Jump to content

Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Խառնածին Պրինսը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՀիմքՀարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
Թվականհուլիսի 16, 2009[1], հուլիսի 23, 2009[2], հուլիսի 15, 2009, հուլիսի 6, 2009 և հուլիսի 15, 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Եյթս
ՊրոդյուսերԴևիդ Հեյման և Դևիդ Բարոն
Սցենարի հեղինակՍթիվ Քլովս
ԴերակատարներՌուպերտ Գրինթ, Էմմա Ուոթսոն, Մայքլ Գեմբոն, Ջիմ Բրոուդբենթ, Թոմ Ֆելթոն, Ալան Ռիքման, Բոննի Ռայթ, Էվաննա Լինչ, Ջեսի Քեյվ, Հելենա Բոնեմ Քարթեր, Մեթյու Լյուիս, Մեգի Սմիթ, Մարկ Ուիլյամս, Ջուլի Ուոլթերս, Ռոբի Քոլթրեյն, Ալֆրեդ Ինոք, Դևիդ Թյուլիս, Նատալիա Տենա, Ֆրեդի Սթրոմա, Հելեն ՄակՔրորի, Ուորվիք Դևիս, Ջեմմա Ջոնս, Թիմոթի Սփոլ, Դեյվ Լեջենո, Հիրո Ֆայնս Թիֆին, Դևիդ Բրեդլի, Դևոն Մյուրեյ, Ջեյմի Ուեյլեթ, Ջոշուա Ռեդման, Ջորջինա Լեոնիդաս, Ռոբերտ Նոքս, Դենիել Ռեդքլիֆ, Ջեյմս Ֆելփս, Օլիվեր Ֆելփս, Քեթի Լյունգ, Ջեյսոն Այզեքս, Իմելդա Սթոնթոն, Ջերալդին Սոմերվիլ, Ֆրենկ Դիլեյն, Սքարլեթ Բիրն, Սյուզի Թոուզ, Շեֆալի Չոուդհուրի, Աննա Շաֆեր[3], Աֆշան Ազադ[3], Ուիլյամ Մելինգ[3], Էլիոթ Ֆրենսիս[3], Էլարիկա Գալախեր[3] և Մայքլ Այնեսոն[3]
ՕպերատորԲրունո Դելբոնել
ԵրաժշտությունՆիկոլաս Հուփեր
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն, Շոտլանդիա և Անգլիա
Նկարահանման վայրԼոնդոն, Հարթֆորշիր և Գլոստերի տաճար
ԿինոընկերությունWarner Bros., Heyday Films և Warner Bros. Pictures?
Տևողություն147 րոպե
Բյուջե250 000 000 $
Շահույթ933 959 197 $[4] և 302 334 374 $[5]
ՆախորդՀարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
ՀաջորդՀարրի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1
Պաշտոնական կայքէջ
 Harry Potter and the Half-Blood Prince (film) Վիքիպահեստում

«Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» (անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince) ռեժիսոր Դեյվիդ Եթսի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Մայքլ Գեմբոնը, Ջիմ Բրոդբենտը, Բոնի Ռայթը, Հելենա Բոնեմ Կարտերը, Ալան Ռիկմանը, Թոմ Ֆելտոնը, Էվաննա Լինչը։

Հիմա արդեն ոչ միայն հրաշագործների աշխարհը, այլև մագլերի աշխարհն է իր վրա զգում Վոլնդեմորի աճող ուժը։ Հոգվարթսն այլևս առաջվա նմանա հուսալի ապաստարան չի համարվում։ Հարրին զգում է, որ ամրոցում ինչ-որ վտանգ է թաքնվել, բայց Դամբլդորը կենտրոնացած է նրա վրա, որ Հարրիին պատրաստի վերջնական մարտին։ Նրանք միասին փորձում են գուշակել Վոլդեմորտի անմահության գաղտնիքը։ Դրա համար էլ Դամբլդորը խոտաբույսերի եփման դասի համար կանչում է իր վաղեմի ընկերոջը՝ Հորացիա Սլիզնորտին, որը սիրում է գիշերային երեկույթներ կազմակերպել և ով մի ժամանակ Հոգվարթսում էր դասավանդում։ Նոր ուսումնական տարվա սկզբին (1996-1997 թվականներ) նա կրկին զբաղեցնում է այդ պաշտոնը։ Սլինզորտը չի էլ պատկերացնում, որ կրեստրաժների գաղնտիքը Ալբուսը հենց նրանից է փորձում կորզել։ Միաժամանակ Մթին արվեստների ուսուցչի պաշտոնը զբաղեցնում է Վոլնդեմորը։

