Jump to content

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
Harry Potter and the Order of the Phoenix
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր և Փյունիկի միաբանություն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկ
Բնօրինակ լեզուանգլերեն
ԼեզուԱնգլերեն
Կերպար(ներ)հեէմիոնե Գրենջեր Հարրի Փոթթեր Ռօն Վիզլլի
Ստեղծման տարեթիվ2003 թվականի հունիսի 21
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
ՇարքՀարրի Փոթեր (վիպաշար)
ՆախորդՀարրի Փոթերը և հրե գունդը
ՀաջորդՀարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
ՆկարազարդողՋեյսոն Կոկրոֆթ
Մարի ԳրանդՊրե
ԵրկիրԱնգլիա
ՀրատարակիչBloomsbury Publishing?
Հրատարակված է2003 թվականի հունիսի 21
Հրատարակման տարեթիվ2003
Պարգև(ներ)
 Harry Potter and the Order of the Phoenix Վիքիպահեստում

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը, Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպը, գրել է Ջոան Ռոուլինգը։ Այն ներառում է Հարրի Փոթերի պայքարը իր՝ Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում՝ ներառյալ լորդ Վոլդեմորտի գաղտնի վերադարձը, O.W.L. քննությունները և կախարդանքի նախարարությունը։ Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Bloomsbury-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենաերկար գիրքն է։

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» նվաճել է մի շարք մրցանակներ՝ ներառյալ այն, որ այն համարվել է 2003 թվականին ամերիկյան գրադարանի միության ամենալավ գիրքը երիտասարդների համար։ Գրքի հիման վրա նաև նկարահանվել է ֆիլմ, որը թողարկվել է 2007 թվականին և տեսախաղ՝ «Electronic Arts»-ի կողմից։

Դրզլիների հետ հաջորդ ամառվա ընթացքում Հարրի Փոթերը գրեթե ոչ մի լուր չի ստանում կախարդական աշխարհից, միապաղաղությունը զայրացնում է նրան , սակայն ամեն բան փոխվում է մի ամառային գիշեր , երբ իր զարմիկ Դադլիի հետ Մագնոլիաների փողոցում հանդիպում է երկու դեմենթորի և հարձակումից մազապուրծ եղած վերադառնում տուն: Պարզվում է , որ դեմենթորներից պաշտպանվելու համար կիրառված patronus-ի հմայությունը հանգեցրել է Հոգվորթսից հեռացման , սակայն Դրզլիների հեռանալուն պես ՝ Ձիթենիների նրբանցք են գալիս Խևաչք Մուդին , Ռիմուս Լյուփինը և մի խումբ պահապաններ և հայտնում Հարրիին , որ ամեն ինչ դեռ կորած չէ . նրանք միասին մեկնում են Լոնդոն , Գրիմոլդ Փլեյսի թաքնված մի տուն: Տունը պատկանել էր Բլեքների հինավուրց և ազնվազարմ տոհմին , Հարրիի կնքահայրը՝ Սիրիուս Բլեքը , այն տրամադրել էր Փյունիկի միաբանությանը ՝ կախարդների մի միաբանության , որ պայքարում էր Սև լորդի դեմ։ Սակայն տանն անցկացվող հանդիպումները գաղտնի են և հասանելի չեն Հարրիին և իր ընկերներին : Որոշ ժամանակ տանը մնալուց հետո ՝ Հարրին Արթուր Վիզլիի հետ միասին գնում է Մոգության Նախարարություն , որտեղ էլ անցկացվում է դատական նիստը. Հարրիի դատապաշտպանն էր Դամբլդորը , ում շնորհիվ բոլոր մեղադրանքները չեղարկվում են :

