Վարձու մարդասպան
Վարձու մարդասպան,, կիլեր (անգլ.՝ killer — «սպանող»), անձ, որը կատարում է սպանություն վարձատրության դիմաց կամ պատվերով, այլ ոչ թե անձնական դրդապատճառներով։ Երբեմն կոչվում է նաև պրոֆիսիոնալ մարդասպան։
Ընդհանուր միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվերով սպանությունը դարձել է սպանության բավական տարածված տեսակ, քանի որ այն պատվիրատուին թույլ է տալիս ապահովել լավ ալիբի։ Այդպես պատվիրատուն հանցագործության վայրից կարող է գտնվել հեռու՝ մարդաշատ վայրում։ Միևնույն ժամանակ կատարողը (անմիջականորեն սպանություն կատարող անձը) սովորաբար ոչ մի կերպ ուղղակիորեն կապված չէ ոչ զոհի, ոչ էլ պատվիրատուի հետ, ինչը զգալիորեն դժվարացնում է նման սպանության հետաքննությունը։ Բացի այդ, վարձելով մարդասպանին, պատվիրատուն ազատվում է անձամբ սպանելու անհրաժեշտությունից, եթե նա ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում կամ չի կարող դա անել, հատկապես այն դեպքում, երբ ինքը կապված է զոհի հետ։
Մարդասպանին, որը կատարել է պատվիրված սպանություն, երբեմն նաև սպանում են առաջադրանքը կատարելուց հետո, որպեսզի նա չկարողանա նշել պատվիրատուին։ Այդ իսկ պատճառով կատարողը սովորաբար ուղղակիորեն ծանոթ չէ պատվիրատուին, այլ օգտվում է միջնորդի կամ սպանության կազմակերպչի օգնությունից։ Պրոֆեսիոնալ մարդասպանը, որպես կանոն, հետքեր չի թողնում կամ ընդհանրապես հանցագործության վայրում չի գտնվում դրա կատարման ժամանակ, օրինակ, օգտագործելով դիպուկահար հրացանը կամ պայթուցիկը, ինչը զգալիորեն դժվարացնում է հետաքննության ընթացքը և մարդասպանի որոնումը։
Եթե զոհը սպանվում է մարդասպանի կողմից մոտ հեռավորությունից (օրինակ, գործածելով ատրճանակ, գնդացիր կամ ինքնաձիգ), մարդասպանները փորձում են իրականացնել այսպես կոչված ստուգիչ կրակոց՝ տուժողին մոտենալով և համապատասխան զենքը գլխին դնելով, որպեսզի տուժածը անպայման մահանա։ Հաճախ այն զենքը, որով սպանվել է զոհը (օրինակ՝ դիպուկահար հրացան, ատրճանակ, ինքնաձիգ ...) վարձու մարդասպանի կողմից թողնվում է այն վայրում, որտեղից կրակել է, կամ հանցագործության վայրի ճանապարհի սկզբում[1]։
Տեղի են ունենում դեպքեր, երբ վարձու մարդասպաններին գտել են թերթում հրապարակված հայտարարության համաձայն, օրինակ՝ «Soldier of Fortune» ամերիկյան ամսագրում արված հայտարարությունների միջոցով՝ «Փնտրում եմ աշխատանք ... ԱՄՆ հատուկ նշանակության նախկին զինծառայող ... Վիետնամի պատերազմի վետերան, որը գիտի ինչպես վարել մարտական գործողություններ Ամերիկայում և այլ վայրերում»[2]։
Որոշ հայտնի վարձու մարդասպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջին Քեն լեգենդի մեջ է մտել որպես բռնակալ, որն անհաջող, բայց ժամանակակիցներին տպավորիչ մահափորձ է կատարել Ցին Շի Հուանդիի դեմ։ Այս մահափորձը Ցին Շի Հուանդիի համար առիթ է հանդիսացել Յան թագավորության գրավման համար, որի իշխանը մեղադրվում էր վարձու մարդասպանի արտաքսման մեջ։ Այդ իրադարձություններին է նվիրված «Կայսրն ու մարդասպանը» ֆիլմը։
