Էմմա Ուոթսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմմա Վաթսոնից)
Picto infobox film.png
Էմմա Ուոթսոն
Էմմա Շարլոտտտա Դույերե Ուոթսոն
Emma Watson 2012 Shankbone 2.JPG
Բնօրինակ անուն Էմմա Շարլոտտտա Դույերե Ուոթսոն
Հասակը 168 սմ
Ծնվել է ապրիլի 15, 1990 (25 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, {{{2}}} Ֆրանսիա
Կրթություն Բրաունի համալսարան, Վուստեր քոլեջ և Դրագոն սքուլ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգություն {{{2}}} ՄԹ
Մասնագիտություն Դերասանուհի,
ֆոտմոդել
Ակտիվ շրջան 2001–այժմ
Ժանրեր Արկածային,
Ֆենտեզի
Ընտրանի "Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը"
IMDb ID 0914612
ԿինոՊոիսկ ID 40779
emmawatson.com

Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն (անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson, ապրիլի 15, 1990[1] , Փարիզ[2][3]), անգլիացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Ստացել է մեծ ճանաչում նկարվելով որպես Հերմիոնե Գրեյնջեր «Հարի Փոթերը» ֆիլմում։ Էմման ստացել է այդ դերը 1999 թվականին, երբ նա 9 տարեկան էր։ 2001-2011 թվականներին Էմման խաղացել է իր այդ դերը՝ Դենիել Ռեդկլիֆի և Ռուբերտ Գրինտի հետ։ Խաղալով ֆիլմում Էմման ունեցավ մեծ հաջողություն։ Այդ ընթացքում նա կարողացավ ստանալ 10 միլիոն ֆունտ ստերլինգ գումար։ Ինչպես նաև նա խաղացել է «Բալետի կոշիկներ» ֆիլմում։ Ֆիլմը ցուցադրվեց BBC-ով 2007 թվականի դեկտեմբերին։

Էմմա Ուոթսոնը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերիտասարդ դերասանուհի և ֆոտոմոդել։

2009 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձր վարձատրվող տասնամյա դերասանուհի։

Մանկություն և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում՝ անգլիացի փաստաբանի ընտանիքում։ Անունը ստացել է հորական տատիկից, ով ունի ֆրանսիական ծագում։

Հինգ տարի ապրել է Ֆրանսիայում՝ ծնողների հեգ։ Հինգ տարեկան հասակում Էմման և իր ընտանիքը տեղափոխվում են Անգլիայի Օկսֆորդշիր քաղաք։ Նրա ծնողները՝ Ժակլին և Կրիս Ուոթսոնները բաժանվեցին, և Էմման սկսեց ապրել մոր և իր միջնեկ եղբոր՝ Ալեքսի հետ։

Նախնական կրթությունը ստացել է Դրեգոն դպրոցում՝ Օքսֆորդում։ Արդեն 6 տարեկանում Էմման որոշում է դերասանուհի դառնալ։ Դպրոցում խաղացել է շատ ներկայացումներում՝ որպես գլխավոր դերակատար։ Երբ լրանում է Էմմայի տասը տարեկանը, դպրոցի ներկայացումները կազմակերպող ուսուցչուհին խորհուրդ է տալիս նրան մասնակցել «Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի քասթինգին՝ Հերմիոնե Գրեյնջերի դերի համար: Ի զարմանս իրեն, Էմման հաղթեց։ Այդ պահից նրա ամբողջ կյանքը կապված է Հարրի Փոթթերի հետ։

Ավարտել է Խիդինգոսկույու աղջիկների դպրոցը։ 2008 թվականին ավարտել է դերասանական հմտությունների ամառային կուրսերը RADA-ում, որը գտնվում է Լոնդոնում։ 2009 թվականին Էմման սկսել է գրականություն սովորել Բրայնուվսկոմ համալսարանում, որը գտնվում է Ամերիկայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Emma Watson serge.jpg

1999 թվականին Էմմա Ուոթսոնը հրավիրվեց նկարահանվելու «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում, որպես Հերմիոնե Գրեյնջեր, որը գրել է հայտնի անգլիացի գրող Ջոան Ռոուլինգ-ը։ Գլխավոր հերոսը Հարրի Փոթերն է, և նրա ընկերներ Ռոն Ուուիզլին և Հերմիոնե Գրեյնջերը։ Պրոդյուսերները զարմացել էին Էմմայի վստահության վրա։ Ռոուլինգը ինքն է ընտրել դերասաններին։

Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին, որում ներկայացվում էր Հարրի Փոթթերի առաջին մասը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ The Daily Telegraph-ը Էմմայի խաղը «հրաշալի» է անվանել։ Իսկ IGN-ի կարծիքով Էմման «խավարել է բոլորին»։ Ստացել է մրցանակ Young Artist Award Լավագույն երիտասարդ դերասանուհի կատեգորիայում։

