Մարգո Ռոբի
անգլ.՝ Margot Robbie | |
|---|---|
Ռոբին «San Diego Comic-Con International»-ում (2015) | |
| Ծնվել է | հուլիսի 2, 1990 (35 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Կրթություն | Սոմերսեթի քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Australian Americans? |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
| Աշխատավայր | LuckyChap Entertainment |
| Ակտիվ շրջան | 2008 - ներկա |
| Ընտրանի | Բարբի, Peter Rabbit?, Տոնյան ընդդեմ բոլորի, Ինքնասպանների ջոկատը, Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին և Ուոլ սթրիթի գայլը |
| Ամուսին(ներ) | Թոմ Էքերլի[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Կինոարվեստի և գիտության ակադեմիա[2] |
| www.margotrobbie.com.au | |
Մարգո Էլիս Ռոբի (անգլ.՝ Margot Elise Robbie, հուլիսի 2, 1990, Dalby, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հարևաններ» հեռուստասերիալում Դոնա Ֆրիդմենի և «Պան Ամերիքան»-ում Լորա Քեմերոնի դերերից, «Ընկերը ապագայից» «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում ունեցած դերակատարումներից։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականի հուլիսի 2-ին, Ավստրալիայի Քուիսնլենդ նահանգի Գոլդ Քոսթ քաղաքում՝ ֆերմեր Մայք Ռոբիի և ֆիզիոթերապևտ Սառա Քեսլերի ընտանիքում։ Երեք երեխաներից ամենամեծն է։ Մանկությունն անցկացրել է Գոլդ Քոսթում՝ պապի և տատի ֆերմայում։ 2007 թվականին Ռոբին ավարտել է հայրենի քաղաքի «Սամերսեթ» քոլեջը, ապա 17 տարեկանում տեղափոխվել Մելբուրն՝ դերասանական կարիերա սկսելու համար։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսությունում առաջնաելույթը կատարել է 2008 թվականին։ Հայտնի է դարձել «Հարևաններ»[3][4][5] և «Պան Ամերիքան» հեռուստասերիալներում հանդես գալուց հետո[6]։ Այնուհետև նկարահանվել է «Ընկերը ապագայից», «Ուոլ սթրիթի գայը», «Ֆոկուս» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Esquire» ամսագրում[7]։
2016 թվականին թողարկված «Ինքնասպանների խումբ» ֆիլմում խաղացել է Հարլի Քուինի դերը[8]։
Անվանակարգումներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2009՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular New Female Talent» կատեգորիայում («Հարևաններ»)։
- 2011՝ առաջադրվել է «Logie Awards» մրցանակին, «Most Popular Actress» կատեգորիայում («Հարևաններ»)։
- 2014՝ ստացել է «Empire Awards» մրցանակը, «Best Female Newcomer» կատեգորիայում («Ուոլ սթրիթի գայլը»)։
- 2015՝ առաջադրվել է «BAFTA» մրցանակին, «EE Rising Star Award» կատեգորիայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2008 | Սպանությունների հետաքննություն | City Homicide | Կեյթլին Բրենդֆորդ |
| 2008 | Վերանայում Մայլս Բարլովի հետ | Review with Myles Barlow | Քելլի |
| 2008 | Արքայադուստրը և փիղը | The Elephant Princess | Բաթերֆլայ |
| 2008 | Վիջիլանտե | Vigilante | Կասանդրա |
| 2008 - 2011 | Հարևաններ | Neighbours | Դոնա Ֆրիդմեն Բրաուն |
| 2009 | Ես տեսնում եմ քեզ | I.C.U. | Տրիստան Ուոթերս |
| 2011 - 2012 | Փեն Ամերիքան | Pan Am | Լաուրա Քեմերոն |
| 2013 | Ընկերը ապագայից | About Time | Շառլոտտա |
| 2013 | Ուոլ Սթրիթի գայլը | The Wolf of Wall Street | Նաոմի Լապալյա |
| 2014 | Ֆրանսիական սյուիտա | Suite Française | Սելին |
| 2015 | Z - Զախարիայի համար | Z for Zachariah | Էնն |
| 2015 | Ֆոկուս | Focus | Ջեսս Բերեթ |
| 2016 | Իջեցման խաղ | The Big Short | կամեո |
| 2016 | Տարզանի լեգենդը | Tarzan | Ջեյն Պորտեր |
| 2016 | Ծիծաղի տաղավար | Whiskey Tango Foxtrot | Տանյա |
| 2016 | Ինքնասպանների ջոկատ | Suicide Squad | Հարլին Քուինզել / Հարլին Քուին |
| 2020 | Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին | Birds of prey. Fantabulous Emancipation
of One Harley Quinn |
Հարլի Քուին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Suicide Squad star Margot Robbie and director Tom Ackerley marry in secret ceremony in Byron Bay — 2016.
- ↑ https://www.variety.com/2017/film/news/academy-new-members-class-of-2017-1202481404/
- ↑ Happy Birthday Margot Robbie
- ↑ «'Neighbours' star reveals audition shock». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «'Pan Am' star Margot Robbie in talks for 'Wolf of Wall Street'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ ‘Wolf of Wall Street’ Actress Margot Robbie Lands Female Lead Opposite Will Smith in ‘Focus’ (EXCLUSIVE)
- ↑ Esquire Presents Me in My Place with Margot Robbie
- ↑ Goldberg, Matt (2014 թ․ նոյեմբերի 10). «Exclusive: Margot Robbie to Play Harley Quinn in SUICIDE SQUAD». Collider. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգո Ռոբին Internet Movie Database կայքում Internet Movie Database կայքում (անգլ.)
- Մարգո Ռոբին Թվիթթերում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Ռոբի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||