Տարզան։ Լեգենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տարզան։ Լեգենդ
The Legend of Tarzan
The Legend of Tarzan poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3] և արկածային ֆիլմ[1][4][3]
ՀիմքՏարզան
Թվական2016, հուլիսի 28, 2016[5][6] և հուլիսի 1, 2016[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Եթս[8][1][2]
ՊրոդյուսերՋերրի Վայնթրաուբ[9] և David Barron?
Սցենարի հեղինակՔրեյգ Բրյուեր[10] և Adam Cozad?
ԴերակատարներԱլեքսանդր Սկարսգորդ[11][4][2], Մարգո Ռոբբի[11][2], Քրիստոֆ Վալց[11][2], Սեմյուել Ջեքսոն[11][2], Ջիմոն Հոնսու[11], Ջոն Հըրթ[11], Սայմոն Ռասել Բիլ[11], Էլլա Փարնել[12], Ջիմ Բրոուդբենթ[12], Casper Crump?[12], Christopher Benjamin?[12] և Բեն Չապլին[12]
ՕպերատորHenry Braham?
ԵրաժշտությունՌուպերտ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼևեսդենի Warner Bros. Studios ընկերություն[13], Գաբոն[13], Windsor Great Park?[13], Kedleston Hall?[13], Goldsmiths' Hall?[13] և Ashridge?[13]
ԿինոընկերությունVillage Roadshow Pictures
Տևողություն109 րոպե
Շահույթ356 700 000 ԱՄՆ դոլար[14]
Պաշտոնական կայքէջ

Տարզան։ Լեգենդ[15] (անգլ.՝ The Legend of Tarzan), ռեժիսոր Դեյվիդ Եթսի արկածային մարտաֆիլմը՝ ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերոուզի կողմից ստեղծված կերպարի մասին[16]։ Սցենարի հեղինակներն են Ադամ Կոզադը և Կրեյգ Բրյուերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ալեքսանդր Սկարսգորդ և Մարգո Ռոբի: ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի հուլիսի 1-ին, Ռուսաստանում` 2016 թվականի հունիսի 30-ին[15][17]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտան Լեոն Ռոմը իր զինվորների հետ ուղևորվում է ջունգլի, որպեսզի գտնի առաջնորդ Մբոնգուին: Գտնելով նրան, նրանք պայմանագիր են կնքում. «Եթե Լեոնը գտնի և բերի Տարզանին, նա կտա Լեոնին մեկ արկղ ադամանդ»: Ջոն Կլեյթոն III-ը հայտնի է ամբողջ աշխարհով ինչպես «մարդ-կապիկ» Տարզան։ Լոնդոնյան կյանքին հարմարվելուց 10 տարի հետո, նրան ուղարկում են Կոնգո, որպեսզի իմանա, թե ուր են անհետանում աբորիգենները, քանի որ նա ամենալավը գիտի տարածքը։ Ստանալով Ջորջ Վաշինգտոն Ուիլյամսի օգնությունը և վերցնելով կոնջը (պայմանով, որ նա կմնա գյուղում) մեկնում է Աֆրիկա: Հասնելով Աֆրիկա` նրանք ուղևորվում են դեպի գյուղ։ Ճանապարհին Տարզանը հանդիպում է առյուծների, որոնց գիտեր դեռ մանկուց։ Այդ ժամանակ Լեոն Ռոմը սպասում էր Տարզանին, սակայն պարզվում է, որ նա նավից դուրս է եկել իրենից առաջ։ Հասնելով գյուղ` տեղացիները դիմավորում են Տարզանին և իր կնոջը մեծ ուրախությամբ։ Պարզվում է, որ երկաթե ճանապարհը, որը կառուցել է ռոմը, կարող է նրան իշխանություն տալ ամբողջ Կոնգոյում: Գիշերով Ռոմի զինվորները մտնում են գյուղ, սպանում են առաջնորդին, առևանգում են մարդկանց և Ջեյնին։ Փորձելով նրանց կանգնեցնել` Տարզանը անհաջողության է մատնվում։

Առավոտյան նա, գյուղացիները և Ջորջը ճանապարհն անցնում են ջունգլիի երկաթե ճանապարհով, որպեսզի կրճատեն ճանապարհը և հասնեն Ռոմի հետևից։ Նրանք հասնում են գնացքին` ճանապարհին ազատելով գերիներին։ Հավաքելով փաստեր այն մասին, թե ինչ է կատարվում այդտեղ` հրամայում է Ջորջին մեկնել Անգլիա և պատմել Թագուհուն։ Բայց նա հրաժարվում է, ասելով, որ երբեք ոչ ոքի չի թողել։ Միասին նրանք սկսում են փնտրել Ջեյնին։ Այնտեղ նա հանդիպում է Գորիլային, ով եղել է Տարզանի եղբայրը և ով համարում է նրան դավաճան, քանի որ Ջոնը թողել է անտառը և հեռացել ապրելու մարդկանց հետ։ Որպեսզի անցնեն առաջ նա կռվում է գորիլայի հետ։ Այդ ժամանակ Ջեյնը փախչում է նավից իր հին ընկերոջ հետ։ Ջունգլիներում նրանք բաժանվում են։ Զինվորները անտառից ոչ հեռու գտնում են Ջեյնին գորիլաների հետ։ Նրանք վերցնում են Ջեյնին և գնդակահարում գորիլաներին։ Լսելով նրա ձայները Տարզանը, անցնելով ծառերի միջով, հասնում է գորիլաների սպանության վայրին։ Լեոն Ռոմը Տարզանին ծուղակն է գցում և ուղարկում առաջնորդ Մբոնգայի մոտ։ Նա վերցնում է իր ադամանդները և հեռանում։ Տարզանը Մբոնգոյի հետ մենամարտի է մտնում, որի ժամանակ պարզվում է, որ Տարզանը սպանել է նրա որդուն նրա համար, որ նա սպանել էր իր մայր-գորիլային։ Կռիվը ոչ ոքի է ավարտվում, քանի որ Տարզանին օգնության են հասնում գորիլաները։

