Վուդի Հարելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Վուդի Հարելսոն
Վուդրոու Տրեյսի Հարելսոն
Woodrow Tracy "Woody" Harrelson
Woody Harrelson cropped by David Shankbone.jpg
Հասակը 180 սմ
Ծնվել է հուլիսի 23, 1961 (55 տարեկան)
Ծննդավայր Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրթություն Hanover College
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1982–այժմ
Ժանրեր Կատակերգություն,
Դրամա,
Քրեական
Ընտրանի "Յոթ կյանք"
Ծնողներ հայր՝ Չառլզ Հարելսոն
Ամուսին(ներ) Նենսի Սայմոն,
(ամուսնալուծված),
Լորա Լուի (3 երեխա)
Երեխա(ներ) 3 երեխա
IMDb ID 0000437
ԿինոՊոիսկ ID 9839

Վուդի Հարելսոն (անգլ.՝ Woody Harrelson, իսկական անունը՝ Վուդրոու Թրեյսի Հարելսոն, հուլիսի 23, 1961, Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և դրամատուրգ, «Էմմի» մրցանակի դափնեկիր (1989), «Օսկարի» երկակի (1997, 2010) և «Ոսկե գլոբուսի» քառակի (1997, 2010, 2013, 2015) մրցանակակիր։ Խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում։ Նրա հայրը՝ Չառլզ Հարելսոնը, վարձու մարդասպան է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարելսոնը ծնվել է Տեխասի Միդլենդ քաղաքում՝ Չարլզ Հարելսոնի և Դայանա Լու Օսվալդի ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են 1964 թվականին, երբ Վուդին 3 տարեկան էր։ Ընտանիքի միջնեկ որդին էր, ուներ 2 եղբայր՝ Ջորդանը և Բրետը։ Երբ Վուդին դարձավ 7 տարեկան, հորը ձերբակալեցին սպանության համար։ 10 տարի անց (1979) Չարլզ Հարելսոնը մեղադրվեց շրջանային դատավոր Ջոնաթան Վուդի սպանության մեջ, և ստացավ 2 ցմահ բանտարկություն[1]։

1973 թվականին Հարելսոնը տեղափոխվում է մոր մոտ՝ Օհայո նահանգի Լիվան քաղաք, որտեղ էլ մեծացել է[2]։ Հարելսոնը սովորել է Լիվանի միջնակարգ դպրոցում, իսկ Ինդիանայի Հաննովեր քոլեջում (անգլ.՝ Hanover College) ուսումնասիրել է անգլերեն և դերասանական վարպետություն։

Առավել նշանավոր ֆիլմերից են.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Woody Harrelson's Father Dies in Prison»։ CBS News։ Associated Press։ մարտի 21, 2007 
  2. «Dayton Daily News Archive of Past Articles»։ Dayton Daily News։ հուլիսի 24, 1991