Չառլզ Հարելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Charles Voyde Harrelson
Չառլզ Հարելսոն.jpg
վարձու մարդասպան
Ծնվել է1938 հուլիսի 23
ԾննդավայրՀանստվիլ, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էմարտի 15, 2007(2007-03-15) (տարիքը 68)
Մահվան վայրADX Florence բանտ, Կոլորադո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունվարձու մարդասպան
Ամուսին

Նենսի Հիլման Հարելսոն
Ջոն Էնն Հարելսոն
Դիանա Լու Օսվալդ

Ջինա Ադել Ֆոսթեր
ԾնողներՎոյդ Հարելսոն
Ալմա Հարելսոն
Երեխաներ

Վուդի Հարելսոն, դերասան
Բրետ Հարելսոն, մոտոարշավորդ

Ջորդան Հարելսոն, գործարար

Չառլզ Վոյդ Հարելսոն (անգլ.՝ Charles Voyde Harrelson; հուլիսի 23, 1938, Հանստվիլ, Տեխաս, ԱՄՆ - մարտի 15, 2007, ADX Florence բանտ, Կոլորադո), ամերիկացի վարձու մարդասպան, դատապարտվել է ցմահ ազատազրկման դաշնային դատավոր Ջոնաթան Վուդի սպանության համար, հոլիվուդյան դերասան Վուդի Հարելսոնի հայրը[1]։

1979 թ. մայիսի 29-ին Չառլզ Հարելսոնը սպանել էր դատավոր Ջոնաթան Վուդին նրա տան մոտ՝ կրակելով նրա թիկունքին։ Ավելի ուշ պարզվել է, որ նրան վարձել էր թմրաբարոն Ջամիլ Չագրան։ Դատավոր Վուդը, ով ստացել էր «մաքսիմալ Ջոն» մականունը, նշանավոր էր նրանով, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեպքում ամբաստանյալներին դատապարտում էր երկարաժամկետ բանտարկության։

ADX Florence խիստ ռեժիմի գաղութը, որտեղ մահացել է Հարելսոնը

Հենց այդ օրը Վուդը պետք է լսեր Ջամիլ Չագրայի գործը։ Այդ սպանության համար նրան դատապարտեցին երկու ցմահ ժամկետով ազատազրկման (ԱՄՆ-ի օրենքով նախատեսված է նման պատիժ) և նա պատիժը պետք է կրեր Ատլանտայի դաշնային բանտում։

Հարելսոնը մեկ անգամ արդեն կանգնել էր դատարանի առաջ սպանության մեղադրանքով, սակայն նրան անմեղ էին ճանաչել։

1996 թվականին Հարելսոնը Ատլանտայի բանտից փախուստի փորձ էր կատարվել և տեղափոխվել էր Կոլորադոյում գտնվող ADX Florence խիստ ռեժիմի գաղութ։ 2007 թ. մարտի 15-ին նրան մահացած էին գտել իր խցում, ամենայն հավանականությամբ նա մահացել էր բնական մահով[2]։

Վուդի Հարելսոնը հոր մահից հետո փորձել է վիճարկել դատարանի որոշումը և հոր վրայից հանել մեղադրանքը, սակայն դա նրան չի հաջողվել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Woody Harrelson's Father Dies in Prison»։ CBC News։ DENVER March 21, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 16 
  2. «Woody Harrelson's dad dies in prison»։ Associated Press։ 2007-03-21։ Վերցված է մարտի 21, 2007 
  3. «Loves the Beach, the Planet and Movies»։ The New York Times։ 2007-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է նոյեմբերի 25, 2007