Jump to content

Արթուրը և մինիպուտները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուրը և մինիպուտները (այլ կիրառումներ)
Արթուրը և մինիպուտները
անգլ.՝ Arthur and the Minimoys[1]
Արկածները սպասում են սեփական բակում
Երկիր Ֆրանսիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[2][3][4], արկածային ֆիլմ[3][5], մանկական ֆիլմ և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
ՀիմքԱրթուրը և մինիպուտները և Արթուրը և Արգելված քաղաքը
Թվականնոյեմբերի 29, 2006[6], հունվարի 25, 2007[7], դեկտեմբերի 13, 2006[6], դեկտեմբերի 29, 2006[6] և հունվարի 12, 2007[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուկ Բեսոն[5][8][4][…]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն[9] և Սելին Գարսիա
ԴերակատարներՖրեդի Հայմոր[3][8][10][…], Մադոննա[10][9], Սնուփ Դոգ[10][9], Դեյվիդ Բոուի[10][9], Ռոբերտ Դե Նիրո[10][9], Ջեյսոն Բեյթման[10], Ջիմմի Ֆելլոն[10][9], Միա Ֆերրոու[3][8][10][…], Էնթոնի Անդերսոն[10], Ռոն Քրոուֆորդ[10][11], Ադամ ԼեՖևր[10][9], Լի Դելոնգ[10], Քրիստիան Էրիքսոն[10], Պենի Բալֆուր[12], Տոնի Դեսկանվել[12], Դևիդ Սուշե[12], Էմիլիո Էստևես[12], Հարվի Քեյթել[12], Ռոբ Քորդրի[12], Նեյթ Քորդրի[12], Էրիկ Սալիվան[12], Չեզ Պալմինտերի[12], Կերստեն Լեֆելդտ[12] և Ժան Բեժոտ Նջամբա
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԷրիկ Սեռա և Ջոն Փաուել
ՄոնտաժՎինսենտ Տաբայլոն
Պատմվածքի վայրՆորմանդիա
Նկարահանման վայրՆորմանդիա
ԿինոընկերությունCanal+ և EuropaCorp
Տևողություն100 րոպե
Բյուջե86 միլիոն $
ՀաջորդԱրթուրը և Ուրդալակի վրեժը
 Arthur and the Invisibles Վիքիպահեստում

Արթուրը և մինիպուտները (ֆրանսերեն՝ Arthur et les minimoys), 2006 թվականին Լյուկ Բեսոնի կողմից նկարահանված ֆիլմ։ Հնչյունավորումը կատարել են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Միլեն Ֆարմերը (արքայադուստր Սելենիա), Մադոննան, Ռոբերտ Դե Նիրոն, Դեվիդ Բոուն, Բիլլ Կաուլիտցը (Արթուր)։

Ֆիլմը տասամյա տղային բաժին հասած դժվարությունների մասին է։ Արթուրի տատիկի տունը պարտքերի դիմաց փորձում էին խլել նրանից և ոչ ոք չէր կարողանում օգնել նրան հաղթահարելու այս ամենը։ Թերևս խնդրի լուծման միակ տարբերակ բանալին գտնվում էր Արթուրի պապիկի գանձերի մոտ, որը գտնվում էր ինչ որ հեքիաթային փոքրիկ արարածների՝ մինիպուտների երկրում։

Մինիպուտների երկրում Արթուրը ծանոթանում է արքայադուստր Սելենայի և նրա եղբոր հետ։ Այնտեղ նրանց սպասում էր վտանգավոր, արկածային և ինտրիգներով հարուստ ճանապարհ, որը նրանց տարավ արգելված Նեկրոպոլիս քաղաք։ Այնտեղ այս երեխաների խմբին սպասվում էր բնավ ոչ մանկական սարսափ՝ ի դեմս սարսափազդու Ուրդալակի։