Ինչպես նաև պարզվում է, որ եթե Լեոնը իր ադամանդները տա Բելգիայի թագավորին, ապա վերջինս կունենա 20 հազար զինվոր, որոնց օգնությամբ կգրավի Կոնգոն։ Տարզանը Առյուծների, գորիլաների և Ջորջի օգնությամբ հետապնդում է անտիլոպներին։ Նրանք ոչնչացնում են իրենց ճանապարհին ամեն ինչ։ Տարզանը փրկում է Ջեյնին, ում տալիս է Ջորջին` վստահելով նրա պաշտպանությանը, իսկ ինքը ուղևորվում է Լեոնի խորտակվող նավը։ Այնտեղ նա կռվում է Լեոնի հետ, ով հաղթում է` փաթաթելով Տարզանի վզին բույսեր, որոնք նվեր էր ստացել։ Տարզանը կանչում է իր ընկերներ-կոկորդիլոսներին ազդանշանների միջոցով, ովքեր սպանում են Լեոնին։ Նավերը, որոնք բերել էին զինվորների հետ են դառնում։ Վերջում Տարզանը ոչնչացնում է նավը։ Ջեյնը մտածում է, որ նա մահացել է, սակայն Տարզանը գտնվում էր նրա մեջքի ետևում։ Նրանք համբուրվում են։ Մի քանի տարի անց Տարզանը և Ջեյնը որդի են ունենում։ Ֆիլմի ընթացքում դրվագներ են ցուցադրված Տարզանի ծնունդից, ջունգլիներում կյանքից և Ջեյնի հետ ծանոթությունից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ալեքսանդր Սկարսգորդ Ջոն Կլեյտոն III / Տարզան լորդ Գրեյստոք Ջոն Կլեյտոն III / Տարզան
Մարգո Ռոբի Ջեյն Փորթեր Ջեյն Փորթեր
Քրիստոֆ Վալց Լեոն Ռոմ կապիտան Լեոն Ռոմ
Սեմուել Ջեքսոն Ջորջ Վաշինգտոն Ուիլյամս Ջորջ Վաշինգտոն Ուիլյամս
Ջիմոն Հոնսու Մբոնգա առաջնորդ Մբոնգա
Ջոն Հյորտ Արհիմեդ Փորթեր պրոֆեսոր Արհիմեդ Փորթեր
Սայմոն Ռասել Բին
Կասպեր Կրամպ Կերչովեր կապիտան Կերչովեր
Ռորի Ջեյ Սարպեր Տարզան երիտասարդ Տարզան
Էլլա Պերնել Ջեյն Փորթեր երիտասարդ Ջեյն Փորթեր

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսի 30-ին Մեծ Բրիտանիայում Warner Bros. Studios ընկերության կողմից[18][19][20] և ավարտվել են նույն թվականի հոկտեմբերի 3-ին[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0918940/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=209062.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-legend-of-tarzan
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film384639.html
  5. Kinopolis — 1905.
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. http://www.hollywoodreporter.com/heat-vision/warner-bros-sets-release-date-679394
  8. http://www.filmaffinity.com/es/film384639.html
  9. http://www.imdb.com/title/tt0918940/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  10. http://www.imdb.com/title/tt0918940/fullcredits?ref_=tt_ov_wr#writers
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt0918940/fullcredits?ref_=tt_ql_1
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 ČSFD — 2001.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 http://www.imdb.com/title/tt0918940/locations?ref_=tt_dt_dt
  14. Box Office Mojo — 1999.
  15. 15,0 15,1 ТАРЗАН.ЛЕГЕНДА (ЛЕГЕНДА О ТАРЗАНЕ) — The Legend of Tarzan: кассовые сборы, о фильме. Бюллетень кинопрокатчика. Проверено 10 декабря 2015.
  16. Brodesser-Akner, Claude. David Yates Committing to Tarzan at Warner Bros. (7 November 2012). Проверено 5 марта 2014.
  17. Kit, Borys. Warner Bros. Sets Release Date for Its 3D 'Tarzan' Movie (11 February 2014). Проверено 5 марта 2014.
  18. http://www.movieweb.com/news/warner-bros-expands-leavesden-studios-as-tarzan-begins-production
  19. http://variety.com/2014/film/news/warner-bros-to-expand-leavesden-studios-as-tarzan-starts-filming-1201254872/
  20. Warner Bros Studios Leavesden To Expand In UK; ‘Tarzan’ Swings Into Residence, deadline.com (30 June 2014). Проверено 1 июля 2014.
  21. ON THE SET FOR 10/06/14: LIAM NEESON STARTS A MONSTER CALLS, ALEXANDER SKARSGARD WRAPS TARZAN (англ.). SSN Insider (6 October 2014). Проверено 21 февраля 2015.