Jump to content

Չառլին և շոկոլադի գործարանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլին և շոկոլադի գործարանը
անգլ.՝ Charlie and the Chocolate Factory
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրընտանեկան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, սև կատակերգություն, վեպի էկրանավորում և երաժշտական ֆիլմ
ՀիմքՉառլին և շոկոլադի գործարանը
Թվականհուլիսի 10, 2005[1], օգոստոսի 11, 2005[2] և հուլիսի 15, 2005[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՌիչարդ Զանուկ և Բրեդ Գրեյ
Սցենարի հեղինակՋոն Օգասթ և Ռոալդ Դալ
ԴերակատարներՖրեդի Հայմոր, Ջոնի Դեփ, Դևիդ Քելլի, Հելենա Բոնեմ Քարթեր, Նոա Թեյլոր, Աննասոֆիա Ռոբ, Միսի Փայլ, Ջեյմս Ֆոքս, Քրիստոֆեր Լի, Դիփ Ռոյ, Ջորդան Ֆրայ, Ադամ Գոդլի, Franziska Troegner?, Այլին Էսել, Լիզ Սմիթ, David Morris?, Oscar James?, Annette Badland?, Նիտին Գանատրա, Blair Dunlop?, Դենի Էլֆման, McDonald's Corporation v Steel & Morris?, Ջեֆրի Հոլդեր, Philip Wiegratz?, Գերիք Հեյգոն[4], Շելլի Քոն[4], Թոդ Բոյս[4] և Ռոջեր Փրոսթ[4]
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՔրիս Լեբենզոն
Պատմվածքի վայրՏոկիո
ԿինոընկերությունWarner Bros., Plan B Entertainment, Village Roadshow Pictures, Pinewood Studios և Warner Bros. Pictures
Տևողություն115 րոպե
Բյուջե150 000 000 $[5]
Շահույթ475 000 000 $[6] և 206 459 076 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Charlie and the Chocolate Factory (film) Վիքիպահեստում

Չառլին և շոկոլադի գործարանը (անգլ.՝ Charlie and the Chocolate Factory), Թիմ Բարթոնի գեղարվեստական ֆիլմը «Սուրբծննդյան հեքիաթներ հոգևոր արժեքների մասին» շարքից։ Ֆիլմը Ռոալդ Դալի համանուն պատմության երկրորդ էկրանավորումն է (առաջինը՝ «Վիլլի Վոնկը և շոկոլադի գործարանը», 1971)։ Պատմության մոտիվներով ստեղծվել է նաև համանուն համակարգչային խաղ։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմի թեգլայնն էր «Պատրաստվեք արկածների շոկոլադային համին»։ «Տեղեկատվության օրենքից» հետո ֆիլմը ստացավ 6+ գնատահականը (այսինքն 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար)։

Ֆիլմի գլխավոր հերոսը Չարլի Բակետն էր՝ աղքատ ընտանիքից մի տղա, ով ապրում էր փոքրիկ տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ, ովքեր գամված էին անկողնուն։ Չառլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում է գտնվում Վիիլի Վոնկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատաել է Չարլիի պապիկը՝ Ջո Բակետը։ Երբ մրցակիցները գողանում են Վիլլի Վոնկայի շոկոլադի գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։

Դրանից հետո, ոչ ոք չտեսավ մարդկանց մտնելը կամ դուրս գալը գործարանից։ Միայն բեռատարներն էին դուրս գալիս գործարանից, որոնք տանում էին շոկոլադե սալիկներով արկղեր։ Եվ ահա մի օր Վոնկան հինգ ոսկեգույն տոմսեր դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և հայտարարեց մրցույթ. այն հինգ երեխաները, ովքեր կգտնեն հինգ տոմսերը կստանան հնարավորություն շրջել գործարանով, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը։

Չորս տոմսերը հեշտությամբ գտնվում են. ագահ ու շատակեր Օգուստոս Գլուփը Դյուսելդորֆից, կամակոր Վերուկան Լոնդոնից, մրցակցող և պարծենկոտ Վիոլետ Բյուրեգրադը Ատլանտիայից, և ագրեսիվ Մայք Թիվենը Դեմբերից։ Չառլին հուսով էր, որ նա կգտնի տոմսը։ Բայց նա շանսերը շատ քիչ էին, քանի որ գումար չուներ։ Նա ամբողջովին հուսալքվեց, երբ իմացավ որ վերջին տոմսը գտել են Ռուսաստանում։ Փողոցում փող գտնելով Չառլին ցանկանում էր ուղղակի մի շոկոլադե սալիկ վայելել, երբ լուրեր հայտնվեցին վերջին տոմսի կեղծ լինելու մասին։ Չառլին գտնում է վերջին տոմսը իր գնած շոկոլադե սալիկում։ Խանութի հաճախորդները առաջարկում են նրան վաճառել տոմսը, բայց խանութպանին լսելով, Չառլին վերցնում է տոմսը և վազում տուն։

Պապիկ Ջոն առաջարկում է ուղեկցել Չառլիին, բայց Չառլին պատմում է նրան առաջարկած գումարի և տոմսը վաճառելու իր մտադրությունների մասին։ Պապիկ Ջորջը համոզում է Չառլիին, որ տոմսը ավելի կարևոր է, քան գումարը, և Չառլին պահում է տոմսը։

Այցելության ընթացքում Չառլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուպը։ Երկրորդը Վիոլետտան էր, ով ծամելով 3 ուտեստներից պատրաստված մաստակ, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերնուխա Սոլն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռերից մեկին։ Վերջինը Մայկ Տիվն էր, ում մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չառլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Վոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում հենց շոկոլադի գործարանը։ Բայց գործարանը կմնար Չառլիին, միայն եթե նա թողներ իր ընտանիքին։ Չառլին մերժում է նրան։

