Լեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոն (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Լեոն
ֆր.՝ Léon և անգլ.՝ The Professional[1]
Լեոն.jpg
Դուք չեք կարող լքել նրան, ով տեսանելի չէ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[2][3]
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական թրիլլեր, բադի մուվի, գանգստերային ֆիլմ, դրամա[4], միստիկ ֆիլմ, մարտաֆիլմ[4] և քրեական[4]
Թեմավրեժ և Drug Enforcement Administration?
Թվական1994, հունվարի 19, 1995[5], սեպտեմբերի 14, 1994[1], նոյեմբերի 18, 1994[1] և հոկտեմբերի 6, 2022
Պրեմիերասեպտեմբերի 14, 1994
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն
ՊրոդյուսերՊատրիս Լեդու
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներՆատալի Փորտման, Ժան Ռենո, Գարի Օլդմեն, Դեննի Այելլո, Մայքլ Բադալուկո, Ellen Greene?, Պիտեր Էպել[6], Frank Senger?[6], Ջորջ Մարտին[6], Հայ Հյուգո Անգլադ[6], Սամի Նասերի[6], Jessie Keosian?[6], Robert LaSardo?[6], Ստյուարդ Ռադին[6], Marc Andréoni?[6], Joseph Malerba?[6], Arsène Jiroyan?[6], Kent Broadhurst?[6] և Randy Pearlstein?[6]
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ՄոնտաժՍիլվի Լանդրա
ՆկարիչներԴեն Վեյլ,
Ժերար Դրոլոն,
Մագալի Գվիդասի
Պատմվածքի վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
Նկարահանման վայրՆյու Յորք, Նյու Ջերսի, Փարիզ, Chelsea?[7], Հոբոկեն[7], Արևելյան Հառլեմ[7], Ուոլ Ստրիթ[7], Վերին Իսթ Սայդ[7], Hotel Chelsea?[7], Chinatown?[7] և West New York?[7]
ԿինոընկերությունGaumont
Տևողություն110 րոպե
Բյուջե115,000,000 ֆրանսիական ֆրանկ
Շահույթ19,501,238 $ (միայն ԱՄՆ-ում)
IMDbID 0110413
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=DcsirofJrlM
Commons-logo.svg Léon: The Professional Վիքիպահեստում

«Լեոն» («Պրոֆեսիոնալը», ֆր.՝ Léon) ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի կուլտային ֆիլմը, որը լույս է տեսել 1994 թ.-ին։ Նկարահանվել է Լյուկ Բեսոնի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերակատարներն են Ժան Ռենոն, Գարի Օլդմենը, Նատալի Փորտմանը և Դեննի Այելլոն։ Ֆիլմը համարվում է 250 լավագույն ֆիլմերից մեկն ըստ IMDB վարկածի։ Պրոֆեսիոնալ վարձու մարդասպան Լեոնը, որը չգիտի, թե ինչ է խղճահարությունը և գթությունը, ծանոթանում է իր հմայիչ հարևանուհու՝ Մաթիլդայի հետ, որի ընտանիքին սպանել են թմրանյութերի առևտրով զբաղվող ոստիկանները։ Այս ծանոթության շնորհիվ Լեոնն առաջին անգամ սիրահարվում է և ...