Jump to content

Հելենա Բոնեմ Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Բոնեմ Քարթեր
անգլ.՝ Helena Bonham Carter
Հելենա Բոնեմ Քարթերը 83-րդ Academy Awards-ում, 2011
Ծնվել էմայիսի 26, 1966(1966-05-26)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց, South Hampstead High School?, Bournville School? և Fine Arts College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնանհայտ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1983–այժմ
ԸնտրանիԹագավորի ելույթը, The Wings of the Dove?, Չառլին և շոկոլադի գործարանը, Հարսնացուի դիակը, Ալիսան հրաշքների աշխարհում, Մութ ստվերներ, Մոխրոտիկը, Ուոլիսը և Գրոմիտը. Ճագարի անեծքը, Հարրի Փոթեր, Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street?, Մեծ ձուկը, Օուշենի ութ ընկերուհիները, Թշվառները, Միայնակ Ռենջերը, Տերմինատոր։ Փրկիչը, Մեծ հույսեր և Մարտական ակումբ
Ծնողներհայր՝ Ռեյմոնդ Բոնեմ Քարթեր[4][5], մայր՝ Elena Propper de Callejon?[4][5]
Ամուսին(ներ)Թիմ Բարթոն
Համատեղ ապրող(ներ)Քեննեթ Բրանա և Թիմ Բարթոն
Երեխա(ներ)2 երեխա
Պարգևներ և մրցանակներ

Հելենա Բոնեմ Քարթերը (անգլ.` Helena Bonham Carter, մայիսի 26, 1966(1966-05-26)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թատրոնի և կինոյի դերասանուհի է։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Մարտական ակումբ» (1999), «Թագավորի ելույթը» (2010), ինչպես նաև Բելատրիքս Լեստրեյնջի դերով Հարի Փոթերի մասին ֆիլմերում։

Հելենա Բոնեմ Քարթերը ծնվել է Գոլդերս-Գրինում (Բարնեթ, Լոնդոն)`հոգեթերապևտ Ելենայի (ի ծնե` Փրոփփեր դե Կալլեհոն) և բանկիր Ռեյմոնդ Բոնեմ Քարթերի ընտանիքում։ Ունի երկու եղբայր՝ Էդվարդը և Թոմասը։ Կրթությունը ստացել է Հյուսիսային Համփսթեդի ավագ դպրոցում և Վեսթմինսթերի դպրոցում։ Երբ Հելենան հինգ տարեկան էր, նրա մայրը նյարդային լուրջ խանգարում է ստանում, որից հետո նրա ապաքինման համար երեք տարի է պահանջվում։ Առողջանալուց հետո նա դառնում է հոգեթերապեվտ։ Մոր ապաքինվելուց հինգ տարի անց Հելենայի հայրը մի ականջից խլանում է։ Կատարվում է ուռուցքի վիրահատություն, որը հանգեցրել էր կաթվածի, որից հետո նա գամվում է անվասայլակին։ Հելենան և իր երկու ավագ եղբայրները լքում են քոլլեջը, որպեսզի օգնեն իրենց մորը դուրս գալ այդ իրավիճակից։ Բոնեմ Քարթերի հայրը՝ Ռեյմոնդը, մահանում է 2004 թ. հունվարին։

Հելենան որոշել է, որ ուզում է դերասանուհի դառնալ, նայելով «Ֆրանսիացի սպայի կինը» ֆիլմը։ Առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում տասնհինգ տարեկան հասակում՝ կատարելով Ջուլիետտայի դերը։ Նա նաև խաղացել է փոքր դեր «Վարդերից նախշ» ֆիլմում։ Նրա առաջին գլխավոր դերը եղել է «Լեդի Ջեյն» կինոնկարում։ 1986 թ.-ին նկարահանվել է իր ամենահաջողված ֆիլմերից մեկում՝ «Սենյակը տեսարանով», որն առաջադրվել էր «Օսկարի» 8 անվանակարգերում։ 1987 թ.-ին խաղացել է «Մահվան եզրին» ֆիլմում, իսկ 1994 թ.-ին հայտնվում է բրիտանական «Միանգամայն անհավանական» կատակերգական սերիալի երկրորդ եթերաշրջանում։

