Հարլի Քուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարլի Քուին
Harley Quinn1.jpg
Հրատարակման պատմություն
Հրատարակիչ DC Comics
Դեբյուտ Batman:TAS, էպիզոդ 22, «Ծառայություն Ջոկերին» (սեպտեմբերի 11, 1992)
Կոմիքսներում՝ The Batman Adventures #12 (սեպտեմբեր, 1993)
Հեղինակ Paul Dini[1] և Բրյուս Թիմ[1]
Դերակատար / Ձայն Mia Sara, Թարա Սթրոնգ, Arleen Sorkin, Մարգո Ռոբբի[1] և Jacqui Verdura[2]
Աշխարհ DC Universe[1]
Ներկայացրած է Batman: Arkham Asylum, Batman: Arkham City, Batman: Arkham Origins, Batman: Arkham Knight, Ինքնասպանների ջոկատը, Batman: The Animated Series, Harley, Gotham Girls, The Batman, Injustice: Gods Among Us և Injustice 2
Անձնական տվյալներ
Դիրքորոշում Չար
Ի ծնե անուն անգլ.՝ Harleen Frances Quinzel[1]
Տեսակ supervillain[1], comics character, Գեղարվեստական անձ, animated character, հեռուստատեսային կերպար, կինոհերոս և player character
Սեռ իգական
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Զբաղմունք կրկեսի արտիստ, հոգեբույժ, adventurer և մարտարվեստի վարպետ
Թիմեր և կազմակերպություններ
«Գաղտնի վեցնյակ», «Սուպեր չարագործնրի գաղտնի միություն»
Դաշնակիցներ
Ջոկեր, Թունավոր բաղեղ, Կատու-կին
Թշնամիներ
Բեթմեն, Ռոբին, Բյոթգյորլ, Նայթվինգ
Կայք
dccomics.com/characters/harley-quinn

Հարլի Քուին (Հարլին Ֆրենսիս Կվինզել), DC Comics ամերիկյան կոմիքսների ընկերության հորինված կերպար։ Նա Բեթմենի թշնամին է և Ջոկերի դաշնակիցը։ Կերպարը ստեղծվել է Պոլ Դինիի և Բրյուս Թիմի կողմից և առաջին անգամ հայտնվել է 1992 թվականի սեպտեմբերին՝ Բեթմենի մուլտֆիլմում։ Հետագայում նա նաև հայտնվեց DC Comics-ի Բեթմենի կոմիքսներում։

Հարլի Քուինը Ջոկերի դաշնակիցն ու սիրահարն է, նաև նաև համագործակցում է սուպեր չարագործ Թունավոր բաղեղի հետ, ում միջոցով նա ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։ Նա ծանոթացել է Ջոկերի հետ երբ աշխատում էր Արկհեմի հոգեբուժարանում, որտեղ Ջոկերը տեղափոխվել էր, որպես հիվանդ։ Հարլի Քուինը խոսում է Բրուքլինի բարբառով։ Նրա անունը ծագել է «Կոմեդիա դել'արտե» դիմակային կատակերգության Արլեկին կերպարի անունից։

Կերպարը հնչյունավորվել է Արլին Սորկինի, Հինդեն Ոալչի և Տարա Սթրոնգի կողմից։ «Գիշատիչ թռչուններ» հեռուստասերիալում կերպարը մարմանավորվել է Միա Սառան։ 2016 թվականի «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, Հարլի Կվինի դերը կատարել է դերասանուհի Մարգո Ռոբին:

2009 թվականին, IGN-ի կազմած «Թոփ 100 սուպեր չարագործներ» ցուցակում Հարլի Քուինը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը[3][4]: «Comics Buyer's Guide»-ի «Կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում նա զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծումը և հանրությանը ներկայացնելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլի Քուինը առաջին առաջին անգամ հայտնվել է Բեթմենի մուլտսերիալի՝ «Ծառայություն Ջոկերին» էպիզոդում[6], սկզբում որոշվել էր, որ մուլտսերիալում պետք է ոստիկանները շրջափակեին այդ տարածքը և Ջոկերը դուրս թռներ տորթի միջից, բայց Ջոկերի կողմից դա անելը շատ տարօրինակ կթվար (թեև նա դա արեց մուլտսերիալում)։ Դինին որոշեց ստեղծել Ջոկերի կանացի տարբերակը։ Դինի երազում հայտնվեց «ՄԵր կյանքի օրերը» օպերայի աստղ Արլին Սորկինը խեղկատակի հագուստով։ Դինին ոգեշնչվելով իր երազից, ստեղծեց Քուինի կերպարը[7]: Քանի որ Դինին և Սորկինը իրար հետ ընկերություն են արել քոլեջից և իրար լավ էին ճանաչում, նա Սորկինի բնավորության գծերը մտցրեց կերպարի մեջ[8]:

