Իսպանիայի Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսպանիայի սահմանադրություն
Constitución Española
Իսպանական առաջին սահմանադրության բնօրինակի տիտղոսաթերթը
Ստեղծվածհոկտեմբերի 31, 1978
Գտնվելու վայրԻսպանիա Մադրիդ, Իսպանիա, Կորտես խեներալես
ՍտորագրողներԽուան Կառլոս I
ԱռարկաՍահմանադրական կարգավորում
  • քաղաքացու և անհատի իրավունքներ
  • պետական կառավարման էություն
  • սահմանադրաիրավական կարգավիճակ

Իսպանիայի Թագավորության Սահմանադրություն (իսպ.՝ Constitución Española), Իսպանիայի ժողովրդավարական իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Այն ընդունվել է սահմանադրական հանրաքվեի արդյունքում և խորհրդանշում է իսպանացի ժողովրդի անցումը դեմոկրատիային[1]։ Ներկայումս կիրառվող սահմանադրությունն ընդունվել է 1978 թվականին և համարվում է իսպանական երկու լիակատար ժողովրդավարական Սահմանադրություններից մեկը (առաջինը եղել է 1931 թվականի սահմանադրությունը)[2]: Խուան Կառլոս I Բուրբոնը Սահմանադրությունը հրապարակել է 1978 թվականի հոկտեմբերի 31-ին «Boletín Oficial del Estado»-ում (թարգմանաբար՝ «Իսպանիայի պաշտոնական կառավարական թերթ»): Սահմանադրությունը երկիրը ենթարկում է մի շարք քաղաքական, սոցիալական և պատմական փոփոխությունների, որի արդյունքում Իսպանիայի Թագավորությունը վերածվում է ֆրանկիստական վարչակարգի ժողովրդավարական կառավարմամբ իրավական պետության։

Իսպանիայի անցումը ժողովրդավարության բարդ գործընթաց է։ Դեմոկրատական Սահմանադրության ընդունումից հետո անգամ Իսպանիան չի հրաժարվում ֆրանկիստական վարչակարգից, փոխարենը՝ քայլ առ քայլ, աստիճանաբար վերափոխում է օրինական դաշտի հակադեմոկրատական կետերը։

Սահմանադրությունը արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։ Իսպանիայի Սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է իսպանական պետությունը։ 1․1 և 1․2 հոդվածները բովանդակված են հետևյալ կերպ[3]

Aquote1.png Իսպանիան ստեղծված է որպես սոցիալական և ժողովրդավարական պետություն, որը ենթակա է օրենքի գերակայությանը։ Վերջինս պաշտպանում է իր իրավական համակարգի բարձրագույն արժեքները՝ ազատությունը, արդարադատությունը, հավասարությունն ու քաղաքական բազմակարծությունը։
- Իսպանիայի Թագավորության «Սահմանադրություն» մայր օրենք, հոդված 1.1
Aquote2.png