Մոգության Նախարարությունը դրժում էր Լորդ Վոլդեմորի վերադարձը, պնդում,որ դա անհեթեթ հորինվածք էր ՝ Դամբլդորին նախարարի աթոռը հանձնելու համար. Ուստի Հոգվորթս է ընդունվում նախարարի օգնական Դոլորես Ջեյն Ամբրիջը, ով Սև Ուժերից պաշտպանություն դասավանդելուց բացի ստանում է ավագ տեսուչի պաշտոն։ Նա հսկում է Հոգվորթսի անցուդարձը՝ դպրոցական կյանքը դժողքի վերածելով . Հարրին և իր ընկերները գաղտնի կազմակերպություն են ստեղծում ՝ Դամբլդորի բանակ անվանումով. այստեղ Հարրին սովորեցնում է աշակերտներին պաշտպանվել մթին մոգությունից , քանզի Ամբրիջը դա չէր անելու : Հարրիին և իր ընկերներին մատնում են , և Դամբլդորը մեղքը վերցնում է իր վրա , նա հեռանում է Հոգվորթսից ՝ տնօրենի պաշտոնը Ամբրիջին թողնելով ։

Միարժամանակ Հարրին երազներ ու տեսիլքներ էր տեսնում Վոլդեմորի ներսից , նրա երազներում մի խորհրդավոր դուռ կար , որը նա հուսահատորեն տենչում էր բացել. նրա տեսիլքներից մեկում նա Վոլդեմորի օձն էր , որն հարձակվել էր Ռոնի հոր ՝ պարոն Վիզլիի վրա : Այսպիսի կապ կար նրա և Վոլդեմորի մտքերի միջև , սակայն դա վտանգավոր էր . Դամբլդորը պրոֆեսոր Սևերուս Սնեյփին հանձնարարում է Հարրիին մտապաշտպանություն սովորեցնել , որպեսզի նա փակի իր միտքը Վոլդեմորի առջև , սակայն նրանց միջև միջադեպ է տեղի ունենում այն ժամանակ, երբ Հարրին տեսնում է Սնեյփի հիշողությունը , որտեղ իր հայրը՝ Ջեյմսը , ծաղրում և հալածում է նրան։

Դամբլդորի հեռանալուց հետո դպրոցից հեռացվում է Հագրիդը , այնուհետև՝ պրոֆեսոր ՄաքԳոնագոլը. այսպիսով ՝ բոլոր ուսուցիչները , ովքեր տեղյակ էին Միաբանությունից հեռանում են :

Առջևում ՄՈԳ-ի քննություններն էին , որոնցից վերջինի ժամանակ Հարրին տեսնում է իր տեսիլքներից ամենասարսափելին ՝ Վոլդեմորը տանջում էր Սիրիուսին Մոգության Նախարարության Առեղծվածների վարչությունում. Հերմայոնին զգուշացնում է Հարրիին , որ տեսիլքը կարող էր խայծ լինել , ուստի Հարրին գնում է Ամբրիջի սենյակ , որտեղից էլ պետք է կապ հաստատեր Գրիմոլդ Փլեյսի 12-րդ տան հետ : Տան տնապայ էլֆ Քրիչերը Հարրիին ասում է , որ Սիրիուսը գնացել է Առեղծվածների վարչություն և չի վերադարձել : Հարրին իր ընկերների հետ մեկնում է Լոնդոն՝ Մոգության նախարարության այդ վարչությունը:

Վարչության սենյակներից մեկում գտնվում էր Սիբիլ Թրելոնիի ապակյա գունդը , որի մեջ զետեղված էր Սև լորդի և Հարրի Փոթերի մասին գուշակությունը. այն վերցնելու էին եկել նաև մահակերները: Լյուսիուս Մալֆոյը Հարրիին ասաց , որ գուշակությունը վերաբերվում է նրանց երկուսին էլ . Հարրիի ձեռքում էր այն գուշակությունը, որի պատճառով նա կորցրել էր իր ծնողներին, ստացել այդ սպին և այդ պահին գտնվում էր Առեղծվածների վարչությունում : Մահակերները վնասազերծում են Ջինիին,Ռոնին,Լունային և Հերմայոնիին, Հարրին և Նևիլը անցնում են հաջորդ ՝ վարագույրով կամարի սենյակ. այստեղ մահակերները բռնում են նրանց։ Բելաթրիքս Լեսթրեյնջը՝ Սիրիուսի ատելի զարմուհին , ով տանջել և շարքից հանել էր Նևիլի ծնողներին, Նևիլի վրա cruciatus անեծք է կիրառում , ինչից հետո սենյակ են մտնում ևս հինգ մարդ ՝ Սիրիուսը,Խևաչք Մուդին,Լյուփինը,Քինգզլի Շեքլբոլթը և Նիմֆադորա Թոնքսը: Սկսվում է չարի և բարու միջև պայքարը. Հարրին և Նևիլը պատահաբար կոտրում են գուշակությունը։