1994 թվականին «Խելագար սեր» նովելում նկարագրվում է կերպարի առաջացումը։ Հարի Քուինը մասնագիտությամբ հոգեբույժ է, նա սիրահարվում է Ջոկերին և դառնում նրա դաշնակիցը։ Պամտությունը մեծ տարածում ստացավ[9] և հաղթեց Այնսերա ու Հարվեյ մրցանակները՝ «Տարվա կոմիքս» կատեգորիայում։

Նա սիրահարվում է Ջոկերին և նրան օգնում է փախչել հիվանդանոցից։ Ջոկերը կրկին տեղափոխվում է Արկհեմ՝ Բեթմենի հետ եկարատև մարտից հետո, Հարլինը տեսնելով Ջոկերին այդ վիճակով նա խելագարվում է։ Հարլինը թողնում է հոգեբույժի աշխատանքը, հագնում է խեղկատակի հագուստ և դառնում է Հարլի Կվինը ու Ջոկերի դաշնակիցը։ Հետո նա ընկերանում է Թունավոր բաղեղի հետ և ձեռք է բերում մեծ իմունտիտետ թույների և տոքսինների դեմ։

Կերպարի տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթմենի մուլտսերիալներից հետո Հարլին հայտնվում է նաև այլ մուլտսերիալներում։ Հարի Քուինը «Գոտեմական աղջիկներ» մուլտսերիալի չորս հիմնական կերպարներից է։ Նա նաև հայտնվում է «DC animated universe»-ի «Արդարության լիգա» մուլտսերիալի «Վայրի խաղաքարտեր» էպիզոդում (Ջոկերի հետ) և «Ստատիկ շոկ»-ի «Ամուր ինչպես մեխերը» էպիզոդում (Թունավոր բաղեղի հետ)։

«Ապագայի Բեթմենը. Ջոկերի վերադարձը» անիմացիոն ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ապագայում՝ Բեթմենի մուլտֆիլմի դեպքերից երկար ժամանակ անց։ Ֆիլմում կան անցլաից տեսարաններ, որտեղ Հարլի Քուինը կռվում է Բեթգյորլի հետ։ Ֆիլմի վերջում զույգ աղջիկները, ովքեր ձևանում էին, թե Ջոկերն են, արձակվում են իրենց տատիկի շնորհիվ, ով բարկանում է նրանց վրա, իսկ նրանք պատասխանում են. «Ձայնդ կտրի՛ր Նանա Հարլի»:

Տեղափոխումը կոմիքսներ և հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալներում մեծ հաջողություններ ունենալուց հետո, 1997 թվականին կերպարին տեղափոխեցին նաև կոմիքսներ։ Ինչպես Ջոկերը, այդպես էլ Հարլի Քուինը կոմիքսներում ավելի դաժան և վտանգավոր է քան մուլտսերիալում։ Չնայած իր դաժան լինելուն, Հարլի Քուինը հաճախ նաև խղճահարություն է ցուցաբերում, օրինակ՝ նա Թունավոր բաղատին թույլ չէր տալիս, որ սպանի Բեթմենին[10]:

Կատու կնոջ և Թունավոր բաղատի հետ մի շարք արկածներից հետո, Հարլի Քուինը նրանց դավաճանում է և որոշում է սպանել Ջոկերին՝ իր զգացմունքները չարաշահելու համար։ Սակայն նա այդպես էլ չի սպանում Ջոկերին և նրանք միասին որոշում են գրավել մի տարածք, բայց այնտեղ կային բազմաթիվ թիկնապահներ, երկար մարտի արդյունքում շատերը սպանվում են, իսկ մյուսները՝ գերի վերցվում[11]: Վերջում Բեթմենը և Կատու կինը հաղթւոմ են Ջոկերը և Քուինին և Հալիին ձերբակալում են[12]: Այդ դեպքից կարճ ժամանակ անց Հարլիի բանտախուց է թափանցում Թունավոր բաղատը՝ նա եկել էր նրան դավաճանության համար սպանելու, բայց ազատելու առաջարկի փոխարեն նա Քուինին առաջարկում է սպանել Կատու կնոջը, ով նույնպես Բաղատին դավաճանել էր։ Հարլի Քուինը համաձայնվում է և նրանք միասին գնում են նրան սպանելու[13]: Մարտի ընթացքում կատու կինը ասում է, որ նա ցանկացել է օգնել նրանց։ Բեթմենը ցանկանում էր ձերբակալել նրանց, բայց Կատու կինը նրանց օգնում է փախչել[14]:

Այլ մեդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միա Սառան Հարլի Քուինի դերում

