Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
անգլ.՝ Harry Potter and the Order of the Phoenix
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ[1]
Ժանրֆենթեզի ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքՀարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
Թվականհունիսի 28, 2007, հուլիսի 11, 2007[2], հուլիսի 12, 2007[3] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Եյթս[4]
ՊրոդյուսերԴևիդ Հեյման և Դևիդ Բարոն
Սցենարի հեղինակMichael Goldenberg?[4]
ԴերակատարներԴենիել Ռեդքլիֆ, Ռուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Հելենա Բոնեմ Քարթեր, Ռոբի Քոլթրեյն, Ուորվիք Դևիս, Ռեյֆ Ֆայնս, Մայքլ Գեմբոն, Բրենդան Գլիսոն, Ռիչարդ Գրիֆիտս, Ջեյսոն Այզեքս, Գարի Օլդմեն, Ալան Ռիքման, Ֆիոնա Շոու, Մեգի Սմիթ, Իմելդա Սթոնթոն, Դևիդ Թյուլիս, Էմմա Թոմփսոն, Ջուլի Ուոլթերս, Էվաննա Լինչ, Բոննի Ռայթ, Քեթի Լյունգ, Ռոբերտ Հարդի, Մարկ Ուիլյամս, Նատալիա Տենա, Ջորջ Հարիս, Դևիդ Բրեդլի, Թոմ Ֆելթոն, Արբեն Բայրաքթարայ, Հարի Մելինգ, Ջեյմի Ուեյլեթ, Ջոշուա Ռեդման, Շեֆալի Չոուդհուրի, Աֆշան Ազադ, Ուիլյամ Մելինգ, Քեթրին Հանթեր, Դևոն Մյուրեյ, Մեթյու Լյուիս, Ջեյմս Ֆելփս, Օլիվեր Ֆելփս, Ջեսիկա Հայնս, Ալֆրեդ Ինոք, Սառա Հարիսոն, Ջիմ ՄակՄանուս, Թիմոթի Սփոլ, Մայքլ Ուիլդման, Ռիչարդ Լիֆ, Ջերալդին Սոմերվիլ, Դևոն Մյուրեյ, Ռոբերտ Փեթինսոն, Ռոբի Ջարվիս, Էդրիան Ռոուլինս, Քրիս Ռենքին, Թիմոթի Բեյթսոն, Նատալի Հալամ, Շան Թոմաս, Դեյզի Հագարդ, Ջոն Աթերբերի, Ջեյսոն Փայփեր, Մայլզ Ջափ, Փիթեր Քարթրայթ, Թոնի Մոդսլի, Ռեյ Դոն, Ռիչարդ Քուբիսոն, Ռասթի Գոֆ, Սեմ Բիզլի, Նիկ Շիրմ, Ջոն Աթերբերի, Էփլ Բրուք և Սայմոն ՄաքԲերնի[5]
ՕպերատորՍլավոմիր Աձյակ
ԵրաժշտությունՆիկոլաս Հուփեր
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն, Հոգվարթս և Անգլիա
Նկարահանման վայրԼոնդոն, Օքսֆորդշիր, Հարթֆորշիր և Թուրքիա
ԿինոընկերությունHeyday Films և Warner Bros.
Տևողություն133 րոպե
Բյուջե150 000 000 $[6]
Շահույթ941 676 843 $[6] և 292 382 727 $[7]
ՆախորդՀարրի Փոթերը և Հրե գավաթը
ՀաջորդՀարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=CQAX-YwX6iM
 Harry Potter and the Order of the Phoenix (film) Վիքիպահեստում

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (ֆիլմ)» (անգլ.՝ Harry Potter and the Order of the Phoenix), ռեժիսոր Դևիդ Յետսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Գարի Օլդմենը, Ռեյֆ Ֆայնսը, Մայքլ Գեմբոնը, Թոմ Ֆելտոնը, Իմելդա Ստոնտոնը, Էվաննա Լինչը, Ալան Ռիկմանը։