Անձ Դեր Դուբլյաժ անգլիական տարբերակում Դուբլյաժ ռուսական տարբերակում
ԱրթուրՖրեդի Խայմոր
(դուբլյաժ Բարբարա Կելշ)
Ֆրեդի ԽայմորԻվան Վիտեր
Արքայադուստր ՍելենիաՄիլեն ՖարմերՄադոննաՆելի Ուվարովա
արքայազն ԲարախլյուշՆիկոլյա ՍիատոննիՋիմի ՖելլոնԱնդրեյ Ապոլոննով
տիրակալ Ուրդալակ սարսափելիԱլան ԲաշունԴեվիդ ԲոուիՎսեվոլոդ Կուզնեցով
պապիկՄիշել ԴյուշոսուաՌոն ԿրոուֆորդՎասիլի Իվանովիչ Բոչկարև
տատիկՄիա ՖերրօուՄիա ՖերրօուԼյուբով Գերմանովա
ՄակսԽուսնի ՄկոուբոիՍնուպ ԴոգգՏիմատի
ԴավիդոԱդամ Լեֆեր
(հնչյունավորող Խոսե Գարսիա)
Ադամ ԼեֆերԱլեքսանդր Բորիսովիչ Նովիկով
Արքայազն ՄրակոսՄարկ ԼավուանՋեյսոն ԲեյտմանՊետր Ալեքսանդրովիչ Իվաշենկո
Մինիպուտների արքաԺակ ՖրանկՌոբերտ Դե ՆիրոԱլեքսանդր Վլադիմիրովիչ Կլյուկվին
Հարգարժան ՄիրոՀարվի ԿեիտելՆիկիտա Պրոզորովսկի
ՄինոԷրիկ Պեռ Սալլիվին
փոխադրողԴիկ ՌիվերզԷմիլիո ԷստեվեսԱլեքսանդր Ռիշկով
Արթուրի մայրըՊեննի Բալֆուր
(հնչյունավորող Վալերի Լեմերսե)
Պեննի ԲալֆուրՕլգա Վիտալևնա Զվերևա
Արթուրի հայրըԴագ Ռենդ
(հնչյունավորող Ժան պոլ Ռուվ)
Դագ ՌենդՎասիլի Դախնենկո

Արքայադուստր Սելենա, (ֆրանսերեն՝ Princesse Selénia) հորինված կերպար, Լյուկ Բեսոնի ֆիլմի մինիպուտների արքայադուստրն է։

Արքայադստեր արտաքինը նախագծվել է Եվրոպա ընկերության կողմից, որը ներկայացրել է նրան որպես ժամանակակից ցանկացած գեղեցիկ աղջկա օրինակ։ Մինիպուտների արքայադուստրը ուներ հրակարմիր մազեր, բարեկազմ մարմին, ծիածանագույն աչքեր՝ ոսկեգույն փայլով։ Ինչպես նաև, նա էլ բոլոր մինիպուտների նման ուներ շատ երկար ականջներ։ Սելենան մինիպուտների արքայի աղջիկն էր։ Առաջին հայացքից թվում էր, թե Սելենան կոպիտ և ամբարտավան աղջիկ է, սակայն դա ամենևին էլ այդպես չէր, նա խիզախ ու բարի անձնավորություն էր և քանի որ սիրահարված էր պատանի Արթուրին օգնում էր նրան փրկել մինիպուտներին ոճրագործ Ուրդալակից։

Ֆրանսիական տարբերակում Սելենային հնչյունավորել է Միլեն Ֆարմերը, որի համար ստացել է NRJ Ciné Award (2007) մրցանակը, որպես լավագույն կրկնօրինակող։ Ֆիլմի ռուսական տարբերակում Սելենային հնչյունավորել է Նելլի Ուվարովան։

NRJ Ciné Award (2007) - Ամենալավ դուբլյաժ - Միլեն Ֆարմեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուրը և մինիպուտները» հոդվածին։