Վաղ ֆիլմերը նրան բերում են «անգլիական վարդի» и «կորսետների թագուհու» համբավ։ 1996 թ. նա խաղացել է Թրեվոր Նաննի «Տասներկուերորդ գիշերը» ֆիլմում՝ Օլիվիայի դերը։ Նրա կարիերայի ամենավառ դերերից էր Քեյթ Քրոյի դերը 1997 թ.-ի «Աղավնու թևերը» կինոնկարում, որի համար նա առաջադրվում է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի»։ Հելենային աշխարհահռչակ ճանաչում է բերում անհավասարակշիռ Մարլա Սինգերի դերը Դևիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» (1999) ֆիլմում։ Այդ դերից հետո նա դուրս է գալիս «կորսետների թագուգուհու» կերպարից՝ օրինակ ծառայելով շատ ամերիկացի աղջիկների համար։

Բոնեմ Քարթերը վարժ խոսում է ֆրանսերեն, այդ պատճառով 1996 թվականին նկարահանվել է ֆրանսիական «Չինական դիմանկարներ» ֆիլմի գլխավոր դերում։ Հելենան ստացել է դեր «Հենրի VIII» մինի-սերիալում, սակայն նրա դերը փոքր էր, քանի որ այդ ժամանակ նա հղի էր իր առաջնեկով։ 2005 թ. նա խաղացել է «Չարլին և շոկոլադե գործարանը» ֆիլմում՝ միսիս Բեքեթի դերը։ Բոնեմ Քարթերը խաղացել Բելատրիքս Լեսթրեյնջի դերը Հարի Փոթերի մասին վերջին չորս ֆիլմերում (2007-2011)։ «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմում հանկարծակի ծակել է իր խաղընկեր Մեթյու Լյուիսի (Նեվվիլ Լոնգբոտտոմ) թմբկաթաղանթը, որից հետո վերջինս մի քանի օրով կորցրել է լսողությունը։

2006 թ.-ին Հելենան լողազգեստների դիզայներ Սամանտա Սեյջի հետ միասին թողարկել է հագուստի բրենդ՝ «Pantaloonies» անվամբ։ Նա խաղացել է Սուինի Թոդ. Սատանայական վարսահարդարը Ֆլիթ-Սթրիթից ֆիլմում, որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը։ Հելենան այդ դերի համար առաջադրվել է Ոսկե Գլոբուսի լավագույն կանացի դերի համար։ Նաև Բոնեմ Քարթերը հանդես է եկել փոքր, բայց նշանակալից դերով՝ Տերմինատորի մասին չորրորդ ֆիլմում։

2008 թ. դեկտեմբերին Հելենան ձայնագրել է իր ձայնը MTV-ի համար՝ հանդես գալով ընտանեկան բռնության դեմ։ 2009 թ. Empire ամսագիրը ներառել է Հելենային «Բոլոր ժամանակների 50 ամենասեքսուալ կինոաստղերի» ցուցակում։ Դերոսանուհին գրավել է 9-րդ տեղը, առաջ անցնելով այնպիսի աստղերից, ինչպիսիք են Մոնիկա Բելուչին, Հոլի Բերին, Շարլիզ Թերոնը և, նույնիսկ, Մերիլին Մոնրոն։ Նույն տարում Բոնեմ Քարթերը հայտնվել է The Times ամսագրի «Բոլոր ժամանակների 10 լավագույն բրիտանացի դերասանուհիների» ցուցակում։