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնը պրոֆեսիոնալ մարդասպան է, ով ապրում է Նյու Յորքում և ում միակ ընկերը տնային բույսն է։ Նա աշխատում է Թոնի անունով մաֆիայի անդամի մոտ։ Իսկ Մատիլդան տասնմեկամյա աղջիկ է։ Նա ապրում է Լեոնի հարևանությամբ։ Նրա հայրը տանը թմրանյութ է պահում և դրա դիմաց գումար է ստանում։ Սակայն մի օր հոր գործընկերները հայտնաբերում են, որ նա խաբում է իրենց և սպանում են ամբողջ ընտանիքին։ Մատիլդան, վերադառնալով խանութից, տեսնում է սպանված հարազատներին ու վախենալով գնում է Լեոնի տուն։ Նա շատ շուտ է հասկանում Լեոնի ով լինելը և խնդրում է նրան հոգ տանել իր մասին, սովորեցնել այն ամենն, ինչ գիտի։ Մատիլդան ցանկանում էր վրեժ լուծել փոքր եղբոր համար։ Լեոնը մեծ դժվարությամբ, բայց համաձայնվում է օգնել աղջկան։ Փոխարենը Մատիլդան սովորեցնում է Լեոնին կարդալ։ Երբ Մատիլդան սովորում է գործի բոլոր մանրամասները, Լեոնի զենքերը պայուսակի մեջ հավաքելով, գնում է Ստենսֆիլդին՝ մարդասպանին սպանելու։ Գրասենյակում նա ներկայանում է որպես առաքիչ։ Ստենսֆիլդը, նկատելով աղջկան, գնում է նրա հետևից և սենյակում մենակ մնալով պատմում է սպանության բոլոր մանրամասները, ինչպես նաև ասում է, որ Լեոնը առավոտյան սպանել է իր մարդկանցից մեկին։ Այդ ընթացքում Լեոնը երկտողից իմանում է Մատիլդայի գտնվելու վայրը և փրկում է նրան։

Մի օր Մատիլդային բռնում են Ստենսֆիլդի ուղարկած անվտանգության աշխատակիցները՝ այդ կերպ ցանկանալով մտնել Լեոնի բնակարան։ Լեոնը կարողանում է ազատել Մատիլդային և նրա համար տնից փախուստի ճանապարհ է բացում։ Նա մինչ աղջկա հեռանալը տալիս է նրան իր ծառը, ասում է, որ սիրում է նրան և որ Մատիլդան սովորեցրել է իրեն ապրել։ Մատիլդայի գնալուց հետո Լեոնին վիրավորում են, բայց նա կարողանում է փրկվել և դուրս է գալիս շենքից։ Նրան հետևում է Ստենսֆիլդը և կրակում է նրան հետևից։ Լեոնն ընկնում է, և երբ Ստենսֆիլդը մոտենում է, որ գտնի նռնակը Լեոնը բաց է թողնում նռնակն ասելով. «Մատիլդայի կողմից»։

Մատիլդան գնում է Թոնիի մոտ և աշխատանք է խնդրում։ Թոնին ասում է, որ աշխատանք չունի երեխայի համար։ Թոնին առաջարկում է աղջկան տալ Լեոնի աշխատած գումարը, ասում է, որ մոռանա ամեն ինչ և վերադառնա դպրոց։ Մատիլդան խոսում է դպրոցի տնօրենի հետ և պատմում նրան ամեն ինչ։ Ֆիլմի վերջում Մատիլդան Լեոնի ծառը տնկում է հողի մեջ, որպեսզի արմատներ տա, ինչպես նա սկզբում էր ասել Լեոնին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ժան Ռենո Լեոն
Գարի Օլդմեն Ստասնֆիելդ
Նատալի Փորտման Մատիլդա
Դեննի Այելո Թոնի
Մայքլ Բադալուքո Մատիլդայի հայրը
Էլեն Գրին Մատիլդայի մայրը
Փիթեր Էփել Մալկի
Ուիլի Ուան Բլադ Ստասնֆիելդի մարդկանցից
Դոն Կրիչ Ստասնֆիելդի մարդկանցից
Քեյթ Ա. Գլասկո Ստասնֆիելդի մարդկանցից, Բեննի
Ռենդոլֆ Սքոթ Ստասնֆիելդի մարդկանցից
Էլիզաբեթ Ռեգեն Մատիլդայի քույրը
Կարլ Ջ. Մատուսովիչ Մատիլդայի եղբայրը
Ֆրենկ Սենգեր գեր մարդ
Լյուսիուս Ուայաթ Չերոկի Տոնտո
