Սքարլեթ Բիրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սքարլեթ Բիրն
Ծնվել էհոկտեմբերի 6, 1990(1990-10-06)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիՀարի Փոթերը և խառնածին արքայազնը
Հարի Փոթերը և Մահվան պարգևները
Վամպիրի օրագրերը
IMDbID 2906885

Սքարլեթ Բիրն (անգլ.՝ Scarlett Byrne, հոկտեմբերի 6, 1990(1990-10-06)[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, առավել հայտնի է Պենսի Պարկինսոնի դերով «Հարի Փոթերը և խառնածին արքայազնը», «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» և «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2» ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքարլեթ Հաննա Բիրնը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 6-ին Համմերսմիթում։

Իր առաջին քայլերը կինոարվեստում կատարել է 2005 թվականին։ Մասնակցել է լսումների Հարի Փոթեր ֆիլմում Պոլումնա Լավգուդի դերի համար, բայց արդյունքում ստացել է Պենսի Պարկինսոնի դերը վերջին երեք եզրափակիչ սերիաների համար[2][3]: 2014 թվականին նկարահանվել է հեռուստասերիալում, որը կոչվում է «Փլվող երկինքներ»[4][5]: 2015 թվականից կատարել է Նորայի դերը «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի սկզբին հայտարարվել է Սքարլեթի և «Playboy» ամսագրի գլխավոր խմբագիր Հյու Հեֆների կրտսեր որդու՝ Կուպեր Հեֆների նշանադրության մասին[6][7][8]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
[[2005 |2005]] ֆ Ճչացող երեխան CryBaby աղջնակ
[[2008|2008]] ս Բժիշկներ Doctors Քլոի Դենիելս
[[2009 |2009]] ֆ Հարի Փոթերը և խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Պենսի Պարկինսոն
[[2010 |2010]] ֆ Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part I Պենսի Պարկինսոն
[[2011 |2011]] ֆ Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part II Պենսի Պարկինսոն
[[2012 |2012]] ֆ Սարսափի լիճը 4: Վերջին գլուխ Lake Placid: The Final Chapter Բրիտտանի
[[2014 |2014]] ֆ Թարթիչներ Lashes Սառա
[[2014|2014]]-[[2015|2015]] ս Փլվող երկինքներ Falling Skies Ալեքսիս «Լեքսի» Գլասս Մեյոն
[[2015|2015]]-[[2016|2016]] ս Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Նորա
[[2015 |2015]] ֆ Սպանությունների կանացի միություն Sorority Murder Ջենիֆեր Թեյլոր
[[2016 |2016]] ֆ Երկնային սահման Skybound Լիզա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]