Դեյվիդ Եյթս
Դեյվիդ Եթս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն՝ | David Yates |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 30, 1963 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռեյնհիլ, Լանկաշիր (այժմ Մերսիսայդ) |
Երկիր՝ | ![]() |
Ազգություն՝ | անգլիացի |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
Պարգևներ՝ | Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ եվրոպական լավագույն ֆիլմի համար |
IMDb։ | ID ID 0946734 |
Դեյվիդ Եյթս (անգլ.՝ David Yates, նոյեմբերի 30, 1963[1] կամ հոկտեմբերի 8, 1963[1], Սենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Եթսը ծնվել է 1963 թվականին՝ անգլիական Լանկաշիր կոմսության Ռեյնհիլ գյուղում (այժմ Մերսիսայդի Սենտ Հելենս քաղաքային շրջանում)։ Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» ֆիլմը դիտելուց հետո ոգեշնչվեց դերասանի կարիերայով։ Նա փորձում էր հասկանալ կինեմատոգրաֆիայի արտադրությունը և տարրերը։ Մինչև 14 տարեկանը ընկերների հետ կարճամետրաժ ֆիլմեր էր նկարում տեսախցիկով, որը նրան նվիրել էր մայրը։ Դառնալով հասուն՝ հիմնականում հեռուստատեսության համար նկարեց ֆիլմեր, համագործակցեց BBC ալիքի հետ։ Ընդհանուր առմամբ նկարահանել է 19 ֆիլմ, որոնցից առաջինը՝ 1984 թվականին։ Կրթություն ստացել է իր հարազատ քաղաքի քոլեջում, իսկ հետո՝ Էսսեքսի և Ջորջթաունի համալսարաններում։
Հարրի Փոթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Դեյվիդ Եյթսը Ուորներ Բրազերսի կողմից ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 5-րդ ֆիլմի ռեժիսոր։ Նկարահանումներից առաջ նա այցելեց Leavesden Studios: «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմը մեծ հայտնություն ստացավ՝ աշխարհում ստանալով 938 468 864 դոլար շահույթ։ Հետագայում Եյթսն ընտրվեց Հարրի Փոթերի մասին պատմող 6-րդ ֆիլմի ռեժիսոր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ուորներ Բրազերսը հայտարարեց, որ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը պետք է բաժանված լինի 2 մասի։ Կրկին Դեյվիդ Եյթսը դարձավ ֆիլմի ռեժիսորը։ «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասը էկրանավորվեց 2010 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը քննադատների կողմից գնահատվեց որպես Եյթսի նախորդ ֆիլմից վատ։ Նա միակ ռեժիսորն է, ով էկրանավորել է Հարրի Փոթերի մասին պատմող 2-ից ավելի գիրք։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի նոյեմբերին Դեյվիդ Եթսը հայտարարեց համանուն սերիալի մոտիվներով «Բժիշկ Ով» լիամետրաժ կինոֆիլմի նկարահանման մտադրության մասին[2]:
Սակայն նրա մտադրությունները չիրականացան։ Սթիվեն Մոֆատն ասաց, որ մոտ ապագայում լիամետրաժ ֆիլմ նկարելու գաղափարից հրաժարվումը վերջնական է և անփոփոխ։ Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Սթիվենը երկրպագուներին հանգստացրեց այն խոստումով, որ անգամ եթե ֆիլմը ստեղծվի, ապա ռեժիսորը Եթսը չի լինի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Дэвид Йэтс снимет фильм по мотивам сериала «Доктор Кто» Lenta.ru 15.11.2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեյվիդ Եյթս Internet Movie Database կայքում
- David Yates: Casarotto Ramsay & Associates Ltd.
- David Yates: British Academy of Film and Television Arts
- David Yates: Directors Guild of America
|