«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը (սաունդթրեկ)» (անգլ.՝ Harry Potter and the Chamber of Secrets original motion picture soundtrack), երաժշտական ալբոմ, որը թողարկվել է 2002 թվականին և ներառում է Ջոն Ուիլյամի ստեղծագործությունները, որոնք ընդգրկվել են Հարրի Փոթերի սերիաներից երկրորդ ֆիլմի՝ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը սաունդթրեկների ցանկի մեջ[1]։
Ջոն Ուիլիամսի սաունդթրեքը (Հարրի Փոթերի մասին երկրորդ ֆիլմի համար) առաջադրվել է Grammy մրցանակի թեկնածու։
Ջոն Ուիլյամսի զբաղվածության պատճառով նա չի կարողացել ամբողջությամբ ավարտել սաունդթրեքը։ Այդ պատճառով հրավիրվել է երգահան-գործիքավորող Ուիլյամ Ռոսսը, որպեսզի վերջացնի Ջոն Ուիլյամսի աշխատանքը։ Հետագայում նա է ղեկավարել նվագախումբը երգի ձայնագրման ժամանակ։