Ջորջթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ջորջթաուն
Georgetown
Stabroek Market Clock by Khirsah1.jpg
Կոորդինատներ: 6°48′0″ հս․ լ. 58°10′0″ ամ. ե. / 6.80000° հս․. լ. 58.16667° ավ. ե. / 6.80000; 58.16667
Երկիր Գայանա Գայանա
Ենթարկում Մայրաքաղաք
ԲԾՄ 0 մ
Բնակչություն 235․017 մարդ (2012)
Ժամային գոտի UTC-4, ամառը UTC-3
Պաշտոնական կայք stgeorges.org.gy
##Ջորջթաուն (Գայանա)
Red pog.png

Ջորջթաուն (անգլ.՝ Georgetown), Գայանայի Հանրապետության մայրաքաղաք, պետության խոշորագույն տնտեսական և տրանսպորտային կենտրոնը։ Բնակչությունը՝ 235,017 մարդ (2012 թվականի դրությամբ)[1]:

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարության շենքը Ջորջթաունի կենտրոնում

Ջորջթաունի բնակչության թիվը արվարձանների հետ միասին կազմում է ավելի քան 250 հազար մարդ։ Մայրաքաղաքում բնակվող հիմնական էթնիկ խմբի ներկայացուցիչները հնդկացիական ցեղերի ժառանգներն են (քաղաքի բնակիչների գրեթե կեսը)։ Այստեղ բնակվում են նաև աֆրիկացիներ, եվրոպացիներ (մասնավորապես Պորտուգալիայի քաղաքացիները) և մուլատները: Երկրի արտատական բնակիչները՝ ամերիկյան հնդկացիները գրեթե չկան, քանի որ նրանք հիմնականում բնակեցնում են Գայանայի ներքին շրջանները և քոչվորական կյանք են վարում։ Պետական լեզուն անգլերենն է, բնակչության որոշ շերտերում տարածված են նաև հինդին և ուրդուն: Ջորջթաունի բնակչության կեսից ավելին քրիստոնեություն են դավանում (կաթոլիկներ և բողոքականներ), մնացյալները դավանում են հինդուիզմ և իսլամ:

Բնական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջթաունը գտնվում է Գայանայի հյուսիս-արևելյան հատվածում, Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Դեմերարա գետի թափվելու վայրում։ Քաղաքի սահմաններում եղանակը պայմանավորված է խոնավ մերձհասարակածային կլիմայական գոտու ազդեցությամբ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է +26 °C - +28 °C սահմաններում։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է մոտ 2250 մմ։ Խոնավ սեզոնը բաժանվում է երկու ժամանակաշրջանի՝ առաջինը տևում է ապրիլի կեսերից մինչև օգոստոսի կեսերը, երկրորդը՝ նոյեմբերի կեսերից մինչև հունվարի վերջերը։ Տեղումների մեծ մասը թափվում է դեկտեմբերին: Ատլանտյան առափնյային մոտ գտնվելու հետևանքով քաղաքում օդի հարաբերական խոնավությունը շատ բարձր է (որպես կանոն, 75-80% ցերեկը և գրեթե 90%՝ վաղ առավոտյան)։ Ամբողջ տարվա ընթացքում քաղաքը ենթարկվում է հյուսիս-արևելյան պասատային քամիների ազդեցությանը։ Քաղաքը գտնվում է սավաննաների զոնայում։ Այստեղ պահպանվել է սավաննաներին բնորոշ բուսականությունը՝ ակացիաները, մանրատերև թփուտները, հացահատիկային խոտաբույսերը։

Ջորջթաուն (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28.6
(83.5)
28.9
(84)
29.2
(84.6)
29.5
(85.1)
29.4
(84.9)
29.2
(84.6)
29.6
(85.3)
30.2
(86.4)
30.8
(87.4)
30.8
(87.4)
30.2
(86.4)
29.1
(84.4)
29.6
(85.3)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
26.4
(79.5)
26.7
(80.1)
27.0
(80.6)
26.8
(80.2)
26.5
(79.7)
26.6
(79.9)
27.0
(80.6)
27.5
(81.5)
27.6
(81.7)
27.2
(81)
26.4
(79.5)
26.8
(80.2)
Միջին ցածր °C (°F) 23.6
(74.5)
23.9
(75)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.3
(75.7)
23.8
(74.8)
23.5
(74.3)
23.8
(74.8)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.2
(75.6)
23.8
(74.8)
24.0
(75.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 185.2
(7.291)
88.5
(3.484)
111.0
(4.37)
140.5
(5.531)
285.5
(11.24)
327.7
(12.902)
268.0
(10.551)
201.4
(7.929)
97.5
(3.839)
107.2
(4.22)
185.9
(7.319)
261.9
(10.311)
2 260,3
(88,988)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 16 10 10 12 19 23 21 15 9 9 12 18 174
Միջին ամսական արևային ժամ 201.0 208.6 219.7 197.9 178.8 156.7 201.6 233.7 229.8 235.3 210.9 186.6 2 460,6
աղբյուր: NOAA[2]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան քաղաքից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Guyana: Well Positioned for Future Growth and Success»։ Nearshore Americas։ Վերցված է մարտի 18, 2014 
  2. «Georgetown Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է ապրիլի 23, 2015