2002 թվականին էկրան բարձրացավ «Հարրի Փոթթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմը։ Los Angeles Time-ը նշել է, որ ֆիլմերի միջև ընդմիջման ընթացքում դերասանները մեծացել էին։ The Times-ը քննադատել է ռեժիսսորին Էմմա Ուոթսոնի հանրահայտությունը «չարաշահելու» համար։ Էմման այս դերի համաը ստացել է Otto Award մրցանակ Die Welt ամսագրից։

«Հարրի Փոթթերը և Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմը ցուցադրվել է 2004 թվականին։ Շատերի կարծիքով այստեղ Էմմայի խաղը ավելի պրոֆեսիոնալ էր։ Էմման այս ֆիլմի մասին ասել է.«Ինձ դուր է գալիս խաղալ որպես Հերմիոնե։ Սա ուղղակի ֆանտաստիկ դեր է, հիմնականում երրորդ մասը»: Այս դերի համար Էմման երկու Otto Wawrd մրցանակ է ստացել և մի մրցանակ «Տարվա ամենալավ մանկական խաղ» Total Film-ից։

2005 թվականին հաջողությամբ էկրան դուրս եկավ չորրորդ՝ «Հարրի Փոթթերը և հրե գավաթը» ֆիլմը։ Ամենածիծաղելին, Էմմայի կարծիքով, Հարրի Փոթթերի և Ռոն Ուիզլիի կոնֆլիկտը պատկերելն էր։ «Ինձ դուր էին գալիս այդ բոլոր վեճերը... Ես կարծում եմ, որ ավելի ռեալ է այն, որ նրանք վիճում են և որ նրանց մոտ կարող են խնդիրներ լինել» (օրիգինալ տեքստ. «I loved all the arguing... I think it's much more realistic that they woulf argue and that there would be problems»): Քննադատները նշել էին Էմմայի իրական հասակը։ Այս դերի համար Էմման արժանացավ Otto Award բրոնզե մրցանակին։ Այդ տարի Էմման դարձավ ամենաերիտասարդ աղջիկը, որը հայտնվել էր Teen Vogue ամսագրի շապիկին։

Հինգերորդ ֆիլմը Հարրի Փոթթերի մասին («Հարրի Փոթթերը և Փյունիկի միաբանությունը»), որը լույս է տեսել 2007 թվականին, ունեցավ մեծ ֆինանսական հաջողություններ։ Էմման ստացել է National Movie Award և «Ամենալավ կանացի դեր» կոչումը։

Վեցերորդ՝ «Հարրի Փոթթերը և խառնածին արքայազնը» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2007 թվականին։ Պրեմիերան կայացել է 2009 թվականին։ The Washington Post-ը անվանել է Էմմայի խաղը «ամենահիանալին այսօր»։

Վեցերորդ ֆիլմի ցուցադրումից հետո շշուկներ կային, որ Էմման ուզում է լքել ֆիլմը։ Չնայած դրան Էմման պայմանագիր է կնքում Warner Bros-ի հետ ֆիլմում նկարահանվելու համար։ Էմմայի խոսքերով այդ որոշումը նա շատ դժվար է կայացրել։ «Հարրի Փոթթերը և մահվան պարգևները» ֆիլմի նկարահանումները սկսվել է 2009 թվականի փետրվարին և ավարտվել 2010 թվականի հունիսին։ Ֆիլմի վերջին մասի համար Էմման ստացել է երեք մրցանակ Teen Choice Award-ից։

Էմմա Ուոթսոնի առաջին դերը Հարրի Փոթթերից դուրս եղել է 2007 թվականին Բալետի կոշիկներ ֆիլմում։ Այս ֆիլմում Էմման խաղացել է սկսնակ դերասանուհի Պաուլինա Ֆոսսիլի՝ երեք քույրերից ավագի դերը, որոնց շուրջ կատարվում էին իրադարձությունները։ Այս դերի մասին Էմման ասել է.« «Հարրի Փոթթերը և Փյունիկյան միաբանությունը» ֆիլմի նկարահանումներրից հետո ես պատրաստվում էի վերադառնալ դպրոց, բայց այդպես էլ չկարողացա հրաժարվել «Բալետի կոշիկներ»-ից։ Ես իսկապես սիրում եմ դա։» (օրիգինալ տեքստ. "I was all set to go back to school after finishing Harry Potter [and the order of the Phoenix] but couldn't resits Ballet Shoes. I really loved it" )։ Ֆիլմը ցուցադրվել է BBC ալիքով, բայց մեծ հաջողությունների չհասավ։ Էմմա Ուոթսոնը մասնակցել է նաև «Դեսեպրոյի արկածները» ֆիլմում։ Այնտեղ նա մարմնավորում էր արքայադուստր Գորոշինկային։ Էմման «7 օր ու գիշեր Մերելինի հետ» ֆիլմում կատարել է ոչ մեծ դեր։ Նկարահանումներին եղել է մի քանի օր։