Բելաթրիքս Լեսթրեյնջի մենամարտում հաղթում է Սիրիուս Բլեքին՝ կարմիր լույսի շիթով նրան հրելով հնամաշ վարագույրով կամարի մեջ : Սիրիուսը կամարից այդպես էլ չի վերադառնում…

Սենյակ է մտնում Դամբլդորը և հերթով մենամարտում ու վնասազերծում մահակերներին, այդ ընթացքում Բելաթրիքսը տապալում է Քինգզլիին և սենյակից փախչում . Հարրին հետևում է նրան մինչև մուտքի գավիթը. հայտնվում է Վոլդեմորը , հետո էլ ՝ Դամբլդորը : Նրանք մենամարտում են , ինչից հետո հայտնում են մթնքաղներն ու Քոռնիլիուս Ֆաջը՝ մոգության նախարարը։ Վոլդեմորն ու Բելաթրիքս աներևութանում են:

Դամբլդորն ու Հարրին վերադառնում են իր սենյակի բուխարիի միջոցով. Դամբլդորը Հարրիի առջև կարդում է Սիբիլ Թրելոնիի գուշակությունը , որում ասվում էր , որ յոթերորդ ամսվա վերջին Վոլդեմորի հետ երեք անգամ կռված կախարդների ընտանիքում ծնվելու է մի երեխա , ով հետեգայում հավասար է լինելու Սև լորդին, և նրանցից մեկը պետք է մահանա , որպեսզի մյուսն ապրի…. Դամբլդորը բացատրում է նաև, որ Հարրին պաշտպանական հմայությունն իր մորից ստացել է արյան միջոցով , ուստի ամռանը պետք է ապրի իր մոր արյունակցի՝ մորաքույտ Փեթունիայի կողքին, այդկերպ Վոլդեմորը նրան չի կարող սպանել։

Դպրոցական տարին ավարտվում է Քինգզ Քրոսում՝ Փյունիկի միաբանության անդամների և Դրզլիների հանդիպմամբ:

Հրատարակումը և թողարկումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարրի Փոթերի «կախարդական» վիպաշարը

Փոթերի երկրպագուները սպասել են 3 տարի 4-րդ և 5-րդ գրքերի թողարկման միջև[1][2]։ 5-րդ գրքի թողարկումից առաջ նախորդ գրքերի 200 միլիոն օրինակներ արդեն վաճառվել էն և թարգմանվել էին 55 լեուներով աշխարհի 200 երկրներում[3]։ Քանի որ վիպաշարը արդեն համաշխարհային երևույթ էր, գիրքը գրանցեց պատվերների նոր ռեկորդ՝ գրախանութների դիմաց գրքի համար հերթ կանգնող հազարավոր մարդկանցով, ովքեր ցանկանում էին ստանալ գրքի իրենց օրինակը 2003 թվականի հունիսի 20-ի գիշերըԼ Չնայած անվտանգությանը՝ «Earlstown»-ից գրքի հազարավոր օրինակներ գողացվեցին 2003 թվականի հունիսի 15-ին[4]։

Քննադատների արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը ընդունվեց մեծապես դրական արձագանքներով և ստացավ մի շարք մրցանակներ։ Գիրքը դասվեց Ամերիկայի գրադարանների միության նշանակալի գրքերի շարքին և հաղթեց Ամերիկայի գրադարանների միության կողմից սահմանված լավագույն գիրք դեռահասների հաար մրցանակը 2004 թվականին։ Այն նաև ստացավ 2004 թվականի ոսկե մեդալը «Oppenheim Toy Portfolio»-ի կողմից[5][6]։

