Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը
Buffy the Vampire Slayer
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար, սարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ, կինոկատակերգություն, սարսափ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվական1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորFran Rubel Kuzui?
ՊրոդյուսերKaz Kuzui?
Սցենարի հեղինակՋոս Ուինդոն
ԴերակատարներՀիլարի Սուենկ, Դոնալնդ Սազերլենդ, Ռուտգեր Հաուեր, Kristy Swanson?, Լյուք Փերի, Փոլ Ռուբենս, Դեյվիդ Արքեթ, Թոմաս Ջեյն, Բեն Աֆլեք, Candy Clark?, Նատաշա Գրեգսոն Վագներ, Ricki Lake?, Ռուտ Ստիվեն, Randall Batinkoff?[1], Ricky Dean Logan?[1], Amanda Anka?[1], Andrew Lowery?[1] և Sasha Jenson?
ՕպերատորJames Hayman?
ԵրաժշտությունՔարտետ Բերուել
ՄոնտաժJill Savitt?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Կինոընկերություն20th Century Fox
Տևողություն82 րոպե
Բյուջե7 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ16 624 456 ԱՄՆ դոլար[2]

«Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը» (անգլ.՝ Buffy The Vampire Slayer), կատակերգության տարրերով անգլիական սարսափ ֆիլմ, որը նկարահանվել է 1992 թվականին: Ֆիլմը նկարահանվել է Ֆրեն Ռուբել Կուզուիի կողմից, ըստ Ջոս Ուինդոնի սցենարի, որը հետագայում նկարահանել է համանուն հեռուստասերիալ` Սառա Միշել Գելարի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմը լավ արդյունքներ է ցույց տվել կինովարձույթում[3], սակայն ստացել է խառը արձագանքներ քննադատների կողմից[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաֆֆի Սամերսն ապրում է Լոս Անջելեսում, տասնհինգամյա աղջկա սովորական կյանքով: Շուտով նա իր հարազատ դպրոցի աստիճաններին Մերիկ անունով մի մարդուց իմանում է, որ ինքը ոչ թե սովորական աշակերտուհի է, այլ ընտրյալ, ում վիճակված է պայքարել դևերի, վամպիրների և չար ուժերի դեմ: Իսկ Մերիկն իր վերահսկողն է, որի գործն է դիտել, մարզել նրան և պատրաստել վամպիրներին ոչնչացնելու կոչմանը: Նախ նա չի հավատում, բայց առաջին սպանված վամպիրից հետո հասկանում է իր ճակատագրի ողջ ծանրությունը: Նա ստիպված է ճակատամարտել ծեր վամպիրի` Լոտոսի հետ: Շուտով Բաֆֆին սպանում է նրան: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մնացած վամպիրներին ոչնչացնելու համար նա ստիպված կլինի այրել դպրոցական մարզադահլիճը...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստի Սվենսոն` Բաֆֆի Սամերս
  • Դոնալդ Սազերլենդ` Մերիկ Ջեմիսոն Սմիթ
  • Հիլարի Սուոնկ` Քիմբերլի Հաննա
  • Պէրիս Վոն` Նիկոլ Բոբբիտսոն
  • Սթիվեն Ռութ` Գէրի Մյուրեյ
  • Նատաշա Գրեգսոն Վագներ` Կասսանդրա
  • Դեյվիդ Արկետտ` Բեննի Ջեքս
  • Ռենդոլ Բատիկոֆֆ` Ջեֆֆրի Կրամեր
  • Թոմաս Ջեյն` Զէֆ
  • Քենդի Քլարք` տիկին Սամերս
  • Ռիկի Լեյք` Շարլոտա, մատուցողուհի
  • Լյուկ Պերի` Պայկ
  • Ռուտգեր Հաուեր` Լոտոս

Հնարավոր վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին մայիսի 25-ին The Hollywood Reporter-ը տեղեկացրել է, որ Ռոյ Լին և Դագ Դևիդսոնը Vertigo Entertainment-ից Ֆրան Ռուբել Կուզուիի և Կազ Կուզուիի հետ սկսել են աշխատել ֆիլմի նախագծի վրա: Ֆիլմը չէր լինելու 1992 թվականին նկարահանված ֆիլմի կամ հեռուստասերիալի պրիկվելը կամ սիքվելը, իսկ Ջոս Ուայլոնը չէր մասնակցելու վերաթողարկման աշխատանքներին: Նախկին հերոսներից ոչ մեկը՝ Բաֆֆիից բացի, չի հայտնվել նոր ֆիլմում[5]: Սերիալի գործադիր պրոդյուսեր Մարտին Նոքսոնը հաստատել է, որ հնարավոր է` Ուիդոնը վերադառնա նախագիծ[6]: 2010 թվականի նոյեմբերի 22-ին «The Hollywood Reporter»-ը հաստատել է, որ «Warner Bros.» ստուդիան ստացել է ֆիլմի նկարահանման իրավունքները[7]: Ֆիլմի հնարավոր թողարկման տարեթիվը 2012 թվականն է[8]: Միևնույն ժամանակ, «20th Century Fox» ընկերությունը դեռևս կրում է «Բաֆֆի» և «Հրեշտակ» հեռուստասերիալների թեմատիկայով տարբեր ապրանքներ արտադրելու հեղինակային իրավունքը:

2010 թվականին դեկտեմբերին հայտնի է դարձել, որ «Երգչախումբ» հեռուստասերիալի աստղ Հիզեր Մորիսը բանակցում է ֆիլմի գլխավոր դերի համար: Սակայն ֆիլմի սցենարիստ Ուիթ Անդերսոնը հայտարարել է, որ քասթինգը դեռ չի սկսվել: «Access Hollywood»-ին տված հարցազրույցում դերասանուհին հաստատել է, որ ինքը գիտի այդ լուրերի մասին, բայց դրանց ճշմարտացիության վերաբերյալ նա իր վերջնական պատասխանը դեռևս չի տվել՝ նշելով, որ ֆիլմի նկարահանումները խնդիրներ չեն առաջացնի «Երգչախումբ» սերիալի իր աշխատանքային ժամանակացույցի համար: Դերասանուհի Քենդիս Ակկոլան «Վամպիրների օրագիրը» սերիալից «E! Online»-ին տված հարցազրույցի ժամանակ նույնպես նշել է, որ հետաքրքրված է նախագծում մասնակցությամբ՝ նշելով, որ ինքը ֆիլմի երկրպագուն է և երբեք չի դիտել դրա հեռաստատեսային տարբերակը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի կարգախոսն է. «Homework. Cheerleading practice. Killing vampires. No one said high school would be easy»:
  • Ֆիլմի նկարահանումների հիմնական մասն անց է կացվել Լոս Անջելեսում:
  • Ֆիլմի ռեժիսոր Ֆրեն Ռուբիլ Կուզույը, տիրապետելով ֆրանչայզինգի իրավունքներին, համարվել է 7 սեզոն նկարահանված համանուն հեռուստասերիալի պրոդյուսերներից մեկը, սակայն միևնույն ժամանակ երբեք չի երևացել նկարահանման հրապարակում և ոչ մի կապ չի ունեցել նրա հաջողության հետ:
  • Ֆիլմում Բաֆֆի ազգանունը չի նշվում: Հեռուստասերիալում պարզվում է, որ նրա անունը Բաֆֆի Սամերս է:
  • Ֆիլմը զգալիորեն կրճատվել է գերմանական վարձույթում` վարկանիշը «մինչև 12 տարեկան երեխաների համար» իջեցնելու նպատակով: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում վարձակալության ժամանակ ոչ մի տեսարան չի կրճատվել, վերցնելով «մինչև 12 տարեկան երեխաների համար» վարկանիշը, իսկ ֆիլմի VHS ձևաչափով թողարկումը ստացել է «մինչև 15 տարեկան երեխաների համար» վարկանիշը, և դրանից կրճատվել է միայն 15 վայրկյան:
  • Սկզբում նախատեսվում էր, որ Բաֆֆիի դերը կխաղա Ալիսա Միլանոն:
  • Ջոսս Ուինդոնի և Դոնալդ Սազերլենդի միջև փոխհարաբերությունները չեն ստացվել հենց սկզբից, երբ դերասանը փոխում էր կերպարների խոսքերն ըստ իր հայեցողության, իր բնույթը, և չնայած նրան, որ Ուինդոնը գնահատում էր նրան որպես դերասան, նա կոչվեց Սազերլենդին «ոչխար» է անվանել:
  • Ֆիլմում Բաֆֆին շրջանավարտ է: Սերիալում նա ուղղակի սկսում է ուսումնառությունն ավագ դպրոցում:
  • Թեև սերիալում հիշատակվում են ֆիլմի իրադարձությունները, շատ դեպքերում պատմության երկու տարբերակները չեն համընկնում, և Ջոս Ուինդոնը սերիալն սկսում է սփին օֆֆով և ոչ թե ֆիլմի շարունակությամբ:
  • Բնօրինակ սցենարում Մերիկը ինքնասպանություն է գործում, որպեսզի Լոտոսը նրան վամպիր չդարձնի` փորձելով պարզել, թե ով է ներկայիս կործանիչը:
  • Ջոսս Ուինդոնն այնքան էր հիասթափվել այն փաստից, որ իր սցենարն ամբողջությամբ փոխել են, որ նկարահանման օրերից մեկին նա հեռացել է նկարահանման հրապարակից ու այլևս երբեք չի վերադարձել այս նախագծին:
  • Ֆիլմը դեբյուտային էր Հիլարի Սուոնկի համար:
  • Սեթ Գրինը, ով սերիալում խաղացել է Օզի դերը, նույնպես հայտնվել է ֆիլմում։ Ֆիլմում հայտնվելու նրա էկրանային ժամանակն ընդամենը մի քանի վայրկյան է տևել այն տեսարանում, երբ Բաֆֆին վամպիրների դեմ պայքարում էր մարզադահլիճում:
  • Ֆիլմի սցենարի բնօրինակ տարբերակը, որը գրվել է Ջոս Ուենդոնի կողմից, իրագործվել է «Բաֆֆի` վամպիրների կորչանիչ: Բնօրինակը» կոմիքսում:
  • Պոլ Ռուբենսը լիովին իմպրովիզ է արել իր մահվան տեսարանը:
  • Բասկետբոլիստի դրվագային փոքրիկ դերում առաջին անգամ նկարահանվել է Հոլիվուդի ապագա աստղ 18-ամյա Բեն Աֆլեկը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի պաշտոնական ալբոմը թողարկվել է 1992 թվականին հուլիսի 28-ին: Ալբոմում ներառված են եղել հետևյալ կատարումները.