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարլի Քուինը եղել է Բեթմենի մուլտսերիալի կերպարներից մեկը, ում հնչունավորել է Հինդեն Ուոլշը։
  • Կերպարը նաև հայտնվել է նաև «Բեթմենը. Քաջը և համարձակը» մուլտֆիլմում։

Լայվ էքշեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին թողարկվեց կարճ լայվ էքշեն, որը կոչվում էր «Գազան թռչուններ», որտեղ Հարլի Քուինի դերը կատարում էր դերասանուհի Միա Սառան։
  • «Նետ» հեռուստասերիալի «Ինքնասպանների ջոկատը» էպիզոդւոմ, կամեոյի դերում հայտնվում է Հարլի Քուինը, ում հնչյունավորել է Տառա Սթրոնգը[15][16][17][18][19]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

DC Extended Universe[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգո Ռոբբին խաղացել է Հարլի Քուինի դերը՝ «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում

Կերպարը հայտվել է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում, որի նկարահանման միտքը DC Extended Universe-ին է պատկանում։ Ֆիլմում կերպարի դերը խաղացել է դերասաուհի Մարգո Ռոբբին[20]: 2016 թվականի մայիսի 16-ի Warner Bros կինոընկերությունը հայտարարեց, որ Մարգո Ռոբբին ֆիլմում կխաղա Հարլի Քուինի դերը[21]:

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարլի Քուինը հայտնվել է մուլտսերիալի հիման վրա ստեղծված համակարգչային խաղերում։
  • Նա կամեոյի դերում հայտնվել է «Բեթմենի և Ռոբինի արկածները» խաղում։
  • Հարլի Քուինի կերպարը կա նաև «Mortal Kombat vs. DC Universe» խաղում[22]:
  • Հարլի Քուինը հայտնվել է «Infinite Crisis» խաղում, ում հնչյունավորել է Տառա Սթրոնգը[23]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://nyti.ms/2aeMiqY
  2. http://screenanarchy.com/2017/03/crowdfund-this-jabronie-picturess-dc-comics-inspired-harley-webseries-needs-your-help-contrib.html
  3. «Top 100 Comic Book hero»։ IGN։ 2009 
  4. «Harley Quinn is Number 45»։ IGN 
  5. Frankenhoff Brent (2011)։ Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics։ Krause Publications։ էջ 19։ ISBN 1-4402-2988-0 
  6. "Joker's Favor" (episode #7, original air date: September 11, 1992)
  7. Jankiewicz Pat։ «Quinn-tessentials. Arleen Sorkin gets a kick out of being the Joker's wench»։ Starlog։ Harley's Haven։ Վերցված է May 5, 2015 
  8. Dini Paul, Chip Kidd (1998)։ Batman Animated։ HarperCollins Publishers։ ISBN 978-0-06-107327-4 
  9. «Mad Love» 
  10. Evan Narcisse։ «DC Comics: Harley Quinn & Poison Ivy Are Girlfriends “Without Monogamy”»։ Kotaku։ Gawker Media 
  11. Gotham City Sirens #20–23. DC Comics
  12. Gotham City Sirens #24 (June 2011). DC Comics
  13. Gotham City Sirens #25 (July 2011). DC Comics
  14. Gotham City Sirens #26 (August 2011). DC Comics
  15. Schedeen Jesse (March 19, 2014)։ «This Ain't No Task Force.»։ IGN։ Վերցված է March 19, 2014 
  16. Fitzpatrick Kevin (March 19, 2014)։ «'ARROW' REVIEW: "SUICIDE SQUAD"»։ Screencrush։ Վերցված է March 20, 2014 
  17. Burlingame Russ (June 9, 2014)։ «Harley Quinn Scene Got Cut From Arrow Season 2 Finale»։ Comic Book։ Վերցված է June 9, 2014 
  18. Phegley Kiel (June 9, 2014)։ «AMELL, KREISBERG & MORE ON HOW "ARROW" CONTINUES TO GROW THE DC UNIVERSE»։ Comic Book Resources։ Վերցված է June 9, 2014 
  19. Why Arrow Axed Harley Quinn & Suicide Squad + Willa Holland on Female Superheroes
  20. «'Suicide Squad': First Cast Photo Revealed»։ variety.com։ July 25, 2015։ Վերցված է April 9, 2015 
  21. «Harley Quinn Movie in the Works at Warner Bros. With Margot Robbie (Exclusive)»։ The Hollywood Reporter։ May 16, 2016։ Վերցված է May 16, 2016 
  22. Quillen Dustin (July 7, 2009)։ «DLC for Mortal Kombat vs. DC Universe Canceled»։ 1UP.com։ Վերցված է April 2, 2010 
  23. «Infinite Crisis – Behind the Voice – Tara Strong as Harley Quinn»։ YouTube։ Վերցված է January 10, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]