Հելենան միացել է Տիմ Բարտոնի 2010 թ. «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի դերասանական կազմին, հանդես գալով Կարմիր Թագուհու դերում։ Այստեղ նրա խաղընկերներն էին Ջոնի Դեփը, Էնն Հեթուեյը, Միա Վասիկովսկան և Քրիսթին Գլոուերը։ 2011 թ.-ին Քարթերը կատարել է լեդի Ելիզաբեթ Բոուս-Լայոնի դերը «Թագավորի ելույթը» ֆիլմում։ Այս դերը նրան բերել է BAFTA մրցանակ, և նա երկրորդ անգամ առաջադրվել `«Օսկարի», բայց մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհին պարտվել է Մելիսսա Լեոյին։ 2012 թ. Հելենան հայտնվել է միսս Հեվիշեմի դերում «Մեծ հույսեր» ֆիլմում, 2013 թ.-ին՝ «Միայնայկ ռեյնջեր» կինոնկարում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆրանկեինշտեյն» ֆիլմի նկարահանմնա ժամանակ նա ծանոթանում է դերասան Կենետ Բրանայի հետ։ Նրանք խորացնում են իրենց հարաբերությունները, բայց 1999 թ.-ին Հելենան ընդհատում է իրենց հարաբերությունները։

2001 թ.-ի հոկտեմբերից Հելենան գտնվում է փաստացի ամուսնության մեջ ռեժիսոր՝ Տիմ Բյորտնոմի հետ, որի հետ նա ծանոթացել էր «Կապիկների մոլորակը» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Նրանք ապրում էին Լոնդոնի՝ Բելսիզի զբոսայգու շրջանի երկու հարևան տներում։

2006 թ.-ին նրանք գնեցին Միլ Հաուս, որը գտնվում էր Անգլիայի Սատոն Կորտնի քաղաքում, ավելի ճիշտ այն վարձակալել էր իր տատիկը՝ Վայոլետ Բոնեմ Քարթերը։

Նրանց որդին՝ Բիլլի Ռեյմոնդ Բարթոնը ծնվել էր 2003 թ.-ի հոկտեմբերի 4-ին։ 2007 թ.-ի դեկտեմբերի 15-ին Բոնեմ Քարթերը ծննդաբերեց իր աղջկան՝ Նելլ Բարթոնին[7]։ Երկար ժամանակ աղջիկը անուն չուներ, քանի որ հայրը զբաղված էր ֆիլմի նկարահանմամբ, և միայն 2008 թ.-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ նրա աղջկան անվանել են Նելլ։ 2008 թ.-ի օգոստոսին իր բարեկամներից չորսը մահացան ավտովթարի պատճառով՝ Հարավային Աֆրիկայում։ Այդ տարում Բոնեմ Քարտերը և Բարթոնը վաճառեցին իրենց ամերիկյան բնակարանները 8750000 դոլարով։

Զույգը մտերիմ էր դերասան Ջոննի Դեփի և նրա ընտանիքի հետ, Բարթոնը հաճախ նկարահանում է Հելենին և իր լավագույն ընկերոջը՝ իր ֆիլմերում։ Դեփը հանդիսանում է նրանց դստեր և որդու կնքահայրը[8]։

Ակտիվ զբաղվում են բարեգործությամբ։ Նա միացել է ընտանեկան բռնության դեմ պայքարի խմբին Մեծ Բրիտանիայի ազգային ֆոնդին, իսկ եկամուտը, որը ստանում էին ներքնաշորի վաճառքից դերասանուհին տրամադրում է երեխաների օգնության ֆոնդին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին։

2014 թ.-ի դեկտեմբերին Թիմ Բարթոնը ու Հելենա Բոնեմ Քարտերը բաժանվեցին 13 տարվա համատեղ կյանքից հետո, բայց որոշեցին պահպանել ընկերական հարաբերությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Eldridge A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
  6. https://www.bafta.org/awards/film/supporting-actress
  7. Norman, Pete (օգոստոսի 7, 2008 August 2008). «Helena Bonham Carter Reveals Her 7-Month-Old's Name». People. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.
  8. ANI (2007 թ․ դեկտեմբերի 21). «Burton was too shy to ask Depp to be his sons godfather». Thaindian News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելենա Բոնեմ Քարթեր» հոդվածին։