Դրակո Մալֆոյը իր ձերբակալված հոր փոխարեն դառնում է Մահ կլանողների անդամ և Չար Լորդից ստանում առաջադրանք․ սպանել Դամբլդորին։ Միաժամանակ Սևերուս Սնեյփը Դրակոյի մոր՝ Նարցիսսե Մալֆոյի հետ անխախտ ուխտ է կնքում և երդվում է օգնել Դրակոյին իր առաջադրանքը կատարելիս։ Այդ ժամանակ Մալֆոյը փորձում է Փրկարար–սենյակում գտնվող անհետացող պահարանը վերանորոգել, միաժամանակ մի քանի մահափորձ իրականացնելով Դամբլդորի դեմ։ Առաջին մահափորձի զոհը Էեթի Բելլն էր, իսկ երկրորդինը՝ Ռոն Ուիզլին։

Հարրի Փոթերը սրանում կասկածում է Մալֆոյին, և իրենց հարաբերությունները հասնում են գագաթնակետին։ Նրանց միջև մենամարտ է լինում, որի ժամանակ Հարրին քիչ էր մնում սպաներ Դրակոյին, սակայն այդ ժամանակ անսպասելի հայտնվում է Սնեյփը և փրկում նրան։ Միևնույն ժամանակ Դամբլդորը փնտրում էր Վոլնդեմորի կրեստրաժները։ Նա Հարրին Հիշողության Օմուտի մոտ ցույց է տալիս Վոլնդեմորի հետ կապված իր հօշողությունները, որը Սլիզնորտը թաքցրել էր բոլորից։ Հիշողությունները վերաբերվում էին նրան, թե ինչպես էր Թոմ Ռեդլը Հոգվարթսում սովորելու տարիներին Հորացիա Սլիզնորտից տեղեկություններ կորզում կրեստրաժների մասին, որն էլ մեծապես նպաստում է նրա վերափոխմանը դեպի Վոլնդեմոր։

Երբ Հարրին կատարում է Դամբլդորի հանձնարարոթյունը, նրանք միասին գնում են փնտրելու ենթադրյալ կրեստաժների։ Մինչ կրեստրաժների որոնումներն սկսելը, Դամբլդորը մի պայման է դնում Հարրի առջև․ հրամանները կատարել առանց առարկությունների։ Հարրին ու Դամբլդորը ուղևորվում են քարանձավ, որտեղ, ըստ Դամբլդորի ենթադրության, գտնվում էր կրեստրաժներից մեկը։ Քարանձավում մի լիճ կար, որի մեջ ապրում էին ինֆերնալները, իսկ նրանց միջև՝ կեստրաժը, որին հասնել կարելի էր միայն թուրմը խմելուց հետո։ Միևնույն ժամանակ այն հիշողությունից զրկում էր նրան, ով խմում էր այն։ Դամբլդորը Հարրի օգնությամբ խմում է թուրմը, և նրանք վերցնում են կրեստրաժը։

Հոգվարթս վերադառնալուց հետո Դամբլդորը հրամայում է Հարրիին թաքնվել, բայց չգտնել իրեն։ Դրակոն մտնում է աշտարակ և գտնում է չպաշտպանվող տնօրենին։ Սրանից հետո աշտարակ են ներխուժում Մահ կլանողները, իսկ պրոֆեսոր Սնեյփը սպանում է Դամբլդորին։ Վրեժով լի Հարրին սկսում է հետևել Սնեյփին և Մահ կլանողներին, որպեսզի վրեժ լուծի նրանցից այդ չարագործության համար, սակայն ապարդյուն․ Սևերուս Սնեյփը նրան հայտնում է մի գաղտնիք՝ նա է Խառնածին արքայազնը։

Մինչ դպրոցում սգում էին Դամբլդորի մահը, Հարրին հայտնաբերում է, որ Վոլնդեմորի հաջորդ կրեստրաժը (որը Սլիզերինի մեդալիոնն է) կեղծիք է և որ այն թողել է անհայտ Ռ․ Ա․ Բ․–ն։ Հարրին որոշում է չվերադառնալ դպրոց մյուս տարի՝ գործողություններ ծավալելով Չար Լորդին սպանելու համար։ Ռոնն ու Հերմայոնին հետևում են Հարրին։ Ահա և գալիս է ամենամութ ժամանակները։

