Աֆշան Ազադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Աֆշան Ազադ
հինդի՝ अफशान आज़ाद
Ծնվել է 1988 թվականի փետրվարի 12-ին
Ծննդավայր Լոնգսայթ, Մանչեսթեր, Անգլիա
Կրթություն Xaverian College
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն Բենգալացիներ
Կրոն իսլամ
Մասնագիտություն դերասան
IMDb ID ID 1715136

Աֆշան Ազադ (անգլ.՝ Afshan Azad, փետրվարի 12, 1988(1988-02-12)[1], Լոնգսայթ, Manchester, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բելգիական ծագմամբ բրիտանացի դերասանուհի: Հայտնի «Հարի Փոթերի» ֆիլմի Պադմա Պատիլի դերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆշան Ազադը ծնվել է 1988 թվականի` փետրվարի 12-ին Լոնգսայթում (Մանչեսթեր, Անգլիա): Աֆշանն ընտանիքի միակ դուստրն է, նա ունի երեք եղբայր: Դերասանուհին ծագումով բելգիացի է:

Սովորել է «Whalley Range High School» դպրոցում, այնուհետև «Xaverian College» քոլեջում ուսումնասիրել է քիմիա, կենսաբանություն և անգլերեն[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազադը խաղացել է Պադմա Պատիլի դերը Հարի Փոթերի չորս ֆիլմերում, սկսած 2005 թվականից: Լրտեսները այցելեցին այն դպրոցը որտեղ սովորում էր Ազադը և մի քանի դասալսումներից հետո ընտրեցին իր դերը[3]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Փոթեր ֆիլմի նկարահանումների ժամանակ Աֆշանն ընկերացել էր դերասանններ Բոնի Ռայթի(Ջիննի Ուիզլիի դերում) և Քեթի Լյունգի(Ջոու Չանգի դերում) հետ:

Ծեծ և հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլման Աֆշան Ազադը, հարաբերությունների մեջ էր երիտասարդ տղայի հետ, ով պաշտում էր հունդուիզմը և դրա պատճառով դարձավ իր ընտանիքի կողմից հարձակումի զոհ[4][5]։

Նա բազմիցս ենթարկվել է դաժան ծեծերի։ 2010 թվականի հունիսի սկզբին հոր Աբդուլի և ավագ եղբոր Աշվարի կողմից հերթական ծեծից հետո աղջկան հաջողվեց փախչել և դիմել ոստիկանության օգնությանը։ Ոստիկանությունուն աղջիկը պատմել է, որ նրանք (իր հայրը և եղբայրը) փորձում են սպանել նրան, որպես «ընտանիքի պատիվը պղծող»[6]:

2011 թվականի հունվարի 21-ին Աշվարը 6 ամսով դատապարտված էր և կալանքի է ենթարկվել անմիջապես դատարանի դահլիճից[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայկական անվանում Դեր
2005 Հարի Փոթերը և Հրե Գավաթը Պադմա Պատիլ
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Պադմա Պատիլ
2009 Հարի Փոթերը և Խառնարյուն արքայազնը Պադմա Պատիլ
2011 Հարի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 Պադմա Պատիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Halle Deborah (13 February 2006)։ «Student off to Hogwarts — again»։ Manchester Evening News։ Վերցված է 24 June 2009 
  3. «NR chats to GOF's Patil twins»։ Newsround (BBC)։ 17 November 2005։ Վերցված է 11 February 2007 
  4. «Family 'attack' on Harry girl»։ London: The Sun։ 1 July 2010։ Վերցված է 3 July 2010 
  5. Black Caroline (2 July 2010)։ «Afshan Azad Allegedly Threatened and Assaulted by Family, Say Reports»։ Crimesider (London: CBS News)։ Արխիվացված օրիգինալից-ից 4 July 2010-ին։ Վերցված է 3 July 2010 
  6. NEWSru.co.il — новости Израиля :: Актрису-мусульманку, звезду фильмов о Гарри Поттере, грозятся убить отец и брат
  7. BBC News — Harry Potter actress’s brother jailed for attacking her

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]