2012 թվականին Ուոթսոնը հաստատել է, որ ստացել է Նոյի դստեր դերը «Նոյ» ֆիլմում։ 2012 թվականի սեպտեմբերին էկրան է բարձրացել «Լավ է լինել հանդարտ» ֆիլմը, որտեղ Էմման խաղացել է Սեմի դերը։

Ֆոտոմոդելի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Էմմային սկսել է հետաքրքրել մոդայի աշխարհը։ 2008 թվականի սեպտեմբերին նա իր բլոգում գրում է. «Ես խորացել եմ արվեստի մեջ ընդհանրապես և մոդայում՝ մասնավոր»։ Արդեն 2005 թվականից Ուոթսոնը սկսում է մոդելի կարիերան՝ նկարվելով Teen Vogue ամսագրի շապիկի համար։ Նույն տարվա հունիսին նա հաստատեց այն լուրը, թե համագործակցելու է Burberry բրիտանական նորաձևության տան հետ։ Էմման դարձավ 2009 թ. աշուն-ամառ հագուստի հավաքածուի դեմքը[4][5][6]։ 2010 թ. դերասանուհին եղել է գարուն-ամառ հավաքածուի դեմքը եղբոր՝ Ալեքսի, մոդել Մաքս Հարդի, երաժիշտներ Ջորջ Կրեյգի ու Մեթ Գիլմերի հետ[7]։

Գերմանացի ձևավորող Կառլ Լագերֆելդ-ը Էմմային անվանել է «իսկական անգլիական վարդ»։ 2011 թվականի մարտին ներկայացրեց ֆրանսիական Lancôme օծանելիքը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմայի ծնողներն ամուսնալուծված են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի նոր ընտանիք ու երեխաներ։ Հոր մոտ՝ երկվորյակներ Նինան ու Լյուսին և չորսամյա որդին՝ Տոբին։ Մոր մոտ՝ երկու տղաներ, որոնք ապրում են Էմմայի հետ։ Էմմայի եղբայր Ալեքսանդրը մի քանի դրվագ խաղացել է Հարրի Փոթերում, իսկ քույրերը (Նինան և Լյուսին) խաղացել են Բալետի կոշիկներ ֆիլմում, որը ցուցադրվեց BBC-ով 2007 թվականին։ «Հարի Փոթեր» ֆիլմը Էմմային բերեց 10 միլիոն ֆունտ սթերլինգ, և, իր խոսքերով, կարող է չաշխատել ամբողջ կյանքի ընթացքում։ Համենայն դեպս նա չընդունեց առաջարկը՝ հեռանալ դպրոցից, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրեր նկարահանումներին։ «Մարդիկ չեն կարող հասկանալ, ինչու ես չեմ ուզում անել դա... սովորելով դպրոցում ես կարող եմ պահպանել կապը ընկերներիս հետ։ Դպրոցում ես ապրում եմ իրական կյանքով» (օրիգինալ տեքստ. "People can't understand why I don't want to... But school life keeps touch with my friends. It keeps me in touch with reality.")

Էմման խոստովանում է, որ 10-12 տարեկանում սիրահարված է եղել իր կոլլեգա Թոմ Ֆելթոնին, որը Հարի Փոթեր-ում մարմնավորել է Դրակո Մալֆոյին։ Հայտնի է, որ 2011-2013 թվականներին Էմմա Ուոթսոնը հանդիպել է Օկսֆորդի համալսարանի ասպիրանտ Ուիլլ Ադամովիչի հետ։ 2014 թվականին դերասանուհին հանդիպում էր Մեթյու Ջեննի հետ, սակայն շուտով դերասանուհին որոշում է բաժանվել նրանից։

2015 թվականի փետրվարին լուրեր էին շրջում, որ Էմման գաղտնի հանդիպում է արքայազն Հարրիի հետ, բայց Էմման ժխտեց դա։

