Դիմահարդար
Ենթակատեգորիա | արվեստագետ, դիզայներ, վիզուալ արտիստ, վարսավիր ![]() | |
---|---|---|
Տվյալ գործունեության դաշտ | դիմահարդարում, make-up arts, make-up technique, prosthetic make-up ![]() | |
ISCO-08 occupation class | 5142 ![]() | |
ISCO-88 occupation class | 5141 ![]() |
Դիմահարդար (անգլ.՝ Make-up artist), անձ, որը փոխում է դերասանի դեմքը (թատրոն, կինո, կրկես և այլն) համապատասխան դերի համար։
Մասնագիտության նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարավոր տարիներ առաջ աշխարհի տարբեր մասերում մարդիկ հայտնաբերել են, որ մոմի կամ ճարպային հիմքի հետ խառնված փոշեպիգմենտները, կարող են օգտագործվել անհատական ձևավորման և վերափոխման համար դրամատիկ էֆեկտներ ստեղծելու համար: Այս պրակտիկայի պահպանումն արտահայտվել է թատերական դիմահարդարման ընդհանուր տերմինում՝ «ճարպոտ ներկ»: Գունավորման ընտրված տեսակները կամ ոճերը հաճախ օգտագործվել են հատուկ առիթների համար, որոնք կարող էին ներառել պատերազմ գնալը, կյանքի իրադարձությունները նշելը և կրոնական փառատոները։ Վերջինս հաճախ ներառել է այնպիսի կատարողական ասպեկտներ, ինչպիսիք են պարը և առասպելական իրադարձությունների վերարտադրումը: Հնագույն թատրոնի դերասաններն իրենց դեմքերը ներկել են դիմակների տեսքով՝ ցուցադրելով կերպարի բնավորությունը։ Այսպիսով, ժամանակակից թատերական դիմահարդարումը շատ հին թատերական ավանդույթի ժառանգորդն է[1]։
«Դիմահարդար» գոյականը հայտնվել է ավելի ուշ, քան նույն արմատով այլ բառերը՝ 20-րդ դարի սկզբին, միևնույն ժամանակ, դիմահարդարի մասնագիտությունը պաշտոնապես հաստատվել է ռուսական շատ թատրոններում»։
Գոյություն ունեն դիմահարդարման մի քանի տեսակներ և այն կիրառելու տեխնիկա, որոնք տարբել են դիմահարդարի աշխատանքը վարսավիրի և դիմահարդարի աշխատանքից: Դիմահարդարը հաշվի է առել թատերական և կինոարվեստի առանձնահատկությունները, քանի որ իր կատարած աշխատանքը սերտորեն առնչվել է այս ոլորտների այլ տեխնոլոգիաների, օրինակ՝ լուսավորության հետ։
Դիմահարդարի աշխատանքը հաճախ չի սահմանափակվել միայն դիմահարդարմամբ: Օրինակ՝ դիմահարդարը, բացի դիմահարդարումից, զբաղվել է նաև մորուքների, բեղերի, պարիկների և այլ մազերի պատրաստմամբ (կարելով):
Դիմահարդարի մասնագիտություն կարել է ձեռք բերել թատերական ինստիտուտներում, համալսարաններում և կինովարժարաններում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Richard Corson Fashions in Makeup, from Ancient to Modern Times. — New York: universe books, 1972. — С. 6-73. — 614 с. — ISBN 9780876631522