ԴերասանԴեր
Դենիել ՌեդկլիֆՀարրի Փոթեր
Ռուպերտ ԳրինթՌոն Ուիզլի
Էմմա ՎաթսոնՀերմիոնա Գրեյնջեր
Մայքլ Գեմբոնպրոֆեսոր Ալբուս Դամբլդոր
Ջիմ Բրոդբենտպրոֆեսոր Հորացիոս Սլիզնորտ
Բոննի ՌայթՋինի Ուիզլի
Հելենա Բոնեմ ԿարտերԲելատրիքս Լետրանջ
Ալան Ռիկմանպրոֆեսոր Սեվերուս Սնեյփ
Թոմ ՖելթոնԴրաքո Մալֆոյ
Էվաննա ԼինչԼունա Լավգուդ
Ռոբբի ԿոլտրեյնՌուբեուս Հագրիդ
Մեգգի Սմիթպրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագալ
Դևիդ ՏյուլիսՌիմուս Լյուպին
Ջուլի ՈւոլտերսՄոլի Ուիզլի
Օլիվեր ՖելփսՋորջ Ուիզլի
Ջեյմս ՖելփսՖրեդ Ուիզլի
Մեթյու ԼյուիսՆևիլ Լոնգբոթոմ
Դևոն ՄյուրեյՍիմուս Ֆինիգան
Խիրո Ֆայնս-ՏիֆինԹոմ Ռիդլ (11 տարեկան)
Ֆրենկ ԴիլեյնԹոմ Ռիդլ (16 տարեկան)
Մարկ ՈւիլյամսԱրթուր Ուիզլի
Նատալիա ՏենաՆիմֆադորա Թոնկս
Դեյվ ԼեջենոՖենրիր Գրեյբեք
Ջերալդին ՍոմերվիլԼիլի Փոթեր
Հելեն ՄաքԿրորիՆարցիսա Մալֆոյ
Ֆրեդի ՍտրոմաԿոր մաք ՄաքԼագեն
Ջեսի ԿեյվԼավանդեր Բրաուն
Ալֆրեդ ԷնոկԴին Թոմաս
Ռոբերտ ՆոքսՄարկուս Բելբի
Էմբեր ԷվանսԵրկվորյակ աղջիկ 1
Ռուբի ԷվանսԵրկվորյակ աղջիկ 2
Սկարլետ ԲիրնՓանսի Փարկինսոն
Ջեմի ՎայլետՎինսենթ Կրաբե
Ջոշուա ՀերդմանԳրեգորի Գոյլ
Ուորվիկ Դևիսպրոֆեսոր Ֆիլիուս Ֆլիտվիկ
Դևիդ ԲրեդլիԱրգուս Ֆիլչ
Ուիլյամ ՄելինգՆիգել
Աննա ՇաֆերՌոմիլդա Վեյն
Ջորջինա ԼեոնիդասՔեթի Բել
Իզաբելլա ԼաֆլենդԼիան
Աֆշան ԱզադՊադմա Փաթիլ
Շեֆալի ՉաուդխարիՓարվաթի Փաթիլ
Ջեմմա ՋոնսՄադամ Պոմֆրի
Ջորգ ՍտեդլերԴժոխքի ամուսինը
Քերոլայն ՈւիլդիԴժոխքի կինը
Ռալֆ ԱյնեսոնԷմիկուս
Սյուզանն ՏոուսԱլեկտ
Ռոդ ՀանտՌոուլ
Քեթի ԼյունգՉո Չան
Էշլի ՎիրջիլՌիչի Քութ
Պոլ ԴեյվիսՄահ խժռող (տիտրերում նշված չէ)
Նինեթ ՖինչԷքստրա (տիտրերում նշված չէ)
Նիլ ՖինդլեյթերWizard ուսուցիչ (տիտրերում նշված չէ)
Էլիոթ ՖրենսիսSlugClub-ի անդամ (տիտրերում նշված չէ)
Դևիդ ԽենկինսոնԼոնդոնի գրասենյակի աշխատող (տիտրերում նշված չէ)
Ջեյսոն ԱյզեքսԼուցիուս Մալֆոյ (տիտրերում նշված չէ)
Տերեզա ՄախոնիՍոֆյա (տիտրերում նշված չէ)
Իֆեոմա ՕբոկոԳրիֆինդորի ուսանող (տիտրերում նշված չէ)
Իվոն ԿվինետՄագլ (տիտրերում նշված չէ)
Ֆրեդի Ռոուզ7 տարեկան ուսանող (տիտրերում նշված չէ)
Բեն ՇեպարդԴիագոն Ալեյի հայր (տիտրերում նշված չէ)
Տաբատա Ստ. ՎինսենտԷքստրա (տիտրերում նշված չէ)
Իմելդա ՍտոնտոնԴոլորես Ամբրիջ (հնչյունավորում) (տիտրերում նշված չէ)
Նինա ՎոելկերՎենդի Սլնկհարդ (տիտրերում նշված չէ)
Սայմոն Ջոն ՈւիլսոնՄագլ (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (ֆիլմ)» հոդվածին։