Էմման սիրում է իտալական խոհանոցը և շոկոլադ։ Սիրում է կարդալ գրքեր, բայց չի տարվում գրականությամբ, ինչպես իր մարմնավորած կերպար Հերմիոնե Գրեյնջերը։ Շատ է սիրում սպորտ, արվեստ և ժամանակակից երաժշտություն։ Էմմայի կուռքը և ամենասիրելի դերասաններից մեկն է Ջուլիա Ռոբերտսը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
2001 Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer's Stone Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Կոլամբուս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Ռիչարդ Հարիս,
Ալան Ռիկման
2002 Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Harry Potter and the Chamber of Secrets Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Կոլամբուս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Թոմ Ֆելթոն,
Քեննետ Բրենա
2004 Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը Harry Potter and the Prisoner of Azkaban Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Ալֆոնսո Կուարոն Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Թոմ Ֆելթոն,
Գարի Օլդման
2005 Հարի Փոթերը և Հրե գավաթը Harry Potter and the Goblet of Fire Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Մայկ Նյուել Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Բրենդեն Գլիսոն,
Ալան Ռիկման
2007 Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Յետս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Գարի Օլդման,
Ռեյֆ Ֆայնս
2007 Բալետի կոշիկներ Ballet Shoes Պաուլին Ֆոսիլ Դրամա,
Ընտանեկան
Սանդրա Գոլդբահեր Յասմին Պեյջ,
Լյուսի Բոյնտոն,
Հարիետ Ուոլտեր,
Ջեմմա Ջոնս
2008 Դեսպերոյի արկածները The Tale of Despereaux Արքայադուստ Պես (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Սեմ Ֆել
Ռոբերտ Սթիվենխեյգեն
Մեթյու Բրոդերիկ,
Դասթին Հոֆման,
Տրեյսի Ուլմեն,
Քևին Կլայն
2009 Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան
Դևիդ Յետս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Մայքլ Գեմբոն,
Ջիմ Բրոուդբենտ
2010 Հարի Փոթերը և արգելված արկածը Harry Potter and the Forbidden Journey Հերմիոնե Գրեյնջեր Կարճամետրաժ,
Արկածային
Տերի Կոուպ Ռոբբի Կոլտրեյն,
Թոմ Ֆելթոն,
Դոն Ֆրենչ,
Մայքլ Գեմբոն,
Ռուպերտ Գրինտ
2010 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 1 Harry Potter and the Deathly Hallows։ Part 1 Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դևիդ Յետս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Թոմ Ֆելթոն,
Բոնի Ռայթ
2011 Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2 Harry Potter and the Deathly Hallows։ Part 2 Հերմիոնե Գրեյնջեր Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Դևիդ Յետս Դենիել Ռեդկլիֆ,
Ռուպերտ Գրինտ,
Հելենա Բոնեմ Կարտեր,
Ռոբբի Կոլտրեյն
2011 7 օր ու գիշեր Մերելինի հետ My Week with Marilyn Լյուսի Մելոդրամա,
Կատակերգություն
Սայմոն Կերտիս Միշել Ուիլյամս,
Էդի Ռեդմեյն,
Քեննետ Բրենա,
Ջուդի Դենչ,
Ջուլիա Օրմոնդ
2012 Լավ է հանդարտ լինել The Perks of Being a Wallflower Սեմ Դրամա,
Մելոդրամա
Սթիվեն Չբոսկի Լոգան Լերման,
Էզրա Միլեր,
Դիլան ՄակԴերմոթ,
Քեյթ Ուոլշ
2013 Աշխարհի վերջը The End of the World Էմմա Ուոթսոն Մարտական,
Կատակերգություն
Իվեն Գոլդբերգ
Սետ Ռոգեն
Ջեյմս Ֆրանկո,
Փոլ Ռադ,
Ջեյսոն Սիգել,
Ջոնա Հիլ
2013 Քո ձայնն իմ գլխումն է Your Voice in My Head Էմմա Ֆորեստ Դրամա Ստենլի Տուչի
2013 Էլիտար հասարակություն The Bling Ring Նիկի Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սոֆիա Կոփոլա Լեսլի Ման,
Տաիսա Ֆարմիգա,
Նինա Սեմաշկո,
Էրին Դենիելս
2014 Նոյ Noah Իլա Ֆենտեզի,
Դրամա
Դարեն Արոնոֆսկի Ռասել Կրոու,
Լոգան Լերման,
Ջենիֆեր Կոնելի,
Էնտոնի Հոպկինս
Նապալեոն և Բեթսի Napoleon and Betsy Բեթսի Բալքոմբ Դրամա,
Մելոդրամա


Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #131379097 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 Record #131379097 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  3. 3,0 3,1 Emma Watson: ambassador with the magic touch // The Guardian — -28T.
  4. Nicholl Kate (12 April 2009)։ «That's magic – Potter star Emma Watson makes her competition vanish»։ Daily Mail (UK)։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 12 
  5. «Burberry and Hermione photos»։ Emma Watson official website news։ 13 June 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-01-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 17 
  6. Craik Laura (9 June 2009)։ «Harry Potter star Emma Watson charms Burberry»։ Evening Standard (London)։ Արխիվացված օրիգինալից-ից 12 June 2009-ին։ Վերցված է 2009 թ․ հունիսի 28 
  7. Alexander Hilary (5 January 2010)։ «Emma Watson is Burberry's spring/summer 2010 poster girl»։ The Daily Telegraph (UK)։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 17