Էրիկ Չալե թիկնապահների պարագլուխը
Լյուկ Բերնար Միկի
Մայվեն Լե Բեսկո շիկահեր երեխա
Ջեսի Կեոսիան ծեր լեդի
Ջորջ Մարտին գրանցող
Աբդուլ Հասան Շարիֆ Մատիլդայի տաքսու վարորդը
Ստյուարտ Ռուդին Լեոնի տաքսու վարորդը
Քենտ Բրոդհերստ ոստիկան
Թոմմի Հոլիս ոստիկան
Փիթեր Լինարի պահակ
Ջոնի Լիմո պահակ
Դեննի Պելեդ երեխաների լիդեր
Սետ Ջերոմ Ուոլկեր Պաուլի
Մայքլ Մունդրա սիգարետով երեխա
Ալեքս Դեզեն գնդակով երեխա
Բեթի Միլեր մանկատան տնօրենուհի
Ջեֆրի Բեյթմեն գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատի գլխավոր
Արսեն Ժիրոյան գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատի գերի
Փիթեր Վիզարդ բժիշկ
Ջոզեֆ Մալերբա գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ մետրոյում
Դևիդ Վ. Բատլեր կարևոր վազող
Ռոբերտ ԼաՍարդո հաճախորդ #1
Սթիվ Գոնելո պահակ
Ուիլյամ Ջեյմս Ստիգերս կրտ. ռեփեր մետրոյում
Էնթոնի Ռեգլենդ աշտազգեստով պահակ
Քրիստալ Միշել Բլեյք աղջիկ
Սոնի Զիտո DEA-ի պահակ
Ռոկի Էռնանդես ոստիկան
Ռենդի Պերլշտեյն պահակ
Տրևոր Ուոլիս ոստիկան
Քեյթ Ս. Բալոկ թիկնապահ
Ջեֆ ՄակԲրայդ թիկնապահ
Ֆրեդ Ֆիշեր թերթավաճառ
Փիթեր Ժուսթինիուս գաղտնի գործակալ
Դենիս Բելոկ վազող
Թոմաս Դելեհանտի CIA-ի գործակալ
Էդ Վենտրեսկա գեր թիկնապահ
Ուոլես Վոնգ Չայնաթաունի տնօրենը
Կերի Վոնգ Չայնաթաունի տնօրենի ենթականերից
Ամիմուլ Ռոլի հանձնակատար #1
Մոհամեդ Ռաշիդ հանձնակատար #2
Ադամ Բուշ Մանոլո
Մարիո Տոդիսկո Թոնիի վարսավիրը
Ջեյմս Մելիսինոս աղջկան հետապնդողը
Ջերնարդ Բուրքս Ստասնֆիելդի մարդկանցից
Մեթ Դե Մեթ Ստասնֆիելդի մարդկանցից
Սամի Նասերի գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ (SWAT)
Քրիստոֆ Գոտե գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Ջունիոր Ալմեյդա գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Դևիդ Գրեգ գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Միշել Մոնտաների գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Հերվ Հասոն գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Դիդե ԼեԳրոս գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Մարկ Անդրեոնի գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Ժիլ Կլեբեր գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Ջունիոր Ջոն Լևիս գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ
Թոնի Սորոե թինապահ 1
Տերի Մորիո թինապահ 2
Ջեյմս Ֆարներ թինապահ 3
Դենիել Շենմելցեր թինապահ 4
Ժան-Յուգ Անգլադ Կամեո (երկար տարբերակում) (տիտրերում նշված չէ)
Ալիսիա Դյույմովիչ ուսանող (տիտրերում նշված չէ)
Մայքլ Վերհան Ջիմմի, գրոհայինների սպառազինությամբ հատուկ ջոկատ (տիտրերում նշված չէ)
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լեոն հոդվածին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]