Ոսկե ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոսկե Ազնվամորիից)
Jump to navigation Jump to search
Ոսկե ազնվամորի
Golden Raspberry Award.jpg
Տեսակbooby prize?
Ենթատեսակկինոմրցանակ և ironic award?
Կազմված էQ7451383?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է1981

«Ոսկե ազնվամորի» (անգլ.՝ Golden Raspberry), նաև «Ռազզի» (անգլ.՝ Razzie Award անվանումից), կինոյի այսպես ասած հակամրցանակ, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան/դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար և այլ անվանակարգերում։

Դիտարկվում է որպես Օսկար հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում։ Ավանդույթի համաձայն Օսկարի թեկնածուների հրապարակումից մեկ օր առաջ հրապարակվում է «Ոսկե ազնվամորու» թեկնածուները, իսկ հաղթողները նույնպես Օսկարի հրապարակումից մեկ օր առաջ։

Razzie անվանումը ծագել է անգլիական խոսակցական (to) blow raspberry (tongue) արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է լեզուն հանած մեկին կամ ինչ-որ բանի ծաղրել։

Շնորհվում է այսպես կոչված «Ոսկե ազնվամորի» (Golden Raspberry Award Foundation, GRAF) ֆոնդի մասնակիցների կողմից։ Ֆոնդն ունի ավելի քան 500 անդամ աշխարհի 12 երկրներից, իսկ քվեարկությունը ընթանում է փոստով։

Մրցանակը իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ։ Մրցանակի արժեքը մոտ 5 դոլլար է։