  • «Keep It Comin' (Dance Till You Can’t Dance No More)»՝ C+C Music Factory feat. Deborah Cooper & Q-Unique-ի կատարմամբ
  • «Man Smart (Woman Smarter)»՝ Dream Warriors-ի կատարմամբ
  • «Silent City»՝ Matthew Sweet-ի կատարմամբ
  • «We Close Our Eyes»՝ Սյուզաննա Հոֆսի կատարմամբ (Oingo Boingo երգացանկից)
  • «Little Heaven» Toad The Wet Sprocket-ի կատարմամբ
  • «Ain’t Gonna Eat Out My Heart Anymore»՝ The Divinyls-ի կատարմամբ
  • «Party with the Animals»՝ Օզզի Օսբուրնի կատարմամբ
  • «Zap City»՝ The Cult-ի կատարմամբ
  • «I Fought the Law»՝ Mary’s Danish-ի կատարմամբ
  • «Light Comes Out of Black»՝ Rob Halford & Pantera-ի կատարմամբ

Ֆիլմում նաև հնչել են հետևյալ երգերը.

  • «In The Wind»՝ War Babies-ի կատարմամբ
  • «Inner Mind»՝ Էոնի կատարմամբ
  • «Feelings»՝ Քրիստի Սվանսոնի կատարմամբ
  • «Schumann’s Piano Quintet Es-dur op. 44»

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին ֆիլմը հասույթի արդյունքներով 5-րդ տեղում էր[9]: Ֆիլմը հավաքել է 16 միլիոն 624 հազար 456 դոլար հասույթ` 7 մլն դոլար բյուջեով[3]:

Տեսահոլովակի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը 1992 թվականին թողարկվել է VHS ձևաչափով և վերաթողարկվել է 1995 թվականին «20th Century Fox Home Entertainment» ստուդիայի կողմից, «Twentieth Century Fox Selections» շարքում: DVD ձևաչափով ֆիլմը թողարկվել է 2001, Blu-Ray ձևաչափով՝ 2011 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD — 2001.
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=buffythevampireslayer.htm
  3. 3,0 3,1 «Buffy the Vampire Slayer (1992) Weekend Box Office»։ Box Office Mojo։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2007-04-19 
  4. «Buffy the Vampire Slayer (1992)»։ Rotten Tomatoes։ Վերցված է February 6, 2007 
  5. Kit Borys (2009-05-25)։ «'Buffy' in for feature relaunch»։ Hollywoodreporter.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-05-28-ին։ Վերցված է 2010-08-23 
  6. «Exclusive: Marti Noxon on the Future of 'Buffy'»։ Fearnet։ 2010-07-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է 2010-07-24 
  7. Heat Vision — — The Hollywood Reporter
  8. «Comingsoon.net»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-05-ին։ Վերցված է December 10, 2010 
  9. «Weekend Box Office `Honors' Tops in a Lackluster Bunch»։ The Los Angeles Times։ Վերցված է 2010-12-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]