Կարճ նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը տեղափոխվել է Հոգվարթսի հինգերորդ կուրս և նկատում է, որ հրաշագործներից շատերը հերքում են այն փաստը, որ վերջերս ինքը մարտնչել է չար ուժերի լեգենդար կերպարի՝ Վոլդեմորթի հետ։ Բոլորը ձևացնում են, որ անտեղյակ են Վոլդեմորթի վերադարձից։ Ալբուս Դամբլդորին զրկում են դեկանի պաշտոնից՝ վախենալով որ վերջինս կեղծ լուրեր կտարածի Վոլդեմորթի վերադարձի մասին և կփորձի իր ձեռքը վերցնել Կախարդության նախարարի՝ Կորնելիուս Ֆաջի պաշտոնը։ Պրոֆեսոր Դոլորես Ամբրիջը նշանակվում է դեկան և նա պետք է ուշադրությամբ հսկի Ալբուս Դամբլդորին և նրա աշակերտներին։ Դոլորես Ամբրիջի կազմած կուրսով երիտասարդ հրաշագործներն ի վիճակի չեն մարտնչել Մթին Ուժերի հետ, դրա համար էլ Հարրին՝ Հերմիոնայի և Ռոնի դրդմամբ ստեղծում է Դամբլդորի ջոկատը, որի անդամներին սովորեցնում է ինքնապաշտպանությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Հարրի Փոթերը իր ամառային արձակուրդները անցկացնում է Դրզլիների ընտանիքում։ Արդեն չհանդուրժելով Դադլիի՝ իր մորաքրոջ տղայի և վերջինիս ընկերների ծաղրը, նա պատրաստվում էր կախարդության դիմեր։ Հանկարած եղանակը վատանում է և Դադլիի ընկերները փախչում են։ Դադլին և Հարրին տուն են վազում ստորգետնյա ճանապարհով, որտեղ նրանց վրա հարձակվում են Ազկաբանից դեմենտորները։ Հարրիին հաջողվում է Պատրոնուս կանչել, հետ շպրտել դեմենտորներին և փրկել Դադլիին։ Հարրիենց տուն մոգության նախարարությունից նամակ է գալիս այն մասին, որ նա, չլինելով չափահաս, դպրոցից դուրս կախարդություն անելու պատճառով հեռացվել է վհուկության և մոգության դպրոց՝ «Հոգվարթսից»։

Գիշերը Հարրի տուն են գալիս մի շարք կախարդներ, որոնց թվում էր նաև Ալաստոր Գրյումը, Նիմֆադորա Թոնքսը և այլն։ Նրանք բացատրում են Հարրիին, որ պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը խնդրել է մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջին, որպեսզի Հարրի՝ Հոգվարթսից դուրս գալու որոշումը վերաքննարկեն՝ հասցնելով մինչև պաշտոնական լսումներ։ Նրանք գալիս են Գրիմմո հրապարակ՝ Սիրիուս Բլեքի տուն տանելու համար։ Այստեղ տեղակայվել էին Ուիզլիների ընտանիքը՝ Հերմայոնի Գրեյնջերի և Փյունիկի միաբանության այլ անդամների հետ։

Հաջորդ օրը Հարրին պարոն Ուիզլիի հետ գնում են մոգության նախարարություն՝ պաշտոնական լսումների համար։ Նախարարը և իր հավակնորդները փորձում են Հարրիին հեռացնել Հոգվարթսից՝ որպես փաստ բելերով անչափահասի կողմից մագլի մոտ կախարդություն անելու փաստը։ Հարրի բացատրությունն այն մասին, որ դեմենտորներն են հարձակվել նրանց վրա, ոչ ոք չէր լսում։ Միայն շնորհիվ Ալբուս Դամբլդորի և Արաբելլա Ֆիգի Հարրին դուրս չթողեցին դպրոցից։