Որոշ ժամանակ անց Վիլլի Վոնկան ու Չառլին կրկին հանդիպում են։ Նրանք գնում են Վիլլի հոր՝ Ուիլբր Վոնկայի մոտ։ Պարզվում է, որ Ուիլբրը քաղաքի հայտնի ատամնաբույժերից է, ով թշնամաբար է վերաբերվում քաղցրավենիքին (քանի որ, ինչպես հայտնի է շատ քացրավենիքից ատամները վնասվում են) և Վիլին ոչ մի անգամ շոկոլադ չի կերել մինչև տնից փախչելը։ Այդ ամբողջ ընթացքում Վիլլիի հայրը փնտրել է նրան, հավաքելով այն բոլոր թերթերը, որտեղ թեկուզ թեթևակիորեն խոսվում է իր որդու մասին։

Վիլլին Չառլիին կրկին առաջարկում է գործաարանը, համաձայնվելով վերջինիս պայմաններին։ Չառլիի տունը արդեն գտնվում էր գործարանի տարածքում, պարոն Բակետը վերադառնում է իր աշխատանքին, իսկ Վիլլի Վոնկան վերջապես ընտանիք է ձեռք բերում։

Դերասան Դեր
Ջոնի Դեփ Վիլլի Վոնկա
Ֆրեդի Հայմոր Չառլի Բակետ
Դեվիդ Կելլի պապիկ Ջո
Հելենա Բոնեմ Քարթեր տիկին Բակետ
Նոա Թեյլոր պարոն Բակետ
Ադամ Գոդլի պարոն Տիվի
Ջեյմս Ֆոկս պարոն Սոլ
Դիլ Ռոյ Ումպա Լումպա
Քրիստոֆեր Լի բժիշկ Ուլիբուր Վոնկա
Միսիս Պայլ տիկին Բորեգարդ
Ֆրանցիսկա Տրյոգներ տիկին Գլուպ
Ջորդան Ֆրայ Մայկ Տիվի
Ջուկիա Ուինտեր Վեռուկա Սոլ
Անասոֆյա Ռոբ Վիոլետա Բոռեգարդ
Ֆիլիպ Վիգրաց Ավգուստ Գլուպ
Բլեր Դանլոպ մանուկ Վիլիի Վոնկա
Այլին Էսսել տատիկ Ջոզեֆին
Դեվիդ Մորիս տատիկ Ջորջ
Լիզ Սմիտ տատիկ Ջորջինիա
Ջեֆֆի Հոլդեր որպես հեղինակ

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չառլիի ընտանիքը նայում էր «Յունոստ» խորհրդային հեռուստացույց։ Գազի կաթսան ևս խորհրդային արտադրության էր։
  • Վիլլի Վոնկայի կերպարի վրա աշխատելու ժամանակ դերասան Ջոնի Դեփը ուղղորդվել է Ֆրեդի Մերկուրիի կերպարով, «I'm Going Slightly Mad» երգի տեսահոլովակում։
  • «Նեստլե» ընկերությունը 110.000 հատ «վոինկական» փաթեթավորում է պատրաստել իսկական շոկոլադե սալիկների համար (ուտելու համար նախատեսված է եղել 1850 թվականը)
  • Շոկոլադի գետի համար պատրաստվել է 781 927,83 լիտր կեղծ շոկոլադ, որից 145 474,96 օգտագործվել է ջրվեժի համար
  • Ծառերի և պտուղների մեծ մասը անգլիական արտադրության են։ Դրանք պատրաստել է անգլիական Բրայթոնում գտնվող «Chocywoccydoodah» գործարանը իսկական շոկոլադից։
  • Ումպա Լումպաների դերակատար Դիպ Ռոյը մի շարժում ստիպված է եղել 100 անգամ կրկնել։ Դրա համար նրան իհարկե պարգևատրել են, տալով 1 միլիոն դոլար։
  • Չնայած սկյուռերի տեսարանը պատրատելու համար օգտագործվել են համամակարգչային հատուկ էֆֆեկտներ, տեսարանի համար անհրաժեշտ է եղել 50 սկյուռերի վարժեցնել։
  • Վերելակի մի քանի ստեղների վրա եղել են Incompetent Fools (անխելք հիմարներ), People Poo (մարդու կղկղանք) և նմանատիպ այլ գրություններ։
  • Հենց ինքը՝ Ջոնի Դեպը չի նախընտրում շոկոլադի նուրբ համային տեսակները։
  • Նկարահանումների ժամանակ դերասան Աննա Սոֆյա Ռոբը, ում կերպարը ըստ սցենարի անընդհատ մաստակ էր ծամում, մաստակից հավաքել էր սոֆտբոլի գնդակի չափի գնդակ։

Ջնջված տեսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պարոն Սոլը տոմսը գտած աշխատողին ասում է, որ նա հեռացված է աշխատանքից։
  • Վերնուկային հաջողվում է ազատվել սկյուռներից, բայց մեկը հրում է նրան և պարոն Սոլին։
  • Մայկ Տիվին սեղմում է վերելակի բոլոր ստեղները, և վերելակը խափանվում է, բայց մի քանի րոպեից գնում է դեպի Հեռուստաշոկոլադային արտադրամաս։
  • Վիլլի Վոնկան հորը գրկելուց բացի, նաև համբուրում է նրան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլին և շոկոլադի գործարանը» հոդվածին։