Իջեցման խաղ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իջեցման խաղ
The Big Short
The Big Short Film Logo.png
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր կենսագրական դրամա
Թեմա financial crisis of 2007–08
Հիմք The Big Short
Թվական 2015
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ադամ Մաքքեյ
Պրոդյուսեր Դեդե Գարդներ
Բրեդ Փիթ
Ջերեմի Քլեյներ
Արնոն Միլչեն
Սցենարի հեղինակ Մայքլ Լյուիս
Դերակատարներ Բրեդ Փիթ
Քրիստիան Բեյլ
Ռայան Գոսլինգ
Սթիվ Քերել
Օպերատոր Բարի Էքրոյդ
Երաժշտություն Նիկոլաս Բրիթել
Մոնտաժ Hank Corwin
Պատմվածքի վայր Նյու Յորք և Դևոն
Նկարահանման վայր Նյու Յորք և Օռլեան շրջան
Կինոընկերություն Paramount Pictures
Տևողություն 130 րոպե
Բյուջե $ 28 միլիոն
Շահույթ $ 70 308 896[1]
IMDb ID 1596363
Պաշտոնական կայքէջ

«Իջեցման խաղ» (անգլ.՝ The Big Short), Ադամ Մաքքեյի ֆիլմը՝ նվիրված 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամին[2]: Ֆիլմի սցենարը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղ: Ֆինանսական դժբախտության գաղտնի զսպանակներ» գրքի վրա։ Գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը և Սթիվ Քերելը[3][4]:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 12-ին[5]:

«Իջեցման խաղ» ֆիլմը հինգ անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակին, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին։ Ֆինանսների հանճար, հեջ-ֆոնդի ղեկավար Մայքլ Բյուրին կանխազգում է, որ հիպոտեկային վարկերի ամերիկյան շուկան շուտով կարող է պայթել։ Դրա հետ կապված՝ նա ապահովագրում է իր հաճախորդների գրեթե մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտային սվոփի միջոցով։ Ուոլ սթրիթը արձագանքում է այդ գործողություններին, որոնք սկզբում շուկայի մյուս խաղացողների համար տարօրինակ են թվում։ Մի քանի ֆինանսիստներ՝ Ջարեդ Վենեթը (ֆիլմում՝ պատմողը), Մարկ Բաումը, Չարլզ Գելերը, Ջեյմի Շիփլին և Բեն Ռիքերթը, հասկանալով, թե ինչումն է Բյուրիի մարտավարության էությունը, որոշում են խաղալ՝ ի հեճուկս շուկայի մյուս անդամների։ Նրանք ենթադրում են, որ կկարողանան ոչ միայն ողջ մնալ գրոհող ֆինանսական բարդ իրավիճակում, այլ նաև գումար վաստակել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]