- Ալեքսանդր Սոլոնիկ, ռուս վարձու մարդասպան (հնարավոր է՝ «Սպիտակ ստրելա» հատուկ ծառայության աշխատակից), որն իրականացրել է տասնյակ, այդ թվում՝ քրեական հանցագործների սպանություններ, որոնք երեք անգամ փորձել են փախչել կալանքից։
- Վիտալի Նովիցկի, Հադի Տակտաշ խմբավորման անհաջողակ մարդասպան։
- Ալեքսանդր Պուստովալով (Սաշա-զինվոր), մարդասպան, որը հայտնի է դիակների մասնատման իր մեթոդով։
- Ալեքսեյ Շերստոբիտով («Զինվոր Լյոշա») Մեդվեդկովսկա կազմակերպված հանցավոր խմբի մարդասպան։ Շերստոբիտովի պատմությունը հիմք հանդիսացավ «Հրոսակներ» հեռուստասերիալի համար։
- Ռիչարդ Կուկլինսկի, ամերիկացի մարդասպան, որը 20 տարվա ընթացքում սպանել է հարյուրավոր մարդկանց։ Հայտնի է դարձել «Սառցե մարդ» մականունով այն բանի համար, որ իր զոհերի դիակները սառեցրել է արդյունաբերական սառնարանում, որպեսզի ոստիկանությունը չկարողանա որոշել սպանության կատարման իրական ժամանակը։
- Գլեննոն Էդվարդ Էնգլման, ատամնաբույժ Սենթ Լուիսից, որն աշխատել է նաև որպես վարձու մարդասպան։ 22 տարվա ընթացքում կատարել է առնվազն 7 սպանություն։
- Չարլզ Վոյդ Հարլսոն, ամերիկացի մարդասպան, որը երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ դաշնային դատավոր Ջոնաթան Վուդին սպանելու մեղադրանքով։ Նա հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնի հայրն է։
- Ջոն Չայլդս, բրիտանացի մարդասպան, որը հայտնի է իր դաժանությամբ։ Նրա զոհերից ոչ մեկին չեն գտել։ Ինքը՝ Չայլդսը հաստատել էր, որ իր զոհերին կտոր-կտոր է արել, աղացել և այնուհետև հյուրանոցում վառել[3]։
- Սրետկո Կալինիչ, Զեմուն հանցավոր խմբի անդամ։ Նա 2003 թվականին Սերբիայի վարչապետ Զորան Ջինջիչի սպանության նախաձեռնողներից մեկն էր[3]։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տասնամյակների ընթացքում վարձու մարդասպանի կերպարը հայտնի է դարձել զանգվածային մշակույթում, այդ թվում՝ կինեմատոգրաֆիայում և համակարգչային խաղերում․
- Հոնկոնգյան ֆիլմ՝ Ջոն Վուի « Վարձու մարդասպանը»,
- Ֆրանսիական ֆիլմ՝ Լյուկա Բեսոնի «Լեոն»,
- Ճապոնական մուլտֆիլմեր՝ « Նուար» և «Քայթ՝ աղջիկ մարդասպանը»,
- Համակարգչային խաղերի շարք՝ «Hitman»,
- «S.T.A.L.K.E.R.» համակարգչային խաղերի շարքում կա մի առանձին խմբավորում «վարձկաններ»։
- Եռանկյունի «Ջոն Ուիք»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Константинов, Андрей Дмитриевич, книга «Бандитский Петербург» .
- ↑ Советский журнал «Крокодил», статья об американском (США) журнале «Солдат удачи», поместившем такое объявление, вызвавшее после убийства иск к журналу «Солдат удачи».
- ↑ 3,0 3,1 Полина Фанаскова (18.04.2014)։ «10 самых известных профессиональных убийц»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ընթերցե՛ք «կիլեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
- Վարձու մարդասպան Archived 2019-08-18 at the Wayback Machine.
|