կողմից ստորագրվելիք միջազգային կամ ներպետական պայմանագրերի իրավաչափությունը՝ նախքան վավերացումը[4]։ Վերջին տարիների սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներկայումս Իսպանիայի առանձին քաղաքացիներ կարող են դիմել սահմանադրական դատարան՝ իրազեկելով իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման մասին։ Դա նշանակում է, որ դատական ատյանը քննում է նաև քաղաքացիական վարույթներ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ։

Առհասարակ, դատարանի բուն գործողությունները կապված են պետական ​​պաշտոնյաների, մասնավորապես՝ կառավարության նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, կոնգրեսի հիսուն անդամների, հիսուն սենատորների և ինքնավար համայնքների գործադիր մարմինների հետ։ Սահմանադրական դատարանն Իսպանիայում իրավունք ունի միջամտել ինքնավար համայնքների օրենսդրական նախաձեռնությունների հաստատմանը։ Քանի որ ինքնավարության հարցերի վերաբերյալ սահմանադրական դրույթներից շատերը միանշանակ են և երբեմն հակասում են մեկը մյուսին, այս դատարանը կարող է կարևոր դեր ունենալ հատկապես երկրի քաղաքական և սոցիալական կարգավորումներում։

Սահմանադրական դատարանի որոշումներն ու ընդունած դատավճիռները միանշանակ են և որևէ այլ հարթությունում բողոքարկման ենթակա չեն[5]։ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում։ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ՝ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում և կարգով։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից։

Սահմանադրական դատարանի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարանը բաղկացած է տասներկու մագիստրոսներից, որոնցից յուրաքանչյուրն ընտրվում է ինը տարի ժամկետով։ Մագիստրոսներից չորսը ներկայացված է պատգամավորական կոնգրեսից, չորսը՝ սենատից, երկուսը՝ կառավարության գործադիր իշխանության կողմից, երկուսը՝ դատական ընդհանուր խորհրդի կողմից։

Սահմանադրական դատարանի նախագահող խորհրդի բոլոր տասներկու անդամները նշանակվում են Իսպանիայի միապետի կողմից։ Նման սահմանադրաիրավական կարգավիճակ ստանալու համար պաշտոնյան պետք է ունենա նվազագույնը տասնհինգ տարվա աշխատանքային փորձառություն իրավագիտության ոլորտում[6]։ Դատարանի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով[7]։ Վերջինիս ֆունկցիաների մեջ է մտնում փոխնախագահի և գլխավոր քարտուղարի ընտրությունն ու աշխատակազմի գործունեության վերահսկումը։

Սահմանադրական դատարանի ընդունած նախադեպային որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Իսպանիայի սահմանադրական դատարանն ընդունում է նախադեպային որոշում առ այն, որ իսպանական դատական համակարգը կարող է քննության առնել միջազգային քրեական իրավունքին առնչվող բազմաթիվ հանցագործություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ[8]։ Որպես օրինակ բերված է ցեղասպանությունների քննությունը, անկախ այն հանգամանքից թե արդյոք որև կողմում՝ լինի մեղավոր թե տուժած, ներգրավված է Իսպանիայի հասարակ քաղաքացի կամ անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնյա[9]։

2010 թվականին սահմանադրական դատարանն ընդունում է Կատալոնիայի ինքնավարության կրճատման մասին օրինագիծ, որն առաջ է քաշում բազմաթիվ վիճահարույց հարցեր։ Հասարակության լայն շրջանակներ պնդում են, որ դատավճիռը եղել է անօրինական և հիմնովին հակասել է Իսպանիայի սահմանադրական սկզբունքներին[10]։

2017 թվականին սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը[11], իսկ ինքնավար համայնքի անկախության հռչակումից հետո քրեական պատասխանատվության ենթարկել գործող կառավարության կազմին[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Budget of Spain's constitutional court
  2. Newton Michael T., Peter J. Donaghy (1997)։ Institutions of modern Spain : a political and economic guide։ Cambridge University Press։ ISBN 0-521-57348-3 
  3. § 123, clause 1, Spanish Constitution of 1978.
  4. Solsten Eric, Sandra W. Meditz (eds.)։ Spain: a country study (Second ed.)։ Federal Research Division, Library of Congress 
  5. § 164, clause 1, Spanish Constitution of 1978
  6. § 159, clause 2, Spanish Constitution of 1978
  7. § 159, clauses 4 and 5, Spanish Constitution of 1978
  8. «Guatemalan court to rule soon on Spanish request for arrest of ex-dictator»։ International Herald Tribune։ December 6, 2006 
  9. «Constitutional Court of Spain rules that its courts may hear genocide cases even if they do not involve Spanish citizens, and holds that principle of universal jurisdiction takes precedence over alleged national interests»։ International Law Update 11 (10)։ October 2005 
  10. «Claves de la renovación del Tribunal Constitucional» [The Keys to the Renewal of the Constitutional Court] (Spanish)։ El Mundo։ May 27, 2010 
  11. «Spanish auditors demand Catalan leaders pay for previous independence vote»։ Reuters 
  12. «181 millones para los medios en pleno proceso soberanista»։ El Mundo 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]