Թոնի Բենեթ
| Թոնի Բենեթ | |
|---|---|
Թոնի Բենեթը 2003 թվականին | |
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Tony Bennett |
| Նաև հայտնի է որպես | Jordan Barret |
| Ծնվել է | օգոստոսի 3, 1926[1][2][3] Աստորիա, Քուինս Նյու Յորք |
| Երկիր | |
| Մահացել է | հուլիսի 21, 2023[4] (96 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Calvary Cemetery[5] |
| Ժանրեր | ջազ, ավանդական փոփ |
| Մասնագիտություն | մեներգիչ |
| Գործիքներ | վոկալ[6] |
| Գործունեություն | 1949 –այժմ |
| Լեյբլ | Columbia MGM Improv Legacy Recordings |
| Կրթություն | Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
| Ամուսին | Sandra Grant Bennett? |
| Պարգևներ | Primetime Emmy Award for Outstanding Variety Special (Pre-Recorded)? «Գրեմմի» մրցանակ տղամարդկանց լավագույն փոփ վոկալ կատարման համար «Գրեմմի» մրցանակ լավագույն փոփ դուետի կամ խմբի կատարման համար Primetime Emmy Award for Individual Performance in a Variety or Music Program? ևPrimetime Emmy Award for Individual Performance in a Variety or Music Program? |
| Կայք | tonybennett.com |
| Ստորագրություն | |
Էնթոնի Դոմինիկ «Թոնի» Բենեդետտո, առավել հայտնի որպես Թոնի Բենեթ (օգոստոսի 3, 1926[1][2][3], Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ[9] - հուլիսի 21, 2023[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ավանդական փոփ չափանիշների, երաժշտական շոուների և ջազի ամերիկացի երգիչ։ Բենեթը նաև կայացած նկարիչ է։ Իր կտավներում նա ներկայանում է Էնթոնի Բենեդետտո անվամբ։ Նրա նկարները ներկայացված են մի քանի հասարակական կազմակերպություններում։ Նա Ֆրենկ Սինատրայի արվեստի դպրոցի հիմնադիրն է Աստորիայում, Քուինս, Նյու Յորք[10]։
Ծնվել և մեծացել է Աստորիայում։ Բենեթը սկսել է երգել վաղ տարիքից։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա մասնակցել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմին։ Պատերազմից հետո նա սկսում է զարգացնել իր երաժշտական կարիերան։ Թոնին սկսում է երգել Columbia Records-ի հետ և 1951 թվականին ձայնագում է իր առաջին հիթը՝ "Because of You": Իսկ նրա "Rags to Riches" երգը մեծ ճանաչում է ստանում 1950-ականներին։
1962 թվականին նա ձայնագրում է իր "I Left My Heart in San Francisco" երգը, որի շնորհիվ նրա երաժշտական կարիերան ավելի է զարգանում։
Նա Գրեմմի 18 մրցանակակիր է[11][12], ունի Lifetime Achievement մրցանակ, 2 Emmy մրցանակ[13]։ Վաճառել է ավելի քանի 50 միլիոն ձայնագրություններ ամբողջ աշխարհում։ Նա համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսին են Բիլ Էվանսը, Օրչեստրան, Լեդի Գագան, Էմի Ուայնհաուսը և այլք։
Նկարչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենետը նաև մեծ հաջողություն ունի կերպարվեստի բնագավառում, որոնք կատարում է իր իրական՝ Անթոնի Բեննեդեթթո կամ պարզապես Բենեդեթթո անվան տակ։
Նա իր մանկությունը անցկացրել է թանգարաններում, ցուցահանդեսներում։ Բենետը նկարում է ամեն ժանրում, և ամեն վայրում, անգամ հյուրանոցների պատուհաններից՝ համերգային շրջագայությունների ժամանակ։
Նրա "Homage to Hockney" նկարը ցուցադրված է Butler Institute of American Art թանգարանում։
Բենեթի "Boy on Sailboat, Sydney Bay" նկարը National Arts Club-ում ցուցադրված է մշտական նկարների շարքում։ Բեննեթթի նկարները հայտնվել են ARTnews և այլ ամսագրերում, և վաճառվել են ավելի քան 80,000 դոլարով։
Թոնի Բենեթի աշխատանքները հրապարակված են Tony Bennett: What My Heart Has Seen արվեստի գրքում, 1996 թվականին։ Իսկ 2007 թվականին մեկ այլ գիրք՝ Tony Bennett in the Studio: A Life of Art & Music վերնագրով, որը դարձավ ամենաշատ վաճառված արվեստի գիրքը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնի Բեննեթթը թողարկել է շուրջ 70 ալբոմ իր կարիերայի ընթացքում և միշտ համագործակցել է Columbia Records-ի հետ։ Իսկ դրանցից ամենահաջողվածներն են I Left My Heart in San Francisco, MTV Unplugged: Tony Bennett, and Duets: An American Classic, և բոլորը ստացել են պլատինում մրցանակ՝ մեկ միլիոն օրինակով վաճառելու համար։
Նրա ութ ալբոմները ստացել են ոսկե մրցանակներ։ Բենետն ունի շուրջ 30 ձայնագրված սինգլեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 Tony Bennett, masterful stylist of American musical standards, dies at 96 — AP.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Tony Bennett Honored in Star-Studded Gershwin Prize Tribute — Library of Congress, 2017.
- ↑ https://njhalloffame.org/hall-of-famers/2011-inductees/tony-bennett/
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119508044 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Թոնի Բենեթի պաշտոնական երաժշտական կայք». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Grammy Award Winners». National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին. Search database for "Tony Bennett".
- ↑ «Lifetime Achievement Award». National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին. Gives Lifetime Achievement Award, not included in searchable database.
- ↑ «Advanced Primetime Awards Search». Academy of Television Arts & Sciences. Արխիվացված է օրիգինալից 2008-06-29-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին. Search database for "Tony Bennett".
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Tony Bennett music website
- Official Tony Bennett art website
- Legacy Records Tony Bennett website Արխիվացված 2007-09-08 Wayback Machine
- Exploring the Arts website
- Tony Bennett Internet Movie Database կայքում
- The Tony Bennett MySpace Page
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Բենեթ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Հուլիսի 21 մահեր
- 2023 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Բրոնզե աստղի մեդալակիրներ (ԱՄՆ)
- Գրեմմի մրցանակակիր ալբոմներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի երգիչներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Բեմական կեղծանուններ