Էվաննա Լինչ
![]() անգլ.՝ Evanna Lynch | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1991 (31 տարեկան) |
Ծննդավայր | Termonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա |
Կրթություն | Our Lady's College, Greenhills?, Centre for the Talented Youth of Ireland?, Institute of Education? և Johns Hopkins Center for Talented Youth? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Robbie Jarvis? և Andel? |
Էվաննա Պատրիցիյա Լինչ (անգլ.՝ Evanna Patricia Lynch, իռլանդերեն՝ Evanna Pádraigín Ní Loingsigh, օգոստոսի 16, 1991, Termonfeckin, County Louth, Լենստեր, Իռլանդիա, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարում կերտած Լունա Լավգուդի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինչը ծնվել է Տերմոնֆեկինում (Լաուտի կոմսություն, Իռլանդիա), Դոնալա և Մարգարետ Լինչի ընտանիքում։ Նա նաև ունի ավագ քույրեր՝ Մայրիդը և Էմիլին, ինչպես նաև եղբայր՝ Պատրիկը։
Արդեն երեխա տարիքում Էվաննան կարդում էր Հարրի Փոթերի մասին գրքեր և դարձել է վիպաշարի երկրպագուն[1]։ 11 տարեկանից մինչև 13 տարեկանը Լինչը տառապում էր անորեքսիայով, և Ջոան Ռոուլինգը նրան նամակ էր ուղարկել, որպեսզի աջակցի աղջկան։
Մինչև 2004 թվականի հունիսը Էվաննան սովորել է «Cartown National School» տարրական դպրոցում[2], ապա տեղափոխվել է աղջիկների համար կաթոլիկ «Our Lady’s College» դպրոց[3], որտեղ նրա հայրը եղել է փոխտնօրեն[4][5]։ 2008 թվականին Լինչը «Centre for the Talented Youth of Ireland» դպրոցում[6] ուսումնասիրել է սպեկուլյատիվ ֆանտաստիկա և դրամա[7]։ 2010 թվականի սեպտեմբերից Լինչը սովորում է Իռլանդիայի կրթության ինստիտուտում[8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի փետրվարի 2-ին, տասնչորսամյա Էվաննան մասնակցել է Լոնդոնում անցկացվող «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմի քասթինգին[9]։ Նա վաղուց էր երազում նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, և մի անգամ նամակ էր գրել Ջոան Ռոուլինգին, որ նա, մի սովորակ աղջիկ, չի կարող նկարահանվել Հարրի Փոթերի ֆիլմերից մեկում, բայց նա այդ դերի համար տալով հարցազրույց, անցել է 15000 հավակնորդների[3]։ Էվաննան սկսել է նկարահանվել «Փյունիկի միաբանություն» ֆիլմում և փետրվարի վերջին նկարահանվել է Անգլիայում գտնվող «Leavesden Studios» ստուդիայում։
Կինոնկարի պրոդյուսերներին թվում է, որ պրոֆեսիոնալ դերասանուհիները չափազանց հայտնի են և էքսցենտրիկ Լունա Լավգուդի դերի համար չեն, այդ պատճառով կազմակերպում են բաց քննարկումներ։ Ինչպես նշում է ֆիլմաշարի պրոդյուսեր Դեյվիդ Հեյմանը՝ «Մենք ունեինք երեք աղջիկ, որոնք, ինչպես մտածում էինք, կարող էին խաղալ Լունա Լավգուդի դերում, բայց նրանք չէին կարող լինել Լունա Լավգուդ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Luna Lovegood actress talks Potter»։ BBC News (BBC)։ 16 июля 2007։ Վերցված է 16 июля 2010
- ↑ «Evanna let out of hospital to get Potter book»։ Drogheda Independent։ 26 июня 2003։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-30-ին։ Վերցված է 2016-05-01
- ↑ 3,0 3,1 «Potter girl Evanna speaks only to the Drogheda Independent»։ Drogheda Independent։ 8 февраля 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-23-ին։ Վերցված է 2016-05-01
- ↑ Bray Allison (14 июля 2009)։ «Evanna casts a spell as stars step out for Potter»։ Irish Independent (Independent News & Media)։ Վերցված է հուլիսի 23, 2010
- ↑ O'Toole Sascha (12 июня 2010)։ «Evanna wins art prize to add to Potter magic»։ Evening Herald (Independent News & Media)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-04-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ «Potter star Evanna visits talented-youth centre»։ Ireland On-Line։ 24 июля 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին։ Վերցված է 2016-05-01
- ↑ «Luna Lovegood's a wizard with words»։ Ireland On-Line։ 25 июля 2007
- ↑ Byrne Andrea (28 ноября 2010)։ «Moving from Hogwarts to the Institute»։ Irish Independent (Independent News & Media)։ Վերցված է մարտի 5, 2011
- ↑ «Luna Lovegood role has been cast»։ BBC։ 2 февраля 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|