Մաֆիայի ներկայացուցիչ Մանցոնին ՀԴԲ-ին պատմում է իր ընկերոջը՝ դոն Լուչեզեի մասին։ Դրանից հետո նա և իր ընտանիքի հետ թաքվնում են Նորմանդիայի փոքրիկ քաղաքում։ Նա թաքնվում էր գրողի քովի տակ և տեղափոխվելով այդ քաղաք իփր նյութեր էր հավաքում իր հաջորդ գրքի համար։ ՀԴԲ-ի ներկայացուցիչները գաղտնի հետևում են նրան և գաղտնալսում հեռախոսները։ Նրան չի հաջողվում ամեն ինչ գաղտնի պահել։ Նրա դուստր Բելլը սիրահարվում է այդտեղի ուսանողներից մեկին և պատրաստվում է փախչել։ Նրա կինը՝ Մեգգին քահանային պատմում է Մանցոնիի ու նրա խմբի մի քանի հանցագործությունների մասին, քահանան ապշելով նրա պատմածից արգելում է նրան հայտնվել հասարակությունում։ Մանցոնիի որդի Ուորենը դպրոցական թերթում հրատարակում է մի կատակ, որը հայտնի էր միայն նրա հորը և նրա հանցագործների խմբին։ Այդ թերթը հայտնվում է դոն Լուչեզեի ձեռքում և Մանցոնիի ընտանիքը հայտնվում է վտանգի մեջ։ Դոն Լուչեզեի հանցագործական խումբը գնում է այդ քաղաք և նրա խմբի անդամներրը գնդակոծում են Մանցոնիի տունը։ Սակայն վտանգի պահին ընտանիքը միավորվում է և կարողանում են հաղթել նրանց։ Երկարատև մարտի արդյունքում բոլոր թշնամիները սպանվեցին։ Վերջին հանցագործին սպանում է Ստենսֆիլդը՝ մեքենայով հարվածելով նրան։ Վերջաբանում ամբողջ ընտանիքը և Մալավիտան (դա Մանցոնիի շան անունն է) սկսում են նոր տուն փնտրել[15]։
Նկարահանումները սկսվել են 2012 թվականի օգոստոսին և ընթացել է մինչև այդ տարվա հոկտեմբերը։ Նկարահանումները անցկացվել են Նորմանդիայում, Գասեյում, Լե Սապեյում, Նյու Յորքում և Cité du Cinéma կինոստուդիայում[15]։