Թագավորական Իսպանիայի Սահմանադրությունը կազմված է տասը բաժիններից, ինչպես նաև լրացուցիչ ներածական, եզրափակիչ և միջանկյալ դրույթներից։ Առաջին բաժինը սահմանում է մարդու և անհատի հիմնարար իրավունքներն ու պարտականությունները, երկրորդ բաժինը՝ թագավորական իշխանության կարգավորումն ու միապետի սահմանադրաիրավական կարգավիճակը, երրորդ բաժինը՝ օրենսդիր մարմնի և կորտեսի գործունեությունը։ Հինգերորդ բաժինը ձևակերպում է Իսպանիայի կառավարության սահմանումն ու պետական կառավարման առանձնահատկությունները, վեցերորդ բաժինը՝ դատական իշխանության անձեռնմխելիությունը։ Սահմանադրության յոթերորդ բաժինը ձևավորում է ֆինանսատնտեսական համակարգը և հիմնական գաղափարն այն է, որ երկրի բոլոր հարստությունները ենթակա են ընդհանուր շահի և հասարակական նախաձեռնությանն ու սեփականության պաշտպանությանը։ Ութերորդ բաժինը ներկայացնում է պետության տարածքային սահմաններն ու տեղական ինքնակառավարումը, իններորգ գլուխը՝ սահմանադրական դատարանի գործունեությանն ու օրենքների սահմանադրականությանը։ Վերջին գլխում ամփոփված է Սահմանադրության ընդունումը, փոփոխումն ու հանրաքվեի անցկացումը, իսկ վերջում՝ եզրափակիչ և անցումային դրույթներ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի սահմանադրական պատմությունը սկսվել է 1812 թվականին՝ համաիսպանական առաջին սահմանադրության ընդունմամբ։ Դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո՝ 1975 թվականին, երկրում ստեղծվում են «սահմանադրական դատարաններ» (Իսպանիայի խորհրդարանը՝ որպես սահմանադիր ժողով)՝ երկրում սահմանադրականություն հաստատելու նպատակով։ Սահմանադրության նախագծի քննարկման և մշակման համար Իսպանիայի կորտեսից ընտրվում է յոթ պատգամավոր, որոնք էլ ձևավորում են սահմանադրական խորհուրդ։ Կարճ ժամանակահատվածում ԶԼՄ-ների տարածած նյութերի շնորհիվ խորհրդի անդամները հայտնի են դառնում որպես Իսպանիայի «Սահմանադրության հայրեր»։ Խորհրդի անդամների կուսակցական պատկանելիությունը եղել է բոլորովին տարբեր, ինչպես և քաղաքական դիրքորոշումը։

Խորհրդի անդամներն էին Գաբրիել Սիսներոսը (Ժողովրդավարական կենտրոնի միություն), Խոսե Պեդրո Պերես Յորկան, Միգել Էռերո Ռոդրիգես դե Մինյոն, Միկել Ռոկա Խունյենտը (Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա), Մանուել Ֆրագա Իրիբարնեն («Հայտնի դաշինք» կուսակցություն), Գրեգորիո Պեսես Բարբան (Իսպանիայի սոցիալ-աշխատավորական կուսակցություն) և Խորդի Սոլե Տուրան։

Իսպանիայի Սահմանադրությունը Կորտեսի կողմից հաստատվել է 1978 թվականի հոկտեմբերի 31-ին[4] և ամրագրվել դեկտեմբերի 6-ի ժողովրդական հանրաքվեով[5]։ Հանրաքվեի ժամանակ ընտրողների 91.81%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը: Վերջիվերջո, դեկտեմբերի 27-ին խորհրդարանի ներկայացուցչության ներկայությամբ արքա Խուան Կառլոսն ընդունում է Թագավորության Սահմանադրությունը։ Այն վերջնական իրավական ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 29-ին և նույն օրը հրապարակվում պաշտոնական տեղեկագրում։ Այպիսով՝ դեկտեմբերի 6-ն Իսպանիայում նշվում է որպես Սահմանադրության տոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իսպանիայի Թագավորությունը. Մաս 3 - 10 Августа 2013 - Սուրբ Տրդատ Մեծ Թագավորի անվան Ասպետական Միաբանություն»։ kohktg-order.do.am։ Վերցված է 2018-09-03 
  2. «Spanish Constitution of 1978» [Испанская Конституция 1978 года] (անգլերեն)։ Сайт Конгресса депутатов։ Վերցված է 2017-11-06։ «Constitution passed by the Cortes Generales in plenary meetings of the Congress of Deputies and the Senate held on October 31, 1978. Ratified by referendum of the Spanish People on December 7, 1978. Sanctioned by his majesty the King before the Cortes Generales on December 27, 1978» 
  3. «Constitution - Fundamental Rights and Duties» 
  4. «Испания: Конституция Испании 1978 года (с изменениями от 28 августа 1992 г.)»։ www.wipo.int (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-03 
  5. «Constitution of 1978 | Spanish history»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2018-09-03