«Քինգս Քրոսս» կայարանում Սիրիուս Բլեքը պատմում է Հարրիին, որ Փյունիկի միաբանություն ստեղծվել է Ալբուս Դամբլդորի կողմից՝ Վոլնդեմորի դեմ պայքարելու համար։ Նա պատմեց նաև, որ միաբանության անդամ են եղել նաև նրա ծնողները, որից հետո Սիրիուսը Հարրիին տվեց մի նկար, որտեղ միաբանության բոլոր անդամներն էին։ Հարրին արդեն հինգերորդ տարին էր, ինչ սովորում էր Հոգվարթսում և արդեն հասցրել էր նկատել, որ դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և նախարարության պաշտոնական ներկայացուցիչները ժխտում էին Հարրի և Լորդ Վոլնդեմորի միջև ոչ շատ հեռավոր անցյալում տեղի ունեցած ճակատամարտը՝ ձևացնելով, որ չէին հավատում վերջինիս վերադարձին։ Այդ ժամանակ Հարրին, Ռոնը և Հերմայոնին նկատում են, որ Հարրին Հոգվարթսում չէ։

Այս ժամանակ Հոգվարթսում նախարար Ֆաջի կողմից մթին արվեստների պաշտպանության ուսուցիչ է դառնում Դոլորես Ամբրիջը, ով, բացի դրանից, պետք էր նաև հետևեր աշակերտներին։ Նա ամեն անգամ տարբեր նկատողություններ են անում Հոգվարթսի ուսուցիչներին, և նույնիսկ քիչ էր մնում հեռացներ գուշակություններ դասավանդող պրոֆեսոր Սիվիլլա Տրելոնիին։

Մթին արվեստներից պաշտպանության հենց առաջին դասի ժամանակ Դոլորես Ամբրիջը երեխաներին բաժանում է մոգության նախարարության կողմից հաստատված առարկայական գրքեր։ Ապա տեսնելով աշակերտների դժգոհ դեմքերի, Ամբրիջն ասում է, որ երիտասարդ կախարդները ուղղակի չեն կարող հակամատել մթին ուժերի դեմ, որոնք հետապնդում են իրենց և ամբողջ կախարդ հանրությանը։ Այդ ժամանակ Հարրիին, Հերմայոնիի և Ռոնի խորհրդով, իր ձեռքն է վերցնում այդ գործը։ Հերմայոնին պարբերաբար և գաղտնի հանդիպում է ուսանողների մի ոչ մեծ խմբի հետ, ովքեր իրենց անվանում են Դամբլդորի հետևորդներ։ Այդ խումբը հավաքվում է Կարիքների սենյակում (սենյակը բացում է այն ժամանակ, երբ Հոգվարթսը իրոք ինչ-որ վտանգի մեջ է կամ այն իրոք շատ անհրաժեշտ է)։ Հարրին բոլորին սովորեցնում է այն հմայությունները, որոնք ինքը գիտեր։

Բայց Ամբրիջը հասկանում է դրա մասին, և ցանկանալով հետևել Դամբլդորի հետևորդները խմբին, ստեղծում է իր աշակերտական խումբը՝ Ոստիկանական դրուժինա, որի մեջ մտնում էին Դրակո Մալֆոյը, Վինսենտ Քրեբբը, Գրեգորի Գոյլը և Արգուս Ֆիլչը։ Ստացվում է այնպես, որ նրանք կարողանում են բռնել Պալումնա Լավգուդին։ Մի գիշեր Հարրին երազում տեսնում է, որ ինչ-որ մեկը հարձակվել է պարոն Ուիզլիի վրա։ Ալբուս Դամբլդորը, հասկանալով իրավիճակի լրջությունը, խնդրում է Սնեյփին՝ Հարրիին օկկլյումենցիայի դասեր տալ, որի ժամանակ կախարդը կարողանում է կառավարել իր մտքերը նրանից, ով "մտել" է իր ուղեղ (Վոլնդեմորը ամեն վայրկյան կարող էր օգտվել դրանից)։

Հարրիի առաջին պարապմունքները անհաջող են անցնում, իսկ այդ ժամանակ Ազկաբանից զանգվածային փախուստ է տեղի է ունենում։ Նախարարությունը դրանում մեղադրում է Սիրիուս Բլեքին։ Սուրբ ծննդյան արձակուրդներից հետո, Հոգվարթսի որոշ աշակերտերը դադարում են հավատալ մոգության նախարարությանը, և անցնում են Հարրի կողմը։ Բացի այդ, մեկ տարի անց Հագրիդը վերադառնում է Հոգվարթս և ասում նրանց, որ Դամբլդորը ուղարկել էր նրան հսկաների հետ բանակցելու։ Սրան զուգընթաց, Հարրին շարունակում էր հմայություններ սովորեցնել Դամբլդորի ջոկատին։ Երբ ուսանողները սովորեցին Պատրոնուսի կախարդանքը, Կարիքների սենյակի պատը քանդվեց և այդտեղ հայտնվեց Դոլորես Ամբրիջը Ոստիկանական դրուժինայի հետ և Չժոու Չանգը։

Դամբլդորը ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ մոգության նախարարության նախարար Ֆաջը պատրաստվում էր նրան Ազկաբան ուղարկել։ Դա հասկանալով՝ Դամբլդորը իր փյունիկ թռչունի հետ անհետանում է։ Դրանից հետո Հոգվարթսի տնօրեն է նշանակվում Դոլորես Ամբրիջը, ով իր ձեռքն է վերցնում ամբողջ Հոգվարթսը։ Բայց COB հանձնելու ժամանակ Ֆրեդ և Ջորջ Ուիզլիները ապստամբություն բարձրացրեցին. նրանք քննասենայկում և դրսում հրավառություն կազմակերպեցին։

Երբ Հարրին դուրս է գալիս փողոց, նրան երևում է, թե ինչպես է Լորդ Վոլնդեմորը Սիրիուսից պահանջում մատնել «իրեն»։ Հարրին Հերմայոնիի և Ռոնի հետ որոշում են Ամբրիջի Չղջիկե բուխարիով գնալ մոգության նախարարություն (մնացած բոլոր բուխարիները հսկողության տակ էին)։ Սակայն Ամբրիջն ու Մալֆոյը բռնում են նրանց, Ջինիին, Նևիլին և Պոլումնային։

Հերմայոնին փրկում է Հարրիին՝ խոստանալով ցույց տալ Դամբլդորի գաղտնի զենքը։ Ամբրիջին արգելված անտառ տանելով, Հարրին ու Հերմայոնին նրան կենտավրոսներին են հանձնում։ Հետ գնալու ճանապարհին նրանք տեսնում են Մալֆոյից փախչող Ռոնին, Ջինին, Նևիլին և Պալումնային։ Նրանք ֆեստրալահով հասնում են նախարարություն, որտեղի դահլիճում Հարրին տեսնում և լսում է իր մարգարեությունը։ Այնուհետև նա վերցնում է իր մարգարեությունը. հենց այդ պահին նրանց շրջապատում են մահ կլանողները, որոնց շարքում են Լյուսիուս Մալֆոյը և Բելատրիսա Լեստրեյնջը։

Բոլորը հասնականում են, որ Սիրիուսի մասին տեսիլքը ընդամենը ծուղակ էր։ Դամբլդորի ջոկատը կարողանում է դուրս գալ շրջափակումից և փախչել։ Բայց և այնպես, մահ կլանողները կարողանում են բռնել բոլորին, բացի Հարրիից։ Լյուցիուս Մալֆոյը նրանից ցանկանում էր վերցնել մարգարեությունը, երբ հայտնվում են Դաժան Աչք Գրյումը, Սիրիուս Բլեքը, Նիմֆադորա Թոնքսը, Քինգսլի Բուրսթվերը և Րիմուս Լյուպինը։

Սկսվում է հակամարտությունը, որի արդյունքում Բելատրիսան սպանում է իր հորեղբոր տղային՝ Սիրիուս Բլեքին։ Դա տեսնելով Հարրին հետևում է Լեսթրենջին, և «Կրուցիո» հմայության շնորհիվ կարողանում է խոցել Բելատրիսայի ոտքը։ Հայտնվում են Վոլնդեմորը և Դամբլդորը։ Նրանց միջև մենամարտ է սկսվում, որի արդյունքում Թոմ Ռեդլը (նույնը ինքը՝ Վոլնդեմորը) թափանցում է Հարրիի գիտակցության մեջ և տանջում նրան։

Դամբլդորը նրան ասում է, որ այդ վիճակից դուրս գալու համար կա միայն մեկ բանալի՝ գտնել նրանց երկուսի միջև եղած տարբերությունը։ Փոթերը հասկանում է, որ այդ բանալին սերն ու ընկերությունն է։ Չար Լորդը դուրս է գալիս Հարրի գիտակցությունից, և երբ պատրաստվում էր սպանել նրան, հակարծ հայտնվում է նախարար Ֆաջը։ Վոլնդեմորը անհետանում է, իսկ «ամենօրյա կանխագուշակություն» թերթում հայտնում են այն մասին, որ.

  • Դամբլդորն ու Փոթերը հոսպիտալացվել են,
  • Ֆաջը հրաժարական է տվել,
  • Ամբրիջը մինչև հետաքննության ավարտը հեռացվել է բոլոր պարտականություններից,
  • Պաշտոնապես հաստատվել է, որ «նրա, ում անունը չպետք է ասել»- վերադարձել է
  • Դամբլդորը վերստին Հոգվարթսի տնօրենի պաշտոնը կվարի։

Ալբուսը Հարրիին պատմում է մարգարեության մասին ճշմարտությունը, իսկ Փոթերը ասում է իր ընկերներին, որ Վոլնդեմորի դեմ պայքարելու բանալին իր հանդեպ հավատքն է և իր ընկերները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Դենիել Ռեդկլիֆ Հարրի Փոթեր,
Ռուպերտ Գրինթ Ռոն Ուիզլի
Էմմա Վաթսոն Հերմիոնե Գրեյնջեր,
Գարի Օլդմեն Սիրիուս Բլեք
Ռեյֆ Ֆայնս Լորդ Վոլդեմորտ
Մայքլ Գեմբոն Ալբուս Դամբլդոր
Թոմ Ֆելթոն Դրակո Մալֆոյ
Իմելդա Ստոնտոն Դոլորես Ամբրիդջ
Էվաննա Լինչ Լունա Լավգուդ
Ալան Ռիքման Սևերուս Սնեյփ
Ջեյսոն Այզեքս Լուցիուս Մալֆոյ
Մեգգի Սմիթ Միներվա Մաքգոնագալ
Էմա Թոմպսոն Սիբիլ Թրելոունի
Հելենա Բոնեմ Կարտեր Բելատրիքս Լեստրանժ
Ռոբբի Ջարվիս երիտասարդ Ջեյմս Փոթեր
Բոնի Ռայթ Ջինի Ուիզլի
Բրենդեն Գլիսոն Ալաստոր Մուդ
Նատալիա Տենա Նիմֆադորա Թոնքս
Մարկ Ուիլյամս Արթուր Ուիզլի
Դևիդ Տյուլիս Ռեմուս Լուպեն
Ջուլի Ուոլտերս Մոլլի Ուիզլի
Ջեյմս Ֆելփս Ֆրեդ Ուիզլի
Օլիվեր Ֆելփս Ջորջ Ուիզլի
Նիկոլաս Բլեյն Բոբ
Ռիչարդ Գրիֆիթս Վերնոն Դարսլի
Ֆիոնա Շոու Պետունիա Դարսլի
Ռոբերտ Հարդի Կորնելիուս Ֆադջ
Շան Թոմաս Ամելիա Բոնս
Կետի Լյունգ Չո Չեն
Դևոն Մյուրեյ Շեյմուս Ֆինիգան
Ռոբբի Կոլտրեյն Ռուբեուս Հագրիդ
Գարի Մելինգ Դադլի Դարսլի
Ջեյսոն Բոյդ Փիրս
Ռիչարդ Մակլին Մալքոլմ
Քեթրին Հանտեր Արաբելա Ֆիգ
Մայլզ Ջափ Եղանակի տեսության հաղորդավար
Ջեսիկա Հայնս Մաֆալդա Հոփքըրք (հնչյունավորում)
Էդրիան Ռոուլինզ Ջեյմս Փոթեր
Ջերալդին Սոմերվիլ Լիլի Փոթեր
Ռոբերտ Պաթինսոն Սեդրիկ Դիգորի (քրոնիկա)
Ջորջ Հարրիս Kingsley Shacklebolt
Փիթեր Կարտրայտ Elphias Doge
Բրիջիթ Միլար Emmeline Vance
Տիմոտի Բեյթսոն Kreacher (հնչյունավորում)
Ջեմի Ուոլպերտ Newspaper Vendor
Դեյզի Հագգարդ Voice of Lift (հնչյունավորում)
Քրիս Ռենկին Percy Weasley
Ջեմի Վայլետ Vincent Crabbe
Ջոշուա Հերդման Gregory Goyle
Մեթյու Լյուիս Neville Longbottom
Ռայան Նելսոն Slightly Creepy Boy
Դևիդ Բրեդլի Argus Filch
Ուիլյամ Մելինգ Nigel 2nd Year
Էփլ Բրուկ Wilhelmina Grubbly-Plank
Ալֆրեդ Էնոկ Dean Thomas
Աֆշան Ազադ Padma Patil
Շեֆալի Չաուդխարի Parvati Patil
Ուորվիկ Դևիս Filius Flitwick
Ջիմ ՄակՄանուս Aberforth Dumbledore
Նիկ Շիրմ Zacharias Smith
Սեմ Բիզլի Everard
Ջոն Աթերբերի Phineas Nigellus Black
Արբեն Բայրակտարայ Azkaban Death Eater
Ռիչարդ Լիֆ Ջոն Դոուլֆիշ
Թոնի Մոդսլի Grawp
Ալեկ Հոպկինս Young Severus Snape
Ջեյմս Ուոլտերս Young Sirius Black
Չարլզ Հյուզ Young Peter Pettigrew
Ջեյմս Ուտեչին Young Remus Lupin
Ջեյսոն Պայպեր Centaur
Մայքլ Ուիլդման Centaur
Ռիչարդ Կուբիսոն Death Eater
Փիթեր Բեսթ Death Eater
Տավ ՄակԴուգալ Death Eater
Ռիչարդ Տրինդեր Death Eater
Կլիֆ Լեննինգ Edgar Bones
Ջեյմս Պեյտոն Frank Longbottom
Լիզա Վուդ Alice Longbottom
Պոփի Կարտեր Slytherin Girl (տիտրերում նշված չէ)
Ռեյ Դոն Ministry of Magic's Panel Member (տիտրերում նշված չէ)
Կլայվ Էլկինգտոն Hogwarts' Student (տիտրերում նշված չէ)
Ռիշադ Էսմեյլ Ministry of Magic Panel Member (տիտրերում նշված չէ)
Նիլ Ֆինդլեյթեր Ministry of Magic Panel Member (տիտրերում նշված չէ)
Սեմ Գոկրոջեր Hogwarts Student (տիտրերում նշված չէ)
Ռասթի Գոֆ Ministry of Magic Goblin (տիտրերում նշված չէ)
Նատալի Հալամ Wizard Teacher (տիտրերում նշված չէ)
Սառա Հարրիսոն Schoolgirl (տիտրերում նշված չէ)
Քրիստոֆեր Օ’Շի Extra (տիտրերում նշված չէ)
Պայջի Ռիչարդսոն Hogwarts' Student (տիտրերում նշված չէ)
Քրիստոֆեր Ռիզին Dudley's Gang Member (տիտրերում նշված չէ)
Նիկ Շիմ Zacharias Smith / Somewhat Doubtful Boy (տիտրերում նշված չէ)
Տիմոտի Սպոլ Peter Pettigrew (տիտրերում նշված չէ)
Տաբատա Ստ. Վինսենտ Extra (տիտրերում նշված չէ)
Նիկ Թոմաս-Ուեբսթեր Cardinal (տիտրերում նշված չէ)
Շիվան Էլեն Ուիլյամս Dumbledore's Army Member / Gryffindor Pupil (տիտրերում նշված չէ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]