Վեպը նաև լավ է ընդունվել քննադատների կողմից։ Ռոուլինգը իր վառ երևակայության համար պարգևատրվել է USA Today-ի գրող Դեիրդե Դանոոհւի կողմից։ Վատ քննադատությունների մեծամասնությունը մտահոգված էին այն բանով, որ վեպում պարունակվում է բռնություն և բարոյագիտություն[7]։

«The New York Times»-ի գրող Ջոն Լեոնարդը գնահատել է վեպը՝ ասելով «Փյունիկի միաբանությունը» սկսվում է դանդաղ, հավաքում արագություն, այնուհետև սահում է իր բուռն վերջաբանով, քանի որ Հարրին ավելի է մեծանում, Ռոուլինգը ավելի լավն է դառնում»։

2007 թվականին Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը գրքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, րի ռեժիսորը Դևիդ Յեթսն էր։ Ֆիլմն արտադրվեց Դևիդ Հեյմանի ընկերությունում՝ «HeyDay films»-ում։ Բյուջեն կազմում էր £75-100 միլիոն[8][9] և այն դարձավ բոլոր ժամանակների 11-րդ ամենաբարձր բյուջեով ֆիլմը և հասավ քննադատական և առևտրական հաջողության։

Տեսախաղը, որ հիմնված է «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի վրա, ստեղծվել է Microsoft Windows, PlayStation 2, PlayStation 3, Xbox 360, PSP, Nintendo DS, Wii, Game Boy Advance և Mac OS X հարթակների համար։ Այն թողարկվել է 2007 թվականի հունիսի 25-ին ԱՄՆ-ում, 2007 թվականի հունիսին՝ Ավստրալիայում, 2007 թվականի հունիսի 29-ին՝ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում PlayStation 3, PSP, PlayStation 2, Windows-ի համար և 2007 թվականի հուլիսի 3-ին մնացած հարթակների համար։ Խաղերը թողարկվել են Electronic Arts ընկերության կողմից[10]։

Գիրքը նաև պատկերված է 2011 թվականի «Lego Harry Potter: Years 5–7» խաղում։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի այլընտրանքային թարգմանությունը

Առաջին իտարալեզու թարգմանությունը հայտնվել է 2003 թվականի հունիսի 21-ին, երբ լույս տեսան առաջին 22 տեղադրումները։ Եվրոպական առաջին թարգմանությունը հայտնվեց Սերբիայում և Մոնտենեգրոյում սերբերենով՝ պաշտոնական թարգմանիչ Նարոդնա Կնիգա-ի կողմից 2003 թվականի վաղ սեպտեմբերին։ Այլ թարգմանություններ հայտնվեցին ավելի ուշ։ Անգլերեն տարբերակը գլխավորում էր Ֆրանսիայի բեսթ-սելլերների ցանկը, մինչդեռ Գերմանիայում և Նիդեռլանդներում ոչ պաշտոնական թարգմանության գործընթացը սկսվեց առցանց[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ross, Shmuel; Mark Zurlo (2000–2009). «Harry Potter Timeline: 2000 to the Present». Pearson Education, publishing as Infoplease. Վերցված է 2009 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Harry Potter Books». MuggleNet.com. 1999–2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  3. «Potter-mania sweeps bookstores». CNN. 2003 թ․ հունիսի 30. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  4. «Thousands of Potter books stolen». BBC. 2003 թ․ հունիսի 17. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  5. «Best Books for Young Adults Annotated List 2004». American Library Association. 2004. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  6. «2004 Notable Children's Books». American Library Association. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  7. Donahue, Deirdre (2003 թ․ հունիսի 25). «Rich characters, magical prose elevate 'Phoenix'». USA Today. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  8. Cornwell, Tim (2007 թ․ հունվարի 24). «Oscars signal boom (except for Scots)». The Scotsman. UK. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  9. Haun, Harry (2007 թ․ հունիսի 20). «Harry the Fifth». Film Journal International. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 26-ին.
  10. «Harry Potter and the Half Blood Prince: The Video Game». Electronic Arts Inc. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  11. «Harry auf Deutsch: Projekt-Übersicht der Harry Potter Übersetzung